20 Մարտ, Դշ, Մեծ Պահքի ԺԷ օր

Գրքեր
26 Հուլիս, Եշ Սուրբ Սոփիայի և նրա երեք դուստրերի` Պիստոսի, Ելպիսի և Ագապիի հիշատակության օր

Սոփիան մայրն է, իսկ մյուս երեքը՝ նրա դստրերը: Բոլորի անուններն էլ խորապես քրիստոնեական են և իմաստալի. Սոփիա՝ իմաստություն, Պիստիս՝ հավատք, Ելպիս՝ հույս և Ագապիս՝ սեր են նշանակում:

Սոփիան ազնվական ընտանիքից էր, ազգությամբ իտալացի և բնակվում էր Հռոմ քաղաքում: Այրի մնալով՝ վերստին չամուսնացավ, այլ իրեն նվիրեց Աստծուն և իր երեք աղջիկների քրիստոնեական դաստիարակությանը:

Մի հեթանոս երիտասարդ աղջիկներից մեկին կնության առաջարկ արեց, բայց մայրը մերժեց՝ ասելով. «Մենք քրիստոնյա ենք և կուսությունը ոսկուց և մարգարիտներից ավելի թանկարժեք ենք համարում»: Երիտասարդը Ադրիանոս կայսրին (118-138) բողոքեց: Կայսրը իր մոտ կանչեց մանկամարդ աղջիկներին և նրանց հորդորեց զոհ մատուցել կուռքերին: Հաստատուն մնացին իրենց հավատքի մեջ: Այդ ժամանակ կայսրը հրամայեց մեկ առ մեկ գլխատել մանկամարդ կույսերին: Մայրը նրանց մարմիններին տեր կանգնեց և պատվով թաղելով՝ նրանց վրա տապան կառուցեց: Ապա ինքն էլ Աստծուց խնդրեց, որ իր հոգին վերցի և ինքը կարողանա օր առաջ միանալ իր սիրասուն զավակներին: Իր խնդրանքը ընդունվեց և նա հոգին խաղաղությամբ ավանդեց:

Վարդավառի երրորդ երեքշաբթի օրն ենք կատարում նրանց հիշատակը:

 

«Համաքրիստոնեական Սուրբեր» Շնորհք արքեպսԳալուստյան, «ԳԱՆՁԱՍԱՐ» մատենաշարԵրևան1997 

Արևելահայերենի փոխադրեց՝ Վաչագան սրկԴոխոլյանը

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․