Գրքեր

Առակներ և պատումներ

Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:

Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։

Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:

Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:

Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:

Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:

Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։

«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

Զղջման և արտասուքների մասին
Սկյութիայում ոմն հայր Ապոլոնի մասին ասում էին, թե նախկինում գազանաբարո հովիվ էր եղել. տեսնելով ամայի վայրում մի հղի կնոջ` սատանայից դրդված ասել էր. «Կամենում եմ տեսնել, թե ինչպես է պտուղը բնակվում նրա որովայնում»: Պատռել էր կնոջ որովայնը, տեսել մանկանը, հետո զղջալով եկել էր Սկյութիա և հայրերին պատմել, թե ինչ ոճիր է գործել: Եվ լսելով, թե ինչպես են սաղմոսում և ասում. «Մեր կյանքի տարիների թիվը յոթանասուն է, առավելը` ութսուն, այն էլ` ցավերով .....
Դեպի Երկինք
Երկնքի ներքո մի դև նստում է մի ամպի վրա, ձկան կարթից կախում ոսկու մի փայլփլուն մեծ ձուլակտոր և սպասում, թե դեպի հանդերձյալ աշխարհ բարձրանալիս ով կընկնի իր ձեռքը: Առաջինը հանդիպում է մի բարեպաշտ հողագործի հոգի, որը բարձրանում էր դեպի վեր և հարցնում նրան. - Ի՞նչն է քեզ այդքան ուժ տալիս դեպի վեր բարձրանալ, երբ սովորական արարած ես, այլ ոչ թե հրեշտակ: Հողագործը պատասխանում է. - Սերն առ Աստված, սիրո զորությունն է, որ ինձ ուժ է տալիս և մոտեցնում .....
Հանդարտության մասին
Սկյութիայից մի կրոնավոր եկավ և մոտակա վանքից իրեն առաջնորդ վերցնելով՝ գնաց հայր Արսենիոսի մոտ: Երբ տեսնվեցին, նստեցին լռելյայն, և երբ շատ սպասեցին, վանականն ասաց. «Հա՛յր, աղո՛թք արա ինձ համար, որ գնամ»: Սկյութացին, քանի որ համարձակություն չունեցավ խոսելու, ասաց, թե` ես էլ եմ գալիս, իսկ երբ գնացին, սկյութացին ասաց. «Տա՛ր ինձ նախկին ավազակապետ Մովսեսի մոտ»: Հայր Մովսեսը նրանց ընդունեց սիրով ու լրջմտությամբ, սեղանով ու խոսքով: Վերադառնալիս .....
Բոլորի համար լույս եղիր
Մթնեց: Մարդը մի փոքրիկ մոմ վերցրեց ու սկսեց երկար պտուտակաձև աստիճաններով վեր բարձրանալ: - Ո՞ւր ենք գնում,- հարցրեց մոմը: - Բարձրանում ենք աշտարակը, որպեսզի լուսավորենք դեպի նավահանգիստ եկող նավերի ճանապարհը: - Բայց ոչ մի նավ իմ լույսը չի տեսնի,- առարկեց մոմը: - Որքան էլ լույսդ փոքր լինի,- ասաց մարդը,- շարունակիր այնքան պայծառ վառվել, որքան կարող ես, իսկ մնացածն ինձ թող: Այսպես զրուցելով վերև բարձրացան ու մոտեցան մեծ լամպին: Մարդը փոքրիկ .....
Հայրերի կենցաղավարության մասին
Ոմն Հովհան` Ղոկիոն քաղաքից, մանկությունից հյուսնություն սովորեց, և երբ լրացավ նրա քսանհինգ տարին, մտավ վանքի միաբանություն և նրանց հետ մնաց հինգ տարի: Հետո մենակյաց դարձավ Ղոկիոնի լեռներում և իր համար երեք խրճիթ կառուցեց: Մեջտեղի խրճիթում աղոթքի էր կանգնում, մյուսում մարմնական կարիքներն էր հոգում, իսկ երրորդում նստում և գործում էր: Սա երեսուն տարի արգելական եղավ և միայն պատուհանից էր վերցնում անհրաժեշտ բաները: Եվ արժանի եղավ ստանալու .....
Նախանձելի ընկերությունը
Սիրակուզայում երկու ընկեր էին ապրում՝ Դամոնն ու Ֆինտիասը: Դամոնը ցանկանում էր սպանել Դիոնիսոսին, բայց նրան բռնեցին ու մահվան դատապարտեցին: - Թույլ տուր մինչև երեկո տուն գնամ՝ գործերս կարգավորելու,- Դիոնիսոսին խնդրեց Դամոնը,- իսկ իմ փոխարեն պատանդ կմնա Ֆինտիասը: Դիոնիսոսը ծիծաղեց նման պարզամիտ հնարքի վրա, բայց համաձայնեց: Արդեն երեկո էր և Ֆինտիասին տանում էին մահապատժի: Հանկարծ, ամբոխը ճեղքելով, երևաց Դամոնը: - Ես այստեղ եմ, ների՛ր, .....
Անհիշաչարության մասին
Մի քրիստոնյայի տարան նահատակելու, քանզի իր աղախինը մատնեց նրան: Երբ նրան բերին վկայության տեղը, տեսավ իր աղախնին, որը մատնել էր իրեն և հանելով ոսկյա մատանին իր մատից՝ տվեց նրան և ասաց Քրիստոսի վկան. «Գոհանում եմ Աստծուց և քեզանից` առ Աստված, քանզի այսպիսի բարիքի պատճառ դարձար ինձ համար»: Եվ այսպես իր տիրոջ անհիշաչարությունը տեսնելով` ապաշխարելով արտասվեց աղախինը:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր .....
Ի՞նչ է սերը
Կրտսեր դասարանի մի աշակերտ հարցրեց ուսուցչուհուն. - Սերն ի՞նչ է: Ուսուցչուհին զգաց, որ մյուս երեխաներն էլ ուշադրությամբ լսում են, ուստի ինքը պարտավոր է ազնվորեն պատասխանել: Շուտով դասամիջոց էր, և նա երեխաներին դպրոցի պարտեզ տարավ ու խնդրեց, որպեսզի նրանցից յուրաքանչյուրը որևէ բան բերի, որը ցույց կտար նրանց սրտի սերը: Երեխաները ոգևորությամբ ցրվեցին ու երբ վերադարձան, ուսուցչուհին ասաց. - Այժմ, թող յուրաքանչյուրը ցույց տա, թե ինչ է բերել: Առաջին .....
Խոնարհության մասին
Ոմն ծեր ասաց. «Խոնարհությունը բազմիցս առանց ջանադրության շատերին ապրեցրեց, որի վկաներն են մաքսավորը, պոռնիկը և անառակ որդին (Ղուկ. ԺԸ 10-14, Հեսու 17-25, Հակոբոս Բ 25, Ղուկ. 11-32): Սրանք մի խոսք ասացին և ապրեցին: Իսկ մարդու տքնաջանությունը` եթե խոնարհություն չունի, նրա իսկ կործանումն  է,  քանզի շատերը մեծամեծ ջանքեր գործադրելով` ընկնում են ամբարտավանության մեջ` ինչպես փարիսեցին (Ղուկ. ԺԸ 11-12), և կորչում են»: Ծերն ասաց դարձյալ. «Հավատից խոսելն .....
Ասեղնագործությունը
Երբ փոքր էի, մայրս շատ էր ասեղնագործում: Ես նստում էի նրա կողքի փոքր աթոռին ու հարցնում, թե ինչ է անում: Մայրս պատասխանում էր. «Ասեղնագործում եմ»: Քանի որ փոքր էի, մայրիկիս աշխատանքը միայն ներքևից էի տեսնում: Միշտ բողոքում էի, որ միայն խճճված ու տգեղ թելեր եմ տեսնում: Նա ժպտում էր ինձ վերից ու քնքշորեն ասում. «Գնա՛ խաղալու, տղա՛ս, երբ ավարտեմ, ասեղնագործությունը ծնկներիս կդնեմ ու դու վերևից կնայես»: Ես ինձ հարց էի տալիս, թե ինչու .....
Հնազանդության մասին
Ոմն ծեր ասաց, թե գնաց մի անգամ մեծն Բարսեղ եպիսկոպոսը միաբանների վանքը և սովորականի պես վարդապետելուց հետո վանքի առաջնորդին ասաց. «Ունե՞ս այստեղ եղբայր, որ կամենում է ապրել»: Եվ նա ասաց. «Բոլորն են կամենում ապրել, հայր սուրբ»: Իսկ նա դարձյալ ասաց. «Ունե՞ս մեկը, որ ճշմարիտ հնազանդություն է ձեռք բերել»: Նա բերեց մի եղբոր և նրան ընթրիքի ժամին սպասավորության կարգեց սրբի առաջ: Եվ ընթրիքի ավարտից հետո եղբայրը, վերցնելով ջուրը, լցրեց .....
Աստծո անունը զուր մի՛ արտասանիր
Մի ոսկերիչ, իր արհեստանոցում նստած, անընդհատ Աստծո անունն էր զուր տեղն արտասանում՝ մե՛կ որպես երդում, մե՛կ որպես սիրած խոսք: Մի ուխտավոր էր վերադառնում սուրբ վայրերից և երբ արհեստանոցի մոտով անցնելիս լսեց դա՝ սաստիկ խռովեց նրա հոգին: Նա ձայն տվեց ոսկերչին, որպեսզի փողոց դուրս գա: Իսկ երբ դուրս եկավ, ուխտավորը թաքնվեց: Ոսկերիչը ոչ ոքի չտեսնելով վերադարձավ իր արհեստանոցն ու շարունակեց աշխատանքը: Ուխտավորը կրկին կանչեց նրան և երբ նա դուրս .....
Օտարասեր և ողորմած լինելու մասին
Հայր Թեոդորոս Փերմացու մասին աշակերտներն ասում էին, թե երբ Սկիտեն ավերվեց, նա եկավ Փերմե՝ բնակվելու: Նա ծեր էր ու տկար, և նրան շատ կերակուր էին բերում: Ով առաջինն էր բերում, նրա բերածը տալիս էր երկրորդին և այսպես` նախորդի բերածը տալիս էր հաջորդին, իսկ որը համընկնում էր ուտելու ժամին, այն էր ճաշակում երեկոյան՝  առանց խտրություն դնելու:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016 .....
Հավատն առանց գործերի մեռած է
Տասնամյա մի տղա, ցրտից դողալով, ոտաբոբիկ կանգնած էր կոշիկի խանութի ցուցափեղկի առջև ու հմայված նայում էր ձմեռային կոշիկներին: Մի կին մոտեցավ նրան ու հարցրեց. - Ի՞նչ ես այդքան հետաքրքրությամբ զննում այդ ապակու ետևում, իմ փոքրի՛կ բարեկամ: Ինչի՞ մասին ես մտածում: - Խնդրում եմ Աստծուն, որ ինձ մի զույգ կոշիկ տա,- պատասխանեց տղան: Կինը բռնեց նրա ձեռքն ու մտավ խանութ: Վաճառողին խնդրեց վեց զույգ մանկական գուլպա բերել և հարցրեց, թե կարող է արդյոք .....
Աղոթքների մասին
Հայր Նեղոսն ասաց. «Ամեն մի առաքինություն, որ մարդ գործում է, նրա արդյունքն աղոթքի ժամանակ կգտնի: Եթե ցանկանում ես աղոթել՝ ինչպես հարկն է, մի՛ տրտմեցրու քո եղբորը, և մի՛ կամեցիր լինել այնպիսին, ինչպիսին ինքդ ես փափագում, այլ ինչպես Աստված է կամենում քեզ համար՝ ա՛յն սիրիր, և դու հանգիստ կգտնես աղոթքներիդ ու խնդրանքներիդ  մեջ»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016 .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․