Գրքեր

Առակներ և պատումներ

Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:

Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։

Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:

Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:

Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:

Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:

Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։

«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

Մտքի արթնության կամ զղջման և արտասուքների մասին
Պատմեց հայր Մակարիոսը, թե. «Մի անգամ անապատում քայ­լում էի, երբ մարդու մի չորացած գանգ գտա և նստելով նրա մոտ՝ հարցրի նրան. «Ո՞վ ես դու»: Իսկ նա պատասխանեց ինձ և ասաց. «Ես հեթանոսների կուռքերի քահանայապետն էի, իսկ դու հոգևոր հայր Մակարիոսն ես: Երբ դու աղոթում ես հոգիների համար, որ դժոխքում են, նրանք փոքր­ինչ հանգիստ և մխիթարություն են առնում»: Ես նրան հարցրի. «Ինչպիսի՞ն է այդ մխիթարությունը և իսկ ինչպիսի՞ն են տանջանքները»: .....
Հանդարտության մասին
Ծերն ասաց. «Եթե մեկը կամենում է հանդարտվել, պետք է կա՛մ անապատում բնակվի, կա՛մ բազում եղբայրների միաբանության մեջ, որովհետև եթե որևէ բնակավայրին մոտ բնակվի, բազում հոգսեր ու խռովքներ կպատահեն նրան: Եվ եթե մեկն այնտեղ հյուր գա, ակամա ստիպված կլինի ընդունել նրան, քանզի չկա մեկ այլ տեղ, որտեղ նա կարող է հանգստանալ: Իսկ եթե այդ տեղն ընդարձակ լինի, թեկուզ և չընդունի նրան, միտքը չի դատապարտի նրան, քանզի մեկ այլ տեղ կարող է հանգիստ գտնել նա: Այսպես .....
Կատարյալ առաքինության մասին
Ոմն եղբայր եկավ հայր Եղիա մենակյացի մոտ, որ բնակվում էր սուրբ Սաբբայի այրում, և ասաց նրան. «Կյանքի խոսք ասա՛ ինձ, ով հա՛յր»: Ծերը նրան ասաց. «Մեր հայրերի օրոք այս երեք առաքինու­թյուններն էին փայլում. անընչություն, անմեղություն և պահեցողու­թյուն: Այժմ կրոնավորներին տիրել են ագահությունը, որկրամոլու­թյունն ու լիրբ հանդգնությունը: Արդ, սրանցից որը կկամենաս, այն էլ վերցրու քեզ համար»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» .....
Հոգետես և սքանչելագործ հայրերի մասին
Հայր Պաքմեոսը մի մեռել տեսավ, որին տանում էին թաղելու, իսկ նրա կողքից երկու հրեշտակներ էին ընթանում: Սա խնդրեց Տի­րոջից, որ հրեշտակներն իր մոտ գան. և եկան: Հարցրեց. «Ինչո՞ւ եք մեռելի հետ գնում»: Եվ նրանք ասացին. «Ես ուրբաթի հրեշտակն եմ, իսկ սա` չորեքշաբթիի, մեռյալը երբեք չլուծարեց այդ օրերի պահքը, մենք պատվում ենք սրան` մարմինը գերեզմանին հանձնելով, իսկ հո­գին հանում ենք Աստծո մոտ` լի ուրախությամբ և աներկյուղ` դևերի պատերազմներից»:   «Սուրբ .....
Աստծուն և ընկերոջը սիրելու մասին
Ոմն եղբայր հարցրեց ծերին և ասաց. «Ինչո՞ւ, հա՛յր, երբ կա­ տարում եմ իմ աղոթքները, լինում է` երբեմն ունենում եմ և երբեմն էլ չեմ ունենում մտքիս մեջ հոժարություն և զղջում»: Ծերն ասաց. «Հապա որտեղի՞ց երևա, թե մարդն ունի Աստծո սերը, քանզի Աստծո սերը զղջում է բերում»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016 .....
Խոնարհության մասին
Հայր Ովրն ու հայր Աթերիսը տարբեր երկրներից էին, սակայն համատեղ էին բնակվում և այն աստիճան հնազանդ էին միմյանց, որ մի օր Աթերիսը կամենում էր ձուկը մեջտեղից կտրել, սակայն Ովրի կանչի վրա թողեց դանակը ձկան մեջ և դուրս եկավ նրա մոտ` առանց ձուկը կտրելու կամ դանակը վերցնելու: Հետո պատրաստելիս, ձկան մի կեսը այրեց, իսկ մյուս կեսը` հաջող պատրաստեց: Խանձվածն ու­տելիս հարցրեց. «Լա՞վն է, հա՛յր»: Եվ ընկերն ասաց. «Այո՛, հա՛յր, չա­փազանց լավն է»: .....
Փոփոխություն
Մի հիվանդ մարդ գալիս է ծեր վանականի մոտ և ասում. - Ինչո՞ւ Աստված ինձ չի բուժում. այդքան աղոթում եմ և հոգևոր կյանքով հետաքրքրվում: Ծեր վանականը պատասխանում է. - Հոգևոր կյանքով հետաքրքրվում ես, բայց հոգևոր կյանքով չես ապրում… Դու նման ես այն երեխային, որ շարունակ ասում է՝ փոխե՛ք բաժակները, դառնահամ ջուր է: Ոչ թե պետք է փոխել բաժակները, այլ բաժակի պարունակությունը: Աստծուց շարունակ խնդրում ես փոփոխություն՝ բժշկություն, սակայն չես .....
Արթուն և զգաստ լինելու մասին
Ոմն եղբայր հարցրեց հայր Պիմենին և ասաց նրան. «Ի՞նչ անեմ իմ հոգուն, հա՛յր, որովհետև Աստծուց չի երկնչում»: Ծերը նրան ասաց. «Գնա՛, միաբանվի՛ր Աստծո երկյուղն ունեցող մարդու հետ, և մինչ կբնակվես նրա մոտ` նա իր վարքով կսովորեցնի քեզ Աստծո երկյուղը»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016 .....
Աստվածային և ուղիղ դատաստանի մասին
Ոմն եղբայր հարցրեց հայր Սիսոյին և ասաց. «Ի՞նչ անեմ, հա՛յր, որովհետև մեղքի մեջ եմ ընկել»: Ծերը նրան ասաց. «Դարձյալ բարձրացի՛ր»: Եղբայրն ասաց. «Բարձրացա և դարձյալ ընկա»: Ծերն ասաց. «Նորի՛ց բարձրացիր»: Եղբայրն ասաց. «Մինչև ե՞րբ»: Ծերը պատասխանեց. «Եթե բյուր անգամ ընկես, բյուր անգամ էլ բարձրա­ցիր` մինչև ի մահ, քանզի ինչի մեջ որ մարդը գտնվի, նույնի մեջ էլ հոգին կավանդի»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» .....
Արիության և համբերության մասին
Մի եղբայր սաստիկ բորոտեց, և դրա մասին դևերն ասում էին. «Կրոնավորության պատճառով այդ եղավ, ինչո՞ւ ես դու համբերում դրան, որ վերքերդ ծանրանան և որդնե՞ն»: Բայց եղբայրն իր համբե­րությամբ հաղթեց չար խորհուրդներին ու ազատվեց թշնամու որո­գայթից, քանզի Տերը, տեսնելով նրա համբերությունը, ազատեց նրան ցավերից և բորոտությունից, քանզի ովքեր համբերում են հույսով, օգնում է նրանց, քանզի Տերը մոտ է իրենից երկյուղածներին:   «Սուրբ հայրերի .....
Օգտակար խրատներ պոռնկությունից զգուշանալու մասին
Մովսեսը մեծահարուստ հնդիկ էր, ով բաղձաց մենակեցության և իր ողջ ունեցվածքը տվեց վանքերին, իսկ ինքը գնաց հայր Մակա­րիոսի և հայր Իսիդորոսի մոտ: Երեք տարի անց նրան սկսեցին նեղել պոռնկության խորհուրդները, և նա գալով Երանելի Մակարիոսի մոտ` պատմեց իրողությունը: Երանելին նրան ասաց. «Չգիտե՞ս, որ եթե ծառի արմատը դալար և կենդանի է` պտուղը չի չորանա, և շունը, որ սովոր է դառնում խոհանոցին, առանց ծեծի չի հեռանա: Ուրեմն, դու քեզ դի՛ր պահքերի և աղոթքների .....
Ժուժկալության մասին
Հայր Զենոնի մասին ասում էին, թե նա մի անգամ շրջում էր Պաղեստինում և հոգնելով՝ նստեց մի թզենու տակ, որ հաց ուտի: Խոր­հուրդները նրան ասացին. «Այդ թզից վերցրո՛ւ և կե՛ր»: Իսկ ինքն իր խորհուրդներին պատասխանեց. «Բայց ինչպե՞ս անեմ, քանզի գողերը տանջանքների են մատնվում. ահա դու փորձի՛ր քեզ, թե կարո՞ղ ես դիմանալ տանջանքներին»: Եվ փութկոտ վեր կենալով՝ հինգ օր մնաց արևի կիզիչ տոթի տակ, և ողջ մարմինն արևահարվեց: Եվ ինքն իրեն ասաց. «Եթե հրի .....
Մտքի արթնության կամ զղջման և արտասուքների մասին
Լեռան ծերերը մի անգամ խնդրանք հղեցին Սկիտե` հայր Մա­կարիոսին և ասացին. «Որպեսզի այսքան եղբայրները նեղություն չքաշեն, աղաչում ենք քեզ` դո՛ւ արի մեզ մոտ, որ նախքան քո` առ Տեր գնալը՝ արժանի լինենք քո տեսությանը»: Ելավ հայր Մակարիոսը և գնաց լեռը` նրանց մոտ: Ողջ բազմությունը հավաքվեց նրա մոտ, և աղաչեց նրան կենաց խոսք ասել: Իսկ նա, երբ տեսավ նրանց և լսեց այս, ասաց. «Լացե՛ք, եղբայրնե՛ր, և թո՛ղ ձեր աչքերից արտասուքնե­րի վտակներ հոսեն՝ նախքան .....
Հանդարտության մասին
Ոմն եղբայր գնաց մի ծերի մոտ, որը նստում էր Ալեքսանդրիա­յի Տասներկու կոչվող վանքում: Նրա հետ էր նաև մի աշխարհիկ եղ­բայր, ով ծերին ասաց. «Մեզ խո՛սք ասա, հա՛յր, թե ինչպե՞ս ապրենք իրար հետ, որովհետև իմ այս եղբայրն աշխարհական է և կամենում է կրոնավոր դառնալ»: Ծերն ասաց. «Բարի գործ է անում, որդյա՛կ, նա, ով թողնում է աշխարհը և հնազանդվում Աստծուն: Նստեցե՛ք ձեր սենյակում, որտեղ կամենաք, և ստանձնե՛ք հանդարտություն, տքնություն և անդադար աղոթք, .....
Կատարյալ առաքինության մասին
Հայր Եսայիասը պատմեց մեզ Հայր Մակարիոսի մասին և ասաց. «Մի անգամ նստած էինք հայր Մակարիոսի հետ՝ երկուսով, և այդ ժա­մանակ Ալեքսանդրիայից յոթ եղբայրներ եկան և փորձելով հայր Մա­ կարիոսին՝ ասացին նրան. «Խրատական խոսք ասա մեզ, հա՛յր, որ դրանով ապրենք»: Իսկ ես տախտակ վերցրի և սկսեցի գրել նրա խոս­քերը, որ ասում էր նրանց: Իսկ ծերը հառաչելով ի խորոց սրտի` լու­սավոր խոսքերով բացեց իր բերանն ու ասաց նրանց. «Ո ՜վ եղբայրներ, մեզանից յուրաքանչյուրը .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․