Գրքեր

Առակներ և պատումներ

Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:

Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։

Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:

Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:

Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:

Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:

Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։

«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

Անհիշաչարության մասին
Հայր Պիմենի եղբայր Պայեսիոսը սիրալիր բարեկամություն էր պահպանում մեկի հետ՝ իր խցից դուրս, իսկ հայր Պիմենը չգիտեր և ոչ էլ կամենում էր այդ: Եվ վեր կացավ գնաց հայր Ամոնի մոտ ու ասաց նրան. «Իմ եղբայր Պայեսիոսը սիրալիր մտերմություն ունի մեկի հետ, և ես հանգիստ չեմ գտնում»: Ասաց նրան հայր Ամոնան. «Պիմե՛ն, մի՞թե դեռ կենդանի ես. գնա՛ նստիր քո սենյակում և մտքումդ դիր,  թե` երեք տարի է` գերեզմանում եմ»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» .....
Ուշադրությունը ճիշտ կենտրոնացնելու մասին
Երիտասարդը մոտեցավ քահանային և ասաց. - Ես այլևս եկեղեցի չեմ գալու: - Ինչո՞ւ,- հարցրեց քահանան: - Տեսա, թե ինչպես է քույրերից մեկը մյուսի մասին վատը խոսում, բոլոր հավատացյալներն իրենց հեռախոսներին են նայում պատարագի ժամանակ, և դա դեռ այնքանն է, ինչ հասցրեցի նկատել… Քահանան ասաց. - Լավ, բայց նախքան հեռանալդ, լավություն արա՝ մի լիքը բաժակ ջուր վերցրու և երեք անգամ պտտվիր եկեղեցում՝ հատակին ոչ մի կաթիլ չթափելով: Դրանից հետո հեռացիր եկեղեցուց, .....
Խոնարհության մասին
Մենակյացների մեջ մի սքանչելի այր կար, որի անունն էր Ամոնիոս: Սա հանդարտաբարո էր և հաստատահավատ: Երբ սա Աթանասի հետ Հռոմում էր, քաղաքում ոչ մի արժանավայել բան չէր տեսնում, բացի Պողոսի և Պետրոսի մատուռից: Այս Ամոնիոսին կամեցան բռնի տանել եպիսկոպոսության, սակայն փախչելով` կտրեց իր աջ ականջը, որպեսզի այպանելի մարմնի շնորհիվ խույս տա ձեռնադրումից: Որոշ ժամանակ անց փախավ Եվագրիոսը, ում Ալեքսանդրիայի եպիսկոպոս Թեոփիլոսը եպիսկոպոս էր ձեռնադրել, .....
Նժույգը
Մի շինական ամեն կիրակի մասնակցում էր Սուրբ Պատարագին, բայց միշտ ուշանում էր: Թագավորը նույնպես եկեղեցում էր լինում: Նա լսում է, որ շինականը Աստծուց մի նժույգ է խնդրում, որով կարող է արագ հասնել եկեղեցի և չուշանալ: Եվ թագավորը, տեսնելով այս մարդու համառ աղոթքը, նրան երկու նժույգ է ցույց տալիս՝ մեկը՝ հասարակ, մյուսը՝ շատ գեղեցիկ ու յուրահատուկ և դրանցից մեկին ընտրելու հնարավորություն տալիս: Եվ շինականն ընտրում է շքեղ նժույգը, բայց այլևս եկեղեցի .....
Հարբեցող վանականը
Սուրբ լեռան վրա մի վանական էր ապրում: Նա ամեն օր խմում էր և ուխտավորների հետ վիճաբանության պատճառ դառնում: Երբ նա մեռավ, մի խումբ հավատացյալներ հայր Պաիսիոսի մոտ շտապեցին՝ ուրախ լուրը հայտնելու, որ վերջապես խնդիրը լուծվել է: Հայր Պաիսիոսը պատասխանեց, որ գիտի վանականի մահվան մասին և տեսել է, թե ինչպես է հրեշտակների գունդը եկել նրա հոգին տանելու: Ուխտավորները տարակուսեցին և դժգոհություն հայտնեցին: Նրանցից մեկը խնդրեց, որ ծերը հստակեցնի, թե .....
Հնազանդության մասին
Պողոսի աշակերտ Հովհաննեսի մասին ասում էին, թե մեծ հնազանդություն ուներ: Նրանք բնակվում էին մի վայրում, ուր գերեզմաններ կային: Եվ այն տեղում բորենի կար, իսկ ծերն այնտեղ քակոր տեսավ ու Հովհանեսին ասաց. «Գնա՛ գերեզմանները և այնտեղից բե՛ր քակորը»: Նա ասաց. «Երկյուղում եմ բորենուց, հա՛յր»: Իսկ ծերը կատակով ասաց. «Եթե քեզ վրա գա` կապի՛ր նրան և այստեղ բե՛ր»: Հովհաննեսը երեկոյան գնաց, և բորենին եկավ նրա վրա, իսկ նա կամեցավ բռնել նրան, .....
Իշուկը
Մի անգամ մի իշուկ շատ ուրախ ու հպարտ վերադարձավ տուն: Մայրիկը հարցրեց, թե նա ինչո՞ւ է այդքան երջանիկ: - Մայրի՛կ, ես ոմն Հիսուսի հետ Երուսաղեմ մտա, և մարդկանց բազմությունն ինձ տեսնելով բացականչում էր. «Օրհնյա՜լ է նա, որ գալիս է Տիրոջ անունով, օրհնությո՜ւն՝ բարձունքներում»: Եվ իրենց հագուստն ու ճյուղեր էին փռում իմ ճանապարհին,- ոգևորված պատասխանեց իշուկը: Այդժամ մայրիկն ասաց. - Այս անգամ միայնակ վերադարձիր քաղաք և տես, թե ինչ կլինի: Հաջորդ .....
Օտարասեր և ողորմած լինելու մասին
Ասորիքում մի ծերի մասին ասում էին, թե բնակվում էր անապատի ճանապարհին, և նրա գործը այս էր. երբ անապատից գալիս էր որևէ մենակյաց, նրան կերակուր էր տալիս: Մի օր եկավ նրա մոտ մի մենակյաց, և նա կերակուր տվեց նրան ըստ սովորության, իսկ սա չէր ուզում ճաշակել` ասելով, թե պահքի մեջ է: Եվ ծերը տրտմած ասաց. «Հանապազ այս է իմ գործը, սակայն աղաչում եմ քեզ` ե՛կ աղոթքի կանգնենք, և ով ծառը խոնարհեցնի իր հետ, նրա խոսքով էլ կշարժվենք»: Ծունր  դրեց  մենակյացը,  .....
Լավ ուսուցիչը
Ծնողներն իրենց որդու համար լավ դպրոց ու ուսուցիչ էին փնտրում և վերջապես ամենալավ ուսուցչին ընտրեցին նրա համար: Առավոտյան պապիկը թոռնիկին դպրոց տարավ: Երբ մտան դպրոցի բակ, երեխաները շրջապատեցին նրանց: «Ի՜նչ ծիծաղելի ծերուկ է»,- ծիծաղեց մի տղա: «Հե՜յ, հաստլիկ»,- ծաղրեց մեկ ուրիշը: Այդ պահին ուսուցիչը երեխաներին դասի կանչեց: Պապիկը  վճռականորեն բռնեց թոռնիկի ձեռքն ու դուրս ելավ փողոց: «Իսկ ես դպրոց չե՞մ գնալու»,- հարցրեց .....
Ուղիղ դատաստանի մասին
Սյուղիանոսի աշակերտ հայր Զենոնի մասին ասում էին. «Ի սկզբանե ոչ ոքից ոչ մի բան չէր կամենում վերցնել, և ովքեր բերում էին, տրտմած դարձյալ դուրս էին գալիս, քանի որ չէր ընդունում: Ուրիշներն էլ գալիս էին նրա մոտ և կամենում էին վերցնել նրանից՝ որպես մեծ ծերից, բայց ոչինչ չուներ նրանց տալու, նրանք նույնպես գնում էին տրտմած: Ծերն ասաց. «Այս ի՞նչ եմ անում, քանզի ովքեր բերում են` տրտմում են, և ովքեր խնդրում են` նրանք ևս տրտմում են: Ահա թե ինչ պետք է .....
Բարի մտքերի ֆաբրիկա
Այս պատմությունն ինձ հետ պատահեց այն ժամանակ, երբ Օպտինայի մենաստանից Կոզելսկ էի գնացել հանձնարարությամբ: Հանձնարարությունը կատարեցի և եկավ մենաստան վերադառնալու ժամանակը: Երթուղայինները երեկոյան այլևս չեն աշխատում և Օպտինա գնացող վերջին երթուղայինն էլ շարժվեց: Վազում եմ, ահա, դրա ետևից, իսկ պայուսակս ծանր է: Չհասա: Նստեցի համարյա դատարկ քաղաքային երթուղայինը: «Հենց նոր Օպտինայի երթուղայինը գնաց: Կկարողանա՞նք հասնել դրան քաղաքի .....
Ոչինչ ի ցույց մարդկանց չանելու մասին
Սկյութացիների մասին ասում էին, թե երբ մեկն օգնում էր ընկերոջը և կատարում նրա գործը, դա չէին դիտում որպես առաքինություն, այլ որպես մեղքի քավություն: Ասում էին նաև, թե երբ գնում էին Եգիպտոս և կամենում էին վերցնել հնձի վարձը  կամ իրենց ձեռագործի գինը, յուրաքանչյուր ոք իր կարիքների չափն էր սահմանում՝ ըստ անհրաժեշտության, իսկ մնացածը տալիս էին այրիներին և որբերին: Հայր Հովհան Կարճահասակի մասին ասում էին, թե նա ամբողջն էր բերում` ասելով. «Իմ .....
Իրավիճակը
Ցուրտ եղանակին մի երիտասարդ զգուշությամբ ձեռքը մոտեցնում է կարիճին, բռնում է, վեր բարձրացնում և պարծենալով ընկերներին ասում. - Տեսնում եք, թե ինչքան քաջություն, զգոնություն և ճկունություն եմ ձեռք բերել, որ կարողացա կարիճին բռնել: Ապա ներս են մտնում տուն ու մոտենում վառարանին: Տաքությունից կարիճն ակտիվանում է, խայթում երիտասարդին, որը բաց է թողնում նրան ու այդ սենյակից վախեցած փախչում: Երբեմն մարդուն թվում է, թե ինչ-որ բանի է հասել, ավելի .....
Անընչության քաղցրությունը
Ոմն ծեր ասաց. «Երբ մարդ ճաշակի անընչության քաղցրությունը, ծանր կհամարի նաև այն զգեստը, որ հագին է, և ջրի կուժը, քանզի նրա միտքը այլ կողմի վրա է ժուժկալում: Ով նյութն ատի` կարող է ատել նաև իր անձը: Եթե մարմնին անհրաժեշտը պակասի, մի՛ ասա մարդու, որ քեզ տա այն, այլ քո հոգսը գցի՛ր Աստծո վրա, իսկ եթե թողնես Աստծուն և մարդկանցից խնդրես` ուրեմն չես հավատում, թե Աստված կարող է օգնել քեզ»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, .....
Երբ ձգտում ես, բայց չի ստացվում
Մի վազորդ գանգատվելով գալիս է ուսուցչի մոտ և ասում. - Ինչքան փորձում եմ վազքուղում առաջինը հասնել, միշտ վերջին տեղում եմ հայտնվում, թեև Աստծուն հավատում եմ և հաջողություն հասնելու համար միշտ աջակցություն խնդրում: Ուսուցիչը պատասխանում է. - Ի վերջո ինքդ քեզ չես ցանկանում իրապես ճանաչել. կաղալով ու ձեռնափայտով վազքուղի ես դուրս գալիս և ուզում ես վազորդների հետ մրցել ու հաղթել: Նախ, տկարությունդ գիտակցիր և ընդունիր, այնուհետև բժշկվիր .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․