Գրքեր

Առակներ և պատումներ

Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:

Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։

Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:

Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:

Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:

Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:

Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։

«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

Ժուժկալության մասին
Հայր Ելադիոսի մասին վանքում ասում էին, թե խցում ապրեց քսան տարի և երբեք աչքերը վեր չբարձրացրեց և եկեղեցու ձեղունը չտեսավ: Ասում էին, որ միայն հաց և աղ էր ճաշակում: Երբ զատկական պահքի օրերը եկան, տեսավ, որ եղբայրները միայն հաց ու աղ են ճաշակում, ասաց. «Այժմ ես պետք է պահքի համար ավելացնեմ տքնությունս. ուրիշ օրերին նստած էի ճաշակում, այժմ, քանի որ պահք է, ոտքի վրա կճաշակեմ հացս, որպեսզի չկորցնեմ վաստակս»:   «Սուրբ հայրերի վարքն ու .....
Սեփական փորձով
Մի անգամ ծերի մոտ մի կին եկավ իր փոքրիկ որդու հետ: - Տղայիս աչքով են տվել,- ասաց նա,- առավոտից երեկո արմավ է ուտում: Միայն քաղցր արմավներ և ուրիշ ոչինչ: Ի՞նչ անեմ: Ծերը նայեց տղային ու ասաց. - Բարի՛ կին, որդուդ հետ տուն վերադարձիր: Իսկ վաղն այս ժամին կրկին ինձ մոտ արի և ես կօգնեմ քեզ: Հաջորդ օրը ծերը փոքրիկին իր ծնկներին նստեցրեց, վերցրեց նրա ձեռքից արմավն ու ասաց. - Որդյա՛կ, հիշիր, որ աշխարհում այլ համեղ բաներ էլ կան: Այնուհետև օրհնեց երեխային .....
Կատարյալ առաքինության մասին
Հայրերից մեկն ասաց. «Եթե նախ չատես` չես կարող սիրել, եթե մեղքը չատես` չես  կարող արդարություն գործել, ինչպես և գրված է. «Հեռացի՛ր չարից և բարի՛ն արա» (Սաղմ. ԼԳ 15): Սակայն այս ամենի համար կամքի հոժարություն է պահանջում Աստված ամենուրեք: Ադամը դրախտում էր, սակայն պատվիրանազանց եղավ, իսկ Հոբը աղբանոցի մեջ էր, բայց պահեց պատվիրանը, քանզի Աստված մարդկանցից հոժարակամություն է պահանջում, որպեսզի երկնչեն Իրենից ամենայն ժամ»:   «Սուրբ .....
Հոգու լույսը
- Ինչո՞ւ են որոշ մարդկանց մասին ասում, որ նրանք լուսավոր հոգի ունեն, իսկ մյուսների մասին՝ մութ,- հարցրեց դուստրը,- չէ՞ որ անհնար է մարդու հոգին տեսնել: Մարդիկ կարող են ձևացնել: Մայրը պատասխանեց. - Երբ լուսավոր հոգով մարդու ես հանդիպում, դու էլ ես լուսավորվում: Եթե հոգու ինչ-որ ցավ ունես, ապա այն հանդարտվում է նման մարդու կողքին: Այդպիսի մարդն ամրացնում է Աստծո հանդեպ ունեցած հավատդ, քո հանդեպ հավատդ, դու լուռ ուրախություն ես զգում և երջանկության .....
Աստծուն և ընկերոջը սիրելու մասին
Ոմն եղբայր սպասավորում էր հայրերից մեկին: Եղավ այնպես, որ ծերը հիվանդացավ, անդամալուծվեց, և նրա մարմնից թարախ էր հոսում, և հոտ էր գալիս: Եվ խորհուրդները եղբորն ասում էին` փախիր, քանի որ չես կարող հոգով այդ տանել: Իսկ եղբայրը, վերցնելով սափորը, հիվանդի լվացված ջուրը լցրեց նրա մեջ, և երբ ծարավում էր, դրանից էր ըմպում: Նրա խորհուրդներն սկսեցին այս անգամ էլ ասել նրան. «Մի՛ փախիր և մի՛ էլ ըմպիր այդ գարշահոտությունից»: Իսկ եղբայրը տքնում էր և .....
Ծածուկ բարերարություն
Մի անգամ օպտինյան հայրերից մեկն իր հյուրերի հետ նստած էր հյուրասենյակում, երբ աղքատիկ հագնված մի ծեր կին, բարձը թևի տակ դրած, մտավ նախասրահ: Հայր սուրբը տեսավ նրան բաց դռների արանքից ու ընդառաջ գնաց, որպեսզի հարցնի, թե ինչ է անհրաժեշտ: - Հայր, լավություն արա՛, վերցրո՛ւ սա, երեխաներս սոված են, ուտելու բան չունենք: - Ի՞նչ արժե,- հարցրեց հայր սուրբը: - Մեկ ու կես ռուբլի: - Թանկ է, մեկ ռուբլի վերցրու… Այս խոսքերով հայր սուրբը ննջասենյակ .....
Դատելու մասին
Ոմն ծեր արգելեց քահանային գալ իր մոտ՝ պատարագ մատուցելու, որովհետև իր մոտ բամբասեցին նրա մասին: Եվ նա ձայն լսեց, որ ասաց. «Իմ դատաստանը վերցրին մարդիկ»: Եվ տեսավ մի ոսկյա ջրհոր և ոսկյա շղթա, և մի բորոտ ջրհան ոսկե ամանով ջուր էր հանում և տալիս էր ըմպողներին, որից ծերը չէր  կարողանում ըմպել:  Եվ նրան ասացին. «Քեզ ի՞նչ փույթ, ինչո՞ւ ես ծարավ մնում, քանզի ջուրը սուրբ է, սուրբ է և տեղը, ուր կա, և ամանը, որով տալիս է»: Եվ սթափվելով` ծերը .....
Դժվար է քահանա լինել
Մի անգամ ես մտածեցի, թե որքան դժվար է քահանա լինել: Եթե նրա կապան կարկատած է, ասում են, որ նա փնթի է: Եթե նոր ու գեղեցիկ է, մտածում են՝ իսկ ի՞նչ գումարով է գնել: Եթե քահանան բարետես է, ասում են՝ կկորչի: Եթե տգեղ է, ասում են՝ արդեն նման «կոկորդիլոսներին» են ձեռնադրո՞ւմ: Եթե երկար է քարոզ խոսում, ասում են՝ տանջեց մեզ: Եթե կարճ՝ չի պատրաստվել: Եթե երիտասարդ է, ասում են՝ շատ երիտասարդ է, փորձառու չէ, մեղքը «պոչով կանի» ու նրան մեջքի .....
Ոչինչ ի ցույց մարդկանց չանելու մասին
Գնաց մի անգամ Նիկոպոլսի եպիսկոպոս հայր Ադելփիոսը հայր Սիսոյի մոտ` հայր Անտոնի լեռը: Երբ պատրաստվում էր ելնել այնտեղից, նախքան ճանապարհ ընկնելը՝ հայր Սիսոն նրանց առավոտյան նախաճաշ մատուցեց. պահքի օրեր էին: Երբ սեղան դրեցին, այդ պահին փարանացիք բախեցին դուռը: Եվ հայր Սիսոն ասաց իր աշակերտին. «Մի քիչ փոխնդապո՛ւր տուր նրանց, քանզի հոգնած են»: Ասաց նրան հայր Ադելփիոսը. «Պետք չէ այդպես, հա՛յր, որպեսզի չասեն, թե Սիսոն առավոտյան ճաշակում .....
Ընտրությունը
Երիտասարդ երկրագործը որոշեց ամուսնանալ և ընկերների հետ մի տոնախմբության գնաց, որպեսզի իր համար հարսնացու ընտրի: Այնպիսի գեղեցկուհիներ շուրջպար բռնեցին, որ երիտասարդների աչքերը շաղվեցին, մեկը մյուսից գեղեցիկ: Սիրամարգի քայլքով ճեմում են, ուսերն ուղղում, լավագույնս են իրենց ներկայացնում: Եվ նրանցից միայն մեկը համեստորեն կանգնել էր մի կողմում՝ գլուխը հակած, աչքերը գետնին խոնարհած: - Ահա՛ իմ ընտրյալը,- նրան ցույց տալով ասաց երկրագործը: Ընկերները .....
Արիության և համբերության մասին
Մեկ այլ եղբայր գնաց հայր Գերասիմի վանքը [որ խորշակ էր ու լի էր մժեղներով]` աբբա Ալեքսանդրոսի մոտ, և ասաց նրան. «Աբբա՛, ուզում եմ հեռանալ այնտեղից, որտեղ նստում եմ, որովհետև խիստ նեղսրտում եմ»: Եվ աբբան ասաց. «Զգուշացի՛ր, որդյա՛կ, քանզի դու չունես քո մտքում ո՛չ դժոխքի չարչարանքները, ո՛չ էլ երկնքի արքայության հույսը. եթե սրանց մասին մտածես` նեղսրտությամբ չես համակվի»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, .....
Անհավատի հավատը
Մի անգամ հայր Սերաֆիմի մոտ մի ուզբեկ է գալիս իր տասնհինգամյա որդու հետ և նրա ոտքերն ընկում. - Ռուս տեր հայր, աղոթի՛ր որդուս համար, ընկնավոր է: - Իսկ դու հավատո՞ւմ ես, որ Աստված կարող է օգնել,- հարցնում է հայր Սերաֆիմը: - Հավատում եմ,- պատասխանում է տղայի հայրը- Ամեն տեղ եղել եմ՝ Տաշքենդի մոլլայի մոտ, Բուխարայի մոլլայի մոտ, Սամարղանդում: Ոչ ոք չօգնեց: Դո՛ւ օգնիր: - Դե ինչ, եկ միասին աղոթենք,- ասում է հայր սուրբը: Նրանք երեքով ծնկի են իջնում: .....
Անհիշաչարության մասին
Հայր Ղունկիանոսի մասին ասում էին, թե նրա մոտ զրպարտեցին նրա աշակերտին, որպեսզի վտարի նրան, քանի որ նրա մոտ եկան հայր Թեոդորոսի աշակերտները և ասացին նրան. «Հա՛յր, մենք լսել ենք, որ քո աշակերտը ոչ մի  բարի գործ չի անում, և  եթե կամենում ես, հանենք նրան քո մոտից և ուրիշ բարի եղբոր բերենք»: Ծերը նրանց ասաց. «Ես նրան չեմ արտաքսի, քանզի նա հույժ հանգստացնում է ինձ»: Եվ երբ ծերը լսեց եղբոր մասին ամբաստանությունները, ասաց. «Վա՜յ ինձ, .....
Փարոսներն ու լապտերները
Մի անգամ Պաիսիոս Աթոսացու խուցը մի մարդ եկավ ու սկսեց հարցուփորձ անել. - Վանականներն ինչո՞ւ են նստում այստեղ: Ինչո՞ւ աշխարհ չեն գնում հասարակական ծառայության: - Իսկ մի՞թե փարոսները չպետք է ժայռերի վրա լինեն,- պատասխանեց ծերը,- թե՞ կհրամայեք, որ դրանք էլ քաղաք տեղափոխվեն և միանան փողոցի լապտերների աշխատանքին: Փարոսներն իրենց ծառայությունն ունեն, լապտերներն՝ իրենց: Վանականը քաղաքային մայթերի վրա կախված և անցորդներին լուսավորող լամպ չէ, .....
Խոնարհության մասին
Ոմն եղբայր տարակուսեց Սուրբ Գրքի խոսքերի մեջ և յոթ շաբաթ պահքով և աղոթքով խնդրեց Աստծուց, սակայն նրան չհայտնվեց խորհուրդը: Այնժամ խորհեց գնալ վարդապետի մոտ` նրանից խոսքը ուսանելու համար: Եվ երբ դռնից դուրս ելավ, նրան երևաց Տիրոջ հրեշտակը և ասաց նրան. «Ահա յոթ շաբաթ խնդրեցիր և չստացար, սակայն այժմ քանի որ խոնարհությամբ կամեցար գնալ եղբոր մոտ, դա գթասրտության մղեց Աստծուն և ինձ առաքեց՝ մեկնելու քեզ խոսքը»: Եվ մեկնեց նրան խորհուրդը:   «Սուրբ .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․