Գրքեր

Առակներ և պատումներ

Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:

Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։

Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:

Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:

Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:

Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:

Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։

«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

Ի՞նչն է քեզ առաջ մղում
Մի պատգամավոր հայտնվում է հանդերձյալ աշխարհում, հեռվում տեսնում է դրախտի դարպասները, որոնց առջև մարդկանց հսկայական բազմություն է լինում, ուր բոլորը ջանք են գործադրում մտնել դրախտ, բայց քչերն են կարողանում դարպասներից ներս անցնել: Արագ մտնում է այդ բազմության մեջ և ամեն ջանք գործադրում այն ճեղքելու և առաջինը դրախտի դարպասների մոտ հասնել համար, սակայն մխրճված մնում է հսկայական բազմության կենտրոնում ու հուսակտուր գոչում. - Սիրելի՛ քաղաքացիներ, .....
Հոգետես և սքանչելագործ հայրերի մասին
Ես և Սոփրոնիոս եղբայրը գնացինք ներքինիների վանքերը` սուրբ Հորդանան, և այդ վանքերի քահանա աբբա Նիկողայոսը մեզ պատմեց, թե իր երկրում մի կուսանոց կա, ուր քառասուն հոգի կա: Այդ վանքում հինգ կույսեր խորհուրդ արեցին գիշերով փախչել վանքից և իրենց համար մարդ առնել: Եվ մինչ նստած էին, այսահարվեցին բոլորը և վանքից դուրս չեկան, այլ գոհացան Աստծուց` խոստովանելով իրենց մեղքերը՝ ասելով. «Գոհանում ենք Աստծուց, որ այս մեծ խրատը բերեց մեզ վրա, որպեսզի .....
Հուշումը
Վանականը կարոտոֆիլ էր եփում ընթրիքի համար ու աղոթում: Հոգում խաղաղություն էր, անդորր: Նույնիսկ սենյակում պտտվող ճանճերը նրան չէին խանգարում: Բայց հանկարծ շեղվեց աղոթքից: Եվ նույն պահին մտքերն ու կասկածներն սկսեցին տանջել նրան: Հուսահատության զգացում հայտնվեց: Նույնիսկ սկսեց մեղքի մասին մտածել… «Այս ի՞նչ բան է,- չհասկացավ վանականը,- որտեղի՞ց հայտնվեց այս փորձանքը»: Եվ այդ պահին նայեց ճանճերին, որոնք ոչ միայն վախենում էին նստել .....
Անհիշաչարության մասին
Ծերն ասաց. «Ալեքսանդրոս անունով մի պատրիարք կար` սաստիկ ողորմած և ներողամիտ, քաղցրաբարո, բարերար և մարդասեր: Սա մի երիտասարդ դպիր ուներ, որ նրանից ոսկի գողացավ և վախենալով, թե կբացահայտվի` փախավ­գնաց Թեբայիդա: Գնալիս հանդիպեց լեռան բարբարոս մարդկանց, և ինչ որ ուներ` տարան նրանից, իսկ իրեն գերի վերցրին ներքին անապատում: Երբ լսեց այս երանելի պատրիարքը, փնտրեց գերուն և գնեց նրան իննսուն դահեկանով: Եվ երբ այնտեղ եկավ գերին, այնչափ ողորմություն .....
Ապացույցը
Մի ծաղրասեր մարդ տեսավ, թե քահանան ինչպես է բջջային հեռախոսով խոսում և հարցրեց. - Տե՛ր հայր, իսկ մի՞թե բջջայինով խոսելը մեղք չէ: Քահանան նայեց նրան ու հարցին հարցով պատասխանեց. - Իսկ դանակն, ըստ քեզ, մե՞ղք է: - Ի՞նչ,- հանկարծակիի եկավ մարդը: - Ասում եմ, որ դանակով կարելի է և՛ հաց կտրել, և՛ մարդ սպանել: Բանն ամենևին էլ առարկայի մեջ չէ, այլ դրա նկատմամբ մեր վերաբերմունքի,- ասաց քահանան ու չշարունակեց զրույցը, քանի որ զանգահարեցին նրան և խնդրեցին .....
Մարդ չի կարող սուրբ լինի իր խոհանոցի մեջ...
Անատոլ Ֆրանսը փոքր տարիքում հիացմունքով էր կարդացել Սիմեոն Սյունակյացի պատմությունը, ով 30 տարիներ շարունակ ապրել է 60 ոտնաչափ բարձրությամբ մի սյան գագաթին` Ասորիքում: Ինքն էլ ուզեց նույնն անել. գնաց խոհանոց, խոհանոցի պահարանի գագաթը ելավ և մի ամբողջ առավոտ այնտեղ անցկացրեց: Կեսօրվա ճաշի ժամանակ ցած իջավ: Մայրն ասաց նրան. «Մի՛ նեղվիր, ամեն ոք չի կարող սուրբ լինել: Դու գոնե ճիգ և փորձ արեցիր, բայց միշտ հիշիր, որ գրեթե անկարելի է, որ մարդ սուրբ .....
Խոնարհության մասին
Մի անգամ յոթ եղբայրներ գնալով հայր Սիսոյի մոտ՝ հոգեշահ խոսք խնդրեցին նրանից: Իսկ ծերը պատասխանեց նրանց և ասաց. «Երբ ես եկա և բնակվեցի այս վայրում, նախապես գնացի հայր Ովրի և Ատրեի մոտ և նրանցից խոսք խնդրեցի: Իսկ նրանք, պատասխանելով ինձ, հարցրին. «Հավատո՞ւմ ես մեզ»: Եվ ես ասացի` այո՛: Նրանք ինձ ասացին. «Ուրեմն` գնա՛ և ինչ որ տեսար՝ մեզ անելիս, նույնը և դո՛ւ արա»: Եվ եղբայրները հարցին. «Ի՞նչ էր նրանց գործը», պատասխանեց ծերը և ասաց. .....
«Փոքր» մեղքը
Մի բարի մարդ եկեղեցուց դուրս գալով, անցնում էր անտառի միջով: Ուրախ-ուրախ էր գնում, քանի որ քիչ առաջ բոլոր մեղքերը խոստովանել էր: Չնայած մեկը մոռացել էր: Բայց այնքան փոքր մեղք էր, որ թվում էր սարսափելի ոչինչ չկա դրա մեջ: Այդպես մտածելով քայլում էր, երբ հանկարծ գետնին նստած մի մեծ թռչուն տեսավ: Տարօրինակ էր՝ մեծ և ուժեղ թռչուն էր, բայց չէր կարողանում թռչել: Ուշադիր նայեց մարդն ու հասկացավ, որ նա թակարդն է ընկել: Եվ ինչն էր ցավալի, որ ոչ թե ամբողջությամբ, .....
Հնազանդության մասին
Ոմն ծեր մի աշակերտ ուներ և կամենում էր, որ նա մնա իր մոտ, մինչև որ կատարյալ հնազանդության հասնի: Ծերը նրան ասաց. «Վերցրո՛ւ մեր այս Սուրբ Գիրքը և գցի՛ր վառվող թոնրի մեջ»: Եղբայրը գնաց և կատարեց ծերի հրամանը՝ առանց երկմտելու: Եվ երբ Ավետարանը գցեց այնտեղ, իսկույն հանգեց կրակը և չվնասեց գիրքը: Արդ, ծերն այս արեց, որպեսզի մենք իմանանք, թե որքա՜ն բարի է հնազանդությունը, որովհետև նա է Երկնքի արքայության սանդուղքը:   «Սուրբ հայրերի վարքն .....
Երկու ագռավ
Երկու ագռավ հանդիպեցին անտառում գտնվող լեռան գագաթին: «Հիշո՞ւմ ես, թե ինչպես էինք թթենու պտուղներ ուտում այստեղ: Թվում է այնքան էլ վաղուց չէր, ընդամենը երեք հարյուր տարի առաջ: Բայց ի՜նչ տխուր է, որ ժամանակն այդքան արագ է թռչում»,- ասաց առաջին ագռավը: «Այո՜, ևս երկու հարյուր տարի և այլևս չենք լինի»,- թախիծով պատասխանեց մյուս ագռավը: «Այդ ինչի՞ մասին են խոսում,- մտածեց մենօրիկ թիթեռը,- մի՞թե մեկ օրվանից ավելի երկար ինչ-որ բան կարող .....
Օտարասեր և ողորմած լինելու մասին
Ոմն իշխան Ալեքսանդրիայից վերադառնում էր Կոստանդնուպոլիս և Տյուրոսի կողմերում հանդիպեց մի կույր մարդու, որն առաջնորդող չուներ. և երբ լսեց երիվարների ոտնաձայնը, գետնատարած ընկավ և ողորմություն խնդրեց: Իսկ մագիստրոսը չանտեսեց նրան, այլ տվեց մեկ դահեկան և գնաց: Կույրն ասաց նրան. «Հավատում եմ Աստծուն, որ այս ողորմությունը կփրկի քեզ մեծ փորձություններից»: Եվ կույրի օրհնությունն ստացած` գնաց իշխանը մեծ ուրախությամբ և մտավ Տյուրոս քաղաքը: .....
Բուժումը
Ծեր անտառապահը քայլում էր անտառում: Քայլում էր ու հազիվ զսպում արցունքները: Մեկ սա այսպես չէ, մեկ նա՝ այնպես: Անդադար հիվանդություններ են իր կյանքում ու դառնություններ: Անտառապահն արդեն ուզում էր դիմել Աստծուն և հարցնել՝ ինչի՞ համար, ինչո՞ւ հենց ինքը, երբ մի փայտփորիկ տեսավ ծառին: Նստել ու իր սուր կտուցով կտցահարում է ծառը: - Լսի՜ր,- աղերսեց ծառը,- ախր ցավում է: Բավակա՛ն է: Լսեց անտառապահն ու ժպտաց: Եվ չհարցրեց Աստծուն, թե ինչու այդքան ցավ .....
Աստվածային և ուղիղ դատաստանի մասին
Միաբանության եղբայրներից մի քանիսը գնալով հասան անապատ և մտնելով ոմն մենակյացի մոտ` նրա կողմից ցնծագին ընդունելություն գտան: Ըստ  անապատականների  սովորության՝  տեսնելով, որ նրանք հոգնատանջ են, իսկույն սեղան գցեց նրանց առաջ և ինչ ուներ հյուղում` նրանց առջև դրեց և հանգստացրեց նրանց: Եվ երբ երեկո եղավ, տասներկու սաղմոս կարդացին, նույնպես և՝ գիշերը: Եվ մինչդեռ ծերն արթուն էր, լսում էր նրանց խոսակցությունը, որ իրար ասում էին. «Անապատի .....
Երջանկությունը
Կար-չկար մի բարի ու կարեկից մարդ: Նա երջանիկ ապրում էր, գոհ էր ամեն ինչից և սիրում էր կյանքը: Նա բոլորին օգնում էր, կարեկցում, ներում, աղոթում՝ առանց որևէ ակնկալիքի: Սակայն մի օր դիմեց Աստծուն. «Տե՛ր, ախր ես այնքան լավն եմ, այնքան բարիք եմ գործել, բայց փոխարենը ոչինչ չեմ ստացել: Ո՛չ փող ունեմ, ո՛չ լավ աշխատանք, ո՛չ ընտանիք, ո՛չ փառք ու իշխանություն»: Բայց նա ուներ սիրելի աշխատանք: Ապրուստի միջոցները բավարար էին, սակայն կարծում էր, որ իր .....
Դատելու մասին
Ժայռաբնակ աբբա Հովհաննես ծերը աբբա Դանիել Եգիպտացու մասին պատմեց, թե նա մի անգամ գնաց Տերենութ, որպեսզի վաճառի իր ձեռագործը: Մի երիտասարդ աղաչեց նրան և ասաց. «Հանուն Աստծո, հա՛յր, ե՛կ իմ տուն և իմ կնոջ վրա աղո՛թք արա, որովհետև ամուլ է»: Եվ ծերը, երիտասարդի թախանձանքներին տեղի տալով, գնաց նրա տուն, աղոթք արեց նրա կնոջ վրա, և նա Աստծո կամքով հղիացավ: Մարդկանցից ոմանք, որ չէին երկնչում Աստծուց, անզգամաբար հանդգնում էին ասել, թե այն երիտասարդը .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․