Գրքեր

Առակներ և պատումներ

Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:

Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։

Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:

Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:

Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:

Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:

Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։

«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

Հնազանդության առաքինության մասին
Հայր Ռոփոսն ասաց. «Երկնքում չորս գնդեր տեսա. առաջինը հնազանդների դասն էր, որոնք մարտիրոսների հետ էին` ոսկե հանդերձներով, երկրորդն աշխարհից օտարվածներն էին, երրորդը օտարասերներն էին և չորրորդը` ովքեր փախչում էին անապատ: Եվ Տիրոջ հրեշտակն ինձ ասաց. «Տե՛ս` մյուս առաքինություններն իրենք են ընտրում՝ որն ուզում են, իսկ հնազանդներն ուրիշների ընտրությունն են կատարում, և այն բոլոր առաքինություններից բարձր է»»:   «Սուրբ հայրերի .....
Անցյալը, ներկան, թե՞ ապագան
Երեք իմաստուն վիճեցին, թե ինչն է մարդու համար ավելի կարևոր՝ նրա անցյալը, ներկան, թե՞ ապագան: Նրանցից մեկն ասաց. - Հենց անցյալն է մարդուն դարձնում այն, ինչ այժմ կա: Իմ բոլոր կարողությունները ես անցյալում եմ սովորել: - Համաձայն չեմ,- բացականչեց մյուսը,- Մարդուն ապագան է ձևավորում: Ինչ գիտելիքներ ու կարողություններ էլ այսօր ունենամ, նորերը ձեռք կբերեմ, որոնք իմ ապագան կպահանջի: Իմ արարքները թելադրված են այն ձգտումով, թե ով եմ ուզում լինել: - .....
Օգնելու մասին
Ոմն եղբայր տեսավ, որ հայր Նիտերոն երկու թիկնոց ունի, հարցրեց նրան և ասաց. «Եթե աղքատը գա և խնդրի քեզնից, ո՞րը կտաս նրան»: Եվ նա ասաց. «Լավագույնը կտամ»: Եվ եղբայրն ասաց. «Իսկ եթե մեկ այլ աղքատ գա և խնդրի, ի՞նչ կտաս նրան»: Նա ասաց. «Կեսն էլ կտամ մյուսին»: Եվ եղբայրն ասաց. «Եթե մեկ ուրիշն էլ գա և խնդրի քեզնի՞ց»: Ծերն ասաց. «Կկտրեմ և կեսը կտամ նրան, իսկ մյուս կեսը կգցեմ մեջքիս»: Եվ եղբայրն ասաց. «Եթե մի ուրիշ աղքատ .....
Աշակերտներն ու քսակը
Մի քանի երիտասարդներ գնացին ծերի մոտ խնդրելու, որ իրենց որպես աշակերտ վերցնի: Ծերը նրանց իր դիմաց նստեցրեց և յուրաքանչյուրին մեկ հարց տվեց. - Ասա՛ ինձ, բայց քո ողջ անկեղծությամբ, եթե ոսկեդրամներով լի քսակ գտնես, կվերադարձնե՞ս տիրոջը: Առաջինը պատասխանեց. - Եթե տիրոջն իմանայի՝ անկասկած կվերադարձնեի: Բայց եթե չգիտեմ, թե ով է կորցրել, ո՞ւմ վերադարձնեմ: Երկրորդը մտածեց ու ասաց. - Ես այսպես եմ մտածում՝ եթե ես քսակ գտնեմ, ապա նշանակում է, որ .....
Դատապարտելու մասին
Երեց Պղզոն լսեց եղբայրներից ոմանց մասին, թե հաճախ քաղաք են գնում, բաղնիք են մտնում և անարգագույն բաներ են խորհում`մենակյացի վարքին անհարիր: Եվ գալով հավաքի` նրանցից վերցրեց մենակյացի զգեստները: Եվ երբ արեց այդ, սիրտն ինքն իրեն դատապարտեց, և նա զղջաց: Ապա խռովահույզ մտքով եկավ հայրերի խուղը և նրանց պատմեց ողջ կատարվածը, և նրանք ուղարկեցին նրան հայր Պիմենի մոտ: Եվ նա, վերցնելով տասնմեկ զգեստները, եկավ ծերի մոտ և պատմեց նրան կատարվածը և ասաց .....
Մարդկային տկարությունը
Երբ որևէ մեկը քահանային ասում էր «չեմ կարող» (ինչ-որ բանի համբերել կամ կատարել որևէ բան), նա հաճախ մի վաճառականի մասին էր պատմում, որը անդադար ասում էր. «Չեմ կարող, չեմ կարող՝ թույլ եմ»: Բայց մի անգամ նա ստիպված էր Սիբիրով անցնել: Երկու մուշտակի մեջ էր փաթաթվել և գիշերը ննջեց: Երբ աչքերը բաց արեց` հանկարծ կայծեր տեսավ իր առջև: Ուշադիր նայելուց հետո հասկացավ, որ գայլեր են: Եվ ինչպե՜ս վեր թռավ տեղից… ու մուշտակների ծանրությունը .....
Ոչինչ ի ցույց չանելու մասին
Մի անգամ տոնական մի օր եղբայրները ճաշում էին եկեղեցում: Այնտեղ մի եղբայր կար, որը կերակրի սպասավորին ասաց, թե ինքը եփված կերակուր չի ուտում, այլ միայն՝ աղ: Եվ սպասավորը կանչեց մեկ այլ եղբոր և ամենքի առաջ ասաց. «Այսինչ եղբայրը եփված կերակուր չկերավ. սրա համար մի քիչ ա՛ղ բեր»: Եվ ծերերից մեկը վեր կենալով նրան ասաց. «Ավելի լավ էր քեզ համար այսօր միս ուտել քո խցում, քան թե այդ բանը լսել բոլորի առաջ»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» .....
Հարևանը
Երեկոյան մի գյուղացի քրթմնջալով պտտվում է ջրհորի շուրջը և ասում. - Չեմ կարողանում ջուր հանել այս ջրհորից: Ո՛չ դույլ կա, ո՛չ որևէ հնարավորություն, ո՛չ էլ Աստված իմ խնդրանքն է լսում, իսկ կինս և երեխաներս առավոտվանից սպասում են, թե երբ պիտի ջուր տանեմ տուն: Նրան է մոտենում հարևանը՝ դույլը ձեռքին և պատասխանում. - Երրորդ անգամ է` քեզ իմ օգնությունն եմ առաջարկում, իսկ դու մերժում ես, որովհետև բոլոր հարևանների հետ վիճում ես ու նեղանում: Բայց կրկին .....
Ներքևի թագավորությունը
Ոմն սուրբ տեսիլքով տեսավ, թե մարդիկ ինչպես էին ուզում Երկնային Արքայություն մտնել: Ամբոխը հավաքվել էր Արքայության դարպասների մոտ, և երբ դրանք բացվեցին՝ Աստված ասաց մարդկանց. - Եկեք, օրհնյալնե՛ր, ժառանգեցեք Երկնային Արքայությունը: Եվ հանկարծ մարդկանցից մեկն ասաց. - Տե՛ր, ես շատ շնորհակալ եմ Քեզ, բայց մի մարդ կա, որ տհաճ է ինձ համար, թող նա Քո Արքայություն չմտնի: Մեկ ուրիշն էլ ձայնակցեց նրան. - Տե՛ր Աստված, ես պատկերացնել անգամ չեմ կարող, .....
Արիության մասին
Մի անգամ հայր Մակար Սկյութացին գնում էր Տերենութ և ճանապարհին մտավ մի այր՝ ննջելու: Այնտեղ հեթանոս մեռելների հին մարմիններ կային, և վերցնելով դրանցից մի չոր գանգ` դրեց գլխատակին՝ որպես սնար, որպեսզի մի փոքր հանգստանա: Իսկ դևերը, տեսնելով նրա քաջությունը, նախանձեցին և կամեցան նրան զարհուրեցնել: Կանչում էին գանգին կնոջ անունով և ասում. «Կի՛ն դու այսինչ, ե՛կ մեզ հետ բաղնիք»: Իսկ մեկ այլ դև գլխի միջից պատասխան տվեց և ասաց. «Օտարական կա .....
Զավակների և ծնողների մասին
Մի մարդ ծերի մոտ եկավ ու ասաց. - Հա՛յր, ծնողներս մշտապես նվնվում են ու փնթփնթում, չեն թողնում հանգիստ ապրենք: Երևի խելքները թռցրել են ծերությունից: Այլևս չեմ կարողանում տանել: Չուղարկե՞մ ծերանոց: - Հասկանում եմ, դժվար է քեզ համար,- գլուխն օրորեց ծերը,- բայց մտածիր, հավանաբար դու էլ էիր օր ու գիշեր թնկթնկում, երբ օրորոցում էիր, և խելքով էլ չէիր փայլում: Իսկ հայրդ ու մայրդ քեզ իրենց գիրկն էին առնում, քնքշությամբ ու սիրով շոյում: Նրանք ավելի շուտ .....
Տիրոջ ուղիղ դատաստանի մասին
Երկու գյուղեր Եգիպտոսում կռվում էին միմյանց դեմ: Հայր Պիմենը, գնալով ավելի մեծ և հզոր գյուղը, աղաչեց, որ խաղաղություն պահեն փոքր գյուղի հետ, սակայն նրան լսել չկամեցան: Իսկ  նա, իր ոտքերի փոշին թոթափելով նրանց վրա, հեռացավ, իսկ նրանք, ելնելով իրար դեմ պատերազմի, կոտորվեցին, և մեծ գյուղի մարդիկ հաղթվեցին, որովհետև Տերը պահում է զրկվածների իրավունքը:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016 .....
Առևտրականը
Միկրոսկոպով աշխատող հաջողակ մի առևտրական, որը թանկարժեք քարեր էր ուսումնասիրում և դրանց արժեքների գինը որոշում, անընդհատ մտածում է` եթե ինքն այդքան սուր տեսողություն ունի, ինչո՞ւ Աստծուն չի տեսնում և Նրա ներկայությունը զգում, թեև եկեղեցի է գնում, մոմ վառում, Ավետարան է կարդում: Եվ Աստված նրան պատասխանում է. - Ըստ էության Իմ կարիքը չես ունեցել: Երբ մոտեցել եմ, իսկության մեջ Ինձ չես փնտրել, այլ Իմ հնարավորությունները, կարողություններն .....
Ո՞վ է աղոթում ձեզ համար
Ի պատասխան եղբայրներից ոմանց ասածին, թե իրենք միշտ աղոթում են, Ղունկիանոս ծերը հարցրեց. «Երբ ուտում կամ ննջում եք, ո՞վ է աղոթում ձեզ համար»: Եվ նրանք պատասխան չտվեցին: Եվ ծերն ասաց նրանց. «Ես սկսում եմ գործը և կանոնը կատարում եմ առանց հապաղելու, առնում եմ օրական տասնվեց դրամ և կեսը տալիս եմ ողորմություն, իսկ նրանք աղոթում են ինձ համար՝ եթե ես ննջում եմ կամ ուտում, և կատարվում է այն խոսքը, թե` անդադա՛ր աղոթեցեք (Ա Թեսաղ. Ե 17)»:   «Սուրբ .....
Սիրո ուղին
Ծեր վանականը աշակերտի հետ անցնում է լճակի մոտով: Աշակերտն ասում է. - Ի՜նչ հիասքանչ երկու սպիտակ կարապներ են լողում այս լճակում: Այս թռչունները կարողանում են մինչև կյանքի վերջ հավատարմություն ցուցաբերել միմյանց հանդեպ, իսկ մարդիկ հաճախ ամուսնալուծությունների են դիմում: Ծեր վանականը պատասխանում է. - Մի՞թե կարող է արծիվը կարապի հետ ապրել կամ ագռավը սոխակի հետ զուգերգ կազմել: Այդպես չի լինում, որովհետև ողբերգություն և աններդաշնակություն .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․