Գրքեր

Առակներ և պատումներ

Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:

Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։

Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:

Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:

Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:

Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:

Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։

«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

Երջանկությունն ու Սերը
- Սերն ո՞ւր է հեռանում,- հարցրեց փոքրիկ Երջանկությունն իր հորը: - Այն մահանում է,- պատասխանեց հայրը,- մարդիկ չեն պահպանում այն, ինչ ունեն, որդի՛ս: Ուղղակի չգիտեն սիրել: Փոքրիկ Երջանկությունը մտածմունքի մեջ ընկավ. - Այ կմեծանամ ու մարդկանց կօգնեմ: Տարիներ անցան, Երջանկությունը մեծացավ ու մեծ դարձավ: Նա հիշում էր իր խոստման մասին և որքան կարող էր, փորձում էր օգնել մարդկանց, բայց նրանք չէին լսում նրան: Եվ աստիճանաբար Երջանկությունը սկսեց .....
Բարի գործերը
Մի մարդ ծերին հարցրեց. - Ի՞նչ բարի գործ անեմ: Աբբան պատասխանեց. - Մի՞թե բոլոր բարի գործերը հավասար չեն: Սուրբ Գիրքն ասում է, որ Աբրահամը հյուրընկալ մարդ էր և Աստված նրա հետ էր: Եղիան լռակյաց էր և Աստված նրա հետ էր: Դավիթը խոնարհ էր և Աստված կրկին նրա հետ էր: Այնպես որ արա այն, ինչ հոգիդ է ցանկանում, կարևորը՝ սիրտդ անաղարտ պահիր:   Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի   .....
Վե՛ր կաց
Երբ աշակերտը մեղքերի խոստովանությամբ ծերի մոտ էր գալիս, վերջինս նրան միշտ ասում էր. - Վե՛ր կաց: - Բայց արդեն բազմիցս եմ վեր կացել ու ընկել: - Կրկին վեր կաց: - Մինչև ե՞րբ պիտի ընկնեմ ու վեր կենամ: - Մինչև մահը գտնի քեզ՝ ընկած կամ վեր կացած:   Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի     .....
Գաղտնիքը
Աշակերտները հավաքվում են սրբակյաց ծերունի ճգնավորի մոտ և հարցնում. - Հա´յր սուրբ, ինչումն է գաղտնիքը, որ այսպիսի պատկառելի տարիք ունես և ավելի առողջ ու առույգ ես, քան մենք, և չես հիվանդանում... Ճգնավորը պատասխանում է. - Աստծո կամքն է այդպես..., Տերն է այդպես որոշել այս անարժան ծառայի համար: Այնուհետև մի պահ մտախոհ դադար է տալիս և տխուր-տխուր շարունակում. - Երկար տարիներ առաջ աղոթք էի անում, մի մարդ հայտնվեց` անգույն, սմքած, բայց սառնասիրտ .....
Նահատակները
- Հա՛յր, Եկեղեցին ինչո՞ւ է պսակադրությունը սուրբ անվանում,- հարցրեց մի երիտասարդ վանական: - Որովհետև դրանում բազում նահատակներ կան,- ժպիտով պատասխանեց ծերը:   Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի   .....
Գայթակղության մասին
Մի մարդ Մեծն Անտոնին ասաց. - Դու Արևելքի մեծագույն վանականն ես: - Սատանան արդեն ասել է ինձ,- պատասխանեց սուրբը:   Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի   .....
Երբ ուշ է
Թերթի խմբագիրը կեսօրին ինչ-ինչ պատճառներով չի կարողանում մասնակցել կարևոր գործնական հանդիպմանը և խորհում է, թե այլևս ուշ է իր կամեցած մտահաղացումը իրականացնել ու երեկոյան տխուր մտնում է եկեղեցի, սակայն վճռականորեն որոշում է, որ այսուհետ ամբողջ սրտով, հոգով ու մտքով ամեն ինչ թողնելու է Աստծու կամքին: Այդժամ զգում է, որ ինչ-որ մեկն իր կողքին է կանգնած և ասում է. - Երբ մենք Աստծուն ենք վստահում, երբեք որևէ բան ուշ չէ իրականացնելու համար, որովհետև .....
Հավատի հարց է
Աբբա Եսարիոսն ասում էր. «Հավատացողի համար հարցեր չկան, իսկ չհավատացողի համար՝ պատասխաններ»:   Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի   .....
Զրուցակիցը
Մի ծերի հարցրեցին. - Ինչպե՞ս է համբերությունդ բավականացնում աշխարհի այդ լքված անկյունում միայնության մեջ անցկացնելու համար: - Ես երբեք միայնության մեջ չեմ լինում: Միշտ զրուցակից ունեմ ի դեմս Տիրոջ: Երբ ուզում եմ, որ Նա խոսի ինձ հետ՝ Սուրբ Գիրքն եմ կարդում: Իսկ երբ ինքս եմ ուզում Նրա հետ խոսել՝ աղոթում եմ:   Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի   .....
Ենթադրությունները
Ճամփեզրին երկու հոգի կանգնած զրուցում էին: Մի գինեմոլ անցավ նրանց կողքով ու մտածեց. - Նրանք երևի հիմա պայմանավորվում են միասին գինետուն գնալու և խմելու մասին: Եվ իր բոլոր գործերը մոռանալով՝ շտապեց գինետուն: Հետո անառակ կյանք վարող մեկն անցավ ու մտածեց. - Ահա, մարդիկ օրը ցերեկով, առանց վախենալու պայմանավորվում են մարմնական հաճույքների մասին: Իսկ ես ինչո՞վ եմ նրանցից պակաս: Եվ ճանապարհը փոխելով՝ գնաց զվարճանալու: Մի արդար մարդ էլ .....
Գնա և սիրիր
Մի մարդ, ծերի մոտ գալով, ասաց. - Ուզում եմ Աստծուն սիրել, սովորեցրո՛ւ ինձ: - Իսկ դու նախկինում որևէ մեկի սիրե՞լ ես,- հարցրեց ծերը: - Ես աշխարհիկ բաներով՝ սիրով և այլն, չեմ հետաքրքրվում: Ես ուզում եմ դեպի Աստված գալ: Ծերը կրկին ասաց. - Փորձիր հիշել՝ երբևէ գոնե մի կնոջ, մի երեխայի, ինչ-որ մեկին սիրե՞լ ես: Մարդը պատասխանեց. - Արդեն ասացի քեզ, որ ես կրոնավոր մարդ եմ, այլ ոչ թե սովորական աշխարհական: Ինձ միայն դեպի Աստված տանող ճանապարհն է հետաքրքրում: - .....
Երկու պատկեր
Շվարած և ձեռնունայն մի բարեպաշտ վաճառական քայլում է ճանապարհով և հանկարծ տեսնում, թե ինչպես հրեշտակը, նստած մոտակա մեծ քարի վրա, մի ոսկեդրամ է ցույց տալիս և հարցնում. - Քանի՞ պատկեր ունի այս ոսկեդրամը: Վաճառականը պատասխանում է. - Անշուշտ երկու պատկեր...: Այսօր ցանկանում էի ոսկեդրամներով լեցուն իմ պարկերը բաժանել մարդկանց, բայց գողերը գտել էին իմ գաղտնարանը և ամբողջը գողացել: Չեմ հասկանում, թե ինչո՞ւ այդպես պատահեց, երբ Աստծուն հաճելի .....
Փայտոջիլները
Ալեքսանդրիայի եպիսկոպոսներից մեկը, որ սովոր չէր վանական կյանքի խստակեցությանը, մի անգամ ստիպված եղավ գիշերել վանքերից մեկում: Մինչ իրեն հատկացված խցի խղճուկ մահճակալին կմեկնվեր, հատակին երեք փայտոջիլ նկատեց: Կանչեց եղբայրներից մեկին ու հարցրեց. - Տեսնո՞ւմ ես, այնտեղ, հատակին: - Մի՛ անհանգստացիր, Սրբազա՛ն Հայր,- պատասխանեց վանականը,- դրանք ընդամենը փայտոջիլներ են, այն էլ՝ սատկած… Առավոտյան այն եղբորը հանդիպելով, եպիսկոպոսն ասաց. - .....
Թողություն հայցել
Մի վանական, որ ծանր մեղք էր գործել, ծերի մոտ եկավ ու ասաց. - Չգիտեմ, թե ինչպես կարող եմ Աստծուց ներում հայցել այսքան ծանր մեղքի համար: - Կարող ես,- պատասխանեց ծերը,- որովհետև Աստված շատ ավելի խոնարհ է, քան մենք՝ մարդիկս:   Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի   .....
Ճաշը
Վանքերից մեկի սեղանատանը, ճաշի ժամանակ, մի երիտասարդ վանական նկատեց, որ իր ափսեի մեջ մորեխ կա: - Փոխիր սա, խնդրում եմ,- ասաց նա խոհարար վանականին: - Կփորձեմ,- պատասխանեց վերջինս,- բայց տարվա այս եղանակին մորեխը հազվագյուտ երևույթ է:   Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի   .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․