Գրքեր

Առակներ և պատումներ

Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:

Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։

Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:

Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:

Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:

Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:

Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։

«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

Ողջ եմ
Մի ծեր վանական, մտքերով խորասուզված, գնում էր անապատով և հանկարծ մի խորը փոսի մեջ ընկավ: Վանականները, նրան գտնելով, որոշեցին, որ մահացել է և գերեզմանոցի մատուռը տարան: Որքան մեծ եղավ նրանց զարմանքը, երբ ծերը գիտակցության եկավ: - Իսկ մենք կարծեցինք, թե մահացել ես, եղբա՛յր,- բացականչեցին նրանք: - Իսկ ես, ընդհակառակը, գիտեի, որ ողջ եմ,- հանգիստ պատասխանեց ծերը: - Որտեղի՞ց գիտեիր, որ չես մահացել, եթե կյանքի նշաններ ցույց չէիր տալիս: - Սոված էի .....
Աստծուն և ընկերոջը սիրելու մասին
Ոմանք պատմեցին, թե հայր Պիմենն ու նրա եղբայրները առագաստապարաններ էին գործում և չէին կարողանում վաճառել. և նեղվում էին, որովհետև փող չէին գտնում կտավ  գնելու  համար,  իսկ  նրանց մտերիմ մեկը ոմն հավատացյալ վաճառականի պատմեց իրավիճակը: Հայր Պիմենը ոչ մեկից ոչինչ չէր կամենում վերցնել` խաղաղությունը պահելու համար: Իսկ վաճառականը, կամենալով օժանդակել ծերերի գործին, պատճառաբանեց, թե իրեն պետք են առագաստապարանները և ուղտերը բերելով` .....
Շամորդինյան միանձնուհին
Շամորդինոյի մենաստանի միանձնուհիներից մեկը ակամա զանցանքի համար խիստ հանդիմանության արժանացավ մայրապետի կողմից: Միանձնուհին փորձեց իր զանցանքի պատճառը բացատրել, սակայն զայրացած մայրապետը, չցանկանալով ոչինչ լսել, բոլորի ներկայությամբ սպառնաց երկրպագության կարգ նշանակել նրան՝ որպես ապաշխարություն: Որքան էլ, որ ցավալի և վիրավորական էր քրոջ համար, նա ճնշեց իր ինքնասիրությունը, լռեց և խոնարհաբար ներողություն խնդրեց մայրապետից: Իր խուցը .....
Խլուրդի խնդրանքը
Խլուրդը դուրս է գալիս երփներանգ ծաղիկներով լի դաշտավայր, Աստծո հրեշտակին նկատում այնտեղ ու ասում. - Արարչին շարունակ խնդրում եմ, որ իմ գետնափոր կացարանում այսպիսի անուշաբույր ծաղիկներ աճեն, բայց ինչքան դրանք տնկում եմ, թառամում ու չորանում են: Ինչո՞ւ Աստված ինձ չի օգնում: Հրեշտակը պատասխանում է. - Դու կամենում ես Աստծուց ինչ-որ բան խնդրել, սակայն շարունակել միևնույն կենցաղով ապրե՞լ... Ինչպե՞ս կարող ես ծաղիկներն այդ խավարի մեջ աճեցնել: .....
Անհիշաչարություն
Լսեցի, որ մեկը պատմում էր հայր Մոտիի մասին, որի աշակերտն էր Իսահակը, և սրանք երկուսն էլ ընտիր հայրեր եղան: Հայր Մոտին Հերակլայում սկսեց իր առաջին վանքը կառուցել, սակայն այնտեղ դժվարին կացության մեջ ընկնելով` այլ տեղ գնաց և դարձյալ սկսեց կառուցել: Սակայն այնտեղ  նույնպես բանսարկուի ազդմամբ  մի թշնամի գտնվեց, որ նեղում էր նրան: Ծերը վեր կացավ գնաց իր գյուղը, իր համար վանք շինեց և այնտեղ փակվեց: Շատ Ժամանակ անց հավաքվեցին այնտեղի ծերերը, .....
Փրկության տանող քայլերը
Եղբայրներն աբբա Անտոնի մոտ եկան ու հարցրեցին. - Ասա՛ մեզ, ինչպե՞ս փրկվել: Ծերը պատասխանեց. - Լսե՞լ եք, թե Սուրբ Գիրքն ինչ է ասում: Դա բավարար է ձեզ համար: Իսկ նրանք ասացին. - Մենք քեզանից ենք ուզում լսել, Հա՛յր: Ծերն ասաց. - Ավետարանն ասում է. «Եթե մեկը քո աջ երեսին ապտակ տա, մյուս երեսդ էլ դարձրու նրան»: Նրանք պատասխանեցին. - Չենք կարող անել այդ: - Եթե չեք կարող մյուսն էլ դարձնել, ապա գոնե մի ապտակը հանդուրժեք: - Այդ էլ չենք կարող,- .....
Ընտրության հարց է
Հարցրեց ոմն եղբայր հայր Պիմենին և ասաց. «Իմ նեղության ժամանակ սրբերից ոմանցից խնդրեցի ինձ անհրաժեշտ որոշ բաներ, և տվեցին ինձ սիրով: Արդ, եթե Աստված և ինձ շնորհի, տա՞մ ես էլ այն սիրով մեկ ուրիշին, թե՞ դարձյալ տամ իմ նեղության ժամանակ ինձ տվողին»: Հայր Պիմենն ասաց նրան. «Աստծո առաջ արդարությունն այն է, որ տվողին վերադարձնես, քանզի նրանն է»: Եղբայրն ասաց. «Եթե տանեմ նրան, և նա չկամենա վերցնել, այլ ինձ ասի՝ գնա՛ և տո՛ւր աղքատներին՝ .....
Լույսը
Հեթանոսն ու քրիստոնյան միասին անցնում են դաշտավայրի միջով: Հեթանոսը հարցնում է. - Ինչո՞ւ ես այդքան մեծարում Քրիստոսին և կյանքի լույս համարում: Նայի՛ր, արեգակի ճառագայթները լուսավորում են բոլորին՝ և ինձ, և քեզ: Քրիստոնյան պատասխանում է. - Երբ մոտենաս արեգակին, այն կայրի, երբ հեռանաս, կսառչես: Երբ մոտենաս Քրիստոսին, Նրա լույսը ոչ թե կայրի, այլ քեզ կյանքով լեցուն կդարձնի: Եթե հեռանաս, Քրիստոսի լույսը քեզ կհասնի, որպեսզի կրկին կյանք, ջերմություն, .....
Ի՞նչ է խոնարհությունը
Եղբայրներից մեկը ծերին հարցրեց. - Խոնարհությունն ի՞նչ է: Ծերը պատասխանեց. - Բարիք անել մեզ չարիք գործողներին: Եղբայրն առարկեց. - Բայց եթե մեկը ընդունակ չէ այդ անել, ի՞նչ պետք է անի: - Խուսափի իրեն վիրավորողներից և լռի:   Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի    .....
Չդատել
Հայրերից մեկը պատմեց երկու եղբայրների մասին, որոնք չարախոսում էին մի եղբոր մասին, թե իբր մեղք է գործում: Եվ մեկը մյուսին ասաց. «Ես էլ եմ լսել»: Եվ տուն վերադառնալով՝ հանգիստ չգտավ, մինչև որ գնաց և եղբորն ասաց. «Ես ոչինչ չեմ լսել»: Նմանապես և մյուսն ասաց. «Ես էլ հանգիստ չեմ ունեցել»: Եվ երբ զղջացին իրենց զրպարտական խոսքերի համար, ազատվեցին չար խորհուրդներից և հանգստացան:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» .....
Ինչ է տխրությունը
Մի ծերի հարցրեցին. - Հա՛յր, իսկ տխրությունն ի՞նչ է: - Տխուր լինել նշանակում է ողջ ժամանակ ինքդ քո մասին մտածել,- հակիրճ պատասխանեց նա:   Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի    .....
Ոսկե գավաթը
Թագավորը հրովարտակ է ուղարկում, որ պատրաստ է օգնել կարիքավոր մարդկանց, սակայն ովքեր գալիս են, ձեռնունայն հեռանում են: Դեսպաններից մեկը հարցնում է արքայի խորհրդականին. - Ինչո՞ւ թագավորն այս մարդկանցից որևէ մեկին չի օգնում: Խորհրդականը պատասխանում է. - Բոլորը գալիս, խնդրում են հանրահայտ ոսկե գավաթը, որը պարզապես իշխանության և հաջողության խորհրդանիշ է: Քանի որ բոլորը միևնույն գավաթն են ուզում, թագավորը համարում է, որ այն հանրությանն է .....
Արիություն փորձության մեջ
Ոմն եղբայր ընկավ փորձության մեջ և բազում տրտմությունից կորցրեց իր մենակեցության կարգը: Եվ երբ ուզում էր վերսկսել, սրտի տխրությունը թույլ չէր տալիս, այլ այսպես էր ասում մտքում. «Ինչպե՞ս կարող եմ դառնալ այնպիսին, ինչպիսին էի»: Եվ այդպես վհատվում էր և չէր կարողանում վերսկսել իր մենակեցության գործը: Մի օր էլ վեր կենալով գնաց մի ծերի մոտ և պատմեց նրան այդ ամենը: Եվ ծերը նրան այսպիսի մի առակ պատմեց. «Մի մարդ ծուլացավ իր անդաստանում, իսկ .....
Ինչ է անհրաժեշտ մարդուն
Հայտնի փիլիսոփա Գրիգորի Սկովորոդան այսպես էր մխիթարում հուսահատության մեջ հայտնված մարդկանց. - Ի՞նչ կլիներ, եթե բոլորի համար այնքան կարևոր և սիրելի երջանկությունը կախված լիներ ժամանակից, տեղից, մսից ու արյունից: Ավելի պարզ ասեմ՝ ի՞նչ կլիներ, եթե Աստված երջանկությունը Ամերիկայում, Կանարյան կղզիներում կամ Երուսաղեմում դներ: Այդժամ թե՛ մենք, թե՛ մեր երջանկությունը աղքատ կլինեինք: Բայց արևն ու օդը միշտ քեզ հետ են: Իմացի՛ր՝ այն, ինչ փախչում .....
A-ից B կետը
Գլխացավով տառապող ուսուցիչը այցելում է մի անվանի բժշկի և հարցնում. - Ի՞նչ դեղեր խմեմ, որ ազատվեմ այս գլխացավից: Բժիշկը պատասխանում է. - Այդ դեղամիջոցի մասին շատ տարիներ առաջ ինձ էիք ասել, այժմ ինձանից եք հարցնո՞ւմ: Երբ դպրոցում իմ ուսուցիչն էիք և չէի կարողանում լավ սովորել ու շատ էի նեղսրտում, գրատախտակին նշեցիք A և B կետերը և ասացիք, որ յուրաքանչյուր օր նման է A կետից B կետը հասնելու մի ընթացքի: Եվ երբ առավոտյան արթնանում ես ու գիտակցում, .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․