Գրքեր

Դավթի սաղմոսներ

Սաղմոս ՃԻԱ
Աստիճանների օրհներգություններ, երբ Տիրոջ առաջնորդությամբ դարձի ավետիս ստացան Կյուրոսից, որի մասին Եսային [մարգարեացավ] շատ առաջ՝ նկարագրելով այդ ամենը և ասելով, թե գալիս էին խնդությամբ, պարերով և ցնծությամբ: 1. Ուրախ եղէ ես, ոյք ասէին զիս, ի տուն Տեառն երթիցուք մեք: Ուրախանում էի, երբ ասում էին ինձ՝ «Գնանք Տիրոջ տուն»: Ոչ թե իրենց տան ու հանգստի մասին էին հոգում, այլ՝ Աստծու տան: Ուրախանում էի. եզակիով ժողովրդին է կոչում, որ վերադարձից .....
Սաղմոս ՃԻ
Աստիճանների օրհներգություններ Նախորդի նման նույն ելքի խորհուրդն ունի, որոնք հույս ստանալով աղոթում էին՝ Դավթից սովորելով, որ թեև մարտադաշտում կռվում էր այլազգիների հետ, սակայն աչքերը վեր էր բարձրացնում դեպի ամուրհացիների լեռները, որտեղ Իսահակը փրկվեց խոյի շնորհիվ, և Սինա, որտեղ ժողովուրդը հաղթեց Ամաղեկին: Եվ գերին դարձի ժամանակ [դեպի] Աստծուն [է բարձրացնում աչքերն] ու ասում է. 1. Համբարձի զաչս իմ ի լերինս, ուստի եկեսցէ ինձ օգնութիւն: Աչքերս .....
Սաղմոս ՃԺԹ
Աստիճանների օրհնություններ, երգեր: Թեոդիտոն [ասում է]՝ երգ ելքի, իսկ Ակյուղասը՝ երգ ելնելու Մեր նյութեղեն բնությունը փոփոխությունների կարիք է զգում, ժամանակի ընթացքում՝ նորոգման՝ ձանձրույթից և տառապանքից: Քանզի նա, ով ստեղծեց մեզ, նաև խնամք տարավ, որից հետո տկարացանք մեղքով և մահ հղացանք տարվա չորս եղանակներով, ցերեկվա և գիշերվա միջոցով սփոփում է մեզ՝ աշխատանքի և հանգստի ժամանակ սահմանելով, նաև հիվանդությամբ և առողջությամբ փորձելով՝ .....
Սաղմոս ՃԺԸ
Այս սաղմոսը կա՛մ պատմում է այն բոլոր իրադարձությունները, որոնք կատարվել են Դավթի հետ՝ մանկությունից մինչև ծերություն, կա՛մ Դանիելի տան ու մակաբայեցիների մասին է, որոնք պահեցին Աստծու պատվիրանները, ինչն ուրիշներն անարգեցին: Կա՛մ հոգին աղոթքի է կանգնում՝ ի դեմս արդարների, որ պահեցին Աստծու օրենքները, և գերությունից վերադարձ խնդրեցին, կամ ինքը՝ Դավիթն է աղոթքի կանգնում՝ ըստ այբուբենյան թվի և գրի, որպեսզի իր ժողովրդի որդիներին հորդորի ջանալ .....
Սաղմոս ՃԺԷ
Ալելուիա: Հաղթություն նրանց, ովքեր Քրիստոսով են պատերազմում, և նրա մասին մարգարեություն: Նաև օրհնություն է սա, դարձից հետո հավաքվեց ազգը, պատերազմեցին և Աստծու զորությամբ հաղթանակ տարան ու ոչնչացրին [թշնամուն], իսկ իրենք տոնախմբություն անելով՝ երգեցին, որը նշանակում է հաղթանակ թշնամու հանդեպ, ինչպես նաև բնության կատարյալ փրկությունն է: 1. Խոստովան եղերուք Տեառն, զի բարի է, զի յաւիտեան է ողորմութիւն նորա: Գոհությո՛ւն մատուցեք Տիրոջը, .....
Սաղմոս ՃԺԶ
Ալելուիա. սա նաև օրհնություն է ի դեմս առաքելական ճանապարհի, որ Տերն ասաց. «Գնացե՛ք, աշակերտ դարձրե՛ք բոլոր ազգերին» (Մատթ. 28:19), քանզի մարգարեներից ոչինչ ծածուկ չմնաց, որ կատարվելու էր վերջին օրերին: 1. Օրհնեցէ՛ք զՏէր ամենայն ազինք. գովեսցէք զնա ամենայն ժողովուրդ: Օրհնեցե՛ք Տիրոջը, բոլո՛ր ազգեր, գովեցե՛ք նրան, բոլո՛ր ժողովուրդներ: Բոլոր ազգեր. այսինքն՝ հեթանոսներ, իսկ բոլոր ժողովուրդները հրեաներն են, և նրանցից շատերը մինչ օրս չեն .....
Սաղմոս ՃԺԵ
Ալելուիա: Եբրայերենում ու ասորերենում այս սաղմոսը և [նախորդի] «Հաճելի է ինձ» [հատվածը] միավորվում են, որովհետև երկուսն էլ նույն միտքն են արտահայտում: Մակաբայեցիների և Քրիստոսի վկաների հանգիստն է խորհրդանշում: 1. Հաւատացի զոր և խօսեցայ. և ես խոնարհ եղէ յոյժ: Ինչ որ խոսեցի՝ հավատացի դրան, և չափազանց խոնարհ եղա: Հավատացի, որ ողջերի երկիր կա, որ հավատով, այլ ոչ թե աչքով ենք տեսնում: Թեև ոմանք ասում են, թե դա Պաղեստինում է, ուր պաշտում են .....
Սաղմոս ՃԺԴ
Ալելուիա: Սաղմոսը մակաբայեցիների առաքինությունն է խորհրդանշում: Ոմանք ասում են, որ երբ Դավիթն ազատվեց պաշարումից, քարանձավից կանչեց Սավուղին և այս երգը երգեց Աստծուն: Նաև ասում են սա, երբ Իսրայելն ազատագրվում է գերությունից 1. Սիրեցի, զի լուիցէ Տէր զձայն աղօթից իմոց. խոնարհեցոյց զունկն իւր առ իս, և ես յաւուրս իմ կարդացի առ նա: Հաճելի է ինձ, որ Տերը լսեց ձայնն իմ աղոթքի: Խոնարհեցրեց ունկն իր դեպի ինձ, և ես իմ օրերում նրան դիմեցի: Կատարյալներին .....
Սաղմոս ՃԺԳ
Ցույց է տալիս Աստծու երախտիքներն ու կուռքերի տկարությունը, ու թեև սա հին [կտակարանյան] պատմություն է Իսրայելի մասին՝ ի դեմս Զորաբաբելի, բայց նաև մարգարեություն է Նորի: 1. Ելանելն Իսրայէլի յԵգիպտոսէ. տանն Յակովբայ ի ժողովրդենէ այլազգեաց: 2. Եղև Հրեաստան սրբութիւն նորա, և Իսրայէլ իշխանութիւն նորա: Երբ իսրայելացիները ելան Եգիպտոսից, Հակոբի տունը՝ օտար ժողովրդի միջից, Հրեաստանը նրա սրբարանը եղավ, և Իսրայելը՝ իշխանությունը նրա: Տաճարն .....
Սաղմոս ՃԺԲ
Ալելուիա. Սա անմեղների օրհնությունն է, քանզի առավոտյան Դավիթը խորան գնաց և տեսավ, որ լուռ են երգողների և քահանաների դասերը, և ասաց. Երգեցե՛ք, մանուկնե՛ր, Տիրոջը: Դարձյալ՝ Զորաբաբելի վրա է նաև կատարվում:   1. Օրհնեցէ՛ք, մանկունք, զՏէր. և օրհնեցէք զանուն Տեառն: Օրհնեցե՛ք Տիրոջը, մանուկնե՛ր, օրհնեցե՛ք անունը Տիրոջ: Մանուկներ ոչ թե երեխաներին է ասում, այլ՝ արիներին, արթուններին և քաջերին: Նաև ինչպես Ակյուղասն ու Սիմաքոսն են ասում, եբրայերեն .....
Սաղմոս ՃԺԱ
Ալելուիա. Անգեի և Զաքարիայի ապաշխարության վրա: Սա ևս օրհնություն է առաջինի նման, որ հորդորում է Աստծու երկյուղն [ունենալ], այստեղ նույնպես խոսում է քաղցրության, երկյուղի և ողորմության մասին՝ խոստանալով մարմնավոր և հոգևոր վարձք, որը և հերթով կուսուցանենք: 1. Երանեալ է այր, որ երկնչի ի Տեառնէ. զպատուիրանս նորա նա կամի յոյժ: Երանի այն մարդուն, որ վախենում է Տիրոջից, և խիստ կամեցող է նրա պատվիրանների: Քանզի յուրաքանչյուր մարդ Տիրոջ երկյուղով .....
Սաղմոս ՃԺ
Ալելուիա: Հելլենական լեզվով «ալելու» օրհնեցեք է նշանակում, «իա»՝ Տիրոջը: Հովսափաթ բարեպաշտ թագավորի օրոք, ըստ Դավթի վկայության, ամոնացիները, մովաբացիները և եդոմացիները միաբանվելով մտան Հրեաստան՝ ցանկանալով վնասել նրանց, իսկ Հովսափաթն ընկնելով Աստծու առաջ՝ օգնություն խնդրեց, Տերը լսեց նրան, և թշնամիները միմյանց կոտորեցին Հորդանան գետի սահմաններում, իսկ Հովսափաթը, մտնելով տաճար, բոլոր իսրայելացիների հետ միասին գոհություն .....
Սաղմոս ՃԹ
Այսուհետև՝ սաղմոս Դավթի: Մարգարեանում է Որդու՝ Հորից ծնված լինելը, չարչարանքներից հետո հարությունը և Հոր աջ կողմում նստելը: 1. Ասաց Տէր ցՏէր իմ, նի՛ստ ընդ աջմէ իմմէ, մինչև եդից զթշնամիս քո պատուանդան ոտից քոց: Տերն իմ Տիրոջն ասաց. «Նստի՛ր իմ աջ կողմում, մինչև որ քո թշնամիներին ոտքերիդ պատվանդան դարձնեմ»: Պետրոսը «Գործ առաքելոց»-ի սկզբում ասում է. «Դավիթը, որ երկինք չէր ելել, ինքն իսկ ասում է. «Տերն ասաց իմ Տիրոջը՝ նստի՛ր .....
Սաղմոս ՃԸ
Այսուհետև սաղմոս Դավթի: Ի դեմս Երեմիայի իր հակառակորդներին է ասում: Ներկայացնում է նաև Քրիստոսի չարչարանքները, հրեաների չարությունն ու Հուդայի անզգամությունը, որ ասվեց, երբ Աքիտոբելն ու շատերը մտել էին Աբիսողոմի մոտ: 1. Աստուած, օրհնութեան իմոյ մի՛ լռեր, զի բերան մեղաւորի՝ բերան նենգաւորի բացաւ ի վերայ իմ: Ո՜վ իմ օրհնության Աստված, մի՛ լռիր, քանզի մեղավորի բերանը՝ բերանը նենգավորի, բացվեց ինձ վրա: Ի դեմս Տիրոջ է ասում, քանզի ինքն է, որ .....
Սաղմոս ՃԷ
Դավթի օրհնության սաղմոսը Սաղմոսը մարգարեություն է հրեաների դարձի և հեթանոսների փրկության մասին: Երբ Դավիթը ուղարկեց Հովաբին եդոմացիների որդիների վրա և վեց ամիս կոտորեց նրանց բոլոր արուներին և ետ վերադարձավ, երգեց Դավիթը: Սա ընդհանրություններ ունի 56 և 59 սաղմոսների հետ: 1. Պատրաստ է սիրտ իմ, Աստուած, պատրաստ է սիրտ իմ օրհնել և սաղմոս ասել քեզ փառօք իմովք: Պատրաստ է սիրտն իմ, Աստվա՛ծ, պատրաստ է սիրտն իմ՝ օրհնելու և սաղմոսերգելու քեզ իմ .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․