Գրքեր

Դավթի սաղմոսներ

Սաղմոս ՂԱ
Դավթի շաբաթօրյա օրհնության սաղմոսը: Պակասել է շաբաթատոնը հրեա ժողովրդի մեջ, սա արդարների հանգստի համար է ասվում, քանզի հրեաներին մեկ օր ասաց դադար առնել, իսկ մեզ՝ ամեն օր, որպեսզի մինչև Աստծու արքայությունը անմեղ լինենք և դադարենք չարիք գործելուց, ուստի և շաբաթը դադար է կոչվում: Ասում են, թե Դավիթը գիշերվա չորրորդ ժամին գնաց քահանաների տուն, արթնացրեց նրանց և միասին սկսեցին երգել: 1. Բարի է խոստովան լինել Տեառն, սաղմոս ասել անուան քում .....
Սաղմոս Ղ
Դավթի գոհաբանական օրհնությունը: Թեև անվերնագիր է, սակայն ի դեմս Եզեկիայի է ասում, որ հուսալով Աստծուն փրկվեց ասորիներից: 1. Ո բնակեալն է յօգնութիւն Բարձրելոյն, ընդ հովանեաւ Աստուծոյ յերկինս հանգիցէ: Ով ապրում է Բարձրյալի աջակցությամբ, երկնքում կհանգչի Աստծու հովանու տակ: Ով մտքով Աստծու հետ է և առաքինությունների տանը, նա երկնքի պես անհասանելի է թշնամիների համար: 2. Ասասցէ Տեառն՝ ընդունելի իմ ես, ապաւեն իմ Աստուած, և ես յուսամ ի նա: Տիրոջը .....
Սաղմոս ՁԹ
Աստծու մարդու՝ Մովսեսի աղոթքը: Մովսեսի գրքում այսպիսի բան չկա, այլ միայն այսքանը. «Մովսեսը Տիրոջ համար զոհասեղան շինեց և դրա անունը դրեց՝ «Տերն իմ ապավենն է»» (Ելք 17:15): Այլ հայտնի է, որ Դավիթը երգեց սա ի դեմս Մովսեսի, քանզի արարչությունն է հիշատակում, և մեր բնության սկզբնական և պատվավոր վիճակը՝ Մովսեսի արարչապատումի նման, որ ունի կրքեր և բնական կարիքներ, նաև գերությունից վերադարձը և քրիստոնեության ծագումը: 1. Տէր, ապաւէն եղեր .....
Սաղմոս ՁԸ
Եման Եզրայելացու իմաստությունը Ոմանք Եթան Եզրայելացու են ասում, այլ կարծում եմ, որ սա նման է նախորդ սաղմոսին: Եզրայելը քահանաների գյուղ էր, երգիչներն այնտեղից էին Երուսաղեմ գալիս և նվագում տաճարի մեջ, որտեղից էր նաև Նեեման, որ ցնծություն է թարգմանվում կամ միաբանություն, հայտնի է, որ ցնծում էր Աստծու պարգևներով՝ միտքը նրա վրա կենտրոնացնելով, քանզի Աստված Դավթին և սրան շնորհեց երգել Միածին Բանի մարդեղության մասին: Նաև Երուսաղեմի կործանման .....
Սաղմոս ՁԷ
Այսուհետև՝ Մալալեթի իմաստության մասին. իմաստություն, որով պատասխան տվեց Եման Եզրայելացին: Սիմաքոսը Մալալեթը պար է ասում, Ակյուղասը՝ պարողների խումբ, իսկ 52-րդ սաղմոսում Մալալեթը գյուղ, գավառ և վայր է կոչվում, թերևս այստեղից էին երգիչներն ու պարողները, որոնց հետ նաև այս Եմանը, և սա պարի առաջնորդ էր և եղանակ էր հորինում Աստծուն օրհներգելու համար: Իսկ իր երգելու ժամանակ, երբ հարցրին նրան, թե ինչի մասին է, այնտեղ հավաքված ամբողջ իսրայելացի .....
Սաղմոս ՁԶ
Կորխի որդիների օրհնության սաղմոս: Սաղմոսը հեթանոսների կոչման, եկեղեցու անդրանկության և հավատացյալների առաքինության խորհուրդն ունի: 1. Հիմունք նորա ի լեառն սուրբ նորա. սիրէ Տէր զդրունս Սիովնի առաւել քան զամենայն յարկսն Յակովբայ: Նրա հիմքերն իր սուրբ լեռան վրա են. Տերը սիրում է Սիոնի դարպասներն ավելի, քան Հակոբի բոլոր վրանները: Հիմքերը Քրիստոսն է, որ գլուխն է եկեղեցու: Սուրբ լեռան՝ Աբրահամի և Իսահակի վրա, որոնք մոտեցան այնտեղ, ուր կախված .....
Սաղմոս ՁԵ
Սաղմոս Դավթի. աղոթք: Իր, Եզեկիայի, Զորաբաբելի և [մարդկային] բնության անունից այս աղոթքն է մատուցում: 1. Խոնարհեցո, Տէր, զունկն քո և լո՛ւր ինձ, զի աղքատ և տնանկ եմ ես: Խոնարհեցրո՛ւ, Տե՛ր, ականջը քո և լսի՛ր ինձ, քանզի աղքատ ու տնանկ եմ ես: Ինչպես մարդասեր բժիշկ՝ խոնարհեցնում է ականջն իր հիվանդի շուրթերին, և լսում նրա ցածր ձայնը: Եվ ով աղոթում է, նախ ինքն է խոնարհվում, և ապա նոր Տերն է խոնարհվում: Աղքատ ու տնանկ եմ ես. թեև Դավիթը, Եզեկիան և Զորաբաբելը .....
Սաղմոս ՁԴ
Այսուհետև՝ սաղմոս Կորխի որդիներին: Մեր բնության դարձի և գերությունից վերադառնալուց հետո գոհություն ենք հայտնում հրաշագործ Աստծուն՝ ասելով. 1. Հաճեցար, Տէր, ընդ երկիր քո, և դարձուցեր զգերութիւն Յակովբայ: Տե՛ր, հաճեցիր քո երկիրը ու ետ դարձրիր Հակոբին գերությունից: Հաճեցիր վեց հազար տարի հետո՝ ըստ ասորիների և հույների, մեր բնությանը, կամ ըստ յոթանասուն թարգմանիչների` հինգ հազար հարյուր իննսունութ տարի, և ըստ հրեաների՝ յոթանասուն տարի .....
Սաղմոս ՁԳ
Այսուհետև՝ հնձանների մասին. սաղմոս Կորխի որդիներին: Հնձանը եկեղեցին է, քանզի մեր գլուխը իրեն որթ կոչեց, իսկ Հայրը՝ մշակ իր ճյուղերի: Ունի նաև Բաբելոնից դուրս գալու, և վերին Սիոնում բնության ազատության խորհուրդը: 1. Որպէս սիրելի են յարկք քո, Տէր զօրութեանց, ցանկայ և փափագէ անձն իմ ի գաւիթս քո: Որքա՜ն հաճելի է քո հարկի տակ. զորությունների՛ Տեր, իմ հոգին քո գավիթն է ցանկանում ու փափագում: Հարկը հոգնակի է դնում, ըստ այն խոսքի, թե. «Իմ Հոր .....
Սաղմոս ՁԲ
Ասափի օրհնության սաղմոսը: [Գերությունից] վերադարձից հետո ազգերը հավաքվեցին՝ պատերազմելու Երուսաղեմի դեմ, ինչն էլ Դավիթը Հոգով տեսնելով՝ ասաց. 1. Աստուած, ո՞ քեզ նմանիցէ. մի՛ լռեր և մի՛ դադարեր, Աստուած: Աստվա՛ծ, ո՞վ է քեզ նման. Մի՛ լռիր ու կանգ մի՛ առ, Աստված: Ո՞վ կարող է քեզ նման օգնական լինել մեզ մեծ պատերազմի ժամանակ: Նորից՝ ո՞վ է քեզ նման համբերատար, այլ այստեղ մի՛ լռիր և մի՛դադարիր լուծել մեր վրեժը: 2. Զի ահա թշնամիք քո գոչեցին, և ատելիք .....
Սաղմոս ՁԱ
Սաղմոս Ասափի: Հանդիմանություն է չար իշխանների և քահանաների համար, և ասում է պատճառը, թե ինչու է բարձիթողի մատնել: 1. Աստուած եկաց ի ժողովս աստուածոց, և ի միջի նոցա դատէր զնոսա: Աստված կանգնեց աստվածների ժողովում, և նրանց մեջ դատապարտեց նրանց: Իշխանները, դատավորները, քահանաներն ու դպիրները, ովքեր կյանքի ու մահվան հրաման են տալիս, աստվածներ են կոչվում, ըստ այնմ, թե՝ «Քո աստվածներին մի՛ վատաբանիր և քո ժողովրդի առաջնորդին մի՛ հայհոյիր» .....
Սաղմոս Ձ
Այսուհետև՝ հնձանների մասին. Ասափի հինգշաբթի օրվա սաղմոսը: Եկեղեցին է հնձան կոչում, և հնում սա տապանակի առաջ էին երգում, երբ այն գտնվում էր հեբուստացի թագավորների հնձաններում, ուր հին խորանն էր: Ունի նաև Բաբելոնի գերությունից վերադարձի խորհուրդը: 1. Ցնծասցէ՛ք առ Աստուած, օգնական է մեր, աղաչեցէ՛ք առ Աստուած Յակովբայ: Ցնծացե՛ք Աստծու առաջ, որ օգնականն է մեր, աղաղակեցե՛ք Հակոբի Աստծուն: Սիմաքոսը [թարգմանում է]՝ ուրախ եղե՛ք, Թեոդիտոսը՝ զվարճացե՛ք՝ .....
Սաղմոս ՀԹ
Այսուհետև՝ անցած ժամանակների մասին Ասափի վկայությունը. սաղմոս եթովպացիների մասին: Իսրայելացիների Բաբելոն փոխադրվելը և նրանց աղոթքներն է խորհրդանշում, ինչպես նաև վերադարձը, և Գոգի ու յուրայինների կորուստը, որ Եթովպիայից և Թարոսից էին եկել: Նաև բոլոր արդարների աղոթքն է Քրիստոսի գալստյան համար: 1. Որ հովուեսդ Իսրայէլի՝ նայեա՛ց, որ առաջնորդես որպէս խաշին Յովսեփու: Դու, որ հովվում ես Իսրայելին՝ ո՛ւշ դարձրու, դու, որ առաջնորդում ես Հովսեփի .....
Սաղմոս ՀԸ
Սաղմոս Ասափի Երուսաղեմը կործանվեց Անտիոքոսի օրոք, որը Եպիփանես կոչվեց, և որ ինչ նրանց օրիակով լինում էր, նույն բաները կատարվում էին նաև մեզ հետ: 1. Աստուած, մտին հեթանոսք ի ժառանգութիւն քո, պղծեցին զտաճար սուրբ քո: Աստվա՛ծ, հեթանոսները մտան քո ժառանգության մեջ, պղծեցին քո սուրբ տաճարը: Սատանան օձի կերպարանքով դրախտ մտավ, պղծեց Աստծու տաճարը՝ Ադամին: Հեթանոսները՝ Երուսաղեմ [մտան], և արդ, բազմաթիվ անգամներ [պղծեցին] եկեղեցին, իսկ չար խորհուրդները՝ .....
Սաղմոս ՀԷ
Ի կատարած՝ իմաստություն Ասափի: Տաղավարահարաց տոնին ամբողջ Իսրայելի առջև Դավիթն ասաց այս [սաղմոսը]՝ ի դեմս մեր Տիրոջ, որ ցույց է տալիս Աստծու բազում երախտիքները և նրանց անշնորհակալությունը: Ունի նաև Քրիստոսի խորհուրդը՝ եկեղեցու մեջ: 1. Նայեցարուք, ժողովուրդք, յօրէնս իմ. խոնարհեցուցէք զունկն ձեր ի բանս բերանոյ իմոյ: Ժողովուրդնե՛ր, ո՛ւշ դարձրեք իմ օրենքներին, և մոտեցրեք ձեր ականջները բերանիս խոսքերին: Ոչ թե Դավիթն է օրենսդիրն, այլ՝ Տերը, .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․