Գրքեր

Եկեղեցական սպասք

Դեռևս Հին Կտակարանում ծիսական արարողությունների ժամանակ, Աստծո պատգամի համաձայն, գործածվել են ծիսական սպասքներ և անոթներ: Վաղ քրիստոնեության շրջանից սկսած աստիճանաբար ձևավորվել է եկեղեցու աստվածապաշտությունը, որ իր համապատասխան ձևերով ու շարժումներով, հագուստներով և առարկաներով կոչվել է ծես կամ ծիսակատարություն: Ծիսական սպասքը, զգեստները, արարողության եղանակները բխել է աստվածապաշտության էությունից նրա ներքին թելադրանքով:

Սբ. Պատարագին, ժամերգությանը կամ եկեղեցական այլ արարողություններին մասնակիցների համար տեսանելի և ճանաչելի են դառնում որոշ սպասքներ, ինչպիսիք են՝ խաչը, սկիհը, խաչվառը, քշոցը, բուրվառը, աշտանակները, գրակալը և այլն:

Ծեսի միջոցով հավատացյալն առավել անմիջական է ապրում կատարվող խորհուրդը: Սկսած եկեղեցու զանգերի ղողանջումից, վերջացրած քահանայի վերջին օրհնությամբ և արձակմամբ՝ հավատացյալը գտնվում է բազմաթիվ հոգևոր խորհրդանիշների միջավայրում, որոնց ազդեցությամբ առավել խորն է ապրում իր աղոթքն ու պաշտամունքը:

Ողջ ծիսական սպասքն ու անոթները ունեն որոշակի իմաստ և խորհուրդ: Նրանցից յուրաքանչյուրը օրհնվում է հատուկ արարողությամբ և, իբրև սրբություն, երբեք չի գործածվում որևէ այլ նպատակով:

Եկեղեցական վարագույր
Հայ եկեղեցում ծիսաարարողակարգի կարևոր և պարտադիր բաղադրամասն է վարագույրը, որի գործածումը երկար պատմություն ունի՝ հասնելով հնագույն և վավերական աղբյուրին՝ Աստվածաշնչին: Սինա լեռան վրա Աստված Մովսես մարգարեին պատվիրում է, թե ինչից պատրաստի վարագույրը և որտեղ ամրացնի այն (Ելք 26:30-37): Էդուարդ Աղայանը «Արդի հայերենի բացատրական բառարան»-ում հետևյալ կերպ է բացատրում վարագույր բառը. առհասարակ՝ որևէ բան ծածկող շերտ, ծածկույթ, որևէ բան .....
Սկիհ և մաղզմա
Սկիհը եկեղեցում Սուրբ Պատարագի ժամանակ օգտագործվող այն սրբազան բաժակն է, որի մեջ լցնում են կարմիր անապակ գինին՝ նվիրագործելու համար: Գինին Սբ. Պատարագի միջոցով սրբագործվում է և գինու օրինակով դառնում Քրիստոսի ճշմարիտ Արյուն: Հայկազյան բառարանում կարդում ենք. «Բաժակ ի պէտս սուրբ խորհրդոյ պատարագի»: Սկիհը խորհրդանշում է Հիսուսի չարչարանքների բաժակը և այն գավաթը, որով Հիսուս, օրհնելով գինին Խորհրդավոր ընթրիքի ժամանակ, տվեց առաքյալներին .....
Բաժակաման
Բաժակամանն արծաթյա կամ ապակյա մի անոթ է: Այն Սուրբ Պատարագի ժամանակ մատուցվող գինու ամանն է կամ շիշը, որը կոչվում է նաև ժամանոց: Այդ անոթի մեջ նախապես լցվում է Սուրբ Պատարագի նյութերից մեկը՝ գինին: Այնուհետև պատարագիչ քահանան Սուրբ Պատարագից առաջ բաժակամանի գինին խաչաձև շարժմամբ հեղում է սկիհի մեջ: Ցանկալի է, որ այդ նպատակով պատրաստվեն հատուկ անոթներ: Ջահընկալի ձեռնադրության ժամանակ եպիսկոպոսը նվիրյալի ձեռքն է տալիս մի դատարկ բաժակաման՝ .....
Բուրվառ և խնկանոց
Բուրվառը շղթաներից կազմված և մանր բոժոժներով զարդարված խնկարկելու սպասք է, որի մեջ դրվում է կրակն ու խունկը: Այն բուրմունք, խունկ վառելու փոքր վառարան է, անուշահոտության համար գործածվող կրակի փոքր տուփ, կրակարան: Գմբեթաձև է, խաչագլուխ կափարիչով: Բուրվառի բուն մասը, հիմնական կառույցը, ունի մի ծածկ, որ կախված է հիմնական մասի վրա շղթաներով: Շղթաների վերևի մասը ամրացված է կլոր մի հարմարության, որի վրա կա մի օղ, բուրվառը որևէ տեղից ամրացնելու .....
Խնկաման-տապանակ
Խնկամանը խունկ լցնելու համար նախատեսված արծաթե փոքրիկ աման է, արկղիկ, որը ձեռքին կրում է բուրվառակիրը: Այն լինում է կափարիչով և առանց կափարիչի: Խնկամանները պատրաստված են լինում տարբեր մետաղներից, տարբեր ձևերով: Հաճախ նրանք ունենում են մեկ, երկու տուփ, խունկ լցնելու տեղեր, զարդարված են լինում խաչիկներով, կենտրոնում փոքրիկ մոմակալով: Խնկամանի մեջ դրված է լինում մի փոքր գդալ՝ խունկ լցնելու համար: Խնկամանին հաճախ անվանում են տապանակ: Տապանակի .....
Մասնատուփ
Մասնատուփը արծաթե կամ ոսկե փոքրիկ տուփ է, որի մեջ պահվում է Սուրբ խորհրդի սրբագործված Նշխարի մասերը՝ Սբ. Պատարագից դուրս եկեղեցում հաղորդվողներին, նոր մկրտվողներին, հիվանդներին, ինչպես նաև բանտարկյալներին Սուրբ Հաղորդություն տալու համար: Մասնատուփերը հաճախ կրում են իրենց նշանակությունը խորհրդանշող զարդեր և պատկերներ: Սովորաբար կափարիչի (ծածկի) վրա պատկերվում է Գառն Աստծոյ, Սկիհ Նշխարով, Խաչելության և այլ պատկերներ: Այս տուփերը շատ հարմար .....
Խաչ
Խաչը քրիստոնեական կրոնի խորհրդանիշն է և պաշտամունքի առարկա: Այն ունի ուղիղ անկյունով միմյանց ագուցված՝ երկու տարբեր չափի ձողերի տեսք: Նախաքրիստոնեական շրջանում մահապարտների համար նախատեսված այս գործիքը սրբագործվեց Քրիստոսի արյամբ: Հիսուս Քրիստոս խաչվեց մարդկության փրկության համար և Իր մաքրամաքուր արյունը թափեց այդ անարգ գործիքի վրա, որով և այն քրիստոնյաների համար դարձավ բարեպաշտական առարկա: Ինչպես ասում է Պողոս առաքյալը, Քրիստոս .....
Խաչվառ
Խաչվառը խաչագլուխ ձողի վրա (կլոր երկար փայտ, մոտ 2 մետր երկարությամբ) ամրացված դրոշակ է: Այն սովորաբար երկու կողմից կրում է խաչելության, Աստվածամայրը Մանկան հետ, Քրիստոսի, սրբերի և որևէ տերունական ասեղնագործ պատկերները, երբեմն էլ տվյալ եկեղեցու սրբերի պատկերը: Խաչվառը զինվորյալ եկեղեցու դրոշակն է: Որպես դրոշակ խաչվառը տարվում է եկեղեցական մեծ թափորների, հանդեսների առջևից: Գործածվում է Սբ. Պատարագի սկզբում խնկարկության, Անդաստանի, Նախատոնակի .....
Քշոց
Նախնական շրջանում, երբ քրիստոնեությունը հալածվել է, քրիստոնյաները թաքնվել են գետնադամբարաններում և Սուրբ Հաղորդության խորհուրդը կատարել են այնտեղ: Քշոցներն այդ ընթացքում ծառայել են որպես ճանճ, միջատ քշելու համար: Հետագայում այդ կիրառությունը վերացավ, և քշոցը դարձավ ուրախ նվագարան Սուրբ Պատարագին մասնակցող դպիրների ձեռքին: Քշոցը սկավառակաձև է՝ ամրացված փայտե երկար (1.5-2 մ) կոթի վրա: Սկավառակի վրա երկու կողմերի ծայրերին պատկերված են .....
Մյուռոնաթափ աղավնի
«Մյուռոն» հունարեն բառ է (µύρου), որ նշանակում է «հեղուկ անուշահոտություն, հոտավետ յուղ» կամ «բույսից հոսող հյութ», և ծագում է «օծել» արմատից (Հր. Աճառյան, Հայերեն արմատական բառարան): Սրբալույս Մյուռոնը քրիստոնեական եկեղեցում օծման համար կիրառվող սրբազան հոտավետ և անուշաբույր յուղ է: Այն հանդիսանում է Սուրբ Հոգու շնորհները փոխանցելու միջոց: Սրբալույս Մյուռոնով է կատարվում դրոշմի և քահանայի ձեռնադրության .....
Ճաճանչ
Ճաճանչը Սուրբ Սեղանի զարդ է: Կենտրոնական՝ հիմնական մասը կլոր կամ ձվաձև է, որի վրա պատկերված է տերունական որևէ պատկեր՝ Խաչելության, Հարության և այլն: Ճաճանչը բոլորված է ճառագայթներով: Ճաճանչի մեջտեղում երբեմն պատրաստում են ապակեպատ մի փոքր տարածք՝ սրբերի մասունքները տեղավորելու համար: Ճաճանչի ներքևը ամրացված է խողովակաձև կոթի վրա՝ որևէ տեղ ամրացնելու, դնելու համար: Ճաճանչները լինում են ոսկյա, արծաթյա, նաև այլ մետաղներից պատրաստված: .....
Գրակալ
Գրակալը գրքերի պատվանդան է, որի վրա եկեղեցական տարբեր արարողություններին դրվում են աստվածապաշտական գրքեր (Ճաշոց, Ավետարան, Ատենի ժամագիրք, Շարական) ընթերցելու համար: Այն, ըստ իր նշանակության, լինում է տարբեր չափերի: Գրակալները հիմնականում երեք տեսակի են՝ ճաշոց, ատյանի և բեմի: Ճաշոցի գրակալը ծալովի, երկու կտորից բաղկացած, վերևի մասը կաշիով իրար միացված գրակալ է, որի վրա դրվում է Ճաշոց գիրքը ընթերցելիս: Որոշ եկեղեցիներում այս տեսակի գրակալները .....
Կանթեղ
Կանթեղը արծաթից, պղնձից կամ գունավոր մետաղներից պատրաստված կիսակլոր աման է, որի մեջ դրվում է ձեթով լցված ապակե հարմարանք, ներսում՝ բամբակից կամ թելից պատրաստված պատրույգ: Ունենում են երեք շղթա, վերևի մասում էլ ամրացնելու մի օղ: Կանթեղների ներքևի մասում հաճախ կախված է լինում մի փոքր խաչ: Կանթեղները լինում են տարբեր չափերի՝ մեծ, փոքր, զարդարուն, պարզ: Կանթեղները եկեղեցիներում ամրացնում են Սուրբ Սեղանի և սրբապատկերների առջև: Սուրբ Սեղանի .....
Աշտանակ
Աշտանակը մեզ ծանոթ է մոմակալ անվանումով: Եկեղեցում այն ուրիշ անուններ էլ ունի՝ ճրագակալ, ջահակալ: Նրա վրա են դնում վառվող մոմերը: Աշտանակները դրվում են խորանում կամ բեմի վրա, գրակալի մոտ, Սուրբ Սեղանի վրա: Նկատի ունենալով Սուրբ Սեղանի մեծությունը, լինում են 7 կամ 13 հատ (12 առաքյալներ և մեկն էլ կենտրոնում՝ Քրիստոսը խորհրդանշող): Սովորաբար եկեղեցու բեմի երկու կողմում տեղադրվում են մեծ աշտանակներ, որոնք կոչվում են բեմի աշտանակներ: Աշտանակները .....
Ջահ
Ջահը բազմաթիվ ճյուղերով աշտանակների կամ կանթեղների միացությունն է, որ շղթաներով կախում են առաստաղից լուսավորության համար: Հնում աշտանակների վրա ամրացնում էին մոմեր, կանթեղների մեջ լցնում ձեթ և վառելով լուսավորում էին սրահները, եկեղեցիները: Այսօր մոմերին և կանթեղներին փոխարինել են էլեկտրական լամպերը: Ջահերը պատրաստված են լինում պղնձից, երկաթից և այլ մետաղներից, ինչպես նաև լինում են բյուրեղապակյա: Ջահերը սովորաբար մեծ շրջանով են, որի .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․