Գրքեր

Եկեղեցական զգեստներ‏

Եկեղեցականները՝ սկսած դպիրից մինչև կաթողիկոս, սրբազան արարողությունների ժամանակ և ամենօրյա կյանքում օգտագործում են իրենց աստիճանին և արարողությանը համապատասխան զգեստներ: Քահանայի ձեռնադրության կանոնում Սուրբ Պատարագի համար նախատեսված քահանայական զգեստներն անվանվում են աստվածաստեղծ, որովհետև նման են այն զգեստներին, որոնք Աստված պատվիրեց Մովսեսին պատրաստել Ահարոնի և քահանաների համար (Ելք 37.3), իսկ քահանայական գեղեցիկ պատմուճանը խորհրդանշում է այն պատմուճանը, որ Հակոբը հորինել էր իր սիրելի որդի Հովսեփի համար (Ծննդոց 37.3):

Զգեստները Հայ եկեղեցում ընդունվել են սկզբնական դարերից: Չնայած առաքելական ժամանակվանից է սկիզբ առնում ծիսական կյանքը քրիստոնյաների մոտ, սակայն, եթե առաքյալները աստվածապաշտության ժամանակ օգտագործած լինեին ամենօրյա հագուստներից տարբեր զգեստներ, ինչ-որ կարգադրություն արած կլինեին իրենց նամակներում զգեստների ձևի մասին: Աղբյուրներ չլինելու պատճառով՝ դժվար է ասել, թեև հնարավոր է, որ առաքյալները և կամ էլ նրանց հաջորդները զգեստներ պատրաստած լինեին Հին կտակարանի զգեստների նմանությամբ: Միայն վստահաբար կարելի է ասել, որ քրիստոնյաներն առաջին դարից սկսած աստվածապաշտության ժամանակ օգտագործում էին սովորաբար աշխարհիկ, ամենօրյա զգեստներ, որոնք ժամանակի ընթացքում փոփոխության ենթարկվեցին և դարձան աստվածապաշտության զգեստ:

Շատ հավանական է, որ 4-րդ դարից, երբ քրիստոնեությունը դարձավ ազատ կրոն, եկեղեցին ոչ միայն սկսեց մտածել աստվածապաշտության կարգի կազմակերպման, այլ նաև զգեստների մասին: Հետևաբար եկեղեցական զգեստների արտաքին ձևի տարբերությունը աշխարհիկ զգեստից կատարվել է համեմատաբար ուշ շրջանում՝ դարերի ընթացքում:

Հայ եկեղեցու զգեստները մինչև 12-13-րդ դարեր շատ պարզ էին: Ավանդության համաձայն, Հայ եկեղեցու սպասավորների զգեստների ձևը գլխավորապես վերցված է Կեսարիայի և Երուսաղեմի եկեղեցիներից, սակայն, ինչպես բնորոշ է Հայ եկեղեցուն, այդ զգեստները պատշաճեցվել են հայ ոգուն՝ ստանալով ազգային յուրահատուկ ձև ու տեսք: Հետագայում դրանք փոփոխության են ենթարկվել հույն և կաթոլիկ եկեղեցիների ազդեցությամբ՝ հատկապես 12-13-րդ դարերում: Հայ Առաքելական Սուրբ եկեղեցում զգեստների գույնի կանոն չկա, ինչպես մյուս եկեղեցիներում: Մեր եկեղեցում շքեղ զգեստները գործածվում են Տիրոջ սպասավորությունը փառավոր անցկացնելու համար:

Եկեղեցական զգեստները մինչ գործածվելը օրհնվում են, քանի որ պետք է ծառայեն նվիրական, սուրբ նպատակի համար:

Դարերի ընթացքում այդ զգեստները ենթարկվել են մասնակի փոփոխությունների՝ ձևի կամ նյութի առումով, այնուհետև մնացել են անփոփոխ ընդհուպ մինչև մեր օրերը:

Ուրար, բազկուրար
Ուրարը երկարավուն ու նեղ, երկու մարդահասակ երկարությամբ 12-15 սմ լայնությամբ ժապավեն է, որը կրում է սարկավագը ձախ ուսին շապիկի կամ վերարկուի վրայից: Այն ետևից և առջևից հավասարաչափ իջնում է մինչև ոտքերը: Ուրարը հունարեն «օրարիոն» բառն է, որ նշանակում է ոսկով գործված: Այն կարող է կարվել որևէ կտորից: Սովորաբար ունենում է երեք խաչ, մեկը մեջտեղում՝ ուսի վրա, մյուս երկուսն էլ՝ կրծքին և թիկունքին, յուրաքանչյուրը կենտրոնից մոտ 30-35 սմ հեռավորության .....
Շապիկ
Եկեղեցում շապիկ կրում են բոլոր աստիճանավորները: Այն նվիրապետական բոլոր աստիճաններում էլ մնում է իբրև առաջին զգեստը, որի վրայից կրում են նվիրապետական հաջորդ աստիճանները խորհրդանշող հանդերձանքը: Շապիկը Ահարոնի պատմուճանի օրինակն ունի: Այն երկար ու ճերմակ զգեստ է, ծածկում է ողջ մարմինը՝ ուսից մինչև գարշապար: Նրա վերին մասը զարդարվում է առանձին կտորով՝ ուսանոցով, որն ամուր կարվում է շապիկին: Այն շապիկի վերին մասում ծածկում է թիկունքը և .....
Սաղավարտ
Սաղավարտը թագի նման գլխադիր է, որ կրում են պատարագիչ վարդապետներն ու քահանաները Սբ. Պատարագի ընթացքում: Տրվում է ձեռնադրության ժամանակ օրհնությամբ: Սաղավարտի գործածությունը վերցված է Հին Ուխտի եկեղեցուց և փոխարինում է ահարոնյան խույրին: Սաղավարտի հոգևոր նշանակությունը լուսաբանված է հետևյալ կարճ աղոթքի մեջ, որ քահանան ասում է սաղավարտը գլխին դնելու ժամանակ. «Դի՛ր, Տե՛ր, փրկության սաղավարտն իմ գլխին` պատերազմելու թշնամու զորությունների .....
Փիլոն
Փիլոնը երկար զգեստ է, որը հոգևորականները՝ կաթողիկոսը, եպիսկոպոսները, վարդապետներն ու քահանաները, ժամերգության ժամանակ գցում են իրենց ուսերին, թիկնոցի տեսքով: Այս անթև վերարկուն, որ շուրջառի ձևով է, ծածկում է ամբողջ մարմինը՝ ուսերից մինչև ոտքերի վերջավորությունը՝ կրծքի վրա կոճկվելով ճարմանդով: Փիլոնը լինում է երկու տեսակ մետաքսի կտորից՝ սև և ծաղկյա: Սև, հասարակ փիլոնը օգտագործում են քահանաները և աբեղաները, իսկ ծաղկյա փիլոնները՝ վարդապետները .....
Վեղար
Վեղարը կուսակրոն հոգևորականների գլխի ծածկույթ է, վրայից ծածկված սև քողով, որ մինչև մեջքն է իջնում: Վեղար լատիներեն velarium-քող, ծածկույթ է նշանակում: Այն սրածայր է, առջևի կողմից իջնում է մինչև հոնքերը, իսկ ետևի մասից՝ մինչև գոտկատեղը: Վեղարը, ծածկելով կրոնավորի գլուխը, պարանոցը, թիկունքը, ուսերը և եզրերից սահմանափակելով տեսադաշտը, խորհրդանշում է նրա անհաղորդ լինելը աշխարհիկ կյանքին և շնորհով պահպանվելը փորձություններից: Այն աշխարհից հրաժարվելու .....
Փակեղ
Փակեղը գմբեթաձև գլխարկ է, որ կրում են բոլոր եկեղեցականները: Առաջ հոգևորականները իրենց հատուկ գլխարկը չունեին, վանականները վեղար էին կրում, իսկ քահանաները տեղի սովորական գլխանոց էին գործածում: Որպեսզի հայ եկեղեցականներն էլ իրենց հատուկ գլխանոցը ունենան, Կ. Պոլսի պատրիարքարանը 1845թ-ին հաստատեց փակեղը, որի գաղափարը վերցված է վեղարի ներքևի մասը կազմող սրածայր գլխանոցի վրայի ասվեից և երեսը ասվեով կամ թավշով պատելով և գագաթին էլ կոճակի պես .....
Վերարկու (ֆարաջա, սքեմ)
Վերարկուն (ֆարաջա, սքեմ) վերևից ներքև իջնող լայն պատմուճան է, առջևը բաց, թևերը լայն, քղանցքները ընդարձակ, առաջամասը իրար վրա գալով, օձիքի մոտ կոճկվում է: Այս զգեստը հագնում են Հայ եկեղեցու բոլոր հոգևորականները՝ սարկավագից մինչև կաթողիկոս: Այն պարտադիր օգտագործվող զգեստ է բոլոր արարողությունների, բացի Սբ. Պատարագից: Վերարկուն բոլոր եկեղեցականների համար էլ սև գույնի է: Կուսակրոնների համար վերարկուի աստառն էլ եղել է սև գույնի, իսկ ամուսնացածներինը` .....
Պարեգոտ (կապա)
Պարեգոտը ամենօրյա եկեղեցական զգեստ է: Այս զգեստը պատում է կրոնավորի ամբողջ մարմինը մինչև ոտքերի վերջը: Այն կոչվում է նաև կապա: Սովորաբար լինում է սև բրդից: Սարկավագից կաթողիկոս այս զգեստը հագնում են աշխատանքի և զբոսանքի ժամանակ:  Պարեգոտը քիչ թե շատ մարմնի ձևին հարմարեցված, թևատակերից ու մեջքից փորվածքով է լինում: Ի տարբերություն վերարկուի, պարեգոտի թևերը նեղ են: Առջևից քղանցքները իրար վրա բերելով կոճկվում են վզի մոտից և մեջքի կողքերի .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․