Գրքեր

Երիտասարդաց միություն

Մեկնարկեց «Հոգևոր պայքար» խորագրի ներքո հանդիպումների շարքը
Փետրվարի 18-ին «Զորավոր» երիտասարդաց միության «Եկեղեցին մենք ենք» ծրագրի շրջանակներում «Հոգևոր պայքար» խորագրի ներքո մեկնարկեց հանդիպումների շարքը: Երիտասարդների հետ հանդիպումները վարելու է «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի աշխատակից Հովհաննես սարկավագ Մանուկյանը: Առաջիկա շաբաթ օրերին Հովհաննես սարկավագը երիտասարդաց միության հետ հինգ հանդիպումների ընթացքում կանդրադառնա հոգևոր կյանքին առնչվող հետևյալ թեմաներին՝ .....
«Անտարբեր չլինենք մարդկության փրկագործության երկնային ծրագրին»
Սբ. Զատկի տոնին հաջորդող 50 օրերի ընթացքը՝ Հինանց շրջանը, Հայ Առաքելական Սբ. եկեղեցին անվանում է հարության օրեր: Հարության այս օրերից մեկին՝ մարտի 29-ին, Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը հանդես եկավ Սբ. Հարությանը նվիրված ներկայացմամբ, որը սկսվեց «Տերունական աղոթք»-ով: Ներկայացմամբ երիտասարդները ցավալի մի խնդիր վեր հանեցին, այն է, որ այսօր մարդկանց մի մասն անտարբեր է իր հոգու և հոգևորի հանդեպ: .....
Հոգևորականի բանախոսությունը «LOFT»-ում՝ «69.120» նախագծի շրջանակներում
Փետրվարի 25-ին Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու խորհրդակատար և «Զորավոր» երիտասարդաց միության հոգևոր պատասխանատու Տեր Վահան քահանա Առաքելյանը «LOFT» ինքնազարգացման և ժամանցի կենտրոնում երիտասարդներին բանախոսեց «Արդ կատարյալ եղեք, ինչպես ձեր երկնավոր Հայրն է կատարյալ» թեմայի շուրջ: Կենտրոնը բանախոսությունը կազմակերպել էր «69.120 բարության րոպե» (Մեծ պահքի 48 օրվա րոպեներն են) նախագծի շրջանակներում: «LOFT» ինքնազարգացման .....
Երիտասարդները ծանոթացան մեղքի մասին հայ ժողովրդական պատկերացումներին
Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը փետրվարի 15-ին, «Եկեղեցին մենք ենք» ծրագրի շրջանակներում, մասնակցեց «Մեղքը հայ ժողովրդական պատկերացումներում» բանախոսությանը: Երիտասարդաց միության հոգևոր պատասխանատու Տեր Վահան քահանա Առաքելյանի գլխավորությամբ՝ բանախոսությունը սկսվեց «Տերունական աղոթք»-ով: Տեր Հայրը նշեց, որ բանախոսության թեմայի ընտրության հարցում կարևորվել է պահեցողության .....
«Առանց հոգևոր կապի արժեքազրկվում է արվեստագետի ստեղծագործությունը»
Դեկտեմբերի 26-ին Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովվի՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի հրավերով «Զորավոր» երիտասարդաց միության «Եկեղեցին մենք ենք» ծրագրի շրջանակներում իրականացվող հերթական հանդիպման հյուրն էր՝ ԵՃՇՊՀ-ի դիզայնի ամբիոնի դասախոս, բեմադրիչ, ռեժիսոր, երգիծանկարիչ, «Արևավիշապ» միջազգային փառատոն-մրցույթի հիմնադիր և կազմակերպիչ Սուքիաս Թորոսյանը: Բանախոսության թեման էր՝ «Երգարվեստ և դիզայն»: «Երգարվեստը .....
Հեքիաթներ, որոնց հիմքում Աստվածային նախախնամությունն է
Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միության անդամներն ամեն հինգշաբթի մասնակցում են «Աստվածաշնչյան գաղտիքներ» խորագրով հանդիպումներին: Միության հոգևոր պատասխանատու Տեր Վահան քահանա Առաքելյանն ամեն հինգշաբթի անդրադառնում է Աստվածաշնչի խորախորհուրդ գաղտնիքներին: Իսկ դեկտեմբերի 17-ի հերթական հանդիպմանն երիտասարդներն անդրադարձան ոչ միայն Սուրբ Գրքի գաղտնիքներին, այլ նաև հայ ժողովրդական այն հեքիաթներին, .....
«Սոցիալական աշխատանքը բարեգործություն է»
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ «Զորավոր» երիտասարդաց միության անդամները «Եկեղեցին մենք ենք» ծրագրի շրջանակներում մասնակցում են բազմաբնույթ հանդիպումների: Դեկտեմբերի 12-ի հերթական հանդիպման հյուրը «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության սոց. աշխատող Ալվինա Մուրադյանն էր: Բանախոսության թեման էր «Սոցիալական .....
«Հայաստան. Արարչագործությունից մինչև Երկրորդ Գալուստ». բացահայտում ենք մեր երկիրը
Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը «Եկեղեցին մենք ենք» ծրագրի շրջանակներում նոյեմբերի 7-ից սկսեց «Հայաստան. Արարչագործությունից մինչև Երկրորդ Գալուստ» խորագիրը կրող ամենշաբաթյա հանդիպումների շարքը: Երիտասարդների մեծ ցանկությունն էր առավել մանրամասնորեն ծանոթանալ օրերս հրատարակված «Հայաստան. Արարչագործությունից մինչև Երկրորդ Գալուստ» գրքի բովանդակությանը, որ հեղինակել է Զորավոր .....
«Ասֆալտի վրա ապրող երեխաների տներում արդեն հայ երգ չկա»
ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց հոգևոր միությունը «Եկեղեցին մենք ենք» ծրագրի շրջանակներում առիթ է ունենում մասնակիցը լինելու տարաբնույթ բանախոսությունների և քննարկումների՝ հոգևորականների և մշակութային գործիչների բանախոսությամբ: Հոկտեմբերի 10-ին՝ Սբ. Թարգմանչաց տոնին, եկեղեցու կից սրահում  հերթական հանդիպման հյուրը «Շողակն» .....
Գիտությունից մինչև հավատք. բանախոսություններ երիտասարդների համար
Սույն թվականի օգոստոսի 29-ից Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու կից սրահն ամեն շաբաթ «Զորավոր» երիտասարդաց հոգևոր միության անդամների համար վերածվում է հետաքրքիր վերլուծությունների և քննարկումների մի վայր: Այս անգամ «Եկեղեցին մենք ենք» ծրագրի շրջանակներում երիտասարդները հնարավորություն ունեին առնչվելու «Գիտություն և հավատք» խորագիրը կրող բանախոսություններին: Համայնքի անդամ կենսաբան-ֆիզիկոս Խաչիկ Ստամբուլցյանն երիտասարդների .....
Բանախոսություններ «Քրիստոնեական ընտանիքի հիմնասյուներ»-ի շուրջ ծավալված
ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց հոգևոր միությունը սույն թվականի օգոստոսի 27-ից սկսյալ ամեն հինգշաբթի առիթ ունեցավ մասնակցելու «Եկեղեցին մենք ենք» ծրագրի շրջանակներում «Քրիստոնեական ընտանիքի հիմնասյուներ» թեմայի շուրջ ծավալված բանախոսություններին: Երիտասարդներին բանախոսում էր Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու խորհրդակատար .....
«Հրաշքը հավատի զավակն է»
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միության «Եկեղեցին մենք ենք» խորագրի շրջանակներում այս տարվա առաջին բանախոսությունը տեղի ունեցավ մարտի 7-ին: Այս անգամ Քրիստափոր Քուշնարյանի անվան արվեստի դպրոցի դահլիճում երիտասարդները օրվա բանախոսի՝ Տեր Զգոն քահանա Աբրահամյանի հետ քննարկում էին «Հրաշքների մասին» թեման: Անբացատրելի հրաշքների մասին բանախոսությունը սկսեց Տեր Հայրը՝ ներկայացնելով, որ թե՛ Սուրբ .....
Հայի մշակութային տեսակը վերականգնող սրբազան ակունքները
«Մաշտոց. սրբազան մարգարիտներ» ֆիլմի ցուցադրությունը հանդիսացավ նախաբանը «Եկեղեցին մենք ենք» խորագրով հերթական հանդիպմանը: «Հայի մշակութային տեսակը» վերնագրով հերթական թեման հետաքրքրության իր շրջանակն էր ստեղծել Սբ. Զորավոր Աստվածածին եկեղեցու երիտասարդաց միության և համայնքի անդամների մոտ: Թեմայի շրջանակն իր ձեռքբերումներով, բազմաթիվ հարցերով և խնդիրներով ներկայացնում էր հերթական հյուրը՝ կոմպոզիտոր, երաժիշտ Վահան .....
«Անյայտ Երեւան»-ի բացահայտումը
Յուրաքանչյուր քաղաք ունի իրեն հատուկ դիմագիծն ու պատկերը, առավել ևս, եթե այդ քաղաքը հայտնի է իր բազմադարյան պատմությամբ: Ենթադրելի է, որ այդպիսի քաղաքն իր այցելուին ներկայանում է բացահայտված կամ դեռևս չբացահայտված իր բազմադարյան պատմության, հոգևոր և նյութական մշակութային խոր ծալքերով: Իսկ այցելուն, ականատես և ականջալուր լինելով, միայն կարող է հիանալ և մտովի վերապրել իր տեսածն ու լսածը: Ինչպիսի՞ն է մեր քաղաքի՝ 2796-ամյա Երևանի դիմագիծը, .....
«Եկեղեցին մենք ենք». Երբ հագենում ես հոգևոր երգի մաքրամաքուր աղբյուրից
Ի՞նչ է երգը, ի՞նչ տարբերություն կա հոգևոր և եկեղեցական երաժշտության միջև: Ներկաներին՝ Սբ. Զորավոր Աստվածածին եկեղեցու երիտասարդաց միության և համայնքի անդամներին, ուղղված վերոնշյալ հարցերով սկսեց իր բանախոսությունը «Եկեղեցին մենք ենք» ծրագրի հերթական հյուրը՝ Լոնդոնի հայկական օպերայի մենակատար, «Սաղմոսերգու» հոգևոր երաժշտության արական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար, Հայաստանի պետական կամերային երգչախմբի անդամ .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․