Գրքեր

Երիտասարդներին
Նախընտրությունը պետք է հոգու գեղեցկությանը տալ
Եթե հոգուն դուր են գալիս նյութական աշխարհի գեղեցկությունները, ապա դա ապացուցում է, որ նրա մեջ սին աշխարհն է բնակվում: Այդ է պատճառը, որ նա ոչ թե Արարչով է տարվում, այլ արարածով, ոչ թե՝ Աստծով, այլ կավով: Այն փաստը, որ այդ կավը մաքուր է և մեղավոր աղտեղությունից զերծ, նշանակություն չունի: Տարվելով աշխարհի գեղեցկություններով, որոնք չնայած մեղսավոր չեն, սակայն, այդուհանդերձ, չեն դադարում փուչ լինելուց, սիրտը ժամանակավոր ուրախություն .....
Ամենակարևոր, ամենաառաջին ու ամենավերջին հարցը
Արդյո՞ք կա մեկը, որ աշխարհիս երեսին գոնե մի փոքր ապրելով, չգիտի, թե ինչ է նշանակում հայտնվել փակուղում։ Այդ ո՞ւմ է, որ իրադրությունը, մարդիկ, առողջական վիճակը կամ երկրում ու աշխարհում կատարվող գործընթացները, իսկ ամենակարևորը՝ սեփական սխալները ոչ մի անգամ չեն հանգեցրել փակուղու։ Միգուցե և կան այդպիսիք, իհարկե, սակայն մեր մեծամասնությունը, վստահ եմ, մեկ անգամ չէ, որ հայտնվել է նման հանգամանքներում։ Եվ փորձից ելնելով, կարող եմ ասել, որ դա միշտ .....
Ընդունել պատասխանատվությունը կյանքիդ համար
Աթանաս Սրբազանի զրույցը երիտասարդների հետ Լիմասոլում 2020 թ․ հունվարի 23-ին։ Այս տարի ձեզ հետ որոշեցինք ուշադրություն դարձնել այն կենսական հարցերին, որոնք հատկապես հուզում են ձեզ։ Ինձ ուղղված հարցերից մեկը հնչում է հետևյալ կերպ՝ արդյո՞ք Աստված է սահմանում այն մարդուն, որի հետ պետք է ընտանիք կազմենք։ Մենք բոլորս պետք է իմանանք, որ Տերը ոչինչ չի նախասահմանում մեր կյանքում։ Որովհետև եթե Նա նախասահմաներ մեր կյանքի իրադարձությունները, ապա .....
Շրջանցելով Եկեղեցին՝ շրջանցում ենք մեր փրկությունը
Եկեղեցուց դուրս և առանց Եկեղեցու, ըստ Սուրբ Գրքի, անհնար է փրկվել, անհնար է նաև քրիստոնեական կյանք ունենալ: Միայն Եկեղեցում է, որ մարդիկ ապրելու, հոգևոր առումով աճելու և փրկվելու հնարավորություն ունեն՝ մարդու օրգանիզմի անդամների նման, որ չեն գործում մեկը մյուսից առանձին, այլ անխզելիորեն կապված են ողջ օրգանիզմի հետ: Հոգևոր կյանքը հնարավոր է միայն եկեղեցու հետ օրգանական կապով, այդ կապի խզվելուն պես անպատճառ սպառվում է նաև քրիստոնեական .....
«Քո՛ւյր, թույլ մի՛ տուր քեզ մորից վերածվել մարդասպանի»․ նամակ ապագա մայրերին
Թանկագի՛ն իմ քույր, Եթե դու հղի ես, նախ և առաջ խուճապի մի՛ մատնվիր, թույլ մի՛ տուր, որպեսզի զազրելի զգացումները տիրեն քեզ, թույլ մի՛ տուր նրանց հաղթել այն աննկարագրելի ուրախությանը, որ դու դառնալու ես մայրը աշխարհում մի նոր մարդու, Աստծու նոր պատկերի, անպաշտպան ու անմեղ մի էակի, որին դու ժամանակավորապես ընդունում ես քո կանացի որովայնում։ Թող որ չհաղթեն քեզ կասկածամիտ խորհուրդները, թե ինչու է այդ անմեղ արարածը հայտնվել քո ներսում, թե հետո .....
Սուրբ սիրով լվանալ նախանձը
«Ավելի կործանարար կիրք, քան նախանձը, մարդկային հոգում չի էլ ծնվում: Նա այնքան չի վնասում օտարներին, որքան՝ իրեն կրողին: Ինչպես ժանգն է քայքայում երկաթը, այդպես էլ նախանձը՝ այն հոգուն, որի մեջ նա ապրում է»,- ասել է Սբ. Բարսեղ Կեսարացին: 18-րդ դարի ֆրանսիացի փիլիսոփա և գրականագետ Կլոդ Հելվեցիուսը նախանձի մասին ասել է, որ այն բոլոր կրքերից ամենանողկալին է և նախանձի անվան ներքո ատելությունն է, դավաճանությունն ու ինտրիգը: Նախանձ մարդը .....
Ընտանիք կազմելու ճանապարհին
Հատկանշական է, որ սիրո մասին խոսելիս և ընտանիք կազմելու ճանապարհին երիտասարդները երբեմն սերը և սիրահարվածությունը միմյանց հետ շփոթում են: Ռուս հոգևորական Իլյա քհն. Շուգաևը նշում է, որ սիրո խորհրդի նկարագրությունն անհիշելի ժամանակներից ի վեր լավագույնս տալիս է Աստվածաշունչը. «Երկուսը պետք է լինեն մի մարմին» (Ծննդ. 2:24): Իսկ սիրահարվածությունը զգացմունք է, սակայն դեռ սեր չէ, թեև սիրահարվածությունը շատ անգամ ավելի արտահայտիչ է թվում, .....
Արդյո՞ք յոգան կապ չունի կրոնի հետ
Ներկա ժամանակներում առողջ ապրելակերպի ձգտումը դառնում է յուրօրինակ մշակույթ, որն իր մեջ երբեմն ներառում է հոգևոր և ֆիզիկական համադրությունների ամբողջական ուղիներ: Այդօրինակ ուղիներից մեկը համարվում է յոգան, որն առաջարկում է ինքնակատարելագործման մի ճանապարհ՝ իր յուրօրինակ մեթոդներով: Երբեմն կարող ենք հեռուստատեսությամբ, լրատվամիջոցներով, համացանցով տեսնել յոգայի դասընթացների մասնակցության վերաբերյալ գովազդներ, հրավերներ, որոնցում .....
Քրիստոնեական էթիկա և գործարարություն
21-րդ դարում տեղեկատվական դաշտի և գիտատեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց գործարար հարաբերությունների հստակեցումը դառնում է ձեռնարկատիրական գործունեության կայուն երաշխիքը` իր տեղն ու դիրքը ժամանանակից մրցունակ շուկայում ապահովելու համար: Այստեղ իրենց նշանակալի կարևորությունն ունեն էթիկայի գրված կամ չգրված կանոնները, որոնցով առաջնորդվում են գործարարները: Առանց բարոյական արժեքների հասարակության վստահությունը գործարարության .....
«Ես մահացա, ընկա դժոխք, բայց Քրիստոս ինձ վերադարձրեց հետ»
Ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում մեր ժամանակակցի անկեղծ պատմությունը, որը կլինիկական մահ է տարել և եղել դժոխքում: Բարի օր: Անունս Արգիրիս Միտցիս է: Ես ապրում եմ Կիլկիս շրջանի (Հունաստան) Մեգալի-Վրիսի քաղաքում: Այսօր ձեզ կպատմեմ այն, ինչ վերապրեցի կլինիկական մահից հետո: Ես խորհրդակցեցի իմ հոգևոր հոր՝ հայր Կիրիլի հետ, և նա ինձ առաջարկեց պատմել մարդկանց դրա մասին: Հավանաբար ձեզնից ոմանք կծիծաղեն ինձ վրա: Բայց եթե հարյուրից գոնե մեկը .....
Վերցրո՛ւ և կարդա՛
Ինչպես դարեր ու հազարամյակներ առաջ, այնպես էլ այսօր, Տերը պատգամում է մեզ՝ վերցրու և կարդա այն Գիրքը, որը Սուրբ է՝ գրված Իր շնչով (Բ Տիմոթեոս 3:16): Գրքերի այս գիրքը իր մեջ պարունակում է Աստծու խոսքը (Ա Թեսաղոնիկեցիներ 2:13) և որը նախ և առաջ «Աստծո զորություն է՝ ի փրկություն բոլոր հավատացյալների» (Հռոմեացիներ 1:16): Սբ. Հովհան Ոսկեբերանը նշում է, որ անհնար է, որ որևէ մեկը կարողանա փրկվել առանց Սբ. Գրքի ընթերցանության: Իսկ նրանք, ովքեր արդարանում .....
Ովքեր են սոդոմիտները
Իրականում ովքե՞ր էին սոդոմիտները, որոնց հիշատակում է Աստվածաշունչը և որոնց այսօր անվանում են այսպես կոչված ԼԳԲՏ ներկայացուցիչներ: Եվ ճի՞շտ է արդյոք, որ Աստված պատժեց Սոդոմի բնակիչներին հենց նույնասեռ կապերի հակվածության համար: Բոլորը լսել են սուրբգրային այն պատմությունը, թե ինչպես Աստված ոչնչացրեց Սոդոմ և Գոմոր քաղաքները՝ դրանց վրա ծծումբ ու կրակ թափելով: Այդ պատմությունն ամփոփված է Ծննդոց գրքի 18-րդ և 19-րդ գլուխներում: Սակայն որպեսզի .....
«Ինչպե՞ս կարող է փոքրը պարփակել Մեծին»
«Աստծուն ոչ ոք երբեք չի տեսել»,- կարդում ենք Ավետարանում (Հովհ. 1:18): Դարեր առաջ և այսօր էլ մարդը հավատում է Աստծուն՝ առանց Նրան տեսնելու: Տիրոջ հարությունից հետո թերահավատ Թովմասի հավատը հաստատվեց այն ժամանակ, երբ նա տեսավ Փրկչին և ձեռքով դիպավ Նրա խոցված կողին: Հիսուս նրան ասաց. «Դու հավատացիր, որովհետև Ինձ տեսար, չէ՞. երանի՜ նրանց, որոնք հավատում են առանց տեսնելու» (Հովհ. 24:29): Մարդկանց հավատն առ Աստված հիմնված է բնածին կրոնական .....
Սուտ վկայություն մի՛ տուր. խոսքի և իրականության հակասությունը
Քրիստոնյայի գրեթե ողջ կյանքը անցնում է ստի և ճշմարտության հակասության մեջ: Ճշմարտության աղբյուրը Աստված է: Սրա մասին վկայում է Սուրբ Գիրքը՝ Նրա խոսքը ճշմարտություն է (Առակ. 8:7), Նրա օրենքը ճշմարտություն է (Սաղմ. 118:142) և սերնդե-սերունդ մնում է Նրա ճշմարտությունը (Սաղմ. 118:90): Ճշմարիտ վկայություն տվողները հնազանդվում են ճշմարտության հեղինակին՝ Աստծուն և Նրա կամքն են կատարում: Նրանք, ովքեր սուտ վկայություն են տալիս, դառնում են ստի հեղինակի՝ սատանայի .....
Ութերորդ պատվիրան. մի՛ գողացիր
Այս պատվիրանով (Ելք 20:15) Տերն արգելում է յուրացնել ուրիշի արդար սեփականությունը համարվող նյութական ու բարոյական բարիքները: Մարդը կարող է սեփականություն ձեռք բերել զանազան՝ արդար և անարդար եղանակներով: Վերջինի մասին է ութերորդ պատվիրանը, որն արգելում է ամեն տեսակի անօրինությամբ ձեռք բերված ունեցվածքը: Գողը հակառակ է Աստծուն և թշնամի՝ մարդկանց: Աստծուն հակառակ է, որովհետև Տեր Աստված ասաց Ադամին. «Քո երեսի քրտինքով ուտես հացդ» (Ծնն.3:19): .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․