Գրքեր

Երիտասարդներին
Փորձությունները հաղթահարվում են միմիայն Աստծո օգնությամբ
«Երանի՜ այն մարդուն, որ դիմանում է փորձությանը, որովհետև փորձությունից հաղթական դուրս եկողը որպես մրցանակ կստանա այն կյանքը, որ Տերը խոստացավ տալ իրեն սիրողներին»,- ասել է Հակոբոս առաքյալն իր ընդհանրական նամակում՝ նաև նշելով, որ փորձության մեջ եղող որևէ մեկը թող չասի, թե Աստված փորձում է իրեն, որովհետև Աստված մասնակից չէ այն փորձություններին, որոնք չարից են գալիս, ոչ էլ Ինքն է փորձության ենթարկում մարդկանց: Փորձության պատճառները .....
Բացարձակ և միակ Ճշմարտությունն ոչ թե «ի՞նչ» է, այլ «Ո՞վ»
Քրիստոնեության կրոնի էական տարրերն են գեղեցիկն ու ճշմարիտը: Մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, ասել է. «Ես եմ Ճանապարհը, Ճշմարտությունը և Կյանքը» (Հովհաննես 14:6): Հովհաննու Ավետարանում Քրիստոսի ճշմարիտ լինելու հանգամանքը շատ է շեշտվում: Ավետարանիչը ներկայացնում է Հիսուսին որպես մարդացյալ ճշմարտություն, որպես ճշմարիտ Լույս (Հովհաննես 1:9), ճշմարիտ Հաց (Հովհաննես 6:32), ճշմարիտ Որթատունկ (15:1) և Հիսուսով ճշմարիտ դատաստան (Հովհաննես 8:16): Հիսուս կատարյալ .....
Շրջակա միջավայրի աղտոտումն ու կործանումը
Արևը նույնիսկ ձմռանն այնպես է այրում, ինչպես Սինայում, որովհետև մթնոլորտում նոր օզոնային անցքեր են բացվել: Եթե հյուսիսային քամի չի փչում, ապա անհնար է արևի տակ կանգնել: - Հա՛յր, իսկ օզոնային շերտի հետ այդ խնդիրը ե՞րբ է լուծվելու: - Մի փոքր համբերիր, մինչև գիտնականները հինգ կիլոգրամ ծեփամածուկ վերցնեն ու անցքը փակեն: Այո-այո, թող գնան ու օզոնային շերտի անցքերը փակեն… Տեսնեն, որ Աստված ամեն ինչ մեծագույն իմաստությամբ ու ներդաշնակությամբ .....
Չբժշկված հոգին անդամալույծ է դառնում
Ի՞նչ է կրոնական հավատքը: Պարզապես հավատ առ Աստված, որ Նա գոյությո՞ւն ունի կամ միգուցե հավատ, որ կյանքը հավիտենական է, և մարդը մահից հետո կարող է արժանանալ հանդերձյալ դրախտային կյանքին, որպեսզի չհայտնվի դժոխային իրականության մեջ: Սբ. Պողոս առաքյալն այսպես է բնորոշում. «Ի՞նչ է հավատը, եթե ոչ հուսացված բաների հաստատումը և ապացույցն այն բաների, որոնք չեն երևում» (Եբր. 11:1)։ Եվ հռոմեացիներին ուղղված նամակում ասում է՝ հավատը լսվածից է, և լսվածը՝ .....
«Դու հավատում ես, որ մեկ Աստված կա, չէ՞. շատ լավ ես անում, բայց դևերն էլ են նույն բանին հավատում….»
Սբ. Պողոս առաքյալն Եբրայեցիներին ուղղված իր նամակում հետևյալ հարցադրումն է անում՝ ի՞նչ է հավատը, ապա՝ պատասխանում. «Հավատ՝ նշանակում է վստահ լինել այն բաներին, որոնց հանդեպ հույս ունենք, և համոզված լինել այն բաներին, որոնք չեն երևում» (Եբրայեցիներ 11:1): Հավատքը մեծագույն պարգև է Աստծո կողմից մարդուն տրված, այն քրիստոնյայի համար հոգևոր մի ուժ է: Ռուս մանկավարժ Կ. Դ. Ուշինսկին գրել է. «Հավատը դա երկնային մի գանձ է, որ տրված է մարդուն .....
Եկեղեցում մեր միակ խոսակիցն Աստված է
Յուրաքանչյուր քրիստոնյայի կյանքում հոգու պահանջ է և անհրաժեշտություն եկեղեցի այցելել ու պարբերաբար մասնակից լինել եկեղեցական արարողություններին: Աստծո տունն աղոթքի տուն է, որտեղ մենք, հանդիպելով Աստծուն, վայելում ենք Նրա ներկայությունը: Եկեղեցի հաճախող յուրաքանչյուր մեկը պետք է փորձի ծանոթանալ և կատարել այն կանոնները, որ վերաբերում են եկեղեցի հաճախողներին, որպեսզի իրենց պահվածքով որևէ կերպ չվիրավորեն Տիրոջը, տաճարի սրբությունը և .....
Սեռականություն և ամուսնություն
«Աստված ստեղծեց մարդուն իր պատկերով, Աստծու պատկերով ստեղծեց նրան, արու և էգ ստեղծեց նրանց» (Ծննդ. 1:26-27): Մենք ապրում ենք մի ժամանակաշրջան, երբ ավանդական ընտանիքը և ընտանիքի ինստիտուտը ընդհանուր առմամբ վտանգված է:  Աստծու պատկերը ինչպես տղամարդու, այնպես էլ կնոջ մեջ է, այն արտացոլված է տղամարդու և կնոջ միջև աստվածային միությամբ, որը կատարելապես արտահայտում է Աստծո արարչական զորությունը, Իր կենսատու, Իր անձնազոհ և առաքինի բնությամբ: .....
Անկրկնելի անհատականությունը
Երբ ուսումնասիրում ենք համաշխարհային կրոնները, նկատում ենք, որ մարդու արժանապատվության և անհատականության առանձնակի ու բարձր գնահատմամբ աչքի է ընկնում քրիստոնեությունը: Որևէ կրոն չի առաջարկում մարդու անձի այնպիսի բարձր արժևորում և մոտեցում, որը տալիս է քրիստոնեական արժեհամակարգը:  Այս առումով հետաքրքրական են Ռաֆայել վարդապետ Կարելինի մտքերը: Համադրելով նրա մոտեցումները փորձենք որոշակիորեն ներկայացնել տվյալ հարցի շուրջ աստվածաբանական .....
Որտեղի՞ց է գալիս չարը
«Ով որ Ինձ հավատացող այս փոքրիկներից մեկին գայթակղեցնի, լավ կլիներ, որ գայթակղեցնողի վզից մի մեծ երկանաքար կախվեր և նետվեր ծովի խորքը՝ ընկղմելու համար: Վա՜յ աշխարհին, քանի որ գայթակղություններն անպակաս են այնտեղ: Գայթակղություններ անպայման պիտի պատահեն, բայց վա՜յ այն մարդուն, որի ձեռքով ուրիշները գայթակղության մեջ կընկնեն: Եթե քո ձեռքը կամ ոտքը քեզ գայթակղեցնում է, կտրի՛ր ու դեն նետիր այն, որովհետև ավելի լավ է մեկ ձեռքով կամ կաղ մտնել .....
«Դուք եք երկրի աղը»
Երկինք, լեռներ, արև, ծով, աղ, ջուր, հաց, գինի, ձեթ, ոսկի, անապատ. Աստծո կողմից արարված այս օրինակներով բազմաթիվ մեջբերումների կարող ենք հանդիպել Սբ. Գրքում՝ մարդ-Աստված հարաբերության և հոգևոր աշխարհի մասին պատմող: Վերոնշյալներից աղն ունի առանձնահատուկ նշանակություն: Աղն այժմ այլ կերպ է ընդունվում, քան նախկինում: Այսօր կարող ենք այնքան աղ գնել, որքան որ կամենանք, սակայն այդպես չի եղել միշտ: Հին ժամանակներում աղը մեծ արժեք է ունեցել: Հին հույն .....
«Եղիր ազնիվ ու այլևս մի գողացիր»
Վերջին ժամանակներս որոշ անձինք և կազմակերպություններ կողմնակալ և անառողջ քննադատություն են հնչեցնում քրիստոնեության և Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ: Հիմնական պատճառը, կարծում եմ, հոգեղեն աշխարհի ամբողջականությունը չիմանալը կամ մակերեսային պատկերացումներ ունենալն է, որովհետև նա, ով իրապես զգացել, տեսել, ճանաչել է հոգեղեն աշխարհի իրականությունը և հասկացել քրիստոնեության սկզբունքները, այլևս չի թերագնահատի քրիստոնեությունը, Քրիստոսի .....
Մարդու արժեքը...
Աշխարհում ոչ մի արժեք ունակ չէ համեմատվելու այն գերագույն արժեքի հետ, որը տրված է քեզ համար… Կյանքում ամեն բան ունի իր արժեքը: Գրեթե ոչինչ հնարավոր չէ ձեռք բերել առանց վճարելու: Տարբեր են մեր ցանկություններն ու պահանջները, տարբեր են դրանց արժեքները: Շատ հաճախ, պահանջվող արժեքը չունենալով՝ մենք ստիպված հրաժարվում ենք այս կամ այն բանից: Տարօրինակ է, և միևնույն ժամանակ հետաքրքիր, այդ բոլոր արժեքները սահմանում ենք մենք՝ մարդիկ, սակայն .....
Հիշի՛ր, քրիստոնյա Հայ Զինվոր, Տերը քեզ հետ է
Յուրաքանչյուրիս պատմությունից հայտնի է մեր ազգի հերոսական ու փառահեղ էջերը, մեր Հայ Զինվորի մարտական ոգին, նրա արիությունն ու հավատը: Մեր հայ քաջերը, արհամարհելով մահը, իրենց մահով կյանք պարգևեցին գալիք սերունդներին: Այսօր էլ, անկասկած, Հայ Զինվորը, ինչպես Պաուլո Կոելիոն կասեր, Լույսի Զինվոր է՝ Քրիստոսի ճշմարիտ Զինվոր է: Իսկ Լույսը անմահ է, այն չի ոչնչանում: Ահա թե ինչու Աստված Լույս է: Իսկ հայ հոգին մշտավառ պահեց իր Լույսը Լուսավորչի Կանթեղի .....
Անարդարությունն Աստծո ցասմանն է արժանանում
Մեծ բան է, եթե մարդն Աստծո օրհնությունն ունի: Դա մի իսկական հարստություն է: Այն, ինչ օրհնված է՝ կանգուն է և չի քանդվում: Իսկ այն, ինչ օրհնություն չունի՝ կանգուն չի մնում: Անարդարությունը մեծագույն մեղք է: Բոլոր մեղքերը մեղմացուցիչ հանգամանքներ ունեն, անարդարությունից բացի: Այն Աստծո ցասմանն է արժանանում: Ի՜նչ սարսափելի բան է: Նրանք, ովքեր անարդարացի են վարվում մյուսների նկատմամբ՝ կրակ են հավաքում իրենց գլխին: Մարդիկ ինչ-որ անարդարություն .....
Աշխարհիկ ոգին հիվանդություն է
Այսօր ամենակարևորն աշխարհիկ ոգուն չընտելանալն է: Դա Քրիստոսի մասին վկայություն է: Որքան հնարավոր է փորձենք թույլ չտալ, որ այդ հոսանքը մեզ շեղի ու աշխարհի հունով տանի: Խելացի ձուկը կարթը չի ընկնում: Խայծը տեսնում է, հասկանում է, թե դա ինչ է, հեռանում է այդտեղից ու չի բռնվում: Իսկ մեկ ուրիշը տեսնում է խայծը, շտապում է կուլ տալ այն և իսկույն կարթն է ընկնում: Այդպես էլ աշխարհն է, այն խայծ ունի և դրանով որսում է մարդկանց: Մարդիկ տարվում են աշխարհիկ .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․