Գրքեր

Իրադարձություններ
Կիրակնօրյա դպրոցը նշեց Բուն բարեկենդանը
Այս տարի, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու տոնացույցի համաձայն, փետրվարի 26-ին է նշվում Բուն բարեկենդանը: Հայոց հնագույն տոնն իր ողջ ուրախությամբ թափանցել էր նաև Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու կիրակնօրյա դպրոց՝ հերթական դասը վերածելով ուրախ տոնախմբության: Երգն ու պարը, խաղերն ու հյուրասիրությունը հաջորդում էին միմյանց: Թե՛ մանկավարժ Սիրանուշ Գումրույանը և թե՛ երեխաները մեծ ջանասիրությամբ պատրաստվել էին տոնին: Փոքրիկները՝ տոնին բնորոշ .....
Դպրոցականների այցը Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի
Փետրվարի 24-ին, իրենց դասղեկի՝ Նարինե Մնոյանի, հայոց լեզվի և գրականության մանկավարժի՝ Սվետլանա Տիգրանյանի և ծնողների ուղեկցությամբ, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի էին այցելել Մուշեղ Մխոյանի անվան թիվ 68 հիմնական դպրոցի 7-րդ «Բ» դասարանի աշակերտները: Խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանի գլխավորությամբ դպրոցականները Տերունական աղոթքն ասացին: Ապա հոգեշահ զրույց ծավալվեց, որի ընթացքում դպրոցականներն իրենց հուզող հարցերն ուղղեցին .....
Ս. Ղևոնդյանց քահանայից տոնի առիթով Մայր Տաճարում մատուցվեց Ս. Պատարագ
Փետրվարի 21-ին Ս. Ղևոնդյանց քահանաների տոնի առիթով, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Սուրբ Պատարագին մասնակցեցին թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ, տոնի առիթով Հայաստանյանց Առաքելական Սուրբ Եկեղեցու տարբեր թեմերից ու կառույցներից Ս. Էջմիածնում համախմբված 230 եկեղեցականներ: Պատարագիչն էր Արթիկի թեմի Պեմզաշեն համայնքի .....
Սրբոց Ղևոնդյանց տոնի առիթով Մայր Աթոռում տեղի ունեցավ պարգևաբաշխություն
Փետրվարի 21-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին տոնախմբեց Ս. Ղևոնդյանց քահանաների տոնը, որի առիթով Մայր Աթոռ Ս. Էջմիածին էին ժամանել Հայոց Եկեղեցու թեմերում ու կառույցներում սպասավորող 230 եկեղեցականներ: Տոնի կապակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում, նախագահությամբ Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ պարգևաբաշխման արարողություն: Տերունական .....
Տոնդ շնորհավո՛ր, Աստծո սպասավո՛ր
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցում Սուրբ Ղևոնդյաց տոնը հոգևորաց դասի տոնն է: Ուստի Սբ. Ղևոնդյաց բարեխոսությամբ, հայցենք Տիրոջից, որ Նրա հզոր Աջը պահապան ու զորավիգ լինի Քրիստոսի եկեղեցուն զինվորագրված մեր հոգևոր սպասավորներին: Շնորհավորում ենք Ձեզ, Տիրոջ մշակնե՛ր, Ձեր անմնացորդ ծառայության և նվիրման համար՝ ուղղված հայ ազգի հոգևոր և բարոյական աշխարհի շինությանն ու հարստացմանը: Աստծո շնորհի և կոչման համաձայն՝ անցնում եք ուխտի մի ճանապարհ, .....
Ի՞նչ տոն եմ նշում և ինչո՞ւ. հոգևորականների հանդիպում-զրույցը դպրոցականների հետ
Փետրվարի 15-ին Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոցի 6-րդ «Դ» դասարանի օրվա վերջին դասաժամը տարբերվում էր մյուս օրերի դասաժամերից: Դասարանի դասղեկ՝ Հասմիկ Համբարձումյանի նախաձեռնությամբ երեսունինն աշակերտների հետ հանդիպեցին և զրուցեցին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանը և սպասավոր Գևորգ սարկավագ Համբարձումյանը: Հանդիպումն սկսվեց Տերունական աղոթքով: Հոգևորականներն աշակերտների .....
Հոգևոր և ազգային արժեքները կրող ավագ դպրոցականների սիրո տոնախմբությունը
Փետրվարի 14-ին՝ Տեառնընդառաջի տոնի օրը, Տ. Շևչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցում սիրո մեծ տոնախմբություն էր: Դպրոցի աշակերտները մեծ սիրով և խանդավառությամբ էին պատրաստվել Ս. Սարգսի և Տեառնընդառաջի տոներին: Մինչ տոնախմբությունը դպրոցի մուտքի առջև տասներկու դասարաններից տասներկու աշակերտներ իրենց կանթեղները լուսավորեցին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցուց բերված կրակի լույսով, որ աշակերտներին փոխանցեց  Տեր Վահան քահանա Առաքելյանը: Միջոցառումը .....
Նորապսակների օրհնության կարգը Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Տեառնընդառաջի տոնի օրը՝ փետրվարի 14-ը, հռչակվել է որպես նորապսակների օրհնության օր: Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում տոնական Սուրբ պատարագ մատուցեց հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, ով քարոզին մասնավորաբար ասաց. «Սիրող Հայրը մշտապես սպասում է մեզ և միայն մեզնից է կախված կքայլե՞նք Տիրոջն ընդառաջ, թե այլ ճանապարհով կընթանանք: Ուստի, աստվածավախ և արդար ծերունի .....
Տեառնընդառաջի նախատոնակը Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում
Ս. Ծննդյան և Աստվածհայտնության տոնից քառասուն օր անց՝ փետրվարի 14-ին Հայ եկեղեցին տոնախմբում է Տեառնընդառաջը: Ամեն տարի, փետրվարի 13-ին, հանդիսավոր ժամերգությամբ ազդարարվում է տոնի նախատոնակը: Այս տարի ևս Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում մեծ թվով հավատավոր հայորդիներ իրենց մասնակցությունն էին բերել հանդիսավոր ժամերգությանը՝ Փրկչին ընդառաջ գնալու կոչին ունկնդիր: Ժամերգության ընթացքում հնչեցին օրվա պատշաճ աղոթքներ և շարականներ: .....
Սիրո ուժն անհաղթ է. Երևանի կենտրոնում մեծ քայլերթն անցավ սիրո կոչով
Փետրվարի 11-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց մեկնարկեց Ս. Սարգիս զորավարի տոնի առթիվ թեմի երիտասարդական կառույցների կազմակերպված քայլերթը դեպի սիրահարների պուրակ: Թափորն առաջնորդում էին հոգևորականները՝ խաչով, խաչվառներով: Թափորին ուղեկցում էին Ս. Սարգսին խորհրդանշող ձիավորը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հայորդյաց տան թմբկահարների խումբը, ռազմական նվագախումբը: Քայլերթին մասնակցում էին զինվորներ, ոստիկաններ, .....
Լավագույն զինվորների պարգևատրություն Ս. Սարգսի տոնի առթիվ
Փետրվարի 11-ին` հավարտ Ս. Պատարագի, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ առաջնորդարանում տեղի ունեցավ սահմանային գծում ծառայության ընթացքում առավել աչքի ընկած զինվորների պարգևատրման արարողություն: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանը, Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը, Արարատյան Հայրապետական թեմի թեմական խորհրդի անդամ, .....
Նավասարդ Սրբազանի հանդիսապետությամբ մատուցվեց Ս. Պատարագ Ս. Սարգսի տոնի առթիվ
Փետրվարի 11-ին Ս. Սարգիս զորավարի տոնի առթիվ, Արարատյան Հայրապետական թեմի` սրբի անունը կրող երեք եկեղեցիներում մատուցվեց Ս. Պատարագ: Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում Ս. Պատարագը մատուցվեց Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ: Ներկա էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը, Արարատյան Հայրապետական թեմի թեմական խորհրդի անդամ, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, .....
Ամփոփվեց երիտասարդական նկարչական մրցույթը
Փետրվարի 10-ին Գաբրիել Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի ճեմասրահում Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի և ՀՀ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի մասնակցությամբ ամփոփվեց նկարչական մրցույթը:  Առաջին անգամ ՀՀ Մշակույթի նախարարությունը Ս. Սարգսի տոնակատարությունների շրջանակում հայտարարել էր մրցույթ՝ մինչև 30 տարեկան նկարիչների համար: Նկարիչները երեք օր շարունակ .....
Ս. Սարգսի տոնին ընդառաջ հոգևորականները հանդիպեցին ուսանողների հետ
Փետրվարի 9-ին, Ս. Սարգսի տոնին ընդառաջ, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Վալերի Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարանում, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր դասի նախաձեռնությամբ, ուսանողների համար կազմակերպվել էր հանդիպում-զրույց: Համալասարանի տարբեր ֆակուլտետների ուսանողներին Ս. Սարգսի վարքագրության, տոնի խորհրդի, ժողովրդական սովորույթների և Վալենտինի մասին ներկայացրեցին .....
Մեկնարկեց Սուրբ Սարգսի տոնին նվիրված մրցույթը
Փետրվարի 7-ին Սուրբ Սարգսի տոնին նվիրված ցուցահանդես-մրցույթը մեկնարկեց Գ. Սունդուկյանի անվան Ազգային ակադեմիական թատրոնում: Այն կազմակերպվել է ՀՀ Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ և Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի աջակցությամբ: Մրցույթին մասնակցում են մինչև երեսունհինգ տարեկանները:  Մրցույթը մեկնարկեց Տերունական աղոթքով, ապա Արարատյան Հայրապետական թեմի Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու խորհրդատակատար Տեր Վահան քահանա Առաքելյանը .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․