Գրքեր

Իրադարձություններ
Հանրապետական մաղթանք Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի առիթով
Սեպտեմբերի 20-ին, Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի առիթով, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում կատարվեց Հանրապետական մաղթանք` հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ու Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի և ներկայությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի: Արարողությանը ներկա էին նաև ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, .....
Խնամենք մեզ հանձնված այգիները
Արդեն մեկ տարուց ավելի է, ինչ Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցում, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, գործում է կիրակնօրյա դպրոց: Ամառային արձակուրդից հետո, նոր ուսումնական տարում կիրակնօրյա դպրոցի դասերի վերսկսումը ոգևորել էր և ուրախություն պատճառել թե՛ կիրակնօրյայի սաներին և թե՛ մանկավարժ Սիրանուշ Գումրույանին: Եվ այդ ուրախարար առիթն էլ երեխաները նշեցին մանկավարժի հետ միասին: Կիրակնօրյա դպրոցի .....
Շնորհավո´ր Ձեր տարեդարձը, սիրելի˜ Սրբազան Հայր
Շնորհավո´ր Ձեր տարեդարձը, սիրելի˜ Սրբազան Հայր   Գերաշնորհ Սրբազան Հայր, Արարատյան Հայրապետական թեմի ողջ հավատացյալների ու հոգևորականաց դասի անունից մեր սրտագին շնորհավորանքներն ենք հղում Ձեզ տարեդարձի առթիվ: Ձեր անսահման հոգատարության և իմաստության շնորհիվ թեմական կյանքում օր օրի բազմապատկվում են տերունապատվեր առաքելության ազգօգուտ ու եկեղեցանվեր ձեռնարկները: Մաղթում ենք, որ Տիրոջ օրհնությամբ ու շնորհներով զորացած՝ .....
Խաչվերացը Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցում
Սեպտեմբերի 11-ին Հայաստանյաց Առաքելական Սբ. եկեղեցին տոնախմբեց հինգ տաղավար տոներից Խաչվերացը՝ խաչի տոներից ամենահինը, որ պատմական սկզբնավորությամբ մինչև քրիստոնեական ակունքներ է հասնում: Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցում տոնական Սբ. Պատարագի մասնակիցները ևս մեկ անգամ հաղորդ դարձան տոնի սուրբ և զորավոր խորհրդին: Պատարագիչը՝ խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանը, անդրադառնալով տոնի խորհրդին, մասնավորաբար նշեց. «Քրիստոսի խաչելությունը .....
Շուշիի Ղազանչեցոց Ս․ Ամենափրկիչ եկեղեցում կատարվեց Հանրապետական մաղթանք
Սեպտեմբերի 8-ին Շուշիի Ղազանչեցոց Ս․ Ամենափրկիչ եկեղեցում, հանդիսապետությամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և մասնակցությամբ Գերագույն հոգևոր խորհրդի անդամ եպիսկոպոսների, կատարվեց Հանրապետական մաղթանք՝ Արցախ աշխարհի խաղաղության և բարօրության համար։ Արարողությանը ներկա էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, այլ պաշտոնատար անձինք, զինվորականներ և շուշեցիներ: Եկեղեցու .....
Ամենայն Հայոց Կաթողիկոսն Արցախում այցելեց առաջնագիծ
Սեպտեմբերի 8-ի առավոտյան Արցախում Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ուղեկցությամբ ՊԲ հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ գեներալ-մայոր Վարդան Բալայանի, այցելեց մարտական դիրքեր՝ հայրապետական իր օրհնությունը բերելով առաջնագծում իրենց ծառայությունն իրականացնող ՊԲ հրամանատարներին և զինվորներին։ Նորին Սրբությանն ուղեկցում էին նաև Գերագույն հոգևոր խորհրդի անդամները։ «Մեր օրհնությունը, գնահատանքն .....
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ, ԳՐԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում դպրոցահասակ և ուսանող Մեր բոլոր զավակներին, մանկավարժներին, դասախոսներին, կրթության բնագավառի բոլոր պատասխանատուներին: Օրվա խորհուրդը արտահայտում է մեր ժողովրդի ձգտումն ու սերը գիտության ու լուսավորության հանդեպ, որը դարձել է գրավականը ազգային մեր հարատևության: Ուսումնական ամեն տարեմուտ մեր ժողովուրդը տոնում է բարի հույսերով .....
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի ծննդյան տարեդարձի առթիվ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի շնորհավորական ուղերձը
Վեհափառ Տեր, Արարատյան Հայրապետական թեմի հոգևոր դասի և հավատավոր զավակների անունից շնորհավորում ենք Ձերդ Սրբությանը՝ ծննդյան տոնի առթիվ: Հայցում ենք Տիրոջ զորակցությունը` մաղթելով քաջառողջ արևշատություն շարունակելու հովվապետի Ձեր առաքելությունը որպես Լուսավորչի Աթոռի արժանընտիր Գահակալ: Թող Աստված անսպառ ուժ և կորով պարգևի Ձեզ` նոր իրագործումներով ու շնորհներով զարդարելու մեր Եկեղեցու առաքելությունն ի շինություն մեր երկրի .....
Աստվածամոր տոնի հոգեպարար ուրախությունը Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցում
Ընդհանրական եկեղեցին և Հայ Առաքելական Սբ. եկեղեցին մասնավորապես առանձնահատուկ հարգանք, սեր և ակնածանք է տածում Սբ. Մարիամ Աստվածածնի հանդեպ: «Օրհնյա՜լ ես դու կանանց մեջ, և օրհնյա՜լ է այն զավակը, որ կրում ես քո որովայնում»,- այսպես է ողջունել Սբ. Կույսին Գաբրիել հրեշտակապետը (Ղուկաս 1:42): Դարեր շարունակ և այսօր էլ ի կատար է ածվում Սբ. Կույսի շրթունքներից հնչած այս խոսքը. «Այսուհետև բոլոր սերունդները երանի են տալու ինձ» (Ղուկաս 1:48): Հայ .....
Նավասարդ Սրբազանն օծեց Խաղաղության և Բժշկության խաչքարերը
Օգոստոսի 1-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ձեռամբ օծվեցին Նուբարաշենի Ս. Նահատակաց եկեղեցու բակում տեղադրված երկու խաչքարերը: Սրբազան հորը եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Նիկողոս քահանա Հովհաննիսյանի գլխավորությամբ համայնքի անդամներից կազմված թափորը դիմավորեց աղուհացով: Արարողությանը ներկա էին ՀՀ ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը, Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Արթուր Կիրակոսյանը, .....
Իրավիճակի կարգավորման բոլոր ջանքերը Աստծո առաջնորդությամբ թող պսակվեն բարի արդյունքներով
Հուլիսի 31-ին՝ հավարտ Ս. Պատարագի, Արարատյան Հայրապետական թեմի բոլոր եկեղեցիներում կատարվեց Հանրապետական մաղթանք. աղոթք բարձրացվեց մեր հայրենիքի և մեր ժողովրդի խաղաղության, անսասանության ու բարօրության և վիրավորների շուտափույթ ապաքինման համար:  Հուլիսի 30-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ տեղի ունեցած Վանական խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ որոշվեց Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում .....
Մեկնարկեց «Իմ Հայաստան» համահայկական երրորդ փառատոնը
Հուլիսի 22-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մասնակցեց «Իմ Հայաստան» փառատոնի բացման հանդիսավոր արարողությանը: Փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: Համահայկական այս փառատոնը երրորդն է և այս տարի նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին:  Միջոցառումը .....
«Ոսկե ծիրան»-ի մեկնարկն այս տարի ազդարարվեց Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցում
Երբ Հայոց երկրում պտղաբերում և հասունանում է հայկական երկրի խորհրդանիշ «ամենահայկական ծառը»՝ ծիրանենին, ապա դա հուշում է կինոսերներին, որ մոտ է «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի մեկնարկը՝ ծիրանօրհնեքը, և մեկշաբաթյա ֆիլմերի դիտումները: Տասներեք տարի անընդմեջ ԱՀԹ-ի տարբեր եկեղեցիներում հավատավոր հայորդիները, կինոսերները և արտերկրից ժամանած հյուրերն առիթ են ունենում մասնակիցը լինելու «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի մեկնարկն .....
Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցին տոնախմբեց Վարդավառը
Հուլիսի 3-ին Հայ Առաքելական Սբ. եկեղեցին տոնախմբեց հինգ տաղավար տոներից երրորդը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը կամ Վարդավառը: Տաղավար տոնը յուրաքանչյուր հայորդու ուղղորդում է նախ եկեղեցի՝ մասնակիցը լինելու տոնական Սբ. Պատարագին: Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցում խորախորհուրդ տոնի շուրջ համախմբված համայնքը Սբ. Պատարագին իր աղոթական մասնակցությամբ կրկին անգամ վերապրեց Քրիստոսի երկրային կյանքի զարմանահրաշ դրվագը՝ Քրիստոսի այլակերպությունը: .....
Ամփոփվեց «Մենք մեր զինվորի կողքին ենք» 2016թ. բարեգործական ծրագիրը
Հուլիսի 1-ին Ստեփանակերտում Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն ու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը հանդիպեցին, զորակցեցին ու դրամական աջակցություն փոխանցեցին զոհված արցախցիների հարազատներին։ Հանդիպումը կազմակերպվել էր Արարատյան Հայրապետական թեմի «Մենք մեր զինվորի կողքին ենք» բարեգործական ծրագրի շրջանակում, որով Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․