Գրքեր

Կիրակնօրյա Քարոզներ
Տեր Գրիգոր քհն. Գրիգորյանի տարեմուտի քարոզը
«Այստեղ օրհնեցե՛ք Տիրոջը, Տիրոջ բոլո՛ր ծառաներ, որ գտնվում էք Տիրոջ տանը և մեր Աստծու գավիթներում։ Գիշերը դեպի սրբությո՛ւն պարզեցեք ձեռքերը ձեր, և օրհնեցե՛ք Տիրոջը։ Թող Տերն օրհնի մեզ Սիոնից, Նա, որ երկինքն ու երկիրը ստեղծեց» (Սղմ. 134:1-3):   Սիրասո՛ւն եղբայրներ և քույրեր ի Քրիստոս, Փառաբանական աղոթքով սկսեցի տարեմուտի այսօրվա խոսքս և վստահ եմ, որ առ Երկնային Տեր ուղղված ձեր փառաբանություններն էլ միացան Դավիթ մարգարեի օրհնաբանության .....
Տեր Գրիգոր քհն. Գրիգորյանի ամանորյա պատգամը
Թանկագի՛ն հավատացյալ եղբայրներ և քույրեր, մեր կայքի սիրելի՛ ընթերցողներ, Սրտագին շնորհավորանքներս եմ ուղղում ձեզ և ձեր ընտանիքներին, և աղոթում առ Երկնավոր Հայր, որպեսզի Բարձրյալի Սուրբ Աջի հովանու ներքո մուտք գործեք նոր տարի և այն պահապան լինի ձեզ ողջ տարվա ընթացքում: Սիրելինե՛ր, շնորհավորում եմ ամենքիս և գոհաբանությունս հայտնում մեր Տեր Հիսուս Քրիստոսին՝ Իր անսահման սիրո, երկայնամտության ու ողորմածության համար, որ արժանացրեց մեզ .....
Քաջալերվեցե՛ք, որովհետև ես հաղթեցի աշխարհին
Սիրելի՛ հավատացյալ հայորդիներ. Այսօր տարեվերջյան պատարագ ենք մատուցում. այսօր՝ այս սուրբ և անմահ պատարագի ընթացքում, քննության առնելով ամփոփում ենք մեր մտքերը, խոսքերն ու գործերը, մեր հարաբերություններն Աստծո և մարդկանց հետ: Մենք գիտենք, որ ում ինչ արել և ասել ենք՝ թե՛ լավ, թե՛ վատ, թե՛ բարի և թե՛ չար, նունիսկ ոչինչ չենք արել, այն է՝ անտարբեր ենք եղել մեր նմանների հոգսերի ու կարիքների նկատմամբ, իրենց պատասխանն ու վարձքն են ստանալու Տիրոջ .....
Մեծ խնջույքի առակը
Սիրելի՛ եղբայրներ և քույրեր ի Քրիստոս, Այսօր Հայ Առաքելական եկեղեցիների խորաններից կրկին անգամ ընթերցվում է Տեր Հիսուս Քրիստոսի մարգարտահյուս առակներից մեկը, որ Ղուկասի Ավետարանում անվանվում է «Մեծ խնջույքի առակը» (Ղուկ. 14:16-24), իսկ Մատթեոսի Ավետարանում՝ «Հարսանիքի հրավիրվածների առակը» (Մտթ. 22:1-10): Մինչ առակի բուն բովանդակությանն անցնելը ցանկանում եմ առակին նախորդող տողերն ընթերցել ձեզ համար, սիրելի՛ հավատացյալներ, որոնցով .....
Տեր Դավիթ քհն. Մարգարյանի անդրանիկ քարոզը խոսված Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին Եկեղեցում
Հանուն Հոր և Որդվո և Հոգվույն Սրբո.   «Մի՛ երկնչիր, յայսմհետէ զմարդիկ որսասցես ի կեանս»: «Մի երկնչիր, այսուհետև մարդիկ պիտի որսաս կյանքի համար»:   Քրիստոսասե՛ր քույրեր և եղբայրներ, Աստծո տնտեսության մեջ Արարիչն Աստված և մարդ հարաբերության ժամանակ, երբ մարդն ուղեկից ունենալով ինքնաճանաչողության և ինքնաքննության լույսը, իջնում է իր հոգու խորքերը՝ այնտեղից առավել փառավորությամբ տեսնելով Աստծուն, առավել մեծվայելչությամբ, .....
Անմիտ հարուստի առակը
Սիրելի՛ բարեպաշտ հավատացյալներ, Փա՜ռք Տիրոջը, մեզ հերթական կիրակիին արժանացնելու և կրկին անգամ ավետարանական սքանչելի տողերից անգին դաս քաղելու հնարավորություն ընձեռելու համար: Այս կիրակի օրվա ընթերցումը Ղուկասի Ավետարանից է (Ղուկ. 12:13-31), որտեղ մեր Տեր Հիսուս Քրիստոս պատմում է անմիտ հարուստի առակը: Այսպիսով, մի հարուստ մարդ կար, որի արտերն առատ բերք տվեցին և նա, այդ ողջ առատությանը նայելով, մտահոգվեց, թե ինչ պետք է անի, քանի որ շտեմարաններն .....
Ով որ ձեր մեջ փոքրագույնն է, նա՛ է մեծ
Սիրելի՛ հավատավոր քրիստոնյաներ, Օրվա ավետարանական հատվածում, որ ընթերցեցինք, Ղուկաս Ավետարանիչը պատմում է մի դեպքի մասին, երբ Քրիստոսի աշակերտները սկսեցին վիճել միմյանց հետ այն մասին, թե իրենց մեջ ով է մեծը և Տեր Հիսուս Քրիստոս, երբ իմացավ նրանց սրտի խորհուրդները, մի մանուկ կանգնեցրեց նրանց միջև և ասաց. «Ով որ այս մանկանը ընդունի իմ անունով, ինձ է ընդունում. իսկ ով որ ինձ ընդունի, ընդունում է ինձ ուղարկողին. որովհետև, ով որ ձեր մեջ փոքրագույնն .....
Մի՛ վախեցիր, այլ միայն հավատա՛
Մի՛ վախեցիր, այլ միայն հավատա՛ (Ղուկաս 8:50): ​ Սիրելի՛ հավատացյալ քույրեր և եղբայրներ. Այսօրվա աստվածաշնչյան ընթերցումը Հայրոսի աղջկա հարության և տեռատես կնոջ բժշկության մասին է: Հայրոսը ժողովրդապետ էր, որ եկել էր, Քրիստոսի ոտքերն ընկել ու աղաչում էր, որ գա իր տուն և բժշկի իր մինուճար աղջկան, որ մահամերձ է: Իսկ գնալու ընթացքում տասներկու տարի արյունահոսությամբ տառապող տեռատես կինը, որ «հնար չէր եղել նրան որևէ մեկից բժշկվել», մոտենում .....
Հոգևոր հարազատություն
«Նրա մոտ եկան իր մայրն ու եղբայրները և չէին կարողանում նրան մոտենալ բազմության պատճառով։ Իմաց տվին նրան և ասացին. «Քո մայրը և քո եղբայրները դրսում կանգնել են և ուզում են քեզ տեսնել»։ Եվ նրանց ասաց. «Իմ մայրը և եղբայրները սրանք են, որ Աստծու խոսքը լսում են և կատարում» (Ղուկ. 8:19-21)։  Սիրելի՛ եղբայրներ և քույրեր ի Քրիստոս, Հենց այս ողջույնով եմ կամենում այսօր խոսքս սկսել, որովհետև, ինչպես լսեցինք, օրվա ավետարանական ընթերցվածքում .....
Քարոզ Գյուտ Խաչի
Զսրբոյ խաչին մեծ և կարող զօրութիւնն օգնութիւն անձանց մերոց ի Տեառնէ խնդրեսցուք: Սուրբ խաչի մեծ և կարող զորությունը մեր անձերին իբրև օգնություն Տիրոջից խնդրենք:  (Ժամագիրք) Սիրելի՛ հավատացյալ քույրեր և եղբայրներ. Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Խաչի գյուտի տոնը: Այն մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի խաչափայտին նվիրված չորս տոներից մեկն է և վերջինը: Սակայն կարելի է ասել, որ խաչի գյուտով է սկսվում խաչի փառաբանության մեկնարկը .....
Եթե որդի ես, ապա և՝ ժառանգ Աստծու
«Նույնպես և մենք. մինչ երեխա էինք, բնության տարերային ուժերին էինք ծառայում։ Իսկ երբ ժամանակը իր լրումին հասավ, Աստված ուղարկեց իր Որդուն, որը ծնվեց կնոջից և մտավ օրենքի տակ՝ փրկելու համար նրանց, որ օրենքի տակ էին, որպեսզի մենք որդեգրություն ընդունենք։ Եվ որովհետև դուք որդիներ եք, Աստված մեր սրտերի մեջ ուղարկեց իր Որդու Հոգին, որ աղաղակում է՝ Աբբա, Հայր։ Ուստի, ծառա չես, այլ՝ որդի, և եթե որդի ես, ապա և՝ ժառանգ Աստծու» (Գաղ. 4:3-7)։ Սքանչելի, .....
Անանիա Առաքյալի հիշատակության օրվա քարոզ
Սիրելի՛ զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու. Այսօր մենք տոնում ենք մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի աշակերտներ Սուրբ Անանիայի, Մատաթիայի, Բառնաբասի, Փիլիպոսի, Հովհաննեսի և Շիղայի հիշատակության օրը: Ինչպես հայտնի է, Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցուն կից փոքրիկ մատուռը Սուրբ Անանիայի անունն է կրում, քանի որ այդտեղ են ամփոփված նրա սրբափայլ նշխարները, որոնց զորությամբ ցայսօր կատարվում են բժշկություններ և հրաշքներ: Այս փոքրիկ մատուռը .....
Այրի կնոջ լուման
«Հիսուս կանգնած էր գանձանակի դիմաց. դիտում էր, թե ինչպես ժողովուրդը պղինձ դրամ է գցում գանձանակի մեջ։ Եվ շատ մեծահարուստներ շատ բան գցեցին։ Մի այրի կին եկավ և երկու լումա գցեց, որ մի գրոշ է։ Եվ Հիսուս իր մոտ կանչելով իր աշակերտներին՝ նրանց ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այդ չքավոր այրին ավելի շատ գցեց, քան գանձանակի մեջ մյուս բոլոր դրամ գցողները, քանի որ ամենքը իրենց ավելորդից գցեցին, իսկ նա, իր չքավորությունից, գցեց ամեն ինչ, .....
Հիսուսի իշխանությունը
«Եվ այն օրերից մեկում, մինչ տաճարում ուսուցանում էր ժողովրդին և ավետարանում, վրա հասան քահանայապետներն ու օրենսգետները՝ ծերերով հանդերձ, և ասացին Նրան. «Ասա մեզ, ի՞նչ իշխանությամբ ես դու անում այդ, կամ ո՞վ է, որ Քեզ տվեց այդ իշխանությունը» (Ղուկ. 20:1-2): Այս ասում էին նախանձի պատճառով, քանզի չարությամբ և նախանձով էին լցված Տիրոջ հանդեպ, որովհետև Քրիստոս իշխանություն ուներ դևերին սաստելու, մեռելներին հարություն տալու, հիվանդներին .....
Դրա համար տղամարդը պիտի թողնի իր հորն ու մորը և միանա իր կնոջը. և երկուսը մեկ մարմին պիտի լինեն
Սիրելի՛ բարեպաշտ հավատացյալներ, Այսօրվա ավետարանական հատվածից տեսանք, որ մեր Տեր Հիսուս Քրիստոս խոսում է ամուսնալուծության դեմ` ասելով. «Աստված «արու և էգ ստեղծեց մարդկանց» և նրանց ասաց. «Դրա համար տղամարդը պիտի թողնի իր հորն ու մորը և միանա իր կնոջը. և երկուսը մեկ մարմին պիտի լինեն»: Հետևաբար, այլևս երկու չեն, այլ մեկ մարմին: Արդ, որևէ մեկը թող չբաժանի նրանց, որոնց Աստված միացրեց» (Մարկ. 10:6-9): Վաղուց արդեն ոչ ոքի համար նորություն .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․