Գրքեր

Կիրակնօրյա Քարոզներ
Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալներ
«Հիշեցե՛ք ձեր առաջնորդներին, որոնք ձեզ Աստծո խոսքն ասացին։ Նայելով նրանց կյանքի ընթացքի վախճանին՝ հետևո՛ղ եղեք նրանց հավատին։  Հիսուս Քրիստոս նույնն է երեկ, այսօր և հավիտյան» (Եբրայ. 13:7-8) Սիրելի հավատացյալներ, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին այսօր տոնում է մեր առաջին լուսավորիչներ՝ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնը, ովքեր քրիստոնեության առաջին սերմերը դրեցին Հայաստան աշխարհում: Եվ այսօրվա բնաբանը, որ վերցրել .....
Մի դատեք, որ չդատվեք
«Մի դատեք, որ չդատվեք»  (Մտթ. 7:1)   Սիրելի հավատավոր զավակներ Աստծո. Փրկչական այս խոսքերը մի զորեղ պատգամ է Իրեն հետևողներին, որի նպատակն է մարդկությանը քրիստոնեական բարձրագույն արժեքներին առաջնորդել:   «Մի՜ դատեք, որ Աստծուց չդատվեք», որովհետև ինչ դատաստանով որ դատեք նրանով եք դատվելու եւ ինչ չափով որ չափեք դրանով պիտի չափվի ձեր համար: Ինչո՞ւ քո եղբոր աչքի միջի շյուղը տեսնում ես, իսկ քո աչքի միջի գերանը չես տեսնում, .....
Աստվածամոր ընծայումը տաճարին
Սիրելի՛ բարեպաշտ հավատացյալներ, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին այսօր նշում է մեր սիրելի Երկնավոր Մոր՝ Սուրբ Մարիամ Աստվածածնի՝ Տաճարին ընծայման տոնը: Եկեղեցու սրբազան ավանդությունը պատմում է, որ Սուրբ Աստվածամոր կյանքի այս կարևորագույն դրվագը որոշված էր դեռևս նրա ծննդից առաջ, քանի որ Սուրբ Կույսի աստվածավախ ու բարեշնորհ ծնողները՝ Հովակիմն ու Աննան, տարիքն արդեն առել էին, սակայն զավակ չունեին: Եվ խոստացան Աստծուն, որ եթե .....
«Եվ մի՛ տանիր զմեզ ի փորձություն, այլ փրկյա՛ զմեզ ի չարեն»
«Եվ մի՛ տանիր զմեզ ի փորձություն, այլ փրկյա՛ զմեզ ի չարեն»: (Մատթ. 6:14) Սիրելի՛ հավատացյալ քույրեր և եղբայրներ, Այսօր՝ այս ալեխռով օրերի հոլովույթում, մենք՝ իբրև հայ քրիստոնյաներ, մեր սուրբ պարտքն ենք համարում աղոթել Աստծուն մեր հավատակից եղբայրների համար: Աշխարհում միշտ էլ եղել են պատերազմներ, փորձություններ, վտանգներ, երկրաշարժեր, արհավիրքներ, երաշտ ու հիվանդություններ, մահտարաժամեր, և այսօր էլ շարունակվում են դրանք: Սակայն դրա .....
Փառք տալ Աստծուն
 Եվ երբ մի գյուղ էր մտնում, նրան հանդիպեցին տասը բորոտներ, որոնք հեռու կանգնեցին, բարձրացրին իրենց ձայնը և ասացին. «Հիսուս վարդապետ, ողորմիր մեզ»: Եվ երբ նրանց տեսավ, ասաց նրանց. «Գնացեք դուք ձեզ քահանաներին ցույց տվեք»: Երբ գնում էին, նույն ժամին մաքրվեցին: Նրանցից մեկը, երբ տեսավ, թէ բժշկվեց, վերադարձավ ու բարձր ձայնով փառավորում էր Աստծուն. Երեսի վրա ընկավ Հիսուսի ոտքերի առաջ և շնորհակալություն էր հայտնում նրան. և ինքը սամարացի .....
«Իմ մայրը և եղբայրները սրանք են, որ Աստծու խոսքը լսում են և կատարում»
Սիրելի՛ եղբայրներ և քույրեր ի Քրիստոս, Այսօր խոսքս ցանկացա սկսել հատկապես այսպես, այս ողջույնով դիմել ձեզ, քանի որ ավետարանական ընթերցվածքը հենց դրա մասին է: Ղուկասի ավետարանում կարդում ենք. «Իմաց տվին նրան և ասացին. «Քո մայրը և քո եղբայրները դրսում կանգնել են և ուզում են քեզ տեսնել»։ Եվ նրանց ասաց. «Իմ մայրը և եղբայրները սրանք են, որ Աստծու խոսքը լսում են և կատարում» (Ղուկ. 8:20, 21): Հիսուս Քրիստոս՝ Աստծու Որդին, աշխարհ եկավ .....
«Ապա ուրեմն հավատը լսվածից է, և լսվածը Քրիստոսի խոսքից»
«Ապա ուրեմն հավատը լսվածից է, և լսվածը Քրիստոսի խոսքից» Սիրելի հավատացյալներ, Առաքյալները անմիջապես Քրիստոսից լսեցին փրկարար խոսքը և այդ հրաշագործ խոսքով բոցավառվեցին և այդ աստվածային կրակը տարածեցին աշխարհով մեկ: Եվ մինչ այսօր բարենորոգ այդ հուրը միմյանց են փոխանցում քրիստոնյաները: Այո, այդպես է՝ Փրկչին չես գտնի մինչև չլսես Աստծո խոսքը՝ խոսք, որը մարդկային մտքի, փիլիսոփայության արգասիք չէ, այլ Սուրբ Հոգու ներգործություն: Յուրաքանչյուրս .....
Չորս ավետարանիչների հիշատակության տոն
Սիրելի քույրեր և եղբայրներ ի Քրիստոս, Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է չորս ավետարանիչների՝ Մատթեոսի, Մարկոսի, Ղուկասի և Հովհաննեսի հիշատակման տոնը: Ավետարանիչներից առաջինը՝ Մատթեոսը, Հիսուս Քրիստոսին ամենամոտ կանգնած տասներկու առաքյալներից մեկն էր, ով մինչև Տիրոջ կողմից կանչվելը, մաքսավոր էր աշխատում Կափառնայում, այսինքն հռոմեացիներին էր ծառայում՝ ի վնաս իր հայրենակիցների: Սակայն, երբ լսեց Աստծո Խոսքը, ապաշխարեց, վաճառեց .....
Քարոզ՝ խոսված Սուրբ Անանիա առաքյալի հիշատակության Պատարագին
Սիրելի՛ հավատացյալներ, Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Սուրբ Անանիա առաքյալի տոնը: Անանիա առաքյալը համարվում է մեր Տեր Հիսուս Քրիստոսի յոթանասուներկու աշակերտներից մեկը: Պետրոս առաքյալի կողմից նա ձեռնադրվել է Դամասկոսի եպիսկոպոս: Պետրոս և Անդրեաս առաքյալների գործակիցը լինելով՝ նաև համարվում է նրանց աշակերտը: Հայտնի է, որ Պողոս առաքյալը, մինչև դարձի գալը, հետապնդում և հալածում էր քրիստոնյաներին: «Գործք առաքելոցում» .....
Քրիստոսի ներկայությունը
Սիրելի´ բարեպաշտ հավատացյալներ, Այսօրվա ավետարանական ընթերցվածքներից որոշեցի անդրադառնալ Պողոս առաքյալի` կորնթացիներին ուղղված երկրորդ նամակի մի հատվածի, որում ասվում է. «Քննեցե՛ք դուք ձեզ՝ տեսնելու, թե նույն հավատի մե՞ջ եք. փորձեցե՛ք դուք ձեզ. Քրիստոս Հիսուսի ներկայությունը զգո՞ւմ եք ձեր մեջ, թե պարզապես նրա անունն եք կրում»։ Պողոս Առաքյալն այսպիսի մտահոգությամբ է ավարտում իր նամակը, և հազարամյակներ առաջ հնչած այս կարևոր .....
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ ՍՐԲԱԼՈՒՅՍ ՄՅՈՒՌՈՆԻ ՕՐՀՆՈՒԹՅԱՆ ԱՌԻԹՈՎ
Յանուն Հօր և Որդւոյ և Հոգւոյն Սրբոյ. ամէն: «Զօրութեամբ ամենասուրբ Հոգւոյդ եղիցի իւղս այս՝ իւղ ցնծութեան, զգեստ լուսաւոր…, սրբութիւն հոգւոց և մարմնոց …, կնիք արդարութեան, զէն հաւատոյ, նահատակ յաղթող ընդդէմ ամենայն գործոց բանսարկուին» (Աղոթք սուրբ Մյուռոնի օրհնության):   Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Ողորմած Աստծո նախախնամությամբ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման տարում Մյուռոնի օրհնությամբ հոգևոր մի նոր .....
Վարագա Սուրբ Խաչի քարոզ
   Խաչ Քո եղիցի մեզ ապաւէն, Տէր Յիսուս:   Քո խաչը թող մեզ ապավեն լինի, Տե՛ր Հիսուս:                                                        (Ժամագիրք)   Սիրելի՛ հավատացյալներ. Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է փրկական սուրբ խաչին նվիրված չորս տոներից վերջինը՝ Վարագա Ս. Խաչի տոնը: Սուրբ խաչին նվիրված մյուս երեք տոները նշում են քրիստոնյա մյուս եկեղեցիները նույնպես, .....
Ներեք, որպեսզի ձեզ էլ ներվի
Սիրելի բարեպաշտ հավատացյալներ, այսօր կուզենայի խոսել մի կարևոր խնդրի մասին, որը քրիստոնյայի հոգևոր առաջընթացի համար առանցքային նշանակություն ունի: Բոլորս էլ մեր կյանքի ընթացքում բախվում ենք բազմատեսակ անարդարությունների, նենգության, չարախոսության, չկամության, անհարգալից և անշնորհակալ վերաբերմունքի: Քաջատեղյակ լինելով Տիրոջ հիմնանորոգ այս պատգամին փորձում ենք ներել մարդկանց: Բայց հաճախ մեր ներումը սահմանափակվում է միայն վրեժ չլուծելով: .....
Խաչվերացի քարոզ
Սիրելի՛ բարեպաշտ և հավատավոր եղբայրներ ու քույրեր, Սրտագին շնորհավորանքներս եմ հղում ամենքիս համայն մարդկության փրկության խորհրդանիշ, Սուրբ Խաչի կամ Խաչվերացի տոնի կապակցությամբ: Վստահ եմ՝ բոլորդ էլ հիշում եք, որ երբ Տիրոջ խաչն ազատագրվեց պարսից գերությունից ու հետ՝ Երուսաղեմ տարվեց, ճանապարհն անցավ Հայոց աշխարհով՝ Տիրոջ ողորմածությունն ու օրհնությունը պարգևելով նաև մեր սուրբ հայրենիքին: Փա՜ռք Աստծու և ուրախություն ամենքիս, որ այդ .....
Գյուտ գոտվո
Սիրելի՛ հավատացյալ եղբայրներ և քույրեր, Այսօր Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնի երրորդ կիրակին է, և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին շարունակում է նշել Սուրբ Աստվածամորը նվիրված տոները: Այսօր հայաստանյայց եկեղեցիներում հիշատակվում է Սուրբ Աստվածածնի գոտու գյուտի տոնը: Այս տոնն էլ, սիրելի՛ հավատացյալներ, պատմականորեն և անմիջականորեն առնչվում է Աստվածամոր Վերափոխմանը: Ինչպես Եկեղեցու Սուրբ Ավանդությունն է պատմում, քանի որ Թովմաս .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․