Գրքեր

Կիրակնօրյա Քարոզներ
«Ես պիտի լինեմ ձեզ համար հայր. և դուք պիտի լինեք ինձ համար որդիներ և դուստրեր»
«….ես պիտի լինեմ ձեզ համար հայր. և դուք պիտի լինեք ինձ համար որդիներ և դուստրեր», - ասում է Ամենակալ Տէրը» (Բ Կորնթ. 6:18): Սիրելի՛ բարեպաշտ հավատացյալներ, Երանելի է ձեզնից յուրաքանչյուրը, որ եկեղեցի է գալիս զավակի գիտակցությամբ: Երանելի է յուրաքանչյուր ոք, ով իրեն իսկապես Աստծու զավակ է զգում՝ դրան հետևող ողջ պատասխանատվությամբ, և այդ գիտակցությունը որպես հիմք դնում ժայռի վրա կառուցվող իր տան համար (հմմտ. Մտթ. 7:24): «Ես զավակն .....
«Եվ Աստված օրհնեց նրանց»
«Եւ օրհնեաց զնոսա Աստուած»։ «Եվ Աստված օրհնեց նրանց» (Ծննդոց 1:28): Սիրելի՛ հավատացյալ քույրեր և եղբայրներ ի Հիսուս Քրիստոս. Երեկ Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնին օրհնվեց խաղողը, օրհնվեցին բոլոր պտուղները: Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին կատարեց խաղողի օրհնության կարգ՝ Աստծո օրհնությունը հայցելով և բաշխելով բոլոր տեսակի բարիքների վրա: Մենք գիտենք, որ տարվա ընթացքում Սուրբ Սարգսի տոնին կատարվում է երիտասարդների, Տյառնընդառաջին՝ .....
Սուրբ Աստվածածնի Վերափոխումը
«Կարոտով լցրիր մեր սիրտը, ո՛վ մեր քույր հարս, քո մի հայացքով, քո պարանոցի մի մանյակով կարոտով լցրիր սիրտը մեր» (Երգ երգոց 4:9): Սիրելի՛ հավատակից եղբայրներ և քույրեր, Այսօր կրկին անասելի խնդությամբ լի է հոգիս, ցնծում ու խայտում է սիրտս, քանի որ Ամենասրբուհի Մոր տոնի Պատարագը մատուցելու մեծագույն պատիվն ու երջանկությունն ունեմ: Այսօր մեր Երկնային Տիրուհու, Անապական Հարսի ու Հեզագեղ Մոր՝ Սուրբ Կույս Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնն .....
Որդի Աստված
«Մարդիկ իմ մասին ի՞նչ են ասում, ո՞վ է մարդու Որդին»։ Սիմոն Պետրոսը պատասխանեց ու ասաց. «Դու ես Քրիստոսը՝ կենդանի Աստծու Որդին» Մտթ. ԺԶ 13, 16)։ Իմ այսօրվա քարոզի նյութը ավելի շատ կրոնա-պատմական է, քան՝ բարոյական կամ իմաստասիրական։ Մեր կողմից արվող պատմական քննության բուն նպատակն է ճանաչեցնել Քրիստոսին այնպես, ինչպես չորս Ավետարաններն են մեզ ներկայացնում՝ Նրա բնության հանգամանքով պայմանավորված։ Քրիստոնեության սկզբնավորման .....
Ծառայեցե՛ք Տիրոջն ուրախությամբ
«Ծառայեցե՛ք Տեառն ուրախութեամբ»։ «Ծառայեցե՛ք Տիրոջն ուրախությամբ» (Սաղմոս 99։2)։   Սիրելի՛ հավատավոր զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու․ Սուրբ Գիրքը մեզ պատգամում է, որ մեր ունեցած շնորհները ծառայեցնենք մեր նմանի, այսինքն՝ մարդու բարօրության և երջանկության համար և դրանով ծառայենք Աստծուն։ Քրիստոս առաքյալներին շնորհ տվեց ոչ թե իրենց փրկության համար, այլ երկրագնդի տարբեր ծայրերում Աստծո Ավետարանը քարոզելու .....
Հպարտությունն ու խոնարհությունը
«Որովհետև, ով որ բարձրացնում է իր անձը, կխոնարհվի, և ով որ խոնարհեցնում է իր անձը, կբարձրացվի» (Ղուկ. ԺԸ 14): Հպարտ փարիսեցու և խոնարհ մաքսավորի առակում տեսնում ենք, որ հպարտը մինչև անգամ անհանդուրժելի ու անտանելի է իր աղոթքի ժամանակ և իր կրոնական պարտականությունների կատարման մեջ: Տեսնում ենք, որ նա իր աղոթքում ամբարտավան ու գոռոզ խոսքեր ունի միայն: Նա ուրիշներին ստորացած, անկում ապրած, անասնականացած է տեսնում ու միայն ինքն իրեն՝ ամենքից .....
Ընտանիք
Եւ եղիցին երկոքեան ի մարմին մի: Եվ երկուսը մեկ մարմին պիտի լինեն (Մատթեոս 19:5):   Սիրելի՛ հավատավոր զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու. Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս, Կանայի հարսանիքին մասնակցելով, Իր օգնությունն ու օրհնությունը բերեց նորաստեղծ ընտանիքին՝ կատարած հրաշագործությամբ: Ընտանիքը Աստծո սուրբ և բարի կամքի արդյունքն է: Աստված արարչագործությունից հետո ընտանիք ստեղծեց: Ադամի կողոսկրից ստեղծելով Եվային՝ նրան կյանքի .....
Որոմը
«Թողե՛ք, որ երկուսն էլ միասին աճեն մինչև հունձը» (Մտթ. ԺԳ 30) Հիսուս որոմների առակը պատմեց՝ մատնանշելով Աստծու թագավորության պատրաստության համար անհրաժեշտ պայմաններից մեկը։ Մատթեոս ավետարանիչը, իբրև Հիսուսին անձնապես ունկնդրած մեկը, այս առակը գրել է եբրայերեն, որի մեկ հունարեն թարգմանությունն է հասել մեզ իբրև առաջին ավետարանչի գործ։ Հետևաբար, այս առակը համարվում է Հիսուսի վարդապետության վավերական «կտորներից» մեկը։ Այսօր .....
Մարդու Որդին եկավ՝ փրկելու կորածին
«Որովհետև մարդու Որդին եկավ՝ փրկելու կորածը» (Մտթ. 18:11): Սիրելի՛ բարեպաշտ հավատացյալներ, Երբ մտորում էի քարոզիս բնաբանի մասին, և ընդհանրապես, թե Տերն ինչ նկատի ուներ «կորած» ասելով, տարիներ առաջ տեսած մի ֆիլմից հատված հիշեցի, որում հանցագործը ոստիկանական հետապնդումից փախչելով՝ անտառ է մտնում՝ հուսալով, որ այդկերպ կփրկվի, սակայն ապարդյուն: Անտառը ճահճոտ էր ու խիստ վտանգավոր անտեղյակ մարդու համար, ուստի, շուտով հանցագործը ոչ .....
Հիսուսի ազդարարությունը
«Վարդապե՛տ, ասա եղբորս, որ ժառանգությունը ինձ հետ բաժանի»: Եվ Նա նրան ասաց. «Ո՛վ մարդ, Ինձ ո՞վ դատավոր կամ բաժանարար կարգեց ձեր վրա»: Ապա ժողովրդին ասաց. «Տեսեք, որ զգույշ լինեք ամեն տեսակ ագահությունից, որովհետև մարդու կյանքը իր կուտակած հարստության մեջ չէ» (Ղուկ. ԺԲ 13-15): Ժառանգության խնդրի պատճառով դիմող այս մարդու հանդեպ Հիսուսի մերժողական վերաբերմունքի մասին երկար եմ խորհել: Ինչո՞ւ է Հիսուս մերժում մեկին, ով դիմել էր .....
«Ով ընդունում է Որդուն, ընդունում է նաև կյանքը»
«Որ ընդունի զՈրդին, ընդունի և զկեանսն. և որ ոչ ընդունի զՈրդին Աստուծոյ, և ոչ զկեանսն ընդունի»։ «Ով ընդունում է Որդուն, ընդունում է նաև կյանքը, և ով չի ընդունում Աստծո Որդուն, չի ընդունում նաև կյանքը» (Ա Հովհաննես 5։12)։ Սիրելի՛ քույրեր և եղբայրներ․ Երեկ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում էր հինգ տաղավար տոներից մեկը՝ Վարդավառը կամ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպությունը։ Պատահական չէ, որ այս տոնի հաջորդ օրը ննջեցյալների .....
Պայծառակերպություն
«Տե՛ր, լավ է, որ մենք այստեղ ենք» (Մտթ. 17:4): Սիրելի՛ եղբայրներ և քույրեր ի Քրիստոս, Քիչ առաջ երգեցինք «Լույս ի լուսո»՝ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսին Լույս՝ Լույսից դավանելով, և «Նիկիական հանգանակ»-ի հենց այս տողն է այսօրվա խորհրդանիշը, քանի որ Հայ Առաքելական մեր մայր Եկեղեցին այսօր նշում է հինգ տաղավար տոներից՝ Քրիստոսի Պայծառակերպության տոնը: Շնորհավորում եմ ձեզ, սիրելինե՛ր, այս իսկապես փառաշուք ու լուսափայլ տոնի .....
Քրիստոսի այլակերպությունը
«Նրանք աչքները բարձրացրին և Հիսուսից բացի ոչ ոքի չտեսան» (Մտթ. 17:8): Այլևս ժամանակն էր, որ Հիսուսը աշակերտներին ցույց տար Իր աստվածային փառքի մեծ վայելչությունը և Իր երկնային լույսի գեղեցկությունը: Սրա համար աշակերտներից ընտրեց ամենավստահելիներին, նրանց, որոնց վկայությունները մեծ արժեք կարող էին ունենալ և որոնց սրտի և մտքի տրամադրվածությունը կարող էր մեծ ազդեցություն ունենալ իրենց ընկերների վրա: Պետրոսը՝ որպես հավատի մարդ, Հակոբոսն՝ .....
«Ամեն մարդ, որ ճշմարտությունից է, Իմ ձայնը լսում է»
«Ամենայն որ ի ճշմարտութենէ է, լսէ բարբառոյ իմոյ: «Ամեն մարդ, որ ճշմարտությունից է, Իմ ձայնը լսում է» (Հովհաննես 8:37): Սիրելի՛ հավատավոր քույրեր և եղբայրներ. Այս խոսքերը Պիղատոսին ասաց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս: Աստված մարդու հետ խոսում է մարդու իսկ փրկության համար, որին պետք է ունկն դնել: Քրիստոսի մարդանալուց առաջ Աստված մարդկանց հետ խոսում էր մարգարեների միջոցով, որպեսզի հրեա ժողովրդին սթափեցնի, արթնացնի մեղքերի թմբիրից, .....
Սուրբ Աստվածածնի տուփի գյուտը
«Աստվածածին, դու լույսի սյուն և հովանի ամպ, դու, որ բնակարան եղար Իր խոսքով ողջ Իսրայելին խնամող Աստծո Բանի, բարեխոսի՛ր Նրան մեր անձերի համար» (Շարակնոց): Բարեպա՛շտ եղբայրներ և քույրեր ի Քրիստոս, Փա՜ռք և գոհություն մեր Երկնավոր Հորը, որ կրկին արժանացրեց մեզ սուրբ Պատարագին մասնակցելու՝ եկեղեցու բակում կամ տանը, և կրկնակի ստանալու երկնային օրհնությունները մեր սիրելի Մոր և երկնային արարչընկալ Տիրուհու բարեխոսությամբ, քանի որ այսօր .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․