Գրքեր

Պետրոս առաքյալի առաջին ընդհանրական թուղթը
Ա Պետրոս 3:17
17. Զի լա՛ւ է բարեգործաց, եթէ կամիցին ըստ Աստուծոյ կամացն չարչարել՝ քան չարագործացն։ Որովհետև ավելի լավ է բարեգործություն անելով չարչարվել, եթե այդ է Աստծու կամքը, քան չարիք գործել: Երանելի առաքյալը որքան առաջանում է խրատական խոսքերում, այնքան ձգտում ու փորձում է արթնացնել և գերակա վեհության բարձրացնել իր ունկնդիրների միտքը։ Ուստի նա պատվիրում է մահկանացու մարմինը խոնարհությամբ սնուցել և չերկնչել հանուն աստվածպաշտության չարչարանքների .....
Ա Պետրոս 3:15, 16
15. Պատրա՛ստք իցէք տալ պատասխանի ամենայնի որ խնդրիցէ զբա՛նն՝ որ է վասն յուսոյն ձերոյ։ Պատրա՛ստ եղեք պատասխան տալու ամեն մարդու, որ կհարցնի ձեր մեջ եղած հույսի պատճառը: 16. Այլ հեզութեամբ և երկիւղիւ ունիցի՛ք բարս քաղցո՛ւնս. զի որով չարախօսիցեն զձէնջ՝ (մարդիկ) յամօ՛թ լիցին, որք բամբասեն զձեր բարւոք գնացս ՚ի Քրիստոս։ Հեզությամբ և երկյուղածությամբ քաղցրաբարո վա՛րք ունեցեք, որպեսզի այն բանով, որով չարախոսում են ձեր մասին (մարդիկ), ամոթահար .....
Ա Պետրոս 3:12-14
12․ Զի աչք Տեառն ՚ի վերայ արդարոց, և ականջք նորա յաղօթս նոցա. երե՛սք Տեառն ՚ի վերայ չարագործաց։ Որովհետև Տիրոջ աչքը արդարների վրա է, և Նրա ականջները բաց՝ նրանց աղոթքին. բայց Տիրոջ երեսը չարագործների դեմ է»։ 13․ Եւ ո՞ իցէ որ չարչարիցէ զձեզ, եթէ դուք բարւոյն նախանձաւորք լինիցիք։ Եվ ո՞վ է, որ պիտի չարչարի ձեզ, եթե դուք նախանձախնդիր լինեք բարուն:  14․ Այլ թէ և չարչարիցիք ևս վասն արդարութեան, երանելի՛ էք. բայց յերկիւղէ նոցա մի՛ երկնչիցիք, .....
Ա Պետրոս 3:9-11
9. Մի՛ չար փոխանակ չարի հատուցանել, կամ բամբասանս ընդ բամբասանաց. այլ զնորին հակառակն՝ օրհնե՛լ, զի յա՛յս իսկ կոչեցարուք՝ զի զօրհնութիւնն ժառանգիցէք։ Չարի փոխարեն չար մի՛ հատուցեք, կամ նախատինքի փոխարեն՝ նախատինք, այլ, ընդհակառակը, օրհնեցե՛ք, որովհետև այդ բանի՛ն իսկ կոչվեցիք, որպեսզի ժառանգեք օրհնությունը։ 10. Զի որ կամի զկեանս սիրել, և զաւուրս իւր տեսանել ՚ի բարութեան, լռեցուսցէ՛ զլեզու իւր ՚ի չարութենէ, և զշրթունս իւր ՚ի չխօսելո՛յ զնենգութիւն։ Եվ .....
Ա Պետրոս 3:5-8
5. Քանզի ա՛յսպէս երբեմն և կանայք որ յուսացեալ էին յԱստուած, զարդարէին զանձինս հնազանդե՛լ իւրեանց արանց։ Մի ժամանակ այսպե՛ս էին իրենք իրենց զարդարում Աստծո վրա հույս դրած կանայք, որոնք հնազանդվում էին իրենց մարդկանց: 6. Որ֊պէս և Սարրայ՝ զի հնազա՛նդ էր Աբրահամու. և տէ՛ր իւր կոչէր զնա. որոյ եղերուքն դուք որդի՛ք. բարեգո՛րծք էին, և ո՛չ կասկածէին՝ և ո՛չ ՚ի միոջէ ինչ երկիւղէ։ Այդպես էր Սառան, որը հնազանդ էր Աբրահամին և նրան իր տերն էր կոչում, .....
Ա Պետրոս 3:1-4
1․Սոյնպէս և կանայք հնազա՛նդ լինել արանց իւրեանց. զի եթէ իցեն նոքա ապստա՛մբք ՚ի բանէ անտի, յաղագս կանանց գնացից, և առանց բանին իսկ շահեսցին: Այսպէս էլ դուք, կանա՛յք, հնազա՛նդ եղեք ձեր մարդկանց, որպեսզի, եթե նրանք ապստամբեն էլ խոսքի դեմ, իրենց կանանց ընթացքին հետևեն և այդ բանի շնորհիվ առանց խոսքի իսկ շահված լինեն: 2․Դիտե՛լ երկիւղիւ զձեր պարկեշտ գնացս։ Նկատի ունենալով ձեր պարկեշտ ընթացքը՝ լի երկյուղածությամբ: 3․Որոց լինիցի՛ ո՛չ արտաքուստ .....
Ա Պետրոս 2.11
11. Սի՛րելիք՝ աղաչեմ, իբրև զպանդուխտս և զնժդեհս: Սիրելինե՛ր, աղաչում եմ ձեզ, իբրև պանդուխտների և օտարականների: Պետրոս առաքյալը իր իմաստությանն ու երկյուղածությանը վայել եղանակով է ներկայացնում խրատի նախերգանքը և խոսում է՝ ինչպես իր սիրելի որդիների հետ, և նույն կերպ էլ խրատում է նրանց: Արդարև, նրանք որդիներ էին, որոնց առաքյալը «ունեցել» էր վերջիններիս՝ Ավազանի մկրտությամբ, և խրատով ու Քրիստոսի երկյուղով՝ իբրև կաթով, սնուցում էր .....
Ա Պետրոս 2.10
10․ Որք երբեմն չժողովուրդ, բայց արդ ժողովո՛ւրդ Աստուծոյ. որք չողորմեալք, այժմ ողորմութի՛ւն գտէք։ Դուք, որ մի ժամանակ ժողովուրդ չէիք, բայց այժմ Աստծո ժողովուրդն եք. դուք, որ ողորմություն չէիք գտել, այժմ ողորմություն գտաք: Կամենալով իրենց բազում անարժան գործերն ու ամբարշտությունները մատնանշելով՝ հանդիմանել Աստծու հանդեպ ապերախտ գտնված հրեա ժողովրդին, Օսէ մարգարեն մի օրինակ է բերում, ըստ որի՝ երկու պոռնիկ կանայք են լինում, որոնցից ծնվածներն .....
Ա Պետրոս 2.9
9․ Այլ դուք ազգ էք ընտի՛րք, թագաւորութիւն, քահանայութիւն. ազգ սո՛ւրբ. ժողովուրդ սեպհական։ Բայց դուք ընտիր ցեղ եք, թագավորություն, քահանայություն, սուրբ ազգ, Աստծո սեփական ժողովուրդ։ Այսպիսի խոսքեր հրեա ժողովրդի մասին ասելը անպատշաճ կլիներ, քանի որ նրանք կուռքերի պաշտամունքին տրվելով՝ անդադար ուրանում ու հեռանում էին ճշմարիտ Աստծուց։ Նրանց մինչև իսկ մարգարեներն էլ «անհամերաշխ ազգ ու խստապարանոց ժողովուրդ» էին կոչում, ինչի մասին .....
Ա Պետրոս 2.8
8. Եւ վէմ գլորմա՛ն և վէմ գայթագղութեան, որ գայթագղին ապստամբեա՛լք ՚ի բանէն՝ յոր և եդան։ Ինչպես նաև՝ «Վեմ գլորման և վեմ գայթակղության», որով գայթակղվում են խոսքին անհնազանդ եղողները, և նրանք հենց այդ բանի համար էլ սահմանված էին: Մեր Տիրոջը «վեմ գլորման» և «վեմ գայթակղության» կոչելով՝ առաքյալը չի կամենում ասել այն, որ Տերը աշխարհ եկավ, որպեսզի հրեաները գլորվեին կամ գայթակղվեին, այլ այն բանի համար, որպեսզի նրանք ոտքի կանգնեին .....
Ա Պետրոս 2.7
7. Ձեզ այսուհետև հաւատացելոցդ՝ վէմ պատուակա՛ն. իսկ անհաւատիցն, վէ՛մն զոր անարգեցին շինօղքն. նա եղև գլուխ անկեան: Ձեզ՝ հավատացյալներիդ համար՝ թանկագին Վեմ, իսկ անհավատներին՝ «Այն Վեմը, որն անարգեցին շինողները, ա՛յն եղավ անկյունաքար»: Այնուհետև առաքյալը սկսում է համեմատություն անցկացնել երկու «կողմերի» միջև՝ մի կողմին հարգանք ու գովեստ մատուցելով իրենց հավատի համար, իսկ մյուս կողմին՝ պարսավելով իրենց անհավատության համար .....
Ա Պետրոս 2․6
6. Քանզի կայ իսկ ի գրի եթէ. Ահաւասիկ դնեմ ի Սիոն վէ՛մ ընտիր, գլուխ անկեան պատուակա՛ն, և որ ի նա հաւատասցէ՝ մի՛ ամաչեսցէ։ Քանզի Գրքում էլ կա, թե՝ «Ահավասի՛կ, ընտիր վեմ եմ դնում Սիոնի մեջ, թանկագին անկյունաքար, և ով Նրան հավատա, ամոթով չպիտի մնա»։ Վեմին վերաբերող պատվական (թանկագին) կոչման առնչությամբ նախորդիվ մեր ասած խոսքերը բավական են, ուստի և ավելորդ է կրկնաբանությամբ երկարել խոսքը, քանի որ, մանավանդ, անփոփոխ է մեր տեսակետը այն .....
Ա Պետրոս 2.1-5
1. Ի բաց թօթափել այսուհետև զամենայն չարութի՛ւն և զամենայն նենգութիւն, և զկեղծաւորութիւնս, և զնախանձ, և զամենայն չարախօսութիւն: Դե՛ն նետեք այսուհետև ամեն տեսակ չար մտածում ու նենգություն, կեղծավորություն ու նախանձ և ամեն տեսակ չարախոսություն։  2. Իբրև զարդի՛ ծնեալ մանկունս խօսունս, և անխարդա՛խ կաթինն փափաքիցէք. զի նովա՛ւ աճիցէք ՚ի փրկութիւն։  Որպես հավատի նորածին մանուկներ՝ փափագո՛ղ եղեք Աստծու խոսուն և անխարդախ կաթին, որպեսզի .....
Ա Պետրոս 1.24-25
24. Քանզի ամենայն մարմին իբրև զխոտ է. և ամենայն փառք մարդոյ իբրև զծաղիկ խոտոյ. խոտն ցամաքեցաւ և ծաղիկն թօթափեցաւ: 25. Եւ բան Տեառն մնայ յաւիտեան: Ամեն մարմին նման է խոտի, և մարդու ամբողջ փառքը նման է խոտածաղկի. խոտը չորանում է, ծաղիկն էլ թափում, բայց Տիրոջ խոսքը մնում է հավիտյան: Տեսնո՞ւմ ես, թե որքան նվաստացրեց մարդու պատիվը, առօրյա կյանքը և անցավոր հարստությունը, և ավել բան չհամարեց, քան արագ թառամող խոտ և արագ այրվող ցողուն: Քանզի գլխավորապես .....
Ա Պետրոս 1.23
23. Ծնեալք ի վերստին ոչ յապականութեան սերմանէն, այլ յանապականացուէն, կենդանի և մշտնջենական բանիւն Աստուծոյ: Վերածնվեցե՛ք ոչ թե ապականության ենթակա սերմից, այլ՝ անապականից, Աստծու կենդանի և մշտնջենական խոսքով: Մեծ անջրպետ է դնում մարմնավոր ու ախտավոր ծննդյան և հոգևորի ու անախտի միջև և անասելի հեռավորությամբ նրանց բաժանում է միմյանցից. մեկն ապականացու կոչելով, իսկ մյուսը՝ անապական, քանի որ ոչ մի կապ չկա ապականացուի և անապականացուի միջև, .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․