Սոցիալական ծառայություն



Գրքեր

Սոցիալական ծառայություն

Աստծո կողմից ստեղծած բոլոր սքանչելիքների մեջ ամենաբարձրը մարդն է՝ արարչագործության պսակը և նպատակը: Աստված մարդուն ստեղծեց Իր կերպարանքով ու նմանությամբ, շնորհեց մեծագույն պարգևը՝ ազատ կամքը, և պատվիրեց.«Դրախտում ամեն ծառի պտուղներից կարող ես ուտել, բայց բարու և չարի գիտության ծառից մի՛ կերեք, որովհետև այն օրը, երբ ուտեք դրանից, մահկանացու կդառնաք» (Ծննդոց 2:16): Սակայն դրախտում Աստվածային ներկայությունն Ադամն ու Եվան երկար չվայելեցին Աստծո հանդեպ անհնազանդության պատճառով:

Զղջման բացակությամբ անկումը մեծ եղավ. ամենաբարձր վիճակից հայտնվեցին դրախտազուրկ և մահկանացու վիճակում: Անգամ այս պահին էլ աստվածային մեծագույն և ողորմած սերը իր խորությամբ գործեց՝ մարդու համար ճանապարհ հարթելով դեպի կորուսյալ դրախտը.«Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ Իր միածին Որդուն տվեց, որպեսզի նա, ով հավատում է Նրան, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհաննես 3:16):

Դրախտից դուրս մարդն իր ողջ կյանքում կարիք ունեցավ և ունի տեսնելու, ճանաչելու և գնահատելու այդ մեծագույն և զոհաբերվող Սիրուն, Ով մարդացավ, որ մարդն աստվածանա: Իսկ դեպի կորուսյալ դրախտ տանող ճանապարհը գտնելու և անցնելու ուղին մեզ մատնանշում է Քրիստոս՝ ասելով. «Ե՛ս եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը» (Հովհաննես 14:6):

Քանի որ չկա քրիստոնեություն առանց եկեղեցու, ուրեմն փրկության համար շատ կարևոր է Քրիստոսի խորհրդավոր Մարմինը՝ եկեղեցին՝ ի գլուխ ունենալով Քրիստոսին (Կողոսացիներ 1:18,24, Եփեսացիներ 4:12, 4:15): Այդ մարմնի անդամների մասին կարդում ենք Սուրբ Գրքից. «Ինչպես մեր մարմինը բազում անդամներ ունի, որոնց պաշտոնը, սակայն, նույնը չէ, այնպես էլ, միացած լինելով Քրիստոսին, մենք բոլորս մեկ մարմին ենք: Թեպետ որպես անդամներ կապված ենք միմյանց, բայց Աստծո շնորհը յուրաքանչյուրիս տվել է տարբեր պարգև, որ պետք է գործածենք: Եթե մարգարեության պարգևն ունենք, պետք է պատգամենք մեր հավատի համեմատ: Եթե ծառայելու շնորհն է տված, պետք է ծառայենք: Եթե ուսուցանելու ձիրք ունենք, պետք է ուսուցանենք: Եթե հորդորելու կարողություն ունենք, պետք է հորդորենք: Իր ունեցածն ուրիշներին բաժանողը առատորեն թող բաշխի: Վերակացուն եռանդագին թող աշխատի: Ողորմություն անողը խնդությամբ թող անի» (Հռոմեացիներ 12:4-9):

Ինչպես մարմնի յուրաքանչյուր անդամ, այնպես էլ Քրիստոսի խորհրդավոր Մարմնի՝ եկեղեցու յուրաքանչյուր անդամ, այսինքն՝ յուրաքանչյուր քրիստոնյա, կոչված է տարբեր գործի կամ ծառայության:

Ի՞նչ է նշանակում ծառայել Աստծունինչպե՞ս կարելի է ծառայել Նրան և ո՞րն էայդ ուղին:

Բոլորի մեծ ցանկությունն է ձեռք բերել ազատություն, ապրել ազատ: Արդյո՞ք որևէ ծառայություն չի սահմանափակում այդ ազատությունը: Ե՞րբ է մարդը ձեռք բերում ճշմարիտ ազատություն:

Պողոս առաքյալը՝ որպես ճշմարիտ ազատությունը կրող մեկը, հորդորում է. «Քրիստոս ազատ դարձրեց մեզ, ամո՛ւր պահեցեք այդ ազատությունը և վերստին ստրկության լծի տակ մի՛ մտեք: Եղբայրնե՛ր, Աստված կանչեց ձեզ, որ ազատ լինեք. նայեցե՛ք միայն, որ այդ ազատությունը մարդկային ցանկություններ կատարելու պատրվակ չդառնա, այլ սիրով ծառայեցե՛ք միմյանց» (Գաղատացիներ 4:31,5:1,13): Իսկ Հռոմեացիներին ուղղված թղթում գրում է. «Լա՛վ իմացեք, ում ծառայությանը որ նվիրվեք ու հնազանդվեք, նրա ծառան էլ կլինեք: Ծառայելով մեղքին՝ ենթարկվում եք մահվան, մինչդեռ հնազանդվելով Աստծուն՝ արդարանում եք» (Հռոմեացիներ 6:16): Ուստի առաքյալը նաև կարևորում է. «Մեղքին անձնատուր մի՛ եղեք՝ ձեր անդամները դարձնելով անիրավության գործիք, այլ որպես մահվանից դեպի կյանք եկած մարդիկ, դուք ձեզ Աստծո՛ւն հանձնեցեք և ձեր մարմինները արդարության գործի՛ք դարձրեք Աստծո ձեռքում» (Հռոմեացիներ 6:13):

Մարդուն ծառայելով՝ ծառայում ենք Աստծուն. վերջին դատաստանին Քրիստոս, արդարներին դիմելով, ասելու է. «Իմ այս փոքր եղբայրներից մեկին արեցիք այդ, ի՛նձ արած եղաք» (Մատթեոս 25:40):

Ճշմարիտ ազատությունը կրող ծառայասերների մասին ծանոթանում ենք թե՛ Աստվածաշնչից, թե՛ սրբերի վարքից: Այս մարդկանց կյանքն իմաստավորվեց Աստծուն ծառայելով, իսկ դա չէր սահմանափակվում միայն աղոթքներով կամ Սբ. Պատարագին մասնակցելով, Քրիստոսի Մարմնին և Արյանը հաղորդվելով: Նրանք նաև սիրով արված գործերով էին կենդանի պահում իրենց հավատքը (Հակոբոս 2:26): Աստծուն պաշտում էին և փառաբանում ոչ միայն շուրթերով, այլ իրենց կյանքով:

Մայր Թերեզան իր ծառայական երկար տարիների փորձից ասում է. «Սիրո պտուղը ծառայությունն է, ծառայության պտուղը՝ խաղաղությունը»:

Իսկ ինչպիսի՞ օգնություն կամ ծառայություն կարող ենք մատուցել Աստծուն, Ով հավիտենական է և ամենակարող: Բնականաբար, Աստված մեր օգնության կարիքը չունի, բայց երբ տեսնում է սիրով արված փոքրիկ ջանքը, ապա օրհնում է այն և ավելացնում է Իր օգնությունը:

Ծառայողը օգնում է նախ իրեն

Այս պատմությունը վկայում է այդ մասին. «Մի անգամ՝ Տիբեթում ճանապարհորդելիս, տիբեթցի ուղեկցողի հետ անցնում էի բարձր լեռնային կածանով: Հանկարծ եղանակը խիստ ցրտեց: Ուղեկցողս և ես վախեցանք, որ չենք կարողանա հասնել դեռևս մի քանի մղոն հեռվում գտնվող գյուղը և սառնամանիքից կմեռնենք:

Հանկարծ հանդիպեցինք մի մարդու, որը սայթաքել էր ճանապարհից և ընկած էր ձյան վրա: Ավելի մոտիկից նայելով՝ հասկացա, որ նա դեռ կենդանի է, չնայած գրեթե անհույս վիճակում: «Արի՛,- ասացի իմ ընկերակցին,- օգնի՛ր ինձ, փորձենք այս դժբախտ մարդուն ապահով տեղ տանել»: Սակայն ընկերակիցս անհանգստացավ ու վախեցավ իր կյանքի համար: Նա պատասխանեց. «Եթե փորձենք տանել այդ մարդուն, մեզանից և ոչ մեկը գյուղ չի հասնի: Բոլորս էլ կսառչենք: Մեր միակ հույսը հնարավորինս արագ առաջ գնալն է, և դա էլ հենց մտադիր եմ անել: Դու պետք է գաս ինձ հետ, եթե կյանքդ արժեք ունի քեզ համար»: Առանց որևէ բառ ավելացնելու և առանց հետ նայելու՝ նա սկսեց իջնել արահետով:

Ես չկարողացա թողնել ճամփորդին, մանավանդ, որ դեռ կենդանության շունչ կար նրա մեջ: Նրան բարձրացրի մեջքիս և որքան կարողացա, ծածկոցովս փաթաթեցի երկուսիս էլ: Դանդաղորեն և ջանադրաբար, ծանր բեռով ճամփա ընկա զառիվայր, սայթաքուն արահետով: Շուտով սկսեց ձյուն տեղալ, և ես մեծ դժվարությամբ էի առաջ շարժվում:

Թե ինչպես գլուխ հանեցինք, չգիտեմ: Բայց աղջամուղջին ձյունը դադարեց, և մի քանի մետր հեռավորության վրա կարողացա տներ նշմարել: Ինձնից ոչ հեռու՝ գետնի վրա, տեսա ինձ ուղեկցողի սառած մարմինը: Գյուղից գրեթե լսելի հեռավորության վրա նա չէր դիմացել ցրտին ու մահացել էր, մինչդեռ դժբախտ ճամփորդն ու ես ապահով տեղ էինք հասել: Նրան տեղափոխելու ճիգերս և մեր մարմինների շփումը բավարար ջերմություն էին ստեղծել երկուսիս էլ փրկելու համար»:

Այս է ծառալու ճանապարհը: Ոչ ոք չի կարող ապրել առանց ուրիշների օգնության, և ուրիշներին օգնելով՝ մենք ինքներս ենք օգնություն ստանում:

Իսկ ծառայության ամենամեծ օրինակը Ինքը՝ Քրիստոսը, հանդիսացավ. «Մարդու Որդին չեկավ ուրիշներից ծառայություն ընդունելու, այլ՝ ծառայելու և Իր կյանքը տալու որպես փրկագին շատերի համար» (Մատթեոս 20:28): Մարդկանց փրկության համար խոնարհվեց, մարդանալով, Իր ողջ կյանքն անցավ խոնարհության և ծառայության մեջ: Ոտնլվայից հետո Քրիստոս Իր առաքյալներին ասաց. «Գիտե՞ք, թե ինչ արեցի ձեզ: Դուք ինձ Վարդապետ և Տեր եք կոչում, և ճիշտ եք ասում, որովհետև իսկապես դա՛ եմ: Արդ, եթե ես Տեր և Վարդապետ եմ, լվացի ձեր ոտքերը, դուք պարտավոր եք միմյանց ոտքեր լվանալ: Ես ձեզ մի օրինակ տվեցի, որպեսզի դուք էլ միմյանց անեք այն, ինչ Ես արեցի ձեզ» ﴾Հովհաննես13:12-15﴿:

«Ով Աստծուն է ծառայում` խոնարհ է ու սիրող սիրտ ունի և չգիտի, թե ինչ է հուսահատությունը…» (Շենուդա Բ հայրապետ):

Կարինե Սուգիկյան

 

«Որդյա՛կ, ըստ քո ունեցվածքի բարությո՛ւն արա»
Օգոստոսի 8-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, «Արև-երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոնի հետ համատեղ, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, այցելեց Գյումրու «Երեխաների տուն» մանկատուն: Այցի ընթացքում կազմակերպվեց մանկատան Դաունի համախտանիշ ունեցող քսանյոթ երեխաների բուժհետազոտություն: Երեխաները Գյումրու .....
«Երանելի է այն մարդը, որն իր մեջ Աստծո սերը ունի»
Հուլիսի 27-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանն այցելեց վիրավոր ազատամարտիկ Նելսոն Ղոջիկյանին (65 տ.), ով տասը օրից ավել է, ինչ ստացիոնար բուժում է ստանում «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում: Արցախյան հերոսամարտի մասնակից ազատամարտիկը վիրավորվել է գլխից և ոտքից: Ազատամարտիկի որդին՝ Սերգեյ Ղոջիկյանը (38 տ.), նշեց, որ հայրը բուժում է ստացել նաև Մոսկվայում, ոտքն ամպուտացիա է արված, անկողնային .....
«Բարեպաշտությունը բոցավառվում է սիրո առկայությամբ»
Հուլիսի 18-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Իգիթյան Էլինարին (32 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր եկեղեցու սոցծրագրերին մշտապես աջակից ամերիկաբնակ Վարդանյան ընտանիքը: Տեր Հայրը Իգիթյան ընտանիքի զավակներին փոխանցեց նաև քաղցրավենիքի փաթեթ, որը մեծ սիրով պատրաստել էր աջակից ընտանիքի զավակ վեցամյա Միքայելը: Էլինարն իր երկու տղաների հետ բնակվում է Նորքի 1-ին նրբ. 46/2 .....
Բարձրագույն կոչմանը հավատարիմ
Հուլիսի 16-ին, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը և եկեղեցու սոցծրագրերին մշտապես աջակից ամերիկաբնակ Կարեն Վարդանյանն իր ընտանիքի հետ այցելեցին Էլբակյան ընտանիքին, որ բնակվում է Արմավիրի մարզի Էջմիածնի տարածքի Բաղրամյան գյուղի 3-րդ շ. 7-րդ բն. հասցեում: Ընտանիքի ավագը՝ Էլբակյան Հռիփսիմեն (71 տ.), Բաղրամյան գյուղի միջնակարգ դպրոցում .....
Առաքինություն, որ զերծ է սահմաններից
Ողորմածությունը մի առաքինություն է, որ զերծ է սահմաններից: Քրիստոնեությունն իր հետևորդներին կոչում է առանց սահմանափակումների սիրել Աստծուն, մերձավորին և ինքն իրեն՝ որպես Աստծո պատկերը կրող արարածի: Հայր Պաիսիոս Աթոսացին ասում է, որ Աստծո կամքի կատարումը ոչ թե Աստծուն, այլ մեզ է հարկավոր. «Մեզ հարկավոր է Աստծո կամքը կատարել, որպեսզի ազատագրվենք մեր հին մարդուց: Հավատավոր մարդու բոլոր ուժերը պետք է ուղղված լինեն նրան, որ նա հավատարմորեն .....
«Սիրենք մեր մերձավորին, այդպես և կսիրենք Քրիստոսին»
Հուլիսի 11-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը և եկեղեցու սոցծրագրերին մշտապես աջակից ամերիկաբնակ Կարեն Վարդանյանն իր ընտանիքի հետ այցելեցին Նիկողոսյան կարիքավոր ընտանիքին, որ վարձակալությամբ բնակվում է Էրեբունի 42 փ. 90 տուն հասցեում: Նիկողոսյան ընտանիքում մեծանում են երեք որդիներ, որոնցից երկուսը հաշմանդամ են: Կրտսեր որդին՝ Դավիթը (5 տ.), վահանաձև գեղձի հետ կապված խնդիր ունի, որի պատճառով նրա մոտ .....
Ծնողի բարի օրինակը՝ բարի դաստիարակության հիմք
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ իրականացնում է սոցիալական ծրագրերի շարք, որոնց իրենց աջակությունն են բերում ինչպես համայնքի անդամները, այնպես էլ Հայաստանում և սփյուռքում բնակվող հավատավոր մեր հայրենակիցները: Հուլիսի 9-ին Տեր Գրիգորը և եկեղեցու սոցծրագրերին մշտապես աջակցող ամերիկաբնակ Կարեն .....
Սիրով լի սիրտը միայն ինքն իր մասին չի մտածում
Մարդն իր ազատ ընտրությամբ կարող է իր սիրտը դարձնել Սիրո բնակարան, իսկ Սիրով լի սիրտը «միայն ինքն իր մասին չի մտածում, բարկությամբ չի գրգռվում, չար բան չի խորհում, անիրավության վրա չի ուրախանում, այլ ուրախակից է լինում ճշմարտությանը» (Ա Կորնթ. 13:5-6): «Մի փնտրիր քոնը,- ասել է Ս. Հովհան Ոսկեբերանը,- որպեսզի կարողանաս քոնը գտնել: Յուրաքանչյուրի օգուտը կայանում է մերձավորի օգուտով: Նա, ով չի ցանկանում մերձավորի օգուտի մեջ իր օգուտը փնտրել, .....
Քրիստոս Իր հետևորդներին նոր պատվիրան տվեց
Հուլիսի 4-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանն այցելեց 2-րդ խմբի հաշմանդամ Արսենյան Մարտիկին (62 տ.), ով սուր սրտային անբավարարության պատճառով գտնվում էր «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում: Տեր Հայրը բժշկության աղոթք կարդաց և Մարտիկին հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել է ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Մարտիկն իր կնոջ հետ վարձակալությամբ բնակվում է Մասիս քաղաք 2-րդ .....
Կատարյալ սերը չի դադարում գործելուց
Հուլիսի 2-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանն այցելեց Դեմիրճյան փ. 17-Ա հասցեում բնակվող կարիքի մեջ հայտնված Մատթևոսյան ընտանիքին: Տեր Հայրը ընտանիքի հորը՝ Մատթևոսյան Խաչիկին (60 տ.), հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Առողջական լուրջ խնդիրների պատճառով Խաչիկն ի վիճակի չէ աշխատելու, նրա կինը և երեք չափահաս զավակներից մեկն է միայն աշխատում: Անցյալ .....
Մանկատան սաներն անցան հերթական բուժխորհրդատվություն
Հունիսի 25-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, «Արև երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոնի հետ համատեղ, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, կազմակերպեցին, որ Մարի Իզմիրյանի անվան մանկատան Դաունի համախտանիշ ունեցող տասնվեց երեխաներ անցնեն էնդոկրինոլոգի խորհրդատվություն: Նշենք, որ հունիսի 11-ին մանկատան Դաունի .....
Արև Էլիզան մեծանում է իր ընտանիքում
Հունիսի 20-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանն այցելեց Ավետիսյան ընտանիքին, ուր մեծանում է Դաունի համախտանիշ ունեցող արև աղջնակը՝ ութամյա Էլիզան: Տեր Գրիգորի հետ ընտանիքին էին այցելել Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանը և Դաունի համախտանիշ ունեցող 23-ամյա Արթուրի մայրը՝ տիկին Աղավնին: Արև Էլիզան մեծ ոգևորությամբ դիմավորեց հյուրերին՝ ուրախությամբ .....
Եկեղեցին զորեղ է իր անդամներով
Եկեղեցական օրացույցում տոները և պահոց օրերը հաջորդում են իրար ողջ տարվա ընթացքում: Տարվա ուղիղ կեսը պահքի օրեր են, որ քրիստոնյային ուղղորդում են օրհնաբեր ապաշխարությամբ վարելու աստվածապարգև կյանքը: Ս. Հովհան Ոսկեբերանի խոսքերով ինչպես թռչունը չի կարող թռչել առանց թևերի, այնպես էլ հնարավոր չէ պահք պահել առանց այս երկու թևերի՝ աղոթքի և ողորմածության. «Նայի՛ր Կոռնելիոս հարյուրապետին, ինչպես էր նա պահքի հետ միասին այս թևերը կրում: Այդ .....
Մարդը կոչված է արարելու և բարին գործելու
Հունիսի 13-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Ավետիսյան Արմենին (40 տ.) հանձնեց դրամական օգնություն (50 000 դրամ), որ տրամադրել էր ֆրանսիայում բնակվող Քրիստինե Բաղդասարյանը: Արմենն իր կնոջ և դստեր հետ բնակվում է Գյումրի քաղաքի Անի թաղամասի 7 փ. 4/18 հասցեում: Տան միակ զավակը՝ Ավետիսյան Քնարիկը (8 տ.), լույս աշխարհ է եկել մանկական ուղեղային կաթվածով (ԴՑՊ): Ընտանիքի հայրը նշեց, որ Քնարիկը տեսողության և տեղաշարժման .....
Համայնքի հերթական այցը մանկատուն
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, ընդլայնելով սոցիալական ծրագրերի իր շրջանակը, «Արև-երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոնի, նաև սփյուռքում բնակվող մեր հավատավոր հայրենակիցների հետ համագործակցաբար աջակցում է Դաունի համախտանիշ ունեցող երեխաներին: Համագործակցության արդյունքում .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․