Գրքեր

Սոցիալական ծառայություն

Աստծո կողմից ստեղծած բոլոր սքանչելիքների մեջ ամենաբարձրը մարդն է՝ արարչագործության պսակը և նպատակը: Աստված մարդուն ստեղծեց Իր կերպարանքով ու նմանությամբ, շնորհեց մեծագույն պարգևը՝ ազատ կամքը, և պատվիրեց.«Դրախտում ամեն ծառի պտուղներից կարող ես ուտել, բայց բարու և չարի գիտության ծառից մի՛ կերեք, որովհետև այն օրը, երբ ուտեք դրանից, մահկանացու կդառնաք» (Ծննդոց 2:16): Սակայն դրախտում Աստվածային ներկայությունն Ադամն ու Եվան երկար չվայելեցին Աստծո հանդեպ անհնազանդության պատճառով:

Զղջման բացակությամբ անկումը մեծ եղավ. ամենաբարձր վիճակից հայտնվեցին դրախտազուրկ և մահկանացու վիճակում: Անգամ այս պահին էլ աստվածային մեծագույն և ողորմած սերը իր խորությամբ գործեց՝ մարդու համար ճանապարհ հարթելով դեպի կորուսյալ դրախտը.«Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ Իր միածին Որդուն տվեց, որպեսզի նա, ով հավատում է Նրան, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհաննես 3:16):

Դրախտից դուրս մարդն իր ողջ կյանքում կարիք ունեցավ և ունի տեսնելու, ճանաչելու և գնահատելու այդ մեծագույն և զոհաբերվող Սիրուն, Ով մարդացավ, որ մարդն աստվածանա: Իսկ դեպի կորուսյալ դրախտ տանող ճանապարհը գտնելու և անցնելու ուղին մեզ մատնանշում է Քրիստոս՝ ասելով. «Ե՛ս եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը» (Հովհաննես 14:6):

Քանի որ չկա քրիստոնեություն առանց եկեղեցու, ուրեմն փրկության համար շատ կարևոր է Քրիստոսի խորհրդավոր Մարմինը՝ եկեղեցին՝ ի գլուխ ունենալով Քրիստոսին (Կողոսացիներ 1:18,24, Եփեսացիներ 4:12, 4:15): Այդ մարմնի անդամների մասին կարդում ենք Սուրբ Գրքից. «Ինչպես մեր մարմինը բազում անդամներ ունի, որոնց պաշտոնը, սակայն, նույնը չէ, այնպես էլ, միացած լինելով Քրիստոսին, մենք բոլորս մեկ մարմին ենք: Թեպետ որպես անդամներ կապված ենք միմյանց, բայց Աստծո շնորհը յուրաքանչյուրիս տվել է տարբեր պարգև, որ պետք է գործածենք: Եթե մարգարեության պարգևն ունենք, պետք է պատգամենք մեր հավատի համեմատ: Եթե ծառայելու շնորհն է տված, պետք է ծառայենք: Եթե ուսուցանելու ձիրք ունենք, պետք է ուսուցանենք: Եթե հորդորելու կարողություն ունենք, պետք է հորդորենք: Իր ունեցածն ուրիշներին բաժանողը առատորեն թող բաշխի: Վերակացուն եռանդագին թող աշխատի: Ողորմություն անողը խնդությամբ թող անի» (Հռոմեացիներ 12:4-9):

Ինչպես մարմնի յուրաքանչյուր անդամ, այնպես էլ Քրիստոսի խորհրդավոր Մարմնի՝ եկեղեցու յուրաքանչյուր անդամ, այսինքն՝ յուրաքանչյուր քրիստոնյա, կոչված է տարբեր գործի կամ ծառայության:

Ի՞նչ է նշանակում ծառայել Աստծունինչպե՞ս կարելի է ծառայել Նրան և ո՞րն էայդ ուղին:

Բոլորի մեծ ցանկությունն է ձեռք բերել ազատություն, ապրել ազատ: Արդյո՞ք որևէ ծառայություն չի սահմանափակում այդ ազատությունը: Ե՞րբ է մարդը ձեռք բերում ճշմարիտ ազատություն:

Պողոս առաքյալը՝ որպես ճշմարիտ ազատությունը կրող մեկը, հորդորում է. «Քրիստոս ազատ դարձրեց մեզ, ամո՛ւր պահեցեք այդ ազատությունը և վերստին ստրկության լծի տակ մի՛ մտեք: Եղբայրնե՛ր, Աստված կանչեց ձեզ, որ ազատ լինեք. նայեցե՛ք միայն, որ այդ ազատությունը մարդկային ցանկություններ կատարելու պատրվակ չդառնա, այլ սիրով ծառայեցե՛ք միմյանց» (Գաղատացիներ 4:31,5:1,13): Իսկ Հռոմեացիներին ուղղված թղթում գրում է. «Լա՛վ իմացեք, ում ծառայությանը որ նվիրվեք ու հնազանդվեք, նրա ծառան էլ կլինեք: Ծառայելով մեղքին՝ ենթարկվում եք մահվան, մինչդեռ հնազանդվելով Աստծուն՝ արդարանում եք» (Հռոմեացիներ 6:16): Ուստի առաքյալը նաև կարևորում է. «Մեղքին անձնատուր մի՛ եղեք՝ ձեր անդամները դարձնելով անիրավության գործիք, այլ որպես մահվանից դեպի կյանք եկած մարդիկ, դուք ձեզ Աստծո՛ւն հանձնեցեք և ձեր մարմինները արդարության գործի՛ք դարձրեք Աստծո ձեռքում» (Հռոմեացիներ 6:13):

Մարդուն ծառայելով՝ ծառայում ենք Աստծուն. վերջին դատաստանին Քրիստոս, արդարներին դիմելով, ասելու է. «Իմ այս փոքր եղբայրներից մեկին արեցիք այդ, ի՛նձ արած եղաք» (Մատթեոս 25:40):

Ճշմարիտ ազատությունը կրող ծառայասերների մասին ծանոթանում ենք թե՛ Աստվածաշնչից, թե՛ սրբերի վարքից: Այս մարդկանց կյանքն իմաստավորվեց Աստծուն ծառայելով, իսկ դա չէր սահմանափակվում միայն աղոթքներով կամ Սբ. Պատարագին մասնակցելով, Քրիստոսի Մարմնին և Արյանը հաղորդվելով: Նրանք նաև սիրով արված գործերով էին կենդանի պահում իրենց հավատքը (Հակոբոս 2:26): Աստծուն պաշտում էին և փառաբանում ոչ միայն շուրթերով, այլ իրենց կյանքով:

Մայր Թերեզան իր ծառայական երկար տարիների փորձից ասում է. «Սիրո պտուղը ծառայությունն է, ծառայության պտուղը՝ խաղաղությունը»:

Իսկ ինչպիսի՞ օգնություն կամ ծառայություն կարող ենք մատուցել Աստծուն, Ով հավիտենական է և ամենակարող: Բնականաբար, Աստված մեր օգնության կարիքը չունի, բայց երբ տեսնում է սիրով արված փոքրիկ ջանքը, ապա օրհնում է այն և ավելացնում է Իր օգնությունը:

Ծառայողը օգնում է նախ իրեն

Այս պատմությունը վկայում է այդ մասին. «Մի անգամ՝ Տիբեթում ճանապարհորդելիս, տիբեթցի ուղեկցողի հետ անցնում էի բարձր լեռնային կածանով: Հանկարծ եղանակը խիստ ցրտեց: Ուղեկցողս և ես վախեցանք, որ չենք կարողանա հասնել դեռևս մի քանի մղոն հեռվում գտնվող գյուղը և սառնամանիքից կմեռնենք:

Հանկարծ հանդիպեցինք մի մարդու, որը սայթաքել էր ճանապարհից և ընկած էր ձյան վրա: Ավելի մոտիկից նայելով՝ հասկացա, որ նա դեռ կենդանի է, չնայած գրեթե անհույս վիճակում: «Արի՛,- ասացի իմ ընկերակցին,- օգնի՛ր ինձ, փորձենք այս դժբախտ մարդուն ապահով տեղ տանել»: Սակայն ընկերակիցս անհանգստացավ ու վախեցավ իր կյանքի համար: Նա պատասխանեց. «Եթե փորձենք տանել այդ մարդուն, մեզանից և ոչ մեկը գյուղ չի հասնի: Բոլորս էլ կսառչենք: Մեր միակ հույսը հնարավորինս արագ առաջ գնալն է, և դա էլ հենց մտադիր եմ անել: Դու պետք է գաս ինձ հետ, եթե կյանքդ արժեք ունի քեզ համար»: Առանց որևէ բառ ավելացնելու և առանց հետ նայելու՝ նա սկսեց իջնել արահետով:

Ես չկարողացա թողնել ճամփորդին, մանավանդ, որ դեռ կենդանության շունչ կար նրա մեջ: Նրան բարձրացրի մեջքիս և որքան կարողացա, ծածկոցովս փաթաթեցի երկուսիս էլ: Դանդաղորեն և ջանադրաբար, ծանր բեռով ճամփա ընկա զառիվայր, սայթաքուն արահետով: Շուտով սկսեց ձյուն տեղալ, և ես մեծ դժվարությամբ էի առաջ շարժվում:

Թե ինչպես գլուխ հանեցինք, չգիտեմ: Բայց աղջամուղջին ձյունը դադարեց, և մի քանի մետր հեռավորության վրա կարողացա տներ նշմարել: Ինձնից ոչ հեռու՝ գետնի վրա, տեսա ինձ ուղեկցողի սառած մարմինը: Գյուղից գրեթե լսելի հեռավորության վրա նա չէր դիմացել ցրտին ու մահացել էր, մինչդեռ դժբախտ ճամփորդն ու ես ապահով տեղ էինք հասել: Նրան տեղափոխելու ճիգերս և մեր մարմինների շփումը բավարար ջերմություն էին ստեղծել երկուսիս էլ փրկելու համար»:

Այս է ծառալու ճանապարհը: Ոչ ոք չի կարող ապրել առանց ուրիշների օգնության, և ուրիշներին օգնելով՝ մենք ինքներս ենք օգնություն ստանում:

Իսկ ծառայության ամենամեծ օրինակը Ինքը՝ Քրիստոսը, հանդիսացավ. «Մարդու Որդին չեկավ ուրիշներից ծառայություն ընդունելու, այլ՝ ծառայելու և Իր կյանքը տալու որպես փրկագին շատերի համար» (Մատթեոս 20:28): Մարդկանց փրկության համար խոնարհվեց, մարդանալով, Իր ողջ կյանքն անցավ խոնարհության և ծառայության մեջ: Ոտնլվայից հետո Քրիստոս Իր առաքյալներին ասաց. «Գիտե՞ք, թե ինչ արեցի ձեզ: Դուք ինձ Վարդապետ և Տեր եք կոչում, և ճիշտ եք ասում, որովհետև իսկապես դա՛ եմ: Արդ, եթե ես Տեր և Վարդապետ եմ, լվացի ձեր ոտքերը, դուք պարտավոր եք միմյանց ոտքեր լվանալ: Ես ձեզ մի օրինակ տվեցի, որպեսզի դուք էլ միմյանց անեք այն, ինչ Ես արեցի ձեզ» ﴾Հովհաննես13:12-15﴿:

«Ով Աստծուն է ծառայում` խոնարհ է ու սիրող սիրտ ունի և չգիտի, թե ինչ է հուսահատությունը…» (Շենուդա Բ հայրապետ):

Կարինե Սուգիկյան

 

Երբ փառաբանում ենք Աստծուն ոչ միայն խոսքով, այլ նաև գործով
Տերը շնորհել է մարդուն մեծագույն պարգև՝ կյանքը, որի դիմաց Տիրոջն ուղղված երախտագիտությունն ու փառաբանությունը բավարար չեն, հարկավոր է ավելի մեծ զոհողություն՝ բարի գործերի զոհողություն, առանց որի հաճելի չէ Աստծուն ուղղված փառաբանությունը, քանի որ, ըստ Սուրբ Գրքի՝ օրհնությունը գեղեցիկ չէ մեղավորի շուրթերին (Սիրաք 15:9): Մարդն արարվել է բարին արարելու համար, այսինքն՝ սրբության, հավատարմության, ճշմարտության, սիրո, ողորմածության, անձնազոհության, .....
Միայն բարու մասին խոսելը բավարար չէ
Ավետարանը քրիստոնյայի առջև բացահայտում է մեր Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի զարմանալի կերպարը, Ում միջոցով ծանոթանում է մարդկային այն բոլոր առաքինություններին, որոնք վառ գույներով արտահայտվել ու արտահայտվում են աստվածահաճո անձանց կյանքում: Եկեղեցու հայրերից սբ. Հովհան Ոսկեբերանը հաճախ էր հիշեցնում, որ Քրիստոս Իր հետևորդներից չի պահանջում մեծ սխրանքներ և հրաշքներ, այլ նախ և առաջ սեր, գթասրտություն և ներողամտություն մերձավորի հանդեպ: Քանի .....
«Ուր ձեր գանձերն են, այնտեղ և ձեր սրտերը կլինեն»
 «Գանձեր մի՛ դիզեք ձեզ համար երկրի վրա, ուր ցեց և ժանգ ոչնչացնում են, և ուր գողեր պատերն են ծակում ու գողանում, այլ գանձեր դիզեցե՛ք ձեզ համար երկնքում, որտեղ ո՛չ ցեց և ո՛չ ժանգ չեն ոչնչացնում, և ոչ էլ գողերը պատերն են ծակում ու գողանում» (Մատթ. 6:19-20): Քրիստոս հորդորում է չանհանգստանալ երկրային գանձեր կուտակելու համար, քանի որ դրանք կարող են այսօր լինել, իսկ վաղը՝ ոչ, այլ առավել ջանք գործադրել այն  գանձերի համար, որ անկորնչելի են և անփոփոխելի: .....
Հերթական երախտագիտության արտահայտությունը զոհված հերոսի ընտանիքին
Արարիչ Աստված մարդուն արարեց Իր պատկերով և նմանությամբ (Ծննդ. 1.26): Մարդն, ի տարբերություն կենդանիների, օժտվեց Աստծու պատկերն ու նմանությունը կրելու մեծ պատվով: Պատկերն այն կարողություններն են, շնորհները, որ Աստված դրել է մարդու բնության մեջ, խղճի ձայնն է, բարու մեջ հարատևելու և հոգևոր կյանքում աճելու անհրաժեշտությունը: Նմանությունն Աստծուն նմանվելն է և կատարելության ձգտելը: Աստված անսահման բարի է և արդար: Նա ցանկանում է, որ Իր զավակները .....
Իրական երջանկության և խաղաղության աղբյուրը
Ո՛չ հարստությունը, ո՛չ փառքը, ո՛չ ուժը և ո՛չ գեղեցկությունը չեն կարող մարդուն իրական երջանկություն ու խաղաղություն պարգևել, եթե այդ ամենն ի փառս Աստծու և ի բարօրության մարդկանց ուղղված չեն, այլ ընդհակառակը կարող են բազմապատկել մարդու վշտերը և զրկել հավիտենական կյանքից: Վերը նշվածը մարդը կարող է կորցնել ժամանակի ընթացքում, որոշ հանգամանքների կամ հիվանդության պատճառով, որովհետև «բոլոր մարդիկ նման են խոտի, նրանց ամբողջ փառքն էլ նման .....
Հերթական անգամ կյանքի կոչվեց մեծագույն պատվիրանը
Աստծու ողորմությունն անսահման է. Արարիչ Աստված մարդուն շնորհել է ամենամեծ պարգևը՝ կյանքը, բանականություն, որով մարդ տարբերվում է անբան կենդանիներից, սիրտ, որով վայելում է Աստծու տված բարիքներն ու երջանկություն ապրում, ազատ կամք, ինչը նրան ազատ ընտրության հնարավորություն է տալիս: Նրա ողորմածությամբ արևը ծագում է բոլորի համար՝ լուսավորելով և ջերմացնելով ողջ աշխարհը, Իր բարերարությամբ երկնքից անձրևներ է տալիս ու պտղաբեր եղանակներ՝ լիացնելով .....
Ճշմարիտ կյանքի առաջին նշանը
Մերձավորի հանդեպ սերը աստվածճանաչողության լավագույն միջոցն է: Աստծու մասին գիտելիքներն, առանց գործնականի կիրառման, անկենդան են, ինչպես հավատն առանց գործերի (Հակոբ. 2:26): Աստծուն չենք կարող սիրել այլ կերպ, եթե ոչ սիրելով մարդուն, որ կրում է Աստծու պատկերն ու նմանությունը: Ճշմարիտ կյանքի առաջին նշանը սերն է մերձավորի հանդեպ, որի հակադիր մեղքը՝ եսասիրությունը, իր շուրջն է տարածում նախանձ, հպարտություն, ատելություն, բաժանում և այլ մեղքեր, որոնց .....
Հավատը կենդանացնելու և ամրացնելու ամենապարզ միջոցը
«Ես չգիտեմ գերազանցության այլ նշան, քան բարությունն է»,- ասել է գերմանացի հայտնի կոմպոզիտոր, դաշնակահար և դիրիժոր Լյուդվիգ վան Բեթհովենը: Եսասիրության և անհոգության մեջ պարփակվելով՝ մարդը մոռանում է, որ անհրաժեշտ է սիրտը սնել բարությամբ, որ անհրաժեշտ է գթասիրտ լինել, ինչի մասին Տերը բազմիցս հիշեցնում է. «Գթասիրտ եղեք, ինչպես ձեր Երկնավոր Հայրն է գթասիրտ» (Ղուկ. 6:36), «Երանի՜ ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն պիտի գտնեն» .....
Գործուն հավատի դրսևորումները
Փետրվարի 4-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը, եկեղեցու սոցիալական ծրագրերի շրջանակում, այցելեց Արցախի Քաշաթաղի շրջանից տեղահանված ընտանիքի, որ բնակվում է Դավթաշեն 4 փ․, տ․ 8 հասցեում: Ծայրահեղ կարիքի մեջ հայտնված ընտանիքը բաղկացած է երեք հոգուց. հաշմանդամություն ունեցող Օֆելյա Մարտիրոսյանը միայնակ է խնամում իր երկու անչափահաս թոռնիկներին: Երեխաների ծնողները լքել են ընտանիքը՝ ողջ հոգսը թողնելով .....
Տիրոջը նմանվել ձգտողների ուղին
Քրիստոնյայի համար երկրային կյանքը նախադուռն է հավիտենության, այն դեպի Երկնային Արքայություն տանող նեղ ուղի է, որը ոչ այլ ինչ է, քան սիրո և զոհողության ուղի: Այդ ուղով ընթացող քրիստոնյան ջանում է աճել սիրո մեջ՝ նմանվելով Աստծուն՝ որպես Նրա սիրելի զավակ: Զոհաբերվող սիրո մեծագույն օրինակը հանդիսացավ Քրիստոս. Նա սիրեց մեզ և մեզ փրկելու համար Ինքն Իրեն ընծայեց Աստծուն՝ որպես անուշահոտ ընծա և զոհ (Եփես. 5:2): Աստծուց հեռու կյանքը պատուհասել է մարդկանց .....
Աստծու և հայրենիքի հանդեպ սիրո դրսևորումները
Մշտապես փոփոխվող աշխարհում մարդու կյանքի օրերն ու ժամերն էլ միանման չեն: Փոփոխական այս աշխարհում քրիստոնյան ջանում է հաստատուն մնալ Աստծու և մերձավորի հանդեպ սիրո մեջ, ջանում է իր սիրտը, միտքն ու կամքն ուղղել դեպի իր Արարիչը, իր Փրկիչը՝ հիշելով Տիրոջ այն խոսքերը, որ ասել է Պողոս առաքյալի շուրթերով. «Եթե ապրում ենք, Տիրոջ համար ենք ապրում, և եթե մեռնում ենք, Տիրոջ համար ենք մեռնում», «Ո՞վ կարող է բաժանել մեզ Քրիստոսի սիրուց՝ նեղությո՞ւնը, .....
«Որևէ մեկը, որ միայն իր անձի համար է ապրում, բնավ չի ապրում»
Մարդը չի արարվել, որպեսզի միայն իր համար ապրի ու գործի: Հայրաբանական գրականության մեջ կարդում ենք. «Որևէ մեկը, որ միայն իր անձի համար է ապրում, բնավ չի ապրում»: Հանուն Աստծու փառքի գործողը անկորնչելի գանձ է կուտակում երկնքում և Աստծով հարստանում, այսինքն՝ հոգ է տանում երկնային և հավիտենական հարստության՝ առաքինությունների ձեռքբերման մասին, որ հնարավոր է ձեռք բերել երկրային հարստությունն՝ ի բարին գործածելով: Մարդն իրապես ապրում է, .....
«Կյանքի ժամանակը պետք է բարիքով լցնել»
«Ոչինչ ավելի պատվական չէ, քան ժամանակը, այդ պատճառով կյանքի ժամանակը պետք է բարիքով լցնել, որովհետև անցնող ժամանակը ոչ ոք չի կարող վերստին ստանալ»,- ասել է եռամեծար վարդապետ Ս. Գրիգոր Տաթևացին: Այսօրվա ժամանակաշրջանին բնորոշ շտապողականության մեջ շատ հաճախ մարդիկ կանգ չեն առնում, որպեսզի ժամանակավորից բացի խորհեն նաև հավիտենության մասին: Առավել կառչելով երկրային արժեքներին՝ մոռացության են մատնում երկնայինը: Թեև մարդը գործում է, .....
Սիրո և երախտագիտության արտահայտում Արցախից տեղահանված ևս մեկ ընտանիքի
Աստծու մոտ բոլորը կենդանի են Տիրոջ հետևյալ խոսքի համաձայն. «Ե՛ս եմ Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածը: Նշանակում է Աստված մեռելների Աստվածը չէ, այլ ողջերի» (Մատթ. 22:32), ուստի տիրավանդ սիրո պատվիրանը վերաբերում է նաև ննջեցյալներին: Յուրաքանչյուր քրիստոնյա, կորցնելով իր մտերիմ և հարազատ մարդկանց, անհրաժեշտություն ունի հոգևոր սփոփանքի: Ննջած հարազատի հանդեպ սերը և նրանից բաժանվելու վիշտը նա արտահայտում ու ամոքում .....
Արարչին փառաբանելու հերթական միջոցներից մեկը
Արարիչ Աստված արարչագործության պսակին՝ մարդուն, շնորհել է բանականություն և ազատություն, զարդարել նրան Իր պատկերով ու նմանությամբ՝ այդ կերպ ցույց տալով նրան այն բարձր կոչումը, որին նա կոչված է ի սկզբանե: Մարդու առաջին կոչումն Արարչին փառաբանելն է, հոգով Նրան ձգտելը և Նրա հետ միավորյալ կյանքից ուրախություն ապրելը: Ողջ արարչագործությանն Արարչին փառաբանելու տիեզերական կոչ է ուղղում սաղմոսերգուն (Սաղմ. 148): Աստծուն ճշմարտապես փառաբանելու .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․