Գրքեր

Սոցիալական ծառայություն

Աստծո կողմից ստեղծած բոլոր սքանչելիքների մեջ ամենաբարձրը մարդն է՝ արարչագործության պսակը և նպատակը: Աստված մարդուն ստեղծեց Իր կերպարանքով ու նմանությամբ, շնորհեց մեծագույն պարգևը՝ ազատ կամքը, և պատվիրեց.«Դրախտում ամեն ծառի պտուղներից կարող ես ուտել, բայց բարու և չարի գիտության ծառից մի՛ կերեք, որովհետև այն օրը, երբ ուտեք դրանից, մահկանացու կդառնաք» (Ծննդոց 2:16): Սակայն դրախտում Աստվածային ներկայությունն Ադամն ու Եվան երկար չվայելեցին Աստծո հանդեպ անհնազանդության պատճառով:

Զղջման բացակությամբ անկումը մեծ եղավ. ամենաբարձր վիճակից հայտնվեցին դրախտազուրկ և մահկանացու վիճակում: Անգամ այս պահին էլ աստվածային մեծագույն և ողորմած սերը իր խորությամբ գործեց՝ մարդու համար ճանապարհ հարթելով դեպի կորուսյալ դրախտը.«Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ Իր միածին Որդուն տվեց, որպեսզի նա, ով հավատում է Նրան, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհաննես 3:16):

Դրախտից դուրս մարդն իր ողջ կյանքում կարիք ունեցավ և ունի տեսնելու, ճանաչելու և գնահատելու այդ մեծագույն և զոհաբերվող Սիրուն, Ով մարդացավ, որ մարդն աստվածանա: Իսկ դեպի կորուսյալ դրախտ տանող ճանապարհը գտնելու և անցնելու ուղին մեզ մատնանշում է Քրիստոս՝ ասելով. «Ե՛ս եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը» (Հովհաննես 14:6):

Քանի որ չկա քրիստոնեություն առանց եկեղեցու, ուրեմն փրկության համար շատ կարևոր է Քրիստոսի խորհրդավոր Մարմինը՝ եկեղեցին՝ ի գլուխ ունենալով Քրիստոսին (Կողոսացիներ 1:18,24, Եփեսացիներ 4:12, 4:15): Այդ մարմնի անդամների մասին կարդում ենք Սուրբ Գրքից. «Ինչպես մեր մարմինը բազում անդամներ ունի, որոնց պաշտոնը, սակայն, նույնը չէ, այնպես էլ, միացած լինելով Քրիստոսին, մենք բոլորս մեկ մարմին ենք: Թեպետ որպես անդամներ կապված ենք միմյանց, բայց Աստծո շնորհը յուրաքանչյուրիս տվել է տարբեր պարգև, որ պետք է գործածենք: Եթե մարգարեության պարգևն ունենք, պետք է պատգամենք մեր հավատի համեմատ: Եթե ծառայելու շնորհն է տված, պետք է ծառայենք: Եթե ուսուցանելու ձիրք ունենք, պետք է ուսուցանենք: Եթե հորդորելու կարողություն ունենք, պետք է հորդորենք: Իր ունեցածն ուրիշներին բաժանողը առատորեն թող բաշխի: Վերակացուն եռանդագին թող աշխատի: Ողորմություն անողը խնդությամբ թող անի» (Հռոմեացիներ 12:4-9):

Ինչպես մարմնի յուրաքանչյուր անդամ, այնպես էլ Քրիստոսի խորհրդավոր Մարմնի՝ եկեղեցու յուրաքանչյուր անդամ, այսինքն՝ յուրաքանչյուր քրիստոնյա, կոչված է տարբեր գործի կամ ծառայության:

Ի՞նչ է նշանակում ծառայել Աստծունինչպե՞ս կարելի է ծառայել Նրան և ո՞րն էայդ ուղին:

Բոլորի մեծ ցանկությունն է ձեռք բերել ազատություն, ապրել ազատ: Արդյո՞ք որևէ ծառայություն չի սահմանափակում այդ ազատությունը: Ե՞րբ է մարդը ձեռք բերում ճշմարիտ ազատություն:

Պողոս առաքյալը՝ որպես ճշմարիտ ազատությունը կրող մեկը, հորդորում է. «Քրիստոս ազատ դարձրեց մեզ, ամո՛ւր պահեցեք այդ ազատությունը և վերստին ստրկության լծի տակ մի՛ մտեք: Եղբայրնե՛ր, Աստված կանչեց ձեզ, որ ազատ լինեք. նայեցե՛ք միայն, որ այդ ազատությունը մարդկային ցանկություններ կատարելու պատրվակ չդառնա, այլ սիրով ծառայեցե՛ք միմյանց» (Գաղատացիներ 4:31,5:1,13): Իսկ Հռոմեացիներին ուղղված թղթում գրում է. «Լա՛վ իմացեք, ում ծառայությանը որ նվիրվեք ու հնազանդվեք, նրա ծառան էլ կլինեք: Ծառայելով մեղքին՝ ենթարկվում եք մահվան, մինչդեռ հնազանդվելով Աստծուն՝ արդարանում եք» (Հռոմեացիներ 6:16): Ուստի առաքյալը նաև կարևորում է. «Մեղքին անձնատուր մի՛ եղեք՝ ձեր անդամները դարձնելով անիրավության գործիք, այլ որպես մահվանից դեպի կյանք եկած մարդիկ, դուք ձեզ Աստծո՛ւն հանձնեցեք և ձեր մարմինները արդարության գործի՛ք դարձրեք Աստծո ձեռքում» (Հռոմեացիներ 6:13):

Մարդուն ծառայելով՝ ծառայում ենք Աստծուն. վերջին դատաստանին Քրիստոս, արդարներին դիմելով, ասելու է. «Իմ այս փոքր եղբայրներից մեկին արեցիք այդ, ի՛նձ արած եղաք» (Մատթեոս 25:40):

Ճշմարիտ ազատությունը կրող ծառայասերների մասին ծանոթանում ենք թե՛ Աստվածաշնչից, թե՛ սրբերի վարքից: Այս մարդկանց կյանքն իմաստավորվեց Աստծուն ծառայելով, իսկ դա չէր սահմանափակվում միայն աղոթքներով կամ Սբ. Պատարագին մասնակցելով, Քրիստոսի Մարմնին և Արյանը հաղորդվելով: Նրանք նաև սիրով արված գործերով էին կենդանի պահում իրենց հավատքը (Հակոբոս 2:26): Աստծուն պաշտում էին և փառաբանում ոչ միայն շուրթերով, այլ իրենց կյանքով:

Մայր Թերեզան իր ծառայական երկար տարիների փորձից ասում է. «Սիրո պտուղը ծառայությունն է, ծառայության պտուղը՝ խաղաղությունը»:

Իսկ ինչպիսի՞ օգնություն կամ ծառայություն կարող ենք մատուցել Աստծուն, Ով հավիտենական է և ամենակարող: Բնականաբար, Աստված մեր օգնության կարիքը չունի, բայց երբ տեսնում է սիրով արված փոքրիկ ջանքը, ապա օրհնում է այն և ավելացնում է Իր օգնությունը:

Ծառայողը օգնում է նախ իրեն

Այս պատմությունը վկայում է այդ մասին. «Մի անգամ՝ Տիբեթում ճանապարհորդելիս, տիբեթցի ուղեկցողի հետ անցնում էի բարձր լեռնային կածանով: Հանկարծ եղանակը խիստ ցրտեց: Ուղեկցողս և ես վախեցանք, որ չենք կարողանա հասնել դեռևս մի քանի մղոն հեռվում գտնվող գյուղը և սառնամանիքից կմեռնենք:

Հանկարծ հանդիպեցինք մի մարդու, որը սայթաքել էր ճանապարհից և ընկած էր ձյան վրա: Ավելի մոտիկից նայելով՝ հասկացա, որ նա դեռ կենդանի է, չնայած գրեթե անհույս վիճակում: «Արի՛,- ասացի իմ ընկերակցին,- օգնի՛ր ինձ, փորձենք այս դժբախտ մարդուն ապահով տեղ տանել»: Սակայն ընկերակիցս անհանգստացավ ու վախեցավ իր կյանքի համար: Նա պատասխանեց. «Եթե փորձենք տանել այդ մարդուն, մեզանից և ոչ մեկը գյուղ չի հասնի: Բոլորս էլ կսառչենք: Մեր միակ հույսը հնարավորինս արագ առաջ գնալն է, և դա էլ հենց մտադիր եմ անել: Դու պետք է գաս ինձ հետ, եթե կյանքդ արժեք ունի քեզ համար»: Առանց որևէ բառ ավելացնելու և առանց հետ նայելու՝ նա սկսեց իջնել արահետով:

Ես չկարողացա թողնել ճամփորդին, մանավանդ, որ դեռ կենդանության շունչ կար նրա մեջ: Նրան բարձրացրի մեջքիս և որքան կարողացա, ծածկոցովս փաթաթեցի երկուսիս էլ: Դանդաղորեն և ջանադրաբար, ծանր բեռով ճամփա ընկա զառիվայր, սայթաքուն արահետով: Շուտով սկսեց ձյուն տեղալ, և ես մեծ դժվարությամբ էի առաջ շարժվում:

Թե ինչպես գլուխ հանեցինք, չգիտեմ: Բայց աղջամուղջին ձյունը դադարեց, և մի քանի մետր հեռավորության վրա կարողացա տներ նշմարել: Ինձնից ոչ հեռու՝ գետնի վրա, տեսա ինձ ուղեկցողի սառած մարմինը: Գյուղից գրեթե լսելի հեռավորության վրա նա չէր դիմացել ցրտին ու մահացել էր, մինչդեռ դժբախտ ճամփորդն ու ես ապահով տեղ էինք հասել: Նրան տեղափոխելու ճիգերս և մեր մարմինների շփումը բավարար ջերմություն էին ստեղծել երկուսիս էլ փրկելու համար»:

Այս է ծառալու ճանապարհը: Ոչ ոք չի կարող ապրել առանց ուրիշների օգնության, և ուրիշներին օգնելով՝ մենք ինքներս ենք օգնություն ստանում:

Իսկ ծառայության ամենամեծ օրինակը Ինքը՝ Քրիստոսը, հանդիսացավ. «Մարդու Որդին չեկավ ուրիշներից ծառայություն ընդունելու, այլ՝ ծառայելու և Իր կյանքը տալու որպես փրկագին շատերի համար» (Մատթեոս 20:28): Մարդկանց փրկության համար խոնարհվեց, մարդանալով, Իր ողջ կյանքն անցավ խոնարհության և ծառայության մեջ: Ոտնլվայից հետո Քրիստոս Իր առաքյալներին ասաց. «Գիտե՞ք, թե ինչ արեցի ձեզ: Դուք ինձ Վարդապետ և Տեր եք կոչում, և ճիշտ եք ասում, որովհետև իսկապես դա՛ եմ: Արդ, եթե ես Տեր և Վարդապետ եմ, լվացի ձեր ոտքերը, դուք պարտավոր եք միմյանց ոտքեր լվանալ: Ես ձեզ մի օրինակ տվեցի, որպեսզի դուք էլ միմյանց անեք այն, ինչ Ես արեցի ձեզ» ﴾Հովհաննես13:12-15﴿:

«Ով Աստծուն է ծառայում` խոնարհ է ու սիրող սիրտ ունի և չգիտի, թե ինչ է հուսահատությունը…» (Շենուդա Բ հայրապետ):

Կարինե Սուգիկյան

 

«Կյանքի ճանապարհները պահպանում է Տերը»
Նոյեմբերի 16-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու և «Արև-երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոնի համատեղ սոցիալական ծրագրերի շրջանակում, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանն այցելեց Դաունի համախտանիշ ունեցող արև Հայկանուշին (7 տ.), որն իր մայրիկի՝ Այվազյան Օլյայի (27 տ.) հետ բնակվում է Արմավիր քաղաքի Բաղրամյան 22 շ., 7 բն. հասցեում: Ընտանիքի հայրը Հայկանուշի ծնունդից հետո լքել է .....
«Ուր ձեր գանձերն են, այնտեղ էլ կլինի ձեր սիրտը»
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, «Արև-երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոնի հետ համատեղ, շարունակում է իր սոցիալական ծրագրերը՝ աջակցելով Դաունի համախտանիշ ունեցող երեխաներին: Նոյեմբերի 14-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Դաունի համախտանիշ ունեցող Հարությունյան Գրետային (16 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄն դոլար), որ տրամադրել էին արտերկրում բնակվող Պէնկլիան .....
Աստված այնտեղ է, ուր սեր և զոհողություն կա
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, «Արև-երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոնի հետ համատեղ, սոցիալական ծրագրերի շրջանակներում, աջակցում է Դաունի համախտանիշ ունեցող երեխաներին: Նոյեմբերի 12-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Դաունի համախտանիշ ունեցող Կիրակոսյան Հեղինեին (16 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանի ընտանիքը: .....
Մեծագույն արվեստը հոգու սրբությանը հասնելն է
Ըստ Տիրոջ հորդորի՝ քրիստոնյան ամեն օր պետք է ձգտի կատարելության. «Կատարյա՛լ եղեք դուք, ինչպես ձեր երկնավոր Հայրն է կատարյալ» (Մատթ. 5:48): Եկեղեցու հայրերն այս մասին ասում են, որ մարդն ամենուր՝ թե՛ ընտանիքում, թե՛ աշխատանքային, ընկերային և այլ միջավայրերում, կարող է հասնել սրբության ու կատարելության և կարող է հասնել խոնարհության, համբերության ու սիրո միջոցով: Ամեն օրը պետք է ապրել որպես նոր սկիզբ, ապրել նոր խանդավառությամբ, սիրով, աղոթքով .....
Սիրո միությամբ զորացած ընտանիքները
«Զորավոր է ա՛յն ազգը, որ ունի զորավոր ընտանիքներ. սիրով, միությամբ, առաքինի և հավատարիմ կենակցությամբ ապրող ընտանիքներ: Ով որ կամենում է զորավոր տեսնել յուր ազգը և հաղթող՝ հայրենիքը, նա ամենից առաջ ընտանիքները պիտի խնամե, ինչպես մի հոգատար պարտիզպան, որ ծառի ճյուղերը զորացնելու և նրանից պտուղ քաղելու համար խնամում է ծառի արմատները, որոնք թեպետ հողի մեջ են թաղված և չեն երևում մարդկանց, բայց իրենց մեջ ամփոփում են ծառի կենդանությունը»,- .....
Երբ համախմբվում են սիրո ծառայության շուրջ
Մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, հորդորում է Իր հետևորդներին և ասում. «Երբ կատարեք, ինչ որ հրամայված է ձեզ, ասացե՛ք. «Անպիտան ծառաներ ենք, ինչ պարտավոր էինք անել, արեցինք»» (Ղուկ. 17:10): Ըստ Տիրոջ խոսքի՝ բարիք գործելը քրիստոնյայի համար պարտավորություն է: Ոչ ոք չի զարմանում, երբ զինվորն անձնվիրաբար ծառայում է պատերազմի դաշտում: Զինվորների համար ծառայությունը բնական է, և նրանցից ոչ ոք չի սպասում որևէ պարգևի: Այդպես է և եկեղեցական համայնքային .....
Քրիստոնյայի համար ամեն ինչի լրումը սերն է
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը դեպի հավիտենություն առաջնորդող սիրո գիտակցումով կյանքի է կոչում սոցիալական իր ծրագրերը՝ աստվածասիրությամբ և եղբայրասիրությամբ համեմելով իր համայնքային կյանքը: «Ով սիրում է, նա ծնված է Աստծուց և ճանաչում է Աստծուն: Ով չի սիրում, նա չի ճանաչում Աստծուն, որովհետև Աստված սեր է»,- ասել է սիրո առաքյալ Հովհաննեսը (Ա Հովհ. 4:7-8): Քրիստոնյայի համար ամեն ինչի լրումը սերն է, որտեղ սեր չկա, այնտեղ խավար է: Հոկտեմբերի .....
Ողորմած անձն ապրում է աստվածային ուրախություն
Հոկտեմբերի 26-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Ղազարյան Արաքսյային (36 տ.) հանձնեց դրամական օգնություն (50000 դրամ), որ տրամադրել էր համայնքի անդամ Արմեն Բաղդասարյանը: Արաքսյան իր երկու անչափահաս որդիների՝ Ռաֆայելի (15 տ.) և Մհերի (10 տ.) հետ վարձակալությամբ բնակվում է Արմավիր քաղաքի Սիլիկյան 23/5 հասցեում: «Չեմ կարողանում աշխատել, քանի որ բոլոր առաջարկվող աշխատանքները երկարաժամյա են և չեմ կարող տղաներիս .....
Համայնքի այցը Արցախի սահմանամերձ դպրոց
«Աստծո գոյությունն ընդունողը պետք է ընդունի նաև իր պարտականությունը հանդեպ գերագույն իրականությունների՝ ազգի, հայրենիքի, պետության»,- ասել է Հայոց առաջնագույն մեծերի շարքը դասվող Գարեգին Նժդեհը, որի համար մեծ մտահոգություն էր հայրենիքի սահմանների պաշտպանությունը: Բոլոր ժամանակների հայ ժողովրդի հավերժական սպարապետը՝ Նժդեհը, ասել է, որ լավ հայ լինելու համար, նախ պետք է լավ մարդ լինել, իսկ գերագույն երջանկությանը հասնելու համար՝ .....
«Ավելի երջանկաբեր է տալը, քան վերցնելը»
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, շարունակում է իրագործել սոցիալական իր ծրագրերը, որոնց իրենց ակտիվ մասնակցությունն են բերում ինչպես համայնքի անդամները, այնպես էլ արտերկրում բնակվող մեր հավատավոր հայրենակիցները: Հոկտեմբերի 12-ին Տեր Գրիգորն այցելեց 1-ին խմբի հաշմանդամ Մանուչարյան Սիլվային (64 տ.), .....
Հոգուց հոգուն հասնող ողորմությունը
Հոկտեմբերի 10-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանն այցելեց Գևորգյան Անուշին (28 տ.), ով իր երկու զավակների՝ Քնարիկի (8 տ.) և Արմենի (5տ.) հետ վարձակալությամբ բնակվում է Նոր Նորքի 2-րդ զանգվածի Մոլդովական 29/4 161 հասցեում: «Յոթ տարի առաջ Վարդենիս քաղաքից տեղափոխվեցի Երևան, որպեսզի աղջիկս, որ ԴՑՊ հիվանդությամբ է ծնվել, պարբերաբար վերականգնողական բուժումներ անցնի: Երեք ամիս առաջ Քնարիկի առողջական վիճակն .....
Բարիք գործելու շարժիչ ուժը
Հոկտեմբերի 5-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանն այցելեց Նոր Նորքի 2-րդ զանգվածի Մոլդովական 29/4 28 հասցեում բնակվող Նավասարդյան ընտանիքին: Կարիքավոր ընտանիքի չորս անդամները հաշմանդամ են: Ընտանիքի հայրը՝ տան միակ աշխատողը, մահացել է հինգ ամիս առաջ: Նավասարդյան ընտանիքը բնակվում է հանրակացարանի տարրական պայմաններից զուրկ մեկ սենյականոց բնակարանում և ի վիճակի չէ անգամ փոխել պատուհանի ապակին, որ կոտրվել .....
«Սերը ճշմարիտ ծառայության անհրաժեշտ հիմքն է»
Հոկտեմբերի 3-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Սահակյան Քրիստինեին (27 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր եկեղեցու սոցծրագրերի մշտական աջակից ամերիկաբնակ Վարդանյան ընտանիքը: Քրիստինեն իր երկու տղաների՝ Աբրահամի (7 տ.) և Գոռի (4 տ.) հետ վարձակալությամբ բնակվում է Բյուրեղավան քաղաքի 25 շ. 10 բն. հասցեում: Ընտանիքը մի շարք խնդիրների առջև է կանգնած. երկու տարի է, ինչ Քրիստինեն .....
Մարդասիրություն սերմանողը Աստծո գթությունը կհնձի
Սեպտեմբերի 28-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանն այցելեց Շաբոյան բազմազավակ կարիքավոր ընտանիքին: Մեկ տարի է, ինչ տասնչորս զավակներով հարուստ ընտանիքը բնակվում է Նոր Նորքի 2-րդ զանգվածի Մոլդովական 29/4, 1/1 հասցեում գտնվող հանրակացարանի նկուղային հարկում: Խոնավ և ցուրտ պայմաններում ապրող ընտանիքը մինչ այդ նույն հանրակացարանի յոթերորդ հարկում է վարձակալությամբ բնակվել և վարձը չվճարելու պատճառով՝ .....
Երբ հետամուտ ենք բարուն
Սեպտեմբերի 26-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանն այցելեց Մոլդովական 29/4, 507 հասցեում բնակվող Մաթևոսյան ընտանիքին: Երկու հոգուց բաղկացած կարիքավոր ընտանիքը մի շարք դժվարությունների առջև է կանգնած. Մաթևոսյան Թերեզան (73 տ.) մի շարք առողջական խնդիրներ ունի, վերջերս միկրոինֆարկտ է տարել և մեծ դժվարությամբ խնամում է իր քրոջը՝ Օվսաննային (70 տ.), ով 1-ին խմբի հաշմանդամ է և անկողնային հիվանդ: «Քույրս տառապում .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․