19 Մարտ, Գշ, Մեծ պահքի ԼԷ օր

Գրքեր

Սոցիալական ծառայություն

Աստծո կողմից ստեղծած բոլոր սքանչելիքների մեջ ամենաբարձրը մարդն է՝ արարչագործության պսակը և նպատակը: Աստված մարդուն ստեղծեց Իր կերպարանքով ու նմանությամբ, շնորհեց մեծագույն պարգևը՝ ազատ կամքը, և պատվիրեց.«Դրախտում ամեն ծառի պտուղներից կարող ես ուտել, բայց բարու և չարի գիտության ծառից մի՛ կերեք, որովհետև այն օրը, երբ ուտեք դրանից, մահկանացու կդառնաք» (Ծննդոց 2:16): Սակայն դրախտում Աստվածային ներկայությունն Ադամն ու Եվան երկար չվայելեցին Աստծո հանդեպ անհնազանդության պատճառով:

Զղջման բացակությամբ անկումը մեծ եղավ. ամենաբարձր վիճակից հայտնվեցին դրախտազուրկ և մահկանացու վիճակում: Անգամ այս պահին էլ աստվածային մեծագույն և ողորմած սերը իր խորությամբ գործեց՝ մարդու համար ճանապարհ հարթելով դեպի կորուսյալ դրախտը.«Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ Իր միածին Որդուն տվեց, որպեսզի նա, ով հավատում է Նրան, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհաննես 3:16):

Դրախտից դուրս մարդն իր ողջ կյանքում կարիք ունեցավ և ունի տեսնելու, ճանաչելու և գնահատելու այդ մեծագույն և զոհաբերվող Սիրուն, Ով մարդացավ, որ մարդն աստվածանա: Իսկ դեպի կորուսյալ դրախտ տանող ճանապարհը գտնելու և անցնելու ուղին մեզ մատնանշում է Քրիստոս՝ ասելով. «Ե՛ս եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը» (Հովհաննես 14:6):

Քանի որ չկա քրիստոնեություն առանց եկեղեցու, ուրեմն փրկության համար շատ կարևոր է Քրիստոսի խորհրդավոր Մարմինը՝ եկեղեցին՝ ի գլուխ ունենալով Քրիստոսին (Կողոսացիներ 1:18,24, Եփեսացիներ 4:12, 4:15): Այդ մարմնի անդամների մասին կարդում ենք Սուրբ Գրքից. «Ինչպես մեր մարմինը բազում անդամներ ունի, որոնց պաշտոնը, սակայն, նույնը չէ, այնպես էլ, միացած լինելով Քրիստոսին, մենք բոլորս մեկ մարմին ենք: Թեպետ որպես անդամներ կապված ենք միմյանց, բայց Աստծո շնորհը յուրաքանչյուրիս տվել է տարբեր պարգև, որ պետք է գործածենք: Եթե մարգարեության պարգևն ունենք, պետք է պատգամենք մեր հավատի համեմատ: Եթե ծառայելու շնորհն է տված, պետք է ծառայենք: Եթե ուսուցանելու ձիրք ունենք, պետք է ուսուցանենք: Եթե հորդորելու կարողություն ունենք, պետք է հորդորենք: Իր ունեցածն ուրիշներին բաժանողը առատորեն թող բաշխի: Վերակացուն եռանդագին թող աշխատի: Ողորմություն անողը խնդությամբ թող անի» (Հռոմեացիներ 12:4-9):

Ինչպես մարմնի յուրաքանչյուր անդամ, այնպես էլ Քրիստոսի խորհրդավոր Մարմնի՝ եկեղեցու յուրաքանչյուր անդամ, այսինքն՝ յուրաքանչյուր քրիստոնյա, կոչված է տարբեր գործի կամ ծառայության:

Ի՞նչ է նշանակում ծառայել Աստծունինչպե՞ս կարելի է ծառայել Նրան և ո՞րն էայդ ուղին:

Բոլորի մեծ ցանկությունն է ձեռք բերել ազատություն, ապրել ազատ: Արդյո՞ք որևէ ծառայություն չի սահմանափակում այդ ազատությունը: Ե՞րբ է մարդը ձեռք բերում ճշմարիտ ազատություն:

Պողոս առաքյալը՝ որպես ճշմարիտ ազատությունը կրող մեկը, հորդորում է. «Քրիստոս ազատ դարձրեց մեզ, ամո՛ւր պահեցեք այդ ազատությունը և վերստին ստրկության լծի տակ մի՛ մտեք: Եղբայրնե՛ր, Աստված կանչեց ձեզ, որ ազատ լինեք. նայեցե՛ք միայն, որ այդ ազատությունը մարդկային ցանկություններ կատարելու պատրվակ չդառնա, այլ սիրով ծառայեցե՛ք միմյանց» (Գաղատացիներ 4:31,5:1,13): Իսկ Հռոմեացիներին ուղղված թղթում գրում է. «Լա՛վ իմացեք, ում ծառայությանը որ նվիրվեք ու հնազանդվեք, նրա ծառան էլ կլինեք: Ծառայելով մեղքին՝ ենթարկվում եք մահվան, մինչդեռ հնազանդվելով Աստծուն՝ արդարանում եք» (Հռոմեացիներ 6:16): Ուստի առաքյալը նաև կարևորում է. «Մեղքին անձնատուր մի՛ եղեք՝ ձեր անդամները դարձնելով անիրավության գործիք, այլ որպես մահվանից դեպի կյանք եկած մարդիկ, դուք ձեզ Աստծո՛ւն հանձնեցեք և ձեր մարմինները արդարության գործի՛ք դարձրեք Աստծո ձեռքում» (Հռոմեացիներ 6:13):

Մարդուն ծառայելով՝ ծառայում ենք Աստծուն. վերջին դատաստանին Քրիստոս, արդարներին դիմելով, ասելու է. «Իմ այս փոքր եղբայրներից մեկին արեցիք այդ, ի՛նձ արած եղաք» (Մատթեոս 25:40):

Ճշմարիտ ազատությունը կրող ծառայասերների մասին ծանոթանում ենք թե՛ Աստվածաշնչից, թե՛ սրբերի վարքից: Այս մարդկանց կյանքն իմաստավորվեց Աստծուն ծառայելով, իսկ դա չէր սահմանափակվում միայն աղոթքներով կամ Սբ. Պատարագին մասնակցելով, Քրիստոսի Մարմնին և Արյանը հաղորդվելով: Նրանք նաև սիրով արված գործերով էին կենդանի պահում իրենց հավատքը (Հակոբոս 2:26): Աստծուն պաշտում էին և փառաբանում ոչ միայն շուրթերով, այլ իրենց կյանքով:

Մայր Թերեզան իր ծառայական երկար տարիների փորձից ասում է. «Սիրո պտուղը ծառայությունն է, ծառայության պտուղը՝ խաղաղությունը»:

Իսկ ինչպիսի՞ օգնություն կամ ծառայություն կարող ենք մատուցել Աստծուն, Ով հավիտենական է և ամենակարող: Բնականաբար, Աստված մեր օգնության կարիքը չունի, բայց երբ տեսնում է սիրով արված փոքրիկ ջանքը, ապա օրհնում է այն և ավելացնում է Իր օգնությունը:

Ծառայողը օգնում է նախ իրեն

Այս պատմությունը վկայում է այդ մասին. «Մի անգամ՝ Տիբեթում ճանապարհորդելիս, տիբեթցի ուղեկցողի հետ անցնում էի բարձր լեռնային կածանով: Հանկարծ եղանակը խիստ ցրտեց: Ուղեկցողս և ես վախեցանք, որ չենք կարողանա հասնել դեռևս մի քանի մղոն հեռվում գտնվող գյուղը և սառնամանիքից կմեռնենք:

Հանկարծ հանդիպեցինք մի մարդու, որը սայթաքել էր ճանապարհից և ընկած էր ձյան վրա: Ավելի մոտիկից նայելով՝ հասկացա, որ նա դեռ կենդանի է, չնայած գրեթե անհույս վիճակում: «Արի՛,- ասացի իմ ընկերակցին,- օգնի՛ր ինձ, փորձենք այս դժբախտ մարդուն ապահով տեղ տանել»: Սակայն ընկերակիցս անհանգստացավ ու վախեցավ իր կյանքի համար: Նա պատասխանեց. «Եթե փորձենք տանել այդ մարդուն, մեզանից և ոչ մեկը գյուղ չի հասնի: Բոլորս էլ կսառչենք: Մեր միակ հույսը հնարավորինս արագ առաջ գնալն է, և դա էլ հենց մտադիր եմ անել: Դու պետք է գաս ինձ հետ, եթե կյանքդ արժեք ունի քեզ համար»: Առանց որևէ բառ ավելացնելու և առանց հետ նայելու՝ նա սկսեց իջնել արահետով:

Ես չկարողացա թողնել ճամփորդին, մանավանդ, որ դեռ կենդանության շունչ կար նրա մեջ: Նրան բարձրացրի մեջքիս և որքան կարողացա, ծածկոցովս փաթաթեցի երկուսիս էլ: Դանդաղորեն և ջանադրաբար, ծանր բեռով ճամփա ընկա զառիվայր, սայթաքուն արահետով: Շուտով սկսեց ձյուն տեղալ, և ես մեծ դժվարությամբ էի առաջ շարժվում:

Թե ինչպես գլուխ հանեցինք, չգիտեմ: Բայց աղջամուղջին ձյունը դադարեց, և մի քանի մետր հեռավորության վրա կարողացա տներ նշմարել: Ինձնից ոչ հեռու՝ գետնի վրա, տեսա ինձ ուղեկցողի սառած մարմինը: Գյուղից գրեթե լսելի հեռավորության վրա նա չէր դիմացել ցրտին ու մահացել էր, մինչդեռ դժբախտ ճամփորդն ու ես ապահով տեղ էինք հասել: Նրան տեղափոխելու ճիգերս և մեր մարմինների շփումը բավարար ջերմություն էին ստեղծել երկուսիս էլ փրկելու համար»:

Այս է ծառալու ճանապարհը: Ոչ ոք չի կարող ապրել առանց ուրիշների օգնության, և ուրիշներին օգնելով՝ մենք ինքներս ենք օգնություն ստանում:

Իսկ ծառայության ամենամեծ օրինակը Ինքը՝ Քրիստոսը, հանդիսացավ. «Մարդու Որդին չեկավ ուրիշներից ծառայություն ընդունելու, այլ՝ ծառայելու և Իր կյանքը տալու որպես փրկագին շատերի համար» (Մատթեոս 20:28): Մարդկանց փրկության համար խոնարհվեց, մարդանալով, Իր ողջ կյանքն անցավ խոնարհության և ծառայության մեջ: Ոտնլվայից հետո Քրիստոս Իր առաքյալներին ասաց. «Գիտե՞ք, թե ինչ արեցի ձեզ: Դուք ինձ Վարդապետ և Տեր եք կոչում, և ճիշտ եք ասում, որովհետև իսկապես դա՛ եմ: Արդ, եթե ես Տեր և Վարդապետ եմ, լվացի ձեր ոտքերը, դուք պարտավոր եք միմյանց ոտքեր լվանալ: Ես ձեզ մի օրինակ տվեցի, որպեսզի դուք էլ միմյանց անեք այն, ինչ Ես արեցի ձեզ» ﴾Հովհաննես13:12-15﴿:

«Ով Աստծուն է ծառայում` խոնարհ է ու սիրող սիրտ ունի և չգիտի, թե ինչ է հուսահատությունը…» (Շենուդա Բ հայրապետ):

Կարինե Սուգիկյան

 

«Որևէ մեկը, որ միացած է Քրիստոսին, նոր արարած է»
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, շարունակում է սոցիալական իր ծրագրերը, որոնց շրջանակներում Տեր Գրիգորը փետրվարի 2-ին այցելեց Աղեկյան ընտանիքին: Մալաթիա-Սեբաստիա թաղամասի Մեծարենցի 29 հասցեում վարձակալությամբ բնակվող հինգ հոգուց բաղկացած ընտանիքը կարիքի մեջ է հայտնվել, քանի որ ընտանիքի .....
«Սովորեցեք բարի՛ք գործել»
Դեկտեմբերի 30-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Հարությունյան Ռուզաննային (42տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ռուսաստանաբնակ Գոհար Ամիրջանյանը: Ռուզաննան իր չորս զավակների հետ բնակվում է Արմավիր քաղաքի Շահումյան 11/1 43 բն. հասցեում: Երեխաներից մեկն է Ռուզաննայի զավակը, մյուս երեքը, որ ազգությամբ եզդի են և որոնց մայրը երեք տարի առաջ լքել է նրանց, Ռուզաննան է իր խնամքի .....
«Աստվածային ուրախությունը գալիս է տալով»
Դեկտեմբերի 29-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Հարությունյան Ռուզաննային (41տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր համայնքի անդամ Սուսաննա Մարտիրոսյանը: Հարությունյան բազմազավակ ընտանիքը վարձակալությամբ բնակվում է Արարատի մարզի, Եղեգնավան գյուղի 4-րդ տ. հասցեում: Վեց զավակների հայրը, աշխատանք չունենալու պատճառով, մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ արտագնա աշխատանքի: Բայց .....
Նա է երջանկություն գտնում, ով փնտրում է այն ուրիշի համար
Ինքնաճանաչողությունն օգնում է մարդուն խոնարհություն ձեռք բերել, ինչպես նաև նկատել ու սիրել կարիքի մեջ գտնվող մերձավորին: Եկեղեցու հայրերը նշում են, որ սիրո միջոցով է, որ մարդն իրապես դառնում է մարդկային՝ միաժամանակ դառնալով նաև աստվածային, քանի որ Ս. Աթանասի բանաձևմամբ՝ Աստված մարդացավ, որպեսզի մարդն աստվածանա»: Դեկտեմբերի 28-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Պողոսյան Մարինեին (57 տ.) հանձնեց .....
«Ողորմության ճանապարհին հետևողը կյանք և արդարություն կգտնի»
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, շարունակում է սոցիալական ծրագրերի իր շարքը՝ աջակցելով կարիքի մեջ գտնվող ընտանիքներին: Դեկտեմբերի 27-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, Տեր Գրիգորը Խաչատրյան Սիրվարդին (69տ.) հանձնեց դրամական օգնություն (50 000 դրամ), որ տրամադրել էր համայնքի անդամ Արամ Բաղդասարյանը: .....
Օգնության շտապող առաքինությունը
Դեկտեմբերի 26-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու և «Արև-երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոնի հետ համատեղ սոցիալական ծրագրերի շրջանակում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Հարությունյան Հայկուշին (49տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Վեց զավակներով հարուստ Հարությունյան ընտանիքը բնակվում է Արմավիր քաղաքի Սահմանապահներ 114 հասցեում: Ընտանիքի մայրը նշեց, .....
Ճշմարիտ քրիստոնյայի կյանքում հավատն ու սերն անբաժանելի են
Դեկտեմբերի 25-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու և «Արև-երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոնի հետ համատեղ սոցիալական ծրագրերի շրջանակում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Ալեքսանյան Հասմիկին (54 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Չորս հոգուց բաղկացած Ալեքսանյան ընտանիքը բնակվում է Մալաթիա-Սեբաստիա Բ-1 թաղ. Րաֆֆու փ. 77շ., բն.33 հասցեում: «Տղաս՝ Կարապետը .....
«Տուր ժամանակավորը և կստանաս հավիտենականը»
Դեկտեմբերի 24-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու և «Արև-երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոնի հետ համատեղ սոցիալական ծրագրերի շրջանակում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Եղիազարյան Մարինեին (46տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Վեց հոգուց բաղկացած Հովհաննիսյան ընտանիքը բնակվում է Մասիսի շրջանի Ղուկասավան գյուղի 12 փ. 12 տուն հասցեում: Ընտանիքի երեք զավակներից .....
«Եղբայրասիրությունը թող մնայուն սկզբունք լինի ձեզ համար»
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում իրականացվող սոցիալական ծրագրերի շնորհիվ ինչպես համայնքի, այնպես էլ Հայաստանում և արտերկրում բնակվող հավատավոր հայորդիներ, միախմբվելով եղբայրասիրության առաքինության շուրջ, կյանքի են կոչում սուրբգրային հետևյալ պատգամը, որ ասում է. «Եղբայրասիրությունը թող մնայուն սկզբունք լինի ձեզ համար» (Եբր. 13:1): Ճշմարիտ կրոնի մեծագույն նշանն այն է, որ մարդ-Աստված հարաբերությամբ ձևավորվում և ամրանում է նաև մարդ-մարդ .....
Դեպի Աստված տանող ճանապարհի առաջին աստիճանը
Դեկտեմբերի 22-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Ֆրնզյան Հայկանուշին (33 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որը տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Հայկանուշն ամուսնալուծված է և իր հինգ զավակների հետ վարձակալությամբ բնակվում է Էջմիածին քաղաքի Շահումյան 46/10 հասցեում: Բազմազավակ ընտանիքը երեխաների առողջական և ֆինանսական խնդիրների պատճառով մի շարք դժվարությունների առջև է հայտնվել. .....
Սիրո անչափ մեծությունը
Եկեղեցին ապրում է և գործում նրանից ներս ձևավորված համայնքների շնորհիվ, որոնք առանձնահատուկ են՝ որպես Քրիստոսով միավորված միություններ: Քրիստոսի շուրջ համախմբված համայնքի անդամները ոչ միայն ճանաչում են միմյանց, այլ, պատրաստակամորեն, իրենց սիրո ծառայությունն են մատուցում միմյանց և կարիքի մեջ գտնվող մարդկանց: Վերջին ընթրիքից հետո Հիսուս ջուրը լցրեց կոնքի մեջ, ծնկի եկավ Իր աշակերտների առջև ու ծառայաբար լվաց նրանց ոտքերը՝ հեզության .....
Երբ ընդարձակվում է սիրո շրջանը
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, «Արև-երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոնի հետ համատեղ, սոցիալական ծրագրերի շրջանակներում, շարունակում է աջակցել Դաունի համախտանիշ ունեցող երեխաներին: Նոյեմբերի 26-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Հարությունյան Անահիտին (33 տ.) հանձնեց դրամական օգնություն (50 000 դրամ), որ տրամադրել էր համայնքի նորաստեղծ ընտանիքներից Դավիթ և Սաիդա .....
Իրական սեր ունեցողը կատարում է Աստծո կամքը
Առանց բարի գործի, առանց մերձավորի հանդեպ սիրո ունայն է ամեն ինչ: Բազումողորմ Աստված ցանկանում է, որ Իր պատկերն ու նմանություն կրողներն իրենց մերձավորի հանդեպ լինեն ողորմած, համբերատար և անհիշաչար: Տիրոջ կամքի իրագործմանն են ուղղված այն բոլոր սոցիալական ծրագրերը, որ նպատակ ունեն սատարելու և աջակցելու կարիքի մեջ հայտնված անձանց: Նոյեմբերի 23-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Մանուկյան Ռուզաննային .....
«Երջանիկ ես, երբ երջանկացնում ես ուրիշներին»
Նոյեմբերի 21-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, սոցիալական ծրագրի շրջանակներում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Բաղդասարյան Արևիկին (28 տ.) հանձնեց համայնքի կողմից տրամադրված տաք հագուստ և դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանի ընտանիքը: Արևիկն իր սկեսուրի և երկու զավակների՝ Գագիկի (7 տ.) ու Ալվարդի (5 տ.) հետ բնակվում է Էջմիածին ք. Արագածի զանգվածի Զվարթնոց 13/28 հասցեում: Ընտանիքը դժվար կացության .....
Երբ կյանքը լի է Սուրբ Հոգու պտուղներով
Նոյեմբերի 19-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Կարապետյան Էլմիրային (35 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանի ընտանիքը: Էլմիրան իր յոթ զավակների հետ բնակվում է Էջմիածնի շրջանի Ակնաշեն գյուղի Թումանյան 3 հասցեում: Ընտանիքի հայրը վեց ամիս առաջ մահացել է, և բազմազավակ ընտանիքը մի շարք խնդիրների առջև է կանգնել: Միայն կերակրողին կորցնելու դեպքում .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․