Գրքեր

Սոցիալական ծառայություն

Աստծո կողմից ստեղծած բոլոր սքանչելիքների մեջ ամենաբարձրը մարդն է՝ արարչագործության պսակը և նպատակը: Աստված մարդուն ստեղծեց Իր կերպարանքով ու նմանությամբ, շնորհեց մեծագույն պարգևը՝ ազատ կամքը, և պատվիրեց.«Դրախտում ամեն ծառի պտուղներից կարող ես ուտել, բայց բարու և չարի գիտության ծառից մի՛ կերեք, որովհետև այն օրը, երբ ուտեք դրանից, մահկանացու կդառնաք» (Ծննդոց 2:16): Սակայն դրախտում Աստվածային ներկայությունն Ադամն ու Եվան երկար չվայելեցին Աստծո հանդեպ անհնազանդության պատճառով:

Զղջման բացակությամբ անկումը մեծ եղավ. ամենաբարձր վիճակից հայտնվեցին դրախտազուրկ և մահկանացու վիճակում: Անգամ այս պահին էլ աստվածային մեծագույն և ողորմած սերը իր խորությամբ գործեց՝ մարդու համար ճանապարհ հարթելով դեպի կորուսյալ դրախտը.«Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ Իր միածին Որդուն տվեց, որպեսզի նա, ով հավատում է Նրան, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհաննես 3:16):

Դրախտից դուրս մարդն իր ողջ կյանքում կարիք ունեցավ և ունի տեսնելու, ճանաչելու և գնահատելու այդ մեծագույն և զոհաբերվող Սիրուն, Ով մարդացավ, որ մարդն աստվածանա: Իսկ դեպի կորուսյալ դրախտ տանող ճանապարհը գտնելու և անցնելու ուղին մեզ մատնանշում է Քրիստոս՝ ասելով. «Ե՛ս եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը» (Հովհաննես 14:6):

Քանի որ չկա քրիստոնեություն առանց եկեղեցու, ուրեմն փրկության համար շատ կարևոր է Քրիստոսի խորհրդավոր Մարմինը՝ եկեղեցին՝ ի գլուխ ունենալով Քրիստոսին (Կողոսացիներ 1:18,24, Եփեսացիներ 4:12, 4:15): Այդ մարմնի անդամների մասին կարդում ենք Սուրբ Գրքից. «Ինչպես մեր մարմինը բազում անդամներ ունի, որոնց պաշտոնը, սակայն, նույնը չէ, այնպես էլ, միացած լինելով Քրիստոսին, մենք բոլորս մեկ մարմին ենք: Թեպետ որպես անդամներ կապված ենք միմյանց, բայց Աստծո շնորհը յուրաքանչյուրիս տվել է տարբեր պարգև, որ պետք է գործածենք: Եթե մարգարեության պարգևն ունենք, պետք է պատգամենք մեր հավատի համեմատ: Եթե ծառայելու շնորհն է տված, պետք է ծառայենք: Եթե ուսուցանելու ձիրք ունենք, պետք է ուսուցանենք: Եթե հորդորելու կարողություն ունենք, պետք է հորդորենք: Իր ունեցածն ուրիշներին բաժանողը առատորեն թող բաշխի: Վերակացուն եռանդագին թող աշխատի: Ողորմություն անողը խնդությամբ թող անի» (Հռոմեացիներ 12:4-9):

Ինչպես մարմնի յուրաքանչյուր անդամ, այնպես էլ Քրիստոսի խորհրդավոր Մարմնի՝ եկեղեցու յուրաքանչյուր անդամ, այսինքն՝ յուրաքանչյուր քրիստոնյա, կոչված է տարբեր գործի կամ ծառայության:

Ի՞նչ է նշանակում ծառայել Աստծունինչպե՞ս կարելի է ծառայել Նրան և ո՞րն էայդ ուղին:

Բոլորի մեծ ցանկությունն է ձեռք բերել ազատություն, ապրել ազատ: Արդյո՞ք որևէ ծառայություն չի սահմանափակում այդ ազատությունը: Ե՞րբ է մարդը ձեռք բերում ճշմարիտ ազատություն:

Պողոս առաքյալը՝ որպես ճշմարիտ ազատությունը կրող մեկը, հորդորում է. «Քրիստոս ազատ դարձրեց մեզ, ամո՛ւր պահեցեք այդ ազատությունը և վերստին ստրկության լծի տակ մի՛ մտեք: Եղբայրնե՛ր, Աստված կանչեց ձեզ, որ ազատ լինեք. նայեցե՛ք միայն, որ այդ ազատությունը մարդկային ցանկություններ կատարելու պատրվակ չդառնա, այլ սիրով ծառայեցե՛ք միմյանց» (Գաղատացիներ 4:31,5:1,13): Իսկ Հռոմեացիներին ուղղված թղթում գրում է. «Լա՛վ իմացեք, ում ծառայությանը որ նվիրվեք ու հնազանդվեք, նրա ծառան էլ կլինեք: Ծառայելով մեղքին՝ ենթարկվում եք մահվան, մինչդեռ հնազանդվելով Աստծուն՝ արդարանում եք» (Հռոմեացիներ 6:16): Ուստի առաքյալը նաև կարևորում է. «Մեղքին անձնատուր մի՛ եղեք՝ ձեր անդամները դարձնելով անիրավության գործիք, այլ որպես մահվանից դեպի կյանք եկած մարդիկ, դուք ձեզ Աստծո՛ւն հանձնեցեք և ձեր մարմինները արդարության գործի՛ք դարձրեք Աստծո ձեռքում» (Հռոմեացիներ 6:13):

Մարդուն ծառայելով՝ ծառայում ենք Աստծուն. վերջին դատաստանին Քրիստոս, արդարներին դիմելով, ասելու է. «Իմ այս փոքր եղբայրներից մեկին արեցիք այդ, ի՛նձ արած եղաք» (Մատթեոս 25:40):

Ճշմարիտ ազատությունը կրող ծառայասերների մասին ծանոթանում ենք թե՛ Աստվածաշնչից, թե՛ սրբերի վարքից: Այս մարդկանց կյանքն իմաստավորվեց Աստծուն ծառայելով, իսկ դա չէր սահմանափակվում միայն աղոթքներով կամ Սբ. Պատարագին մասնակցելով, Քրիստոսի Մարմնին և Արյանը հաղորդվելով: Նրանք նաև սիրով արված գործերով էին կենդանի պահում իրենց հավատքը (Հակոբոս 2:26): Աստծուն պաշտում էին և փառաբանում ոչ միայն շուրթերով, այլ իրենց կյանքով:

Մայր Թերեզան իր ծառայական երկար տարիների փորձից ասում է. «Սիրո պտուղը ծառայությունն է, ծառայության պտուղը՝ խաղաղությունը»:

Իսկ ինչպիսի՞ օգնություն կամ ծառայություն կարող ենք մատուցել Աստծուն, Ով հավիտենական է և ամենակարող: Բնականաբար, Աստված մեր օգնության կարիքը չունի, բայց երբ տեսնում է սիրով արված փոքրիկ ջանքը, ապա օրհնում է այն և ավելացնում է Իր օգնությունը:

Ծառայողը օգնում է նախ իրեն

Այս պատմությունը վկայում է այդ մասին. «Մի անգամ՝ Տիբեթում ճանապարհորդելիս, տիբեթցի ուղեկցողի հետ անցնում էի բարձր լեռնային կածանով: Հանկարծ եղանակը խիստ ցրտեց: Ուղեկցողս և ես վախեցանք, որ չենք կարողանա հասնել դեռևս մի քանի մղոն հեռվում գտնվող գյուղը և սառնամանիքից կմեռնենք:

Հանկարծ հանդիպեցինք մի մարդու, որը սայթաքել էր ճանապարհից և ընկած էր ձյան վրա: Ավելի մոտիկից նայելով՝ հասկացա, որ նա դեռ կենդանի է, չնայած գրեթե անհույս վիճակում: «Արի՛,- ասացի իմ ընկերակցին,- օգնի՛ր ինձ, փորձենք այս դժբախտ մարդուն ապահով տեղ տանել»: Սակայն ընկերակիցս անհանգստացավ ու վախեցավ իր կյանքի համար: Նա պատասխանեց. «Եթե փորձենք տանել այդ մարդուն, մեզանից և ոչ մեկը գյուղ չի հասնի: Բոլորս էլ կսառչենք: Մեր միակ հույսը հնարավորինս արագ առաջ գնալն է, և դա էլ հենց մտադիր եմ անել: Դու պետք է գաս ինձ հետ, եթե կյանքդ արժեք ունի քեզ համար»: Առանց որևէ բառ ավելացնելու և առանց հետ նայելու՝ նա սկսեց իջնել արահետով:

Ես չկարողացա թողնել ճամփորդին, մանավանդ, որ դեռ կենդանության շունչ կար նրա մեջ: Նրան բարձրացրի մեջքիս և որքան կարողացա, ծածկոցովս փաթաթեցի երկուսիս էլ: Դանդաղորեն և ջանադրաբար, ծանր բեռով ճամփա ընկա զառիվայր, սայթաքուն արահետով: Շուտով սկսեց ձյուն տեղալ, և ես մեծ դժվարությամբ էի առաջ շարժվում:

Թե ինչպես գլուխ հանեցինք, չգիտեմ: Բայց աղջամուղջին ձյունը դադարեց, և մի քանի մետր հեռավորության վրա կարողացա տներ նշմարել: Ինձնից ոչ հեռու՝ գետնի վրա, տեսա ինձ ուղեկցողի սառած մարմինը: Գյուղից գրեթե լսելի հեռավորության վրա նա չէր դիմացել ցրտին ու մահացել էր, մինչդեռ դժբախտ ճամփորդն ու ես ապահով տեղ էինք հասել: Նրան տեղափոխելու ճիգերս և մեր մարմինների շփումը բավարար ջերմություն էին ստեղծել երկուսիս էլ փրկելու համար»:

Այս է ծառալու ճանապարհը: Ոչ ոք չի կարող ապրել առանց ուրիշների օգնության, և ուրիշներին օգնելով՝ մենք ինքներս ենք օգնություն ստանում:

Իսկ ծառայության ամենամեծ օրինակը Ինքը՝ Քրիստոսը, հանդիսացավ. «Մարդու Որդին չեկավ ուրիշներից ծառայություն ընդունելու, այլ՝ ծառայելու և Իր կյանքը տալու որպես փրկագին շատերի համար» (Մատթեոս 20:28): Մարդկանց փրկության համար խոնարհվեց, մարդանալով, Իր ողջ կյանքն անցավ խոնարհության և ծառայության մեջ: Ոտնլվայից հետո Քրիստոս Իր առաքյալներին ասաց. «Գիտե՞ք, թե ինչ արեցի ձեզ: Դուք ինձ Վարդապետ և Տեր եք կոչում, և ճիշտ եք ասում, որովհետև իսկապես դա՛ եմ: Արդ, եթե ես Տեր և Վարդապետ եմ, լվացի ձեր ոտքերը, դուք պարտավոր եք միմյանց ոտքեր լվանալ: Ես ձեզ մի օրինակ տվեցի, որպեսզի դուք էլ միմյանց անեք այն, ինչ Ես արեցի ձեզ» ﴾Հովհաննես13:12-15﴿:

«Ով Աստծուն է ծառայում` խոնարհ է ու սիրող սիրտ ունի և չգիտի, թե ինչ է հուսահատությունը…» (Շենուդա Բ հայրապետ):

Կարինե Սուգիկյան

 

«Սերը մարդկանց Աստծո որդիներ է դարձնում»
Ծառայասիրությամբ քրիստոնյան նմանվում է Քրիստոսին, Ում երկրային ողջ կյանքը ծառայություն էր մարդկանց. «Մարդու Որդին չեկավ ծառայություն ընդունելու, այլ՝ ծառայելու և տալու Իր անձը որպես փրկանք շատերի փոխարեն» (Մարկ 10:45): Միմյանց սիրելու և ծառայելու հորդորը Քրիստոս Իր առաքյալներին ու հետևորդներին պատգամեց Վերջին ընթրիքի ժամանակ, երբ լվաց առաքյալների ոտքերը և ասաց. «Եթե ես՝ Տերս և վարդապետս, լվացի ձեր ոտքերը, դուք էլ պարտավոր եք միմյանց .....
«Աստված Իր Սերն ուղարկեց մեզ, որ մեղքից դեպի սեր գնանք»
Առաքյալները, հաղորդակից լինելով Լույսին, ի լուր աշխարհի ավետեցին այն, ինչ տեսան ու լսեցին Քրիստոսից: Առաքյալներից Հովհաննեսը բացի ավետելուց, նաև պատգամեց. «Աստված լույս է, բնավ խավար չկա Նրա մեջ: Արդ, եթե ասենք՝ «Հաղորդակից ենք Նրան», և մյուս կողմից շարունակենք ապրել խավարի մեջ, ստում ենք և ճշմարտությունը չենք գործադրում» (Ա Հովհ. 1:5-6): Աստված է սկիզբը և աղբյուրը լույսի, Նրա մեջ խավարի ոչ մի հետք չկա: Ով ապրում է մեղքի մեջ, նա ապրում .....
Օգնություն տրամադրվեց սոցիալապես անապահով սիրիահայ քսան ընտանիքի
«Ով այս աշխարհի բարիքներից ունենա և տեսնի իր եղբորը մի բանի կարոտ ու փակի իր սիրտը նրա առաջ, Աստծո սերը ինչպե՞ս կարող է բնակվել նրա մեջ» (Ա Հովհ. 3:17): Աստծո սերն իր մեջ ունեցողը չի կարող անտարբեր գտնվել եղբոր կարիքի հանդեպ, քանի որ մտածում է՝ եթե ինքը կարիքի մեջ լիներ, ինչ կցանկանար, որ մարդիկ իր համար անեին: Այդ պատճառով Քրիստոսի անունը կրող քրիստոնյան չի կարող այլ կերպ պատվել Քրիստոսի անունը, եթե ոչ գործով՝ սիրով արված զոհողություններով: Տարիներ .....
Երջանակաբեր սերը Աստծո մեծ ընտանիքից ներս
Քանի որ աշխարհի բոլոր մարդիկ մեկ Երկնավոր Հայր ունեն, ուստի մեկ Երկնավոր Հոր զավակներ են և մի մեծ ընտանիքի անդամներ: Սուրբ Գիրքը, մեծ ընտանիքից ներս եղբայրասիրության մասին հիշեցնելով, ասում է. «Մաքրեցե՛ք դուք ձեզ՝ հնազանդվելով ճշմարտությանը, առանց կեղծավորություն խառնելու եղբայրասիրության մեջ՝ մաքուր սրտով ջերմորեն սիրելով միմյանց» (Ա Պետր. 1:22): Մայիսի 4-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, .....
Երիտասարդների սիրո մեծությունն ուրախություն պատճառեց Անահիտ տատիկին
Հասարակությունն ամրանում և օրեցօր զորանում է իր այն անդամների շնորհիվ, որոնք գնահատել, պատվել ու հարգել գիտեն ավագ սերնդին: Քրիստոնեական հավատն այս մասին ուսուցանում է և ասում. «Արդ, հատուցեցե՛ք յուրաքանչյուրին իրենց պարտքերը. որին հարկ՝ հարկը, որին մաքս՝ մաքսը, որին երկյուղ՝ երկյուղը, որին պատիվ՝ պատիվը» (Հռոմ. 13:7): Հայր Պաիսիոս Աթոսացին նշել է, որ ծերերի հանդեպ խնամքը մեծ վարձք ունի. «Մարդկանց պատվով վերաբերվիր. տարիքով ավագին՝ .....
Երիտասարդների սիրո և հարգանքի նվերը Գևորգ պապիկին
Աստծո կողմից մարդուն շնորհված ազատությունն ամենևին ամենաթողություն չէ, այլ ընտրության իրավունք: Տիրոջ կամքն է, որ մարդիկ երջանիկ լինեն և իրենց ազատ ընտրությամբ հետևեն հոգևոր կյանքի ամենակարևոր օրենքին՝ սիրո օրենքին, որ ենթադրում է ուշադրություն, հոգատարություն բոլորի՝ առավել ևս տարեցների հանդեպ: Քրիստոնեական դաստիարակություն ստացած անձը, աստիճանաբար բացահայտելով հոգևոր ազատության գաղտնիքը, վաղ տարիքից սկսում է վայելել Աստծո որդին .....
Մարդկային փոխհարաբերության երջանկաբեր ուղին
Մարդկային ողջ կյանքը հիմնված է փոխհարաբերությունների վրա, որոնք սահուն ու հարթ են ընթանում, եթե իրենց հիմքում ունեն աստվածային սերը, քանի որ այդ սերն ունեցողը համբերատար է, չի հպարտանում, չի նախանձում, անպատշաճ վարմունք չի ունենում, միայն ինքն իր մասին չի մտածում, բարկությամբ չի գրգռվում, չար բան չի խորհում, անիրավության վրա չի ուրախանում, այլ ուրախակից է լինում ճշմարտությանը (Ա Կորնթ. 13:4-7): Քրիստոսի հետևորդն ամենուր՝ լինի ընտանիքում, հասարակության .....
«Ամրացնենք սերը մեկս մյուսի հանդեպ»
Դարեր ի վեր Քրիստոսի Մարմինը՝ եկեղեցին, աճում է ու զորանում Նրա Մարմինը կազմող այն նախանձախնդիր անդամների շնորհիվ, որոնք անտարբեր չեն Տիրոջ այն խոսքի հանդեպ, որ դարեր ի վեր հնչում է՝ սիրեցեք միմյանց (Հովհ. 13:34): Գործող սիրո, ուշադրության և հոգատարության շնորհիվ ներքին և արտաքին հալածանքներն ու փորձությունները չեն կարողացել խարխլել աստվածային սիրո վրա հիմնված եկեղեցին: Բոլոր ժամանակներում էլ բարի գործերին նախանձախնդիր անձինք բարի օրինակ .....
Տերը աղքատացավ, որ մենք հարստանանք
Տիրոջ կամքն է, որ յուրաքանչյուր ոք հավիտենական բարիքների ժառանգորդը դառնա, եթե միայն իր կամքով անհնազանդ չգտնվի տիրավանդ պատվիրանների հանդեպ՝ զրկվելով հավիտենական երանությունից: Իսկ հավիտենական բարիքների ժառանգորդ են դառնում հավատքով և բարի գործերին հետամուտ լինելով: Բարուն հետամուտ լինելու կարևորագույն սկզբունքն է, որ եկեղեցական համայնքներից ներս ձևավորում է սոցիալական մի շարք ծրագրեր, որ նպատակաուղղված են հոգևոր և նյութական աջակցություն .....
Ս. Զատկի տոնին ընդառաջ հարյուր քսան ընտանիքի սննդի փաթեթներ տրամադրվեցին
Մեծ պահքի շրջանն ավարտվում է մեծ և փրկարար խորհուրդ ունեցող Ավագ շաբաթով, որ քրիստոնյաներին առաջնորդում է դեպի զատկական ուրախություն: Քրիստոսի հարությունը շրջադարձային կերպով վերափոխեց աշխարհը և դարձավ քրիստոնեական կյանքի հենասյունը: Քրիստոսի հարությունից ի վեր մարդու առջև բացվեց իրական երջանկության նոր աշխարհ, որին հաղորդ է դառնում յուրաքանչյուր քրիստոնյա՝ աստվածահաճո կյանքով ապրելով: Իսկ աստվածահաճո կյանքն անհնար է առանց սիրո .....
Պատվել Տիրոջը արդար վաստակից
Ի փառս Աստծո բարին գործողը չի մտահոգվում իր ապրուստի համար, քանի որ քաջատեղյակ է Տիրոջ նախախնամության մասին. «Տերը սովամահ չի անում արդարին» (Առակ. 10:3): Ս. Հովհան Ոսկեբերանն ասել է, որ հարկավոր է հուսալ ոչ թե հարստության, այլ առաքինության վրա, քանի որ երկրի վրա կուտակած գանձերը, Տիրոջ խոսքի համաձայն, ցեցն ու ժանգն են ոչնչացնելու և գողերն են պատը ծակելու և գողանալու (Մատթ. 6:19): «Գանձերը չեն օգնի անօրեններին, մինչդեռ արդարությունը փրկում .....
Անպիտան է տունն առանց կտուրի
Արարիչ Աստված, Իր պատկերով և նմանությամբ արարելով մարդուն, նրա առջև բաց արեց աստվածճանաչողության, այսինքն՝ սիրո ուղին: Իր ողորմության, օրհնության և բազում պարգևների դիմաց Նա ոչինչ չի պահանջում Իր արարածներից, այլ ցանկանում է, որ նրանցից յուրաքանչյուրը սիրո աղբյուր հանդիսանա: Աստծո հանդեպ սերն արտահայտվում է Նրա կամքը կատարելով: Քրիստոս ասաց. «Եթե սիրում եք Ինձ, կպահեք Իմ պատվիրանները» (Հովհ. 14:15): Եկեղեցու հայրերից մեկը, սիրո առաքինության .....
Բարի գործերով լցնենք մեր կյանքը
Մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, Եկեղեցու գլուխն է, իսկ Նրա հետևորդները Նրա մարմնի՝ Եկեղեցու անդամները, Քրիստոսի ընտանիքի անդամները: Քրիստոսահիմն ընտանիքի յուրաքանչյուր անդամ ձգտում է կենդանի հավատ ունենալ, հավատ, որից անպակաս է սերը և որը մարդուն փրկություն է պարգևելու: Ըստ հայրաբանության՝ հավատը արմատն է, գործերը՝ ծառը, իսկ փրկությունը՝ պտուղները: Փրկության համար բավարար չէ միայն հավատը, մարդուն փրկում է միայն կենդանի և գործուն հավատը, .....
«Ով միացած է Ինձ, և Ես՝ նրան, նա առատ պտուղ կտա»
Աստծո հանդեպ հավատն արտահայտվում է աստվածային պատվիրանների կատարմամբ, «Առանց հավատի անհնար է Աստծո բարեհաճությունը շահել» (Եբր. 11:6): «Տեսե՞լ ես ծառի վրա չոր ճյուղ, այն չորացել է՝ կենարար հյութ չունենալու պատճառով: Եվ քրիստոնյան դառնում է չորացած ճյուղ, եթե չունի կենդանի հավատ, որ իր կենսունակությունն արտահայտում է սիրով և այլ պտուղներով: Այդպիսի մեկը բաժին չունի Քրիստոսի հետ, Ով «ճշմարիտ որթատունկն է» (Հովհ. 15:1), այդպիսի մեկին .....
Որտեղ կա սեր, այնտեղ կա Աստված
Աստվածային սերն անսահման է և անփոփոխ: Աստծո պատկերով և նմանությամբ արարված մարդը պետք է հատի եսասիրության սահմանը, որպեսզի կարողանա տեսնել իր շուրջը գտնվողներին: Աստվածային սերն օգնում է մարդուն ուշադիր լինել և նկատել դիմացինին ու նրա կարիքը: Շատ հաճախ մարդիկ, միայն իրենց մասին մտածելով, իրենց են համարում կյանքի կենտրոնը: Երբ օրենքի ուսուցիչներից մեկը Քրիստոսին հարցրեց՝ ո՞վ է իմ ընկերը, Տերն ի պատասխան պատմեց «Բարի սամարացու» .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․