Գրքեր

Սոցիալական ծառայություն

Աստծո կողմից ստեղծած բոլոր սքանչելիքների մեջ ամենաբարձրը մարդն է՝ արարչագործության պսակը և նպատակը: Աստված մարդուն ստեղծեց Իր կերպարանքով ու նմանությամբ, շնորհեց մեծագույն պարգևը՝ ազատ կամքը, և պատվիրեց.«Դրախտում ամեն ծառի պտուղներից կարող ես ուտել, բայց բարու և չարի գիտության ծառից մի՛ կերեք, որովհետև այն օրը, երբ ուտեք դրանից, մահկանացու կդառնաք» (Ծննդոց 2:16): Սակայն դրախտում Աստվածային ներկայությունն Ադամն ու Եվան երկար չվայելեցին Աստծո հանդեպ անհնազանդության պատճառով:

Զղջման բացակությամբ անկումը մեծ եղավ. ամենաբարձր վիճակից հայտնվեցին դրախտազուրկ և մահկանացու վիճակում: Անգամ այս պահին էլ աստվածային մեծագույն և ողորմած սերը իր խորությամբ գործեց՝ մարդու համար ճանապարհ հարթելով դեպի կորուսյալ դրախտը.«Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ Իր միածին Որդուն տվեց, որպեսզի նա, ով հավատում է Նրան, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհաննես 3:16):

Դրախտից դուրս մարդն իր ողջ կյանքում կարիք ունեցավ և ունի տեսնելու, ճանաչելու և գնահատելու այդ մեծագույն և զոհաբերվող Սիրուն, Ով մարդացավ, որ մարդն աստվածանա: Իսկ դեպի կորուսյալ դրախտ տանող ճանապարհը գտնելու և անցնելու ուղին մեզ մատնանշում է Քրիստոս՝ ասելով. «Ե՛ս եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը» (Հովհաննես 14:6):

Քանի որ չկա քրիստոնեություն առանց եկեղեցու, ուրեմն փրկության համար շատ կարևոր է Քրիստոսի խորհրդավոր Մարմինը՝ եկեղեցին՝ ի գլուխ ունենալով Քրիստոսին (Կողոսացիներ 1:18,24, Եփեսացիներ 4:12, 4:15): Այդ մարմնի անդամների մասին կարդում ենք Սուրբ Գրքից. «Ինչպես մեր մարմինը բազում անդամներ ունի, որոնց պաշտոնը, սակայն, նույնը չէ, այնպես էլ, միացած լինելով Քրիստոսին, մենք բոլորս մեկ մարմին ենք: Թեպետ որպես անդամներ կապված ենք միմյանց, բայց Աստծո շնորհը յուրաքանչյուրիս տվել է տարբեր պարգև, որ պետք է գործածենք: Եթե մարգարեության պարգևն ունենք, պետք է պատգամենք մեր հավատի համեմատ: Եթե ծառայելու շնորհն է տված, պետք է ծառայենք: Եթե ուսուցանելու ձիրք ունենք, պետք է ուսուցանենք: Եթե հորդորելու կարողություն ունենք, պետք է հորդորենք: Իր ունեցածն ուրիշներին բաժանողը առատորեն թող բաշխի: Վերակացուն եռանդագին թող աշխատի: Ողորմություն անողը խնդությամբ թող անի» (Հռոմեացիներ 12:4-9):

Ինչպես մարմնի յուրաքանչյուր անդամ, այնպես էլ Քրիստոսի խորհրդավոր Մարմնի՝ եկեղեցու յուրաքանչյուր անդամ, այսինքն՝ յուրաքանչյուր քրիստոնյա, կոչված է տարբեր գործի կամ ծառայության:

Ի՞նչ է նշանակում ծառայել Աստծունինչպե՞ս կարելի է ծառայել Նրան և ո՞րն էայդ ուղին:

Բոլորի մեծ ցանկությունն է ձեռք բերել ազատություն, ապրել ազատ: Արդյո՞ք որևէ ծառայություն չի սահմանափակում այդ ազատությունը: Ե՞րբ է մարդը ձեռք բերում ճշմարիտ ազատություն:

Պողոս առաքյալը՝ որպես ճշմարիտ ազատությունը կրող մեկը, հորդորում է. «Քրիստոս ազատ դարձրեց մեզ, ամո՛ւր պահեցեք այդ ազատությունը և վերստին ստրկության լծի տակ մի՛ մտեք: Եղբայրնե՛ր, Աստված կանչեց ձեզ, որ ազատ լինեք. նայեցե՛ք միայն, որ այդ ազատությունը մարդկային ցանկություններ կատարելու պատրվակ չդառնա, այլ սիրով ծառայեցե՛ք միմյանց» (Գաղատացիներ 4:31,5:1,13): Իսկ Հռոմեացիներին ուղղված թղթում գրում է. «Լա՛վ իմացեք, ում ծառայությանը որ նվիրվեք ու հնազանդվեք, նրա ծառան էլ կլինեք: Ծառայելով մեղքին՝ ենթարկվում եք մահվան, մինչդեռ հնազանդվելով Աստծուն՝ արդարանում եք» (Հռոմեացիներ 6:16): Ուստի առաքյալը նաև կարևորում է. «Մեղքին անձնատուր մի՛ եղեք՝ ձեր անդամները դարձնելով անիրավության գործիք, այլ որպես մահվանից դեպի կյանք եկած մարդիկ, դուք ձեզ Աստծո՛ւն հանձնեցեք և ձեր մարմինները արդարության գործի՛ք դարձրեք Աստծո ձեռքում» (Հռոմեացիներ 6:13):

Մարդուն ծառայելով՝ ծառայում ենք Աստծուն. վերջին դատաստանին Քրիստոս, արդարներին դիմելով, ասելու է. «Իմ այս փոքր եղբայրներից մեկին արեցիք այդ, ի՛նձ արած եղաք» (Մատթեոս 25:40):

Ճշմարիտ ազատությունը կրող ծառայասերների մասին ծանոթանում ենք թե՛ Աստվածաշնչից, թե՛ սրբերի վարքից: Այս մարդկանց կյանքն իմաստավորվեց Աստծուն ծառայելով, իսկ դա չէր սահմանափակվում միայն աղոթքներով կամ Սբ. Պատարագին մասնակցելով, Քրիստոսի Մարմնին և Արյանը հաղորդվելով: Նրանք նաև սիրով արված գործերով էին կենդանի պահում իրենց հավատքը (Հակոբոս 2:26): Աստծուն պաշտում էին և փառաբանում ոչ միայն շուրթերով, այլ իրենց կյանքով:

Մայր Թերեզան իր ծառայական երկար տարիների փորձից ասում է. «Սիրո պտուղը ծառայությունն է, ծառայության պտուղը՝ խաղաղությունը»:

Իսկ ինչպիսի՞ օգնություն կամ ծառայություն կարող ենք մատուցել Աստծուն, Ով հավիտենական է և ամենակարող: Բնականաբար, Աստված մեր օգնության կարիքը չունի, բայց երբ տեսնում է սիրով արված փոքրիկ ջանքը, ապա օրհնում է այն և ավելացնում է Իր օգնությունը:

Ծառայողը օգնում է նախ իրեն

Այս պատմությունը վկայում է այդ մասին. «Մի անգամ՝ Տիբեթում ճանապարհորդելիս, տիբեթցի ուղեկցողի հետ անցնում էի բարձր լեռնային կածանով: Հանկարծ եղանակը խիստ ցրտեց: Ուղեկցողս և ես վախեցանք, որ չենք կարողանա հասնել դեռևս մի քանի մղոն հեռվում գտնվող գյուղը և սառնամանիքից կմեռնենք:

Հանկարծ հանդիպեցինք մի մարդու, որը սայթաքել էր ճանապարհից և ընկած էր ձյան վրա: Ավելի մոտիկից նայելով՝ հասկացա, որ նա դեռ կենդանի է, չնայած գրեթե անհույս վիճակում: «Արի՛,- ասացի իմ ընկերակցին,- օգնի՛ր ինձ, փորձենք այս դժբախտ մարդուն ապահով տեղ տանել»: Սակայն ընկերակիցս անհանգստացավ ու վախեցավ իր կյանքի համար: Նա պատասխանեց. «Եթե փորձենք տանել այդ մարդուն, մեզանից և ոչ մեկը գյուղ չի հասնի: Բոլորս էլ կսառչենք: Մեր միակ հույսը հնարավորինս արագ առաջ գնալն է, և դա էլ հենց մտադիր եմ անել: Դու պետք է գաս ինձ հետ, եթե կյանքդ արժեք ունի քեզ համար»: Առանց որևէ բառ ավելացնելու և առանց հետ նայելու՝ նա սկսեց իջնել արահետով:

Ես չկարողացա թողնել ճամփորդին, մանավանդ, որ դեռ կենդանության շունչ կար նրա մեջ: Նրան բարձրացրի մեջքիս և որքան կարողացա, ծածկոցովս փաթաթեցի երկուսիս էլ: Դանդաղորեն և ջանադրաբար, ծանր բեռով ճամփա ընկա զառիվայր, սայթաքուն արահետով: Շուտով սկսեց ձյուն տեղալ, և ես մեծ դժվարությամբ էի առաջ շարժվում:

Թե ինչպես գլուխ հանեցինք, չգիտեմ: Բայց աղջամուղջին ձյունը դադարեց, և մի քանի մետր հեռավորության վրա կարողացա տներ նշմարել: Ինձնից ոչ հեռու՝ գետնի վրա, տեսա ինձ ուղեկցողի սառած մարմինը: Գյուղից գրեթե լսելի հեռավորության վրա նա չէր դիմացել ցրտին ու մահացել էր, մինչդեռ դժբախտ ճամփորդն ու ես ապահով տեղ էինք հասել: Նրան տեղափոխելու ճիգերս և մեր մարմինների շփումը բավարար ջերմություն էին ստեղծել երկուսիս էլ փրկելու համար»:

Այս է ծառալու ճանապարհը: Ոչ ոք չի կարող ապրել առանց ուրիշների օգնության, և ուրիշներին օգնելով՝ մենք ինքներս ենք օգնություն ստանում:

Իսկ ծառայության ամենամեծ օրինակը Ինքը՝ Քրիստոսը, հանդիսացավ. «Մարդու Որդին չեկավ ուրիշներից ծառայություն ընդունելու, այլ՝ ծառայելու և Իր կյանքը տալու որպես փրկագին շատերի համար» (Մատթեոս 20:28): Մարդկանց փրկության համար խոնարհվեց, մարդանալով, Իր ողջ կյանքն անցավ խոնարհության և ծառայության մեջ: Ոտնլվայից հետո Քրիստոս Իր առաքյալներին ասաց. «Գիտե՞ք, թե ինչ արեցի ձեզ: Դուք ինձ Վարդապետ և Տեր եք կոչում, և ճիշտ եք ասում, որովհետև իսկապես դա՛ եմ: Արդ, եթե ես Տեր և Վարդապետ եմ, լվացի ձեր ոտքերը, դուք պարտավոր եք միմյանց ոտքեր լվանալ: Ես ձեզ մի օրինակ տվեցի, որպեսզի դուք էլ միմյանց անեք այն, ինչ Ես արեցի ձեզ» ﴾Հովհաննես13:12-15﴿:

«Ով Աստծուն է ծառայում` խոնարհ է ու սիրող սիրտ ունի և չգիտի, թե ինչ է հուսահատությունը…» (Շենուդա Բ հայրապետ):

Կարինե Սուգիկյան

 

«Սերը կյանք է, ուրախություն, իսկ սիրո գինը զոհաբերությունն է»
Սեպտեմբերի 2-ին Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքի հերթական տնայցը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, մեծ ուրախություն էր պատճառել էջմիածնաբնակ Ղազարյան ընտանիքին: Բաղրամյան փող. 20/14 հասցեում վարձակալությամբ է բնակվում չորս հոգուց բաղկացած ընտանիքը, որ սոցիալապես անապահով վիճակում է հայտնվել, քանի որ ընտանիքի մայրը՝ Ղազարյան Ռուզանը (34 տ.) միայնակ է խնամում իր երեք զավակներին և առողջական խնդիրների պատճառով .....
Ողորմած մարդը հարստանում է բարեպաշտության գանձերով
Օգոստոսի 31-ին Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, երկրորդ անգամ այցելեց Աշխեն Սարգսյանին  (45 տ.), ով իր 8-ամյա դստեր՝ Դիանա Ավետիսյանի հետ բնակվում է Երևան քաղաքի Մուրադյան 1/82 հասցեում: Համայնքի երկրորդ այցը նպատակ ուներ հոգալ փոքրիկ Դիանայի նոր ուսումնական տարվա հետ կապված դպրոցական ծախսերը: Արդեն չորս ամիս է, ինչ Դիանային միայն մայրն է խնամում, հայրը՝ նախկին ազատամարտիկ .....
«Մարդու ողորմածությունը նրա հոգու պտուղն է»
Մեր Տերն ակնկալում է, որ Իրեն միացած որևէ անձ հավատքից բխող բարի պտուղներ տա և իր հոգին զարդարի աստվածնմանության առաքինությամբ՝ ողորմածությամբ, ինչը Սողոմոն արքան անվանում է հոգու պտուղ (Առակներ 19:22): ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը, աստվածնմանության առաքինությանը հետևելով, շարունակում է սոցիալական ծրագրերի իր շարքը՝ այցելելով սոցիալապես անապահով ընտանիքների: .....
Անկեղծ եղբայրասիրության դրսևորումները
Ամեն անգամ ճշմարտության սյունը և խարիսխը հանդիսացող կենդանի Աստծո եկեղեցին զորանում է, երբ նրա անդամները գործում են սիրո և ներդաշնակության մեջ: Իրական ճշմարտությանը հնազանդվողը՝ որպես վերստին ծնված մեկը, սկսում է ընթանալ հավատի նոր և կենդանանար ճանապարհով: Եվ այդ ընտրության հետևանքն ոչ այլ ինչ է, եթե ոչ կյանքի արմատական փոփոխություն: Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու մեծ ընտանիքում ի փառս Աստծո և ի բարօրություն կարիքավոր ընտանիքների .....
Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքի այցը զոհված ազատամարտիկի ընտանիք
Սբ. Պողոս առաքյալը սիրո ճանապարհով ընթացողներին ասում է. «Բավական է, որ նվիրելու հոժարություն ունենաք, և Աստված կընդունի ձեր նվերը, եթե այն համապատասխան է ձեր ունեցածին, որովհետև Նա ձեր չունեցածը չի սպասում ձեզնից» (Բ Կորնթացիներ 8:12): ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, օգոստոսի 12-ին Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքն այցելեց Աշխեն Սարգսյանին (45 տ.), ով իր 8-ամյա դստեր՝ Դիանա Ավետիսյանի հետ .....
Դու քեզ բարեկեցությո՞ւն ես կամենում, բարեկեցություն կամեցիր և քո մերձավորին
Աստծո հանդեպ սիրո հիմքում մերձավորի հանդեպ սերն է: Աստծո պատկերը կրողի հանդեպ սեր և հարգանք ցուցաբերողի սրտում գործում է աստվածային սերը, որն անսահման է, քանի որ այդ սերը Ինքն անսահմանելի Աստվածն է (Ա Հովհաննես 4:16): Մերձավորի հանդեպ սիրո չափը հստակ որոշեց Տերը, երբ ասաց. «Այն ամենը, ինչ կամենաք, որ մարդիկ ձեզ անեն, այդպես և դուք արեք նրանց, որովհետև այդ իսկ են Օրենքն ու մարգարեները» (Մատթեոս 7:12): Եկեղեցու հայրերից Հայր Սավվան այս պատվիրանի .....
Դեռևս այս կյանքում մարդը կարող է զգալ դրախտը կամ դժոխքը
Հուլիսի 27-ին Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, հինգ ամիս անց կրկին անգամ այցելեց Ղուկասյան ընտանիքին: Սոցիալապես անապահով ընտանիքը վարձակալությամբ է ապրում Մալաթիա-Սեբաստիա թաղամասի Շրջանային 2/5 հասցեում գտնվող երկու սենյականոց խոնավ բնակարանում, որը զուրկ է պատուհաններից և գտնվում է անմխիթար վիճակում: Ղուկասյան Գայանեն միայնակ է խնամում իր երեք անչափահաս երեխաներին .....
Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքի այցը բանաստեղծ Մաքսիմ Ոսկանյանին
Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, այցելեց Հայաստանի գրողների միության անդամ, բանաստեղծ Մաքսիմ Ոսկանյանին: Արշակունյաց 5 հասցեում տեղակայված փոքր տնակում է ապրում և ստեղծագործում բանաստեղծը: «Ինձ հարկավոր էր աթոռ և աշխատասեղան, ուրիշ ոչինչ չեմ որոնել: Իմ որոնածը միայն մշակություն անելն էր և փառք Աստծո, դժգոհության նշույլ իսկ չունեմ»,- ասաց բանաստեղծը: Այցը մեծ ուրախություն .....
«Աստվածային Սերը միավորում է մեզ արտասովոր կերպով»
Հուլիսի 22-ին Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, կրկին անգամ այցելեց 3-ամյա Հայկ Եղիազարյանին: Փոքրիկի մոտ մեկ ամիս առաջ ախտորոշել էին գլխուղեղի հիմքի բազմակոմպոնենտ գոյացություն: Հիշեցնենք, որ, ըստ բուժստուգումների արդյունքի, Հայկին անհապաղ հարկավոր է վիրահատություն անցկացնել Մոսկվա քաղաքում մինչև հուլիս ամսվա վերջը: Եղիազարյան ընտանիքը, սոցիալապես անապահով վիճակում .....
«Պատվիր Տիրոջը քո արդար վաստակից»
Հուլիսի 20-ին Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, այցելեց Նիկոլյան ընտանիքին, որ բնակվում է Բագրատունյաց 28/4 հասցում: Քառանդամ ընտանիքը երեք տարի առաջ Ռուսաստանի Դաշնությունից տեղափոխվել է Հայաստան և այժմ սոցիալապես ծանր վիճակում է: Նիկոլյան Հասմիկը (40 տ.) միայնակ է խնամում իր երեք անչափահաս երեխաներին: Նա թարգմանչուհի է, գիդ էքսկուրսավար, տիրապետում է մի քանի լեզուների, բայց .....
Աղոթակից և աջակից լինենք փոքրիկ Հայկին, ում կյանքին վտանգ է սպառնում
Հուլիսի 18-ին, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, այցելեց կարիքավոր, բազմանդամ՝ տասը հոգուց բաղկացած Եղիազարյան ընտանիքին: Սիլիկյան թաղամասի Փիրումյան միկրոշրջանի 2/13 հասցեի չորս սենյականոց կիսակառույց տանն է բնակվում ընտանիքը: Մեկ ամիս է, ինչ սոցիալապես անապահով ընտանիքն առավել մեծ խնդրի առջև է կանգնել. .....
Երկնքի Արքայության դուռը բացող առաքինությունը
Աստվածային սերը մարդու մեջ գործում է ողորմածությամբ, իսկ սերը դեպի այս առաքինությունը, անկասկածելիորեն, մարդու առջև բացում է Երկնքի Արքայության դուռը՝ հիշեցնելով երանիներից հինգերորդը՝ երանի՜ ողորմածներին, որովհետև նրանք Աստծուց ողորմություն պիտի գտնեն (Մատթեոս 5:7): Հուլիսի 15-ին Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, այցելեց Էջմիածնի Առատաշեն գյուղի Սայաթ-Նովա 21 հասցեում .....
Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցին շարունակում է սիրո առաքելության իր ուղին
ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը, այցելելով կարիքավոր ընտանիքներին, շարունակում է սիրո առաքելության իր կարևոր ուղին՝ վայելելով աստվածային ներկայության երանությունը: Քանի որ, Սբ. Հովհաննես առաքյալի խոսքի համաձայն, աստվածային սիրո մեջ գտնվողը միանում է Աստծուն, Աստված էլ՝ իրեն (Ա Հովհաննես 4:16): Սիրո առաքելության ուղին այս անգամ՝ հուլիսի 13-ին, համայնքին, .....
Հիշի՛ր կարիքավորին
Սա այն կարևորագույն կոչերից մեկն է, որ Քրիստոսահիմն եկեղեցին ազդարարել և ազդարարում է առ այսօր: Դարեր շարունակ եկեղեցուց ծնունդ առած սրբերն իրենց վարքով աստվածանման առաքինության՝ ողորմածության, կրողներն ու գործադրողներն են եղել: «Ողորմածության երգիչ» է կոչվել Սբ. Հովհան Ոսկեբերանը, ով այս առաքինության մասին հետևյալն է գրել. «Ողորմած մարդն ավելի բարձր է, քան մահացածին կենդանացնողը»: Հուլիսի 12-ին Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու .....
«Փրկության ուղին դա սիրո ուղի է»
«Երբեմն մարդիկ փնտրում են, թե ինչ կարող են անել հանուն իրենց փրկության՝ շատ հաճախ չնկատելով այն ռեալ հնարավորությունները, որ իրենց կողքին են: Հնարավոր չէ փրկվել միայնակ, քանի որ փրկության ուղին դա սիրո ուղի է, իսկ սերը աշխարհով մեկ տարածվում է միայն սիրով: Կ. Պոլսի պատրիարք Հակոբ Բ Նալյանն (18-րդ դար) ասել է. «Քրիստոս Իր առաքյալներին մեռելներին հարություն տալու պատվեր չտվեց, այլ միմյանց սիրելու: Առանց սիրո չի օգնի ո՛չ մարտիրոսությունը, .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․