19 Մարտ, Գշ, Մեծ պահքի ԼԷ օր

Գրքեր

Սոցիալական ծառայություն

Աստծո կողմից ստեղծած բոլոր սքանչելիքների մեջ ամենաբարձրը մարդն է՝ արարչագործության պսակը և նպատակը: Աստված մարդուն ստեղծեց Իր կերպարանքով ու նմանությամբ, շնորհեց մեծագույն պարգևը՝ ազատ կամքը, և պատվիրեց.«Դրախտում ամեն ծառի պտուղներից կարող ես ուտել, բայց բարու և չարի գիտության ծառից մի՛ կերեք, որովհետև այն օրը, երբ ուտեք դրանից, մահկանացու կդառնաք» (Ծննդոց 2:16): Սակայն դրախտում Աստվածային ներկայությունն Ադամն ու Եվան երկար չվայելեցին Աստծո հանդեպ անհնազանդության պատճառով:

Զղջման բացակությամբ անկումը մեծ եղավ. ամենաբարձր վիճակից հայտնվեցին դրախտազուրկ և մահկանացու վիճակում: Անգամ այս պահին էլ աստվածային մեծագույն և ողորմած սերը իր խորությամբ գործեց՝ մարդու համար ճանապարհ հարթելով դեպի կորուսյալ դրախտը.«Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ Իր միածին Որդուն տվեց, որպեսզի նա, ով հավատում է Նրան, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհաննես 3:16):

Դրախտից դուրս մարդն իր ողջ կյանքում կարիք ունեցավ և ունի տեսնելու, ճանաչելու և գնահատելու այդ մեծագույն և զոհաբերվող Սիրուն, Ով մարդացավ, որ մարդն աստվածանա: Իսկ դեպի կորուսյալ դրախտ տանող ճանապարհը գտնելու և անցնելու ուղին մեզ մատնանշում է Քրիստոս՝ ասելով. «Ե՛ս եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը» (Հովհաննես 14:6):

Քանի որ չկա քրիստոնեություն առանց եկեղեցու, ուրեմն փրկության համար շատ կարևոր է Քրիստոսի խորհրդավոր Մարմինը՝ եկեղեցին՝ ի գլուխ ունենալով Քրիստոսին (Կողոսացիներ 1:18,24, Եփեսացիներ 4:12, 4:15): Այդ մարմնի անդամների մասին կարդում ենք Սուրբ Գրքից. «Ինչպես մեր մարմինը բազում անդամներ ունի, որոնց պաշտոնը, սակայն, նույնը չէ, այնպես էլ, միացած լինելով Քրիստոսին, մենք բոլորս մեկ մարմին ենք: Թեպետ որպես անդամներ կապված ենք միմյանց, բայց Աստծո շնորհը յուրաքանչյուրիս տվել է տարբեր պարգև, որ պետք է գործածենք: Եթե մարգարեության պարգևն ունենք, պետք է պատգամենք մեր հավատի համեմատ: Եթե ծառայելու շնորհն է տված, պետք է ծառայենք: Եթե ուսուցանելու ձիրք ունենք, պետք է ուսուցանենք: Եթե հորդորելու կարողություն ունենք, պետք է հորդորենք: Իր ունեցածն ուրիշներին բաժանողը առատորեն թող բաշխի: Վերակացուն եռանդագին թող աշխատի: Ողորմություն անողը խնդությամբ թող անի» (Հռոմեացիներ 12:4-9):

Ինչպես մարմնի յուրաքանչյուր անդամ, այնպես էլ Քրիստոսի խորհրդավոր Մարմնի՝ եկեղեցու յուրաքանչյուր անդամ, այսինքն՝ յուրաքանչյուր քրիստոնյա, կոչված է տարբեր գործի կամ ծառայության:

Ի՞նչ է նշանակում ծառայել Աստծունինչպե՞ս կարելի է ծառայել Նրան և ո՞րն էայդ ուղին:

Բոլորի մեծ ցանկությունն է ձեռք բերել ազատություն, ապրել ազատ: Արդյո՞ք որևէ ծառայություն չի սահմանափակում այդ ազատությունը: Ե՞րբ է մարդը ձեռք բերում ճշմարիտ ազատություն:

Պողոս առաքյալը՝ որպես ճշմարիտ ազատությունը կրող մեկը, հորդորում է. «Քրիստոս ազատ դարձրեց մեզ, ամո՛ւր պահեցեք այդ ազատությունը և վերստին ստրկության լծի տակ մի՛ մտեք: Եղբայրնե՛ր, Աստված կանչեց ձեզ, որ ազատ լինեք. նայեցե՛ք միայն, որ այդ ազատությունը մարդկային ցանկություններ կատարելու պատրվակ չդառնա, այլ սիրով ծառայեցե՛ք միմյանց» (Գաղատացիներ 4:31,5:1,13): Իսկ Հռոմեացիներին ուղղված թղթում գրում է. «Լա՛վ իմացեք, ում ծառայությանը որ նվիրվեք ու հնազանդվեք, նրա ծառան էլ կլինեք: Ծառայելով մեղքին՝ ենթարկվում եք մահվան, մինչդեռ հնազանդվելով Աստծուն՝ արդարանում եք» (Հռոմեացիներ 6:16): Ուստի առաքյալը նաև կարևորում է. «Մեղքին անձնատուր մի՛ եղեք՝ ձեր անդամները դարձնելով անիրավության գործիք, այլ որպես մահվանից դեպի կյանք եկած մարդիկ, դուք ձեզ Աստծո՛ւն հանձնեցեք և ձեր մարմինները արդարության գործի՛ք դարձրեք Աստծո ձեռքում» (Հռոմեացիներ 6:13):

Մարդուն ծառայելով՝ ծառայում ենք Աստծուն. վերջին դատաստանին Քրիստոս, արդարներին դիմելով, ասելու է. «Իմ այս փոքր եղբայրներից մեկին արեցիք այդ, ի՛նձ արած եղաք» (Մատթեոս 25:40):

Ճշմարիտ ազատությունը կրող ծառայասերների մասին ծանոթանում ենք թե՛ Աստվածաշնչից, թե՛ սրբերի վարքից: Այս մարդկանց կյանքն իմաստավորվեց Աստծուն ծառայելով, իսկ դա չէր սահմանափակվում միայն աղոթքներով կամ Սբ. Պատարագին մասնակցելով, Քրիստոսի Մարմնին և Արյանը հաղորդվելով: Նրանք նաև սիրով արված գործերով էին կենդանի պահում իրենց հավատքը (Հակոբոս 2:26): Աստծուն պաշտում էին և փառաբանում ոչ միայն շուրթերով, այլ իրենց կյանքով:

Մայր Թերեզան իր ծառայական երկար տարիների փորձից ասում է. «Սիրո պտուղը ծառայությունն է, ծառայության պտուղը՝ խաղաղությունը»:

Իսկ ինչպիսի՞ օգնություն կամ ծառայություն կարող ենք մատուցել Աստծուն, Ով հավիտենական է և ամենակարող: Բնականաբար, Աստված մեր օգնության կարիքը չունի, բայց երբ տեսնում է սիրով արված փոքրիկ ջանքը, ապա օրհնում է այն և ավելացնում է Իր օգնությունը:

Ծառայողը օգնում է նախ իրեն

Այս պատմությունը վկայում է այդ մասին. «Մի անգամ՝ Տիբեթում ճանապարհորդելիս, տիբեթցի ուղեկցողի հետ անցնում էի բարձր լեռնային կածանով: Հանկարծ եղանակը խիստ ցրտեց: Ուղեկցողս և ես վախեցանք, որ չենք կարողանա հասնել դեռևս մի քանի մղոն հեռվում գտնվող գյուղը և սառնամանիքից կմեռնենք:

Հանկարծ հանդիպեցինք մի մարդու, որը սայթաքել էր ճանապարհից և ընկած էր ձյան վրա: Ավելի մոտիկից նայելով՝ հասկացա, որ նա դեռ կենդանի է, չնայած գրեթե անհույս վիճակում: «Արի՛,- ասացի իմ ընկերակցին,- օգնի՛ր ինձ, փորձենք այս դժբախտ մարդուն ապահով տեղ տանել»: Սակայն ընկերակիցս անհանգստացավ ու վախեցավ իր կյանքի համար: Նա պատասխանեց. «Եթե փորձենք տանել այդ մարդուն, մեզանից և ոչ մեկը գյուղ չի հասնի: Բոլորս էլ կսառչենք: Մեր միակ հույսը հնարավորինս արագ առաջ գնալն է, և դա էլ հենց մտադիր եմ անել: Դու պետք է գաս ինձ հետ, եթե կյանքդ արժեք ունի քեզ համար»: Առանց որևէ բառ ավելացնելու և առանց հետ նայելու՝ նա սկսեց իջնել արահետով:

Ես չկարողացա թողնել ճամփորդին, մանավանդ, որ դեռ կենդանության շունչ կար նրա մեջ: Նրան բարձրացրի մեջքիս և որքան կարողացա, ծածկոցովս փաթաթեցի երկուսիս էլ: Դանդաղորեն և ջանադրաբար, ծանր բեռով ճամփա ընկա զառիվայր, սայթաքուն արահետով: Շուտով սկսեց ձյուն տեղալ, և ես մեծ դժվարությամբ էի առաջ շարժվում:

Թե ինչպես գլուխ հանեցինք, չգիտեմ: Բայց աղջամուղջին ձյունը դադարեց, և մի քանի մետր հեռավորության վրա կարողացա տներ նշմարել: Ինձնից ոչ հեռու՝ գետնի վրա, տեսա ինձ ուղեկցողի սառած մարմինը: Գյուղից գրեթե լսելի հեռավորության վրա նա չէր դիմացել ցրտին ու մահացել էր, մինչդեռ դժբախտ ճամփորդն ու ես ապահով տեղ էինք հասել: Նրան տեղափոխելու ճիգերս և մեր մարմինների շփումը բավարար ջերմություն էին ստեղծել երկուսիս էլ փրկելու համար»:

Այս է ծառալու ճանապարհը: Ոչ ոք չի կարող ապրել առանց ուրիշների օգնության, և ուրիշներին օգնելով՝ մենք ինքներս ենք օգնություն ստանում:

Իսկ ծառայության ամենամեծ օրինակը Ինքը՝ Քրիստոսը, հանդիսացավ. «Մարդու Որդին չեկավ ուրիշներից ծառայություն ընդունելու, այլ՝ ծառայելու և Իր կյանքը տալու որպես փրկագին շատերի համար» (Մատթեոս 20:28): Մարդկանց փրկության համար խոնարհվեց, մարդանալով, Իր ողջ կյանքն անցավ խոնարհության և ծառայության մեջ: Ոտնլվայից հետո Քրիստոս Իր առաքյալներին ասաց. «Գիտե՞ք, թե ինչ արեցի ձեզ: Դուք ինձ Վարդապետ և Տեր եք կոչում, և ճիշտ եք ասում, որովհետև իսկապես դա՛ եմ: Արդ, եթե ես Տեր և Վարդապետ եմ, լվացի ձեր ոտքերը, դուք պարտավոր եք միմյանց ոտքեր լվանալ: Ես ձեզ մի օրինակ տվեցի, որպեսզի դուք էլ միմյանց անեք այն, ինչ Ես արեցի ձեզ» ﴾Հովհաննես13:12-15﴿:

«Ով Աստծուն է ծառայում` խոնարհ է ու սիրող սիրտ ունի և չգիտի, թե ինչ է հուսահատությունը…» (Շենուդա Բ հայրապետ):

Կարինե Սուգիկյան

 

Ողորմած մարդը ողորմություն կգտնի
Քրիստոնեական կրոնի հիմնադրի՝ մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի անձի մեջ տեսնում ենք Իր վարդապետության և բարոյական գաղափարի կատարյալ իրագործումը: Նրա խոսքը երբեք չէր հակասում Իր գործին, ընդհակառակը՝ Իր գործը մարմնացումն էր Իր խրատների: Նա ուսուցանեց մարդկանց սիրել մերձավորին, որի բարձրագույն արտահայտությունը «Սիրեցէք զմիմեանս» պատգամի իրագործումն է: Քրիստոս առաջինն էր, որ Իր կյանքը տվեց՝ հանուն մարդկության փրկության: «Աստված չարչարվեց .....
Առաքինի անձը դեռևս այս կյանքում է զգում աստվածապարգև երջանկությունը
Այս աշխարհի երջանկությունից տարբերվող բոլորովին մի այլ երջակություն է խոստանում Փրկիչը, և առաքինի անձը դեռևս այս կյանքում է զգում աստվածապարգև երջանկությունը՝ անկախ այս աշխարհում ունեցած պատվից ու դիրքից և կարողությունից: Մեղքի դեմ պատերազմողի հոգին, ավելի ու ավելի մոտենալով Աստծուն, դեռևս այս կյանքում է լուսավորվում երկնայինի փառքի ճառագայթով և վայելում Աստծո որդին լինելու օրհնությունն ու երջանկությունը: Որքանով, որ մարդ կհաղթահարի .....
Երբ անցավորը գործածում ենք հանուն հավիտենականի
Աշխարհն անցողիկ է և այն, ինչ կա այս աշխարհում և ինչին կառչած է մարդը, նույնպես անցողիկ է: Նյութականին գերի դարձած անձը վաղ թե ուշ գիտակցում է, որ «ամեն ինչ ունայնություն է» (Ժող. 2:11): Բայց այլ է այն մարդու վիճակը, որն Աստծո կամքով է ապրում, նրա համար կարևորագույն նպատակ է դեպի Աստված ընթանալը, Ով կատարյալ է և հավիտենական և Ով կարող է միայն հավիտենական երջանկություն պարգևել: Աստծո կամքին հետևողը պարզորեն գիտակցում է անցողիկի և հավիտենականի .....
Երջանկաբեր ուղին սկիզբ է առնում զոհողությունից
Սիրո և խաղաղության մեջ ապրելը երջանկացնում է մարդուն, իսկ երջանկաբեր ուղին սկիզբ է առնում զոհողությունից: Ցավալիորեն ոչ միշտ է, որ մարդը կարողանում է երջանկության այդ զգացումն ապրել: Շատ անգամ գլուխ բարձրացած եսասիրության մեղքը խլացնում ու սպանում է երջանկության աղբյուրը՝ սերը մերձավորի հանդեպ: Աստված հորդորում է սիրել մերձավորին և ցույց է տվել օրինակը, որը միշտ մարդու հետ է. այդ օրինակը՝ հենց ինքը մարդն է: Ամեն մարդ գիտի, թե որքան է .....
Աստվածահաճո գործերով փառաբանվում է Երկնավոր Հայրը
Երկնավոր Հայրն իր զավակներին հորդորում է՝ ասելով. «Խուսափի՛ր չարից ու բարիք գործիր» (Սաղմ. 33:15): Ամեն օր «Տերունական աղոթք»-ով Աստծուն Հայր անվանողը բարի գործերով իր որդիական հնազանդությունն է ցուցաբերում Երկնավոր Հոր հանդեպ և զգուշանում այն մարդկանց մեջ հայտնվելուց, որոնք «հայտարարում են, թե ճանաչում են Աստծուն, բայց իրենց գործերով ուրանում են Նրան» (Տիտ. 1:16): Առանց Աստծո մարդ ոչինչ անել չի կարող (Հովհ. 15:5), և Աստծո օգնությամբ .....
«Բոդենզեի հայկական արև»-ի սիրո ճառագումը
Աստված սեր է. աստվածային մեծագույն սիրո արտահայտությունը Գողգոթայի Խաչն էր, որի վրա Քրիստոս զոհեց Իր անձը՝ հանուն մարդկության փրկության: Քրիստոս հաղթեց աշխարհին Իր սիրով, և Նրա հիմնած կրոնը՝ քրիստոնեությունը, դարձավ զոհաբերվող սիրո կրոն: Առանց սիրո աշխարհն անապատի կվերածվի: Առանց սիրո հավատը մեռած ու անզոր կդառնա, նրանից միայն ձևը կմնա: Առանց սիրո հոգին կմահանա: Սիրո կորուստը հոգևոր մահվան ուղի է, այն բոլոր ժամանակաշրջանների մեծագույն .....
Բարի կամքի շուրջը համախմբված հայրենանվեր ընտանիքները
Տիրոջ կամքի շուրջը համախմբված անձինք ջանում են աստվածահաճո կյանքով ապրել՝ հետևելով Տիրոջն ու Նրա սուրբ պատվիրաններին: Իսկ ի՞նչ է կամենում Տերը: Այս հարցին Միքիա մարգարեն պատասխանում է և ասում՝ իրավունք հաստատել, ողորմություն սիրել և պատրաստ լինել քո Տեր Աստծո հետևից գնալու (Միքիա 6:8): Գթասիրտ, համբերատար և ողորմաշատ Տերը (Սաղմ. 144:8) ցանկանում է, որ Իր զավակները ողորմած և խաղաղարար լինեն՝ միմյանց հանդեպ հանդուրժող և ներող, սիրեն ողորմածությունը .....
«Բոդենզեի հայկական արև»-ի աջակցությունը արև երեխայի ընտանիքին
Կյանքն ավելի մեծ և զորեղ ներգործություն ունի, քան խոսքը, եթե խոսքի ներգործությունն ընդհատվում է, ապա կյանքի ներգործությունը հարատև է: Փրկարար ճշմարտությունը ողջ աշխարհում իր տարածումը գտավ, քանի որ մարմնավորվեց կյանքով: Դարեր շարունակ Քրիստոսի հետևորդն իր կյանքով է Տիրոջ ուսուցումները տարածել՝ մարդկանց հոգիներում արթնացնելով սերն առ Աստված և մերձավորը: Քրիստոս Իր առաքյալներին ու հետևորդներին երկրի աղը անվանեց (Մատթ. 5:13)՝ ցանկանալով, .....
«Ողորմածներն Աստծո ողորմությանն են արժանանալու»
Ողորմությունը սիրո պտուղ է, այն մղում է մարդուն աստվածնմանության: Աստվածային ճշմարտությունն ի հայտ եկավ աշխարհ աստվածային ողորմածությամբ և հորդորեց մարդուն Աստծուն նմանվել ողորմածությամբ (Մատթ. 5:48) և ոչ ուրիշ առաքինությամբ: Ողորմած անձն ամբողջովին զգում է աստվածային սերը, որ ջերմացնում է իր սիրտը փոխադարձ սիրով առ Աստված և կարեկցությամբ առ մերձավորը: Աստծո կամքը ճանաչել կամեցողը սկսում է ծառայել այդ կամքին՝ նպաստելով բարիքի առատացմանը: .....
Երբ երկրայինը գործածում ենք հանուն երկնայինի
“Armenische Sonne des Bodensees” հիմնադրամի աջակցությունն արև երեխաների ընտանիքներին Դեպի Երկինք տանող ճանապարհին քրիստոնյայի համար կարևոր է հետևել Տիրոջ պատվիրաններին, որոնցից մեկը պատգամում է՝ վաճառեցե՛ք ձեր ունեցվածքը և փողը ողորմության հատկացրեք (Ղուկ. 12:33): Ըստ հայրաբանության՝ Տերն այս խոսքով Իր հետևորդներից չի պահանջում աղքատանալ, քանի որ Իր հետևորդների մեջ կային նաև ունևոր անձինք, այլ ցանկանում է, որպեսզի նրանց ունեցվածքն իրենց .....
«Սերը մարդկանց Աստծո որդիներ է դարձնում»
Ծառայասիրությամբ քրիստոնյան նմանվում է Քրիստոսին, Ում երկրային ողջ կյանքը ծառայություն էր մարդկանց. «Մարդու Որդին չեկավ ծառայություն ընդունելու, այլ՝ ծառայելու և տալու Իր անձը որպես փրկանք շատերի փոխարեն» (Մարկ 10:45): Միմյանց սիրելու և ծառայելու հորդորը Քրիստոս Իր առաքյալներին ու հետևորդներին պատգամեց Վերջին ընթրիքի ժամանակ, երբ լվաց առաքյալների ոտքերը և ասաց. «Եթե ես՝ Տերս և վարդապետս, լվացի ձեր ոտքերը, դուք էլ պարտավոր եք միմյանց .....
«Աստված Իր Սերն ուղարկեց մեզ, որ մեղքից դեպի սեր գնանք»
Առաքյալները, հաղորդակից լինելով Լույսին, ի լուր աշխարհի ավետեցին այն, ինչ տեսան ու լսեցին Քրիստոսից: Առաքյալներից Հովհաննեսը բացի ավետելուց, նաև պատգամեց. «Աստված լույս է, բնավ խավար չկա Նրա մեջ: Արդ, եթե ասենք՝ «Հաղորդակից ենք Նրան», և մյուս կողմից շարունակենք ապրել խավարի մեջ, ստում ենք և ճշմարտությունը չենք գործադրում» (Ա Հովհ. 1:5-6): Աստված է սկիզբը և աղբյուրը լույսի, Նրա մեջ խավարի ոչ մի հետք չկա: Ով ապրում է մեղքի մեջ, նա ապրում .....
Օգնություն տրամադրվեց սոցիալապես անապահով սիրիահայ քսան ընտանիքի
«Ով այս աշխարհի բարիքներից ունենա և տեսնի իր եղբորը մի բանի կարոտ ու փակի իր սիրտը նրա առաջ, Աստծո սերը ինչպե՞ս կարող է բնակվել նրա մեջ» (Ա Հովհ. 3:17): Աստծո սերն իր մեջ ունեցողը չի կարող անտարբեր գտնվել եղբոր կարիքի հանդեպ, քանի որ մտածում է՝ եթե ինքը կարիքի մեջ լիներ, ինչ կցանկանար, որ մարդիկ իր համար անեին: Այդ պատճառով Քրիստոսի անունը կրող քրիստոնյան չի կարող այլ կերպ պատվել Քրիստոսի անունը, եթե ոչ գործով՝ սիրով արված զոհողություններով: Տարիներ .....
Երջանակաբեր սերը Աստծո մեծ ընտանիքից ներս
Քանի որ աշխարհի բոլոր մարդիկ մեկ Երկնավոր Հայր ունեն, ուստի մեկ Երկնավոր Հոր զավակներ են և մի մեծ ընտանիքի անդամներ: Սուրբ Գիրքը, մեծ ընտանիքից ներս եղբայրասիրության մասին հիշեցնելով, ասում է. «Մաքրեցե՛ք դուք ձեզ՝ հնազանդվելով ճշմարտությանը, առանց կեղծավորություն խառնելու եղբայրասիրության մեջ՝ մաքուր սրտով ջերմորեն սիրելով միմյանց» (Ա Պետր. 1:22): Մայիսի 4-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, .....
Երիտասարդների սիրո մեծությունն ուրախություն պատճառեց Անահիտ տատիկին
Հասարակությունն ամրանում և օրեցօր զորանում է իր այն անդամների շնորհիվ, որոնք գնահատել, պատվել ու հարգել գիտեն ավագ սերնդին: Քրիստոնեական հավատն այս մասին ուսուցանում է և ասում. «Արդ, հատուցեցե՛ք յուրաքանչյուրին իրենց պարտքերը. որին հարկ՝ հարկը, որին մաքս՝ մաքսը, որին երկյուղ՝ երկյուղը, որին պատիվ՝ պատիվը» (Հռոմ. 13:7): Հայր Պաիսիոս Աթոսացին նշել է, որ ծերերի հանդեպ խնամքը մեծ վարձք ունի. «Մարդկանց պատվով վերաբերվիր. տարիքով ավագին՝ .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․