Գրքեր

Սոցիալական ծառայություն

Աստծո կողմից ստեղծած բոլոր սքանչելիքների մեջ ամենաբարձրը մարդն է՝ արարչագործության պսակը և նպատակը: Աստված մարդուն ստեղծեց Իր կերպարանքով ու նմանությամբ, շնորհեց մեծագույն պարգևը՝ ազատ կամքը, և պատվիրեց.«Դրախտում ամեն ծառի պտուղներից կարող ես ուտել, բայց բարու և չարի գիտության ծառից մի՛ կերեք, որովհետև այն օրը, երբ ուտեք դրանից, մահկանացու կդառնաք» (Ծննդոց 2:16): Սակայն դրախտում Աստվածային ներկայությունն Ադամն ու Եվան երկար չվայելեցին Աստծո հանդեպ անհնազանդության պատճառով:

Զղջման բացակությամբ անկումը մեծ եղավ. ամենաբարձր վիճակից հայտնվեցին դրախտազուրկ և մահկանացու վիճակում: Անգամ այս պահին էլ աստվածային մեծագույն և ողորմած սերը իր խորությամբ գործեց՝ մարդու համար ճանապարհ հարթելով դեպի կորուսյալ դրախտը.«Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ Իր միածին Որդուն տվեց, որպեսզի նա, ով հավատում է Նրան, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհաննես 3:16):

Դրախտից դուրս մարդն իր ողջ կյանքում կարիք ունեցավ և ունի տեսնելու, ճանաչելու և գնահատելու այդ մեծագույն և զոհաբերվող Սիրուն, Ով մարդացավ, որ մարդն աստվածանա: Իսկ դեպի կորուսյալ դրախտ տանող ճանապարհը գտնելու և անցնելու ուղին մեզ մատնանշում է Քրիստոս՝ ասելով. «Ե՛ս եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը» (Հովհաննես 14:6):

Քանի որ չկա քրիստոնեություն առանց եկեղեցու, ուրեմն փրկության համար շատ կարևոր է Քրիստոսի խորհրդավոր Մարմինը՝ եկեղեցին՝ ի գլուխ ունենալով Քրիստոսին (Կողոսացիներ 1:18,24, Եփեսացիներ 4:12, 4:15): Այդ մարմնի անդամների մասին կարդում ենք Սուրբ Գրքից. «Ինչպես մեր մարմինը բազում անդամներ ունի, որոնց պաշտոնը, սակայն, նույնը չէ, այնպես էլ, միացած լինելով Քրիստոսին, մենք բոլորս մեկ մարմին ենք: Թեպետ որպես անդամներ կապված ենք միմյանց, բայց Աստծո շնորհը յուրաքանչյուրիս տվել է տարբեր պարգև, որ պետք է գործածենք: Եթե մարգարեության պարգևն ունենք, պետք է պատգամենք մեր հավատի համեմատ: Եթե ծառայելու շնորհն է տված, պետք է ծառայենք: Եթե ուսուցանելու ձիրք ունենք, պետք է ուսուցանենք: Եթե հորդորելու կարողություն ունենք, պետք է հորդորենք: Իր ունեցածն ուրիշներին բաժանողը առատորեն թող բաշխի: Վերակացուն եռանդագին թող աշխատի: Ողորմություն անողը խնդությամբ թող անի» (Հռոմեացիներ 12:4-9):

Ինչպես մարմնի յուրաքանչյուր անդամ, այնպես էլ Քրիստոսի խորհրդավոր Մարմնի՝ եկեղեցու յուրաքանչյուր անդամ, այսինքն՝ յուրաքանչյուր քրիստոնյա, կոչված է տարբեր գործի կամ ծառայության:

Ի՞նչ է նշանակում ծառայել Աստծունինչպե՞ս կարելի է ծառայել Նրան և ո՞րն էայդ ուղին:

Բոլորի մեծ ցանկությունն է ձեռք բերել ազատություն, ապրել ազատ: Արդյո՞ք որևէ ծառայություն չի սահմանափակում այդ ազատությունը: Ե՞րբ է մարդը ձեռք բերում ճշմարիտ ազատություն:

Պողոս առաքյալը՝ որպես ճշմարիտ ազատությունը կրող մեկը, հորդորում է. «Քրիստոս ազատ դարձրեց մեզ, ամո՛ւր պահեցեք այդ ազատությունը և վերստին ստրկության լծի տակ մի՛ մտեք: Եղբայրնե՛ր, Աստված կանչեց ձեզ, որ ազատ լինեք. նայեցե՛ք միայն, որ այդ ազատությունը մարդկային ցանկություններ կատարելու պատրվակ չդառնա, այլ սիրով ծառայեցե՛ք միմյանց» (Գաղատացիներ 4:31,5:1,13): Իսկ Հռոմեացիներին ուղղված թղթում գրում է. «Լա՛վ իմացեք, ում ծառայությանը որ նվիրվեք ու հնազանդվեք, նրա ծառան էլ կլինեք: Ծառայելով մեղքին՝ ենթարկվում եք մահվան, մինչդեռ հնազանդվելով Աստծուն՝ արդարանում եք» (Հռոմեացիներ 6:16): Ուստի առաքյալը նաև կարևորում է. «Մեղքին անձնատուր մի՛ եղեք՝ ձեր անդամները դարձնելով անիրավության գործիք, այլ որպես մահվանից դեպի կյանք եկած մարդիկ, դուք ձեզ Աստծո՛ւն հանձնեցեք և ձեր մարմինները արդարության գործի՛ք դարձրեք Աստծո ձեռքում» (Հռոմեացիներ 6:13):

Մարդուն ծառայելով՝ ծառայում ենք Աստծուն. վերջին դատաստանին Քրիստոս, արդարներին դիմելով, ասելու է. «Իմ այս փոքր եղբայրներից մեկին արեցիք այդ, ի՛նձ արած եղաք» (Մատթեոս 25:40):

Ճշմարիտ ազատությունը կրող ծառայասերների մասին ծանոթանում ենք թե՛ Աստվածաշնչից, թե՛ սրբերի վարքից: Այս մարդկանց կյանքն իմաստավորվեց Աստծուն ծառայելով, իսկ դա չէր սահմանափակվում միայն աղոթքներով կամ Սբ. Պատարագին մասնակցելով, Քրիստոսի Մարմնին և Արյանը հաղորդվելով: Նրանք նաև սիրով արված գործերով էին կենդանի պահում իրենց հավատքը (Հակոբոս 2:26): Աստծուն պաշտում էին և փառաբանում ոչ միայն շուրթերով, այլ իրենց կյանքով:

Մայր Թերեզան իր ծառայական երկար տարիների փորձից ասում է. «Սիրո պտուղը ծառայությունն է, ծառայության պտուղը՝ խաղաղությունը»:

Իսկ ինչպիսի՞ օգնություն կամ ծառայություն կարող ենք մատուցել Աստծուն, Ով հավիտենական է և ամենակարող: Բնականաբար, Աստված մեր օգնության կարիքը չունի, բայց երբ տեսնում է սիրով արված փոքրիկ ջանքը, ապա օրհնում է այն և ավելացնում է Իր օգնությունը:

Ծառայողը օգնում է նախ իրեն

Այս պատմությունը վկայում է այդ մասին. «Մի անգամ՝ Տիբեթում ճանապարհորդելիս, տիբեթցի ուղեկցողի հետ անցնում էի բարձր լեռնային կածանով: Հանկարծ եղանակը խիստ ցրտեց: Ուղեկցողս և ես վախեցանք, որ չենք կարողանա հասնել դեռևս մի քանի մղոն հեռվում գտնվող գյուղը և սառնամանիքից կմեռնենք:

Հանկարծ հանդիպեցինք մի մարդու, որը սայթաքել էր ճանապարհից և ընկած էր ձյան վրա: Ավելի մոտիկից նայելով՝ հասկացա, որ նա դեռ կենդանի է, չնայած գրեթե անհույս վիճակում: «Արի՛,- ասացի իմ ընկերակցին,- օգնի՛ր ինձ, փորձենք այս դժբախտ մարդուն ապահով տեղ տանել»: Սակայն ընկերակիցս անհանգստացավ ու վախեցավ իր կյանքի համար: Նա պատասխանեց. «Եթե փորձենք տանել այդ մարդուն, մեզանից և ոչ մեկը գյուղ չի հասնի: Բոլորս էլ կսառչենք: Մեր միակ հույսը հնարավորինս արագ առաջ գնալն է, և դա էլ հենց մտադիր եմ անել: Դու պետք է գաս ինձ հետ, եթե կյանքդ արժեք ունի քեզ համար»: Առանց որևէ բառ ավելացնելու և առանց հետ նայելու՝ նա սկսեց իջնել արահետով:

Ես չկարողացա թողնել ճամփորդին, մանավանդ, որ դեռ կենդանության շունչ կար նրա մեջ: Նրան բարձրացրի մեջքիս և որքան կարողացա, ծածկոցովս փաթաթեցի երկուսիս էլ: Դանդաղորեն և ջանադրաբար, ծանր բեռով ճամփա ընկա զառիվայր, սայթաքուն արահետով: Շուտով սկսեց ձյուն տեղալ, և ես մեծ դժվարությամբ էի առաջ շարժվում:

Թե ինչպես գլուխ հանեցինք, չգիտեմ: Բայց աղջամուղջին ձյունը դադարեց, և մի քանի մետր հեռավորության վրա կարողացա տներ նշմարել: Ինձնից ոչ հեռու՝ գետնի վրա, տեսա ինձ ուղեկցողի սառած մարմինը: Գյուղից գրեթե լսելի հեռավորության վրա նա չէր դիմացել ցրտին ու մահացել էր, մինչդեռ դժբախտ ճամփորդն ու ես ապահով տեղ էինք հասել: Նրան տեղափոխելու ճիգերս և մեր մարմինների շփումը բավարար ջերմություն էին ստեղծել երկուսիս էլ փրկելու համար»:

Այս է ծառալու ճանապարհը: Ոչ ոք չի կարող ապրել առանց ուրիշների օգնության, և ուրիշներին օգնելով՝ մենք ինքներս ենք օգնություն ստանում:

Իսկ ծառայության ամենամեծ օրինակը Ինքը՝ Քրիստոսը, հանդիսացավ. «Մարդու Որդին չեկավ ուրիշներից ծառայություն ընդունելու, այլ՝ ծառայելու և Իր կյանքը տալու որպես փրկագին շատերի համար» (Մատթեոս 20:28): Մարդկանց փրկության համար խոնարհվեց, մարդանալով, Իր ողջ կյանքն անցավ խոնարհության և ծառայության մեջ: Ոտնլվայից հետո Քրիստոս Իր առաքյալներին ասաց. «Գիտե՞ք, թե ինչ արեցի ձեզ: Դուք ինձ Վարդապետ և Տեր եք կոչում, և ճիշտ եք ասում, որովհետև իսկապես դա՛ եմ: Արդ, եթե ես Տեր և Վարդապետ եմ, լվացի ձեր ոտքերը, դուք պարտավոր եք միմյանց ոտքեր լվանալ: Ես ձեզ մի օրինակ տվեցի, որպեսզի դուք էլ միմյանց անեք այն, ինչ Ես արեցի ձեզ» ﴾Հովհաննես13:12-15﴿:

«Ով Աստծուն է ծառայում` խոնարհ է ու սիրող սիրտ ունի և չգիտի, թե ինչ է հուսահատությունը…» (Շենուդա Բ հայրապետ):

Կարինե Սուգիկյան

 

«Մարդ ինչ սերմանում է, այն էլ կհնձի»
Ամանորի նախաշեմին քրիստոնյան փորձում է արժանավայել պատրաստվել Ս. Ծննդյան տոնին՝ անցնելով յուրահատուկ նախապատրաստության մի շրջան՝ Ս. Ծննդյան պահքը, որը կարևոր է իմաստավորել նաև ողորմածությամբ: Ս. Ներսես Շնորհալի հայրապետը հորդորում է. «Ուստի աղաչում եմ՝ եթե անգամ շատ ուտելիք և ըմպելիք ունենաք ձեր ձեռքում և տանը, ձեր հոգիները խնայելով՝ ագահությամբ և որկրամոլությամբ մի՛ վարվեք դրանց հետ, այլ…. պարկեշտությամբ և օրինավոր կերպով: Եվ .....
«Ասա ինձ, ի՞նչ ունես, որ քո սեփականն է»
Եկեղեցու հայրերը բազմիցս են պատգամում հեռու մնալ ագահությունից, գոհանալ ունեցածով՝ մոռացության չմատնելով կարիքավորներին: «Ասա ինձ, ի՞նչ ունես, որ քո սեփականն է, որտեղի՞ց ես վերցրել և քեզ հետ կյանք բերել…Հարուստները, խլելով ընդհանուրը, դարձնում են իրենց սեփականությունը, քանի որ տիրացել են այդ ամենին ավելի շուտ, քան մյուսները: Եթե յուրաքանչյուրը, իր կարիքի համաձայն, վերցներ իրեն անհրաժեշտը, ավելորդը կհասներ կարիքավորին, և ոչ հարուստ .....
«Ո՞վ չարիք կհասցնի ձեզ, եթե դուք նախանձախնդիր լինեք բարին գործելու»
Ս. Պետրոս առաքյալն իր ընդհանրական նամակում հորդորում է բոլորին և ասում. «Համախո՛հ եղեք, ուրախակից և ցավակից միմյանց, եղբայրասեր, բարեգութ, խոնարհամիտ: Ո՞վ չարիք կհասցնի ձեզ, եթե դուք նախանձախնդիր լինեք բարին գործելու» (Ա Պետրոս 3:8,13): Երանելի Օգոստինոսը, սույն հատվածը մեկնելով, ասում է. «Ո՞վ կարող է ձեր դեմ չարիք գործել, եթե դուք սիրեք բարին: Սիրող անձը վնաս չի կրի: Ինչ էլ, որ խլի քեզանից քեզ վրա բարկացողը, կորստյան չի մատնի քեզ Նա, Ով .....
Մերձավորին օգնության ձեռք մեկնողը ներքին մեծ հաղթանակ է ունենում
«Աշխարհում դուք նեղություն կունենաք, սակայն քաջալերվեցե՛ք, որովհետև Ես հաղթեցի աշխարհին» (Հովհ. 16:33),- քաջալերում է Քրիստոս Իր հետևորդներին: Մեր Տիրոջ երկրային կյանքը համայն մարդկության համար մարդասիրության մեծագույն օրինակը հանդիսացավ: Փրկչի օրինակի համաձայն՝ մերձավորին օգնության ձեռք մեկնողը ներքին մեծ հաղթանակ է ունենում: Ողջ աշխարհում բազմաթիվ գիտություններ կան, որ ուսումնասիրվում են մարդկանց կողմից, բայց մարդասիրությունը, .....
«Բարձրագույն Սերը իրենը չի փնտրում, այլ զոհում է իրեն հանուն ուրիշի»
Բարի գործին հետամուտ անձը նախ ինքն է հարստանում. նրա հոգին լիանում է լույսով, ուրախությամբ և խաղաղությամբ: Ամանորի նախաշեմին այդ հոգեպարար լույսը, ուրախությունն ու խաղաղությունն էին վայելում Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Հույսի միավոր» սիրիահայ տիկնանց միությունը: ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ՝ .....
«Եթե ձեզնից մեկն ուզենա մեծ լինել, ձեր սպասավորը պետք է լինի»
Ավետարանն աշխարհին բերեց նոր հոգևոր արժեքներ՝ հավատ, հույս, սեր, որոնցից մեծագույնը, Պողոս առաքյալի խոսքի համաձայն, սերն է (Ա Կորնթ. 13:13): Որտեղ կա սեր, այնտեղ կա վստահություն, այնտեղ կա հույս: Իրական սերը մշտատև է, այն երբեք չի սպառվում: Սիրո ուղին է, որ առաջնորդում է մարդուն դեպի հավիտենական երանելի կյանք: Ավետարանը կոչում է մարդուն սիրո ծառայության: Այդ կոչին ընդառաջ, դեկտեմբերի 25-ին Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը, հոգևոր հովիվ .....
«Սերը այն միակ ուժն է, որ տրվելով չի սպառվում, այլ ավելանում է»
Դարեր ի վեր, այսօր էլ քրիստոնեական եկեղեցին՝ որպես համայնք, ապրում է և գործում: Թեև կան մարդիկ, որ եկեղեցին նույնացնում են հոգևորականության հետ, այնինչ եկեղեցին նաև այն ժողովուրդն է՝ համայնքը, որ, հաճախելով եկեղեցի, մասնակից է դառնում եկեղեցական կյանքին: Երջանկահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսը քրիստոնեութունը նախ և առաջ եկեղեցական համայնքային կյանք է համարում, ըստ Վեհափառ Հայրապետի՝ եկեղեցին համայնք է և քրիստոնեական հավատքը համայնքային .....
«Մի՛ հապաղիր կարոտյալին բարություն անել»
Սուրբ Գիրքը և հայրաբանությունը բազմիցս հորդորում են ապրել և գործել ներկայում՝ փառաբանելով Պարգևատուին օրվա պարգևների համար: Պարգևատուի կողմից մարդուն շնորհված օրվա հերթական պարգևներից է բարին գործելու հնարավորությունը, որը ջանում է բաց չթողնել Տիրոջ խոսքին հետամուտ անձը: «Մի՛ հապաղիր կարոտյալին բարություն անել, երբ քո ձեռքը կարող է օգնել նրան: Չասես թե՝«Գնա՛, կգաս, վաղը կտամ», մինչդեռ կարող ես բարություն անել, քանի որ չգիտես, .....
«Անտարբերությունը հոգու կաթված է և վաղաժամ մահ»
Դեկտեմբերի 7-ին, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Ղազարյան Արաքսյային (35 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանի ընտանիքը: Արաքսյան իր երկու որդիների՝ Ռաֆայելի (13 տ.) և Մհերի (9 տ.) հետ վարձակալությամբ բնակվում է Արմավիր քաղաքի Սիլիկյան 23/5 հասցեում: Ամուսնալուծվելուց հետո վեց .....
Սիրո բարձրագույն աստիճանը
Մարդուն շնորհված աստվածային մեծագուն պարգևներից է ազատությունը, և մարդն ազատ է ապրելու այնպես, ինչպես կցանկանա: «Աստված կանչեց ձեզ, որ ազատ լինեք. նայեցե՛ք միայն, որ այդ ազատությունը մարդկային ցանկությունները կատարելու պատրվակ չդառնա, այլ սիրով ծառայեցե՛ք միմյանց» (Գաղատ. 5:13): Աստվածապարգև ազատությունն աստվածահաճո կերպով գործածելու լավագույն ուղին, ըստ Պողոս առաքյալի, սիրո ուղին է: Ս. Հովհան Ոսկեբերանը նշում է, որ մերձավորին անկեղծ .....
Սիրո ծառայության պտուղները
Քրիստոսահիմն եկեղեցին երկրի վրա շարունակողն է այն փրկարար առաքելության, որին կոչվեց ի Քրիստոս: Եկեղեցին իր ծառայական կերպի մեջ ապրում է և գործում՝ սնելով և նպաստելով իր զավակների հոգևոր աճին: Սիրո ծառայության ոգին ուներ մի վանական, ով աղոթում էր Աստծուն՝ խնդրելով. «Տեր իմ Աստված, օգնի՛ր ինձ ոչ թե մխիթարություն փնտրելու, այլ մխիթարելու մեջ,  ոչ թե սեր փնտրելու, այլ սիրելու մեջ, քանի որ տալով է, որ ստանում ենք, ներելով է, որ ներվում ենք .....
«Ով սիրում է Ինձ, կգործադրի Իմ խոսքերը»
Աստվածաշունչ մատյանը կոչում է մարդուն աստվածնմանության՝ նմանվեցե՛ք Աստծուն, որպես Նրա սիրելի որդիներ, և շարժվեցե՛ք սիրով (Եփես. 5:1): Քրիստոնյայի համար գերնպատակ է աստվածնմանության ուղով ընթանալը, Քրիստոսով զգեստավորվելը, ինչը, ըստ Պողոս առաքյալի, սկիզբ է առնում վերստին ծննդյամբ. «Մի անգամ որ Քրիստոսին միանալով մկրտվեցիք, այսուհետև Քրիստոսն է, որ ապրում է ձեր մեջ» (Գաղատ. 3:27): Որքան քրիստոնյան ձգտում է նմանվել իր Նախապատկերին, այնքան .....
Եկեղեցին խնդություն է ապրում իր զավակների սիրո միությամբ
«Մեր հայրը Սուրբ Ավետարանն է, իսկ մայրը՝ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին»,- ասել է հայ պատմագիր Եղիշեն: Եկեղեցին մեր մայրն է դառնում հոգևոր ծննդյամբ՝ մկրտությամբ, որից հետո էլ Մայրը չի դադարում իր զավակներին խնամելուց՝ հոգալով նրանց հոգու և մարմնի կարիքները: Հոգատար Մայրը մեծ խնդություն է ապրում՝ տեսնելով Քրիստոսին միավորված իր զավակների սերը, ուշադրությունն ու հոգատարությունը միմյանց նկատմամբ: Զավակները ևս մեծ ուրախություն են ապրում, .....
«Սերը բուսնում է առաքինի հոգիների մեջ»
Նոյեմբերի 30-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, սոցիալական ծրագրերի շրջանակներում, Եղիազարյան Գևորգին (41 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանի ընտանիքը: Գևորգն իր մոր՝ Հարությունյան Անուշի (63 տ.) հետ բնակվում է Էջմիածնի քաղաքի Հ. Հակոբյան 3-րդ փակուղի 8-րդ տ. հասցեում: Գևորգը հենաշարժողական խնդիր ունի: «Երկու տարի առաջ կոտրել էի ոտքս, սկզբնական .....
«Պատմվե՞ց քեզ, ո՛վ մարդ, թե ի՛նչ է բարին և ի՞նչ է ուզում քեզնից Տերը»
Նոյեմբերի 29-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Ոսկանյան Սիրանուշին (30 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանի ընտանիքը: Ինը հոգուց բաղկացած Ոսկանյան ընտանիքը բնակվում է Էջմիածին քաղաքի Մաշտոց փողոցի 13 հասցեում գտնվող երկու սենյականոց խոնավ բնակարանում, որ զուրկ է կեցության համար տարրական պայմաններից: Սիրանուշը նշեց, որ ձմռանը խոնավության պատճառով .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․