Գրքեր

Թեմատիկ Քարոզներ
Կենդանի ջուրը
«Ոչ մի մարդ երբեք այնպես չի խոսել, ինչպես այն մարդը» (Հովհ․ 7․46)։ Հիսուսի կյանքի սկիզբը մի նոր թվական բացեց Իսրայելի կրոնական պատմության մեջ և որոշ ժամանակ անց էլ նոր թվագրումը եղավ ամբողջ տիեզերքի պատմության համար: Հիսուս Քրիստոսի միջոցով կրոնական մտածումներն ու հավատալիքները հրեական և հեթանոսական ծեսերի կեղևից մաքրվեցին ու դրվեցին բուն հոգևոր տիրույթի մեջ: Եվ դարեր շարունակ հոգևորապես թմրած մարդկային գիտակցությունը Փրկչի .....
Եկե՛ք ինձ մոտ
«Եկե՛ք Ինձ մոտ, բոլոր հոգնածներդ ու բեռնավորվածներդ, և Ես ձեզ կհանգստացնեմ» (Մատթ․11։28)։ Ինչպիսի՜ ներշնչող ձայն, ինչպիսի՜ քաղցր հրավեր, որ հնչում է դարերի խորքից՝ առանց կորցնելու իր վստահ շեշտադրությունը: Այդ հրավերը Փրկչի՝ այս աշխարհում ունեցած կարևորության արտահայտումն է, մի ամբողջ զոհողության, մարդասիրական անպարագրելի շնչի ու աստվածային գործնական սիրո ավետարանացումը: Աշխարհը, սակայն, այնքա՜ն զբաղված է ինքն իրենով, որ դժվարությամբ .....
Սեր
(Չորրորդ քարոզ) «Սերը...․ չար բան չի խորհում, անիրավության վրա չի ուրախանում, այլ ուրախանում է ճշմարտության վրա» (Ա Կորնթ. 13։5-6)։ «Այն ամենը, ինչ կկամենաք, որ մարդիկ ձեզ անեն, այդպես և դո՛ւք արեք նրանց, որովհետև ա՛յդ իսկ են Օրենքն ու մարգարեները» (Մատթ․ 7։12)։ Բարոյական սքանչելի սկզբունքներ կան, որոնք որևէ սահմանով չեն սահմանափակվում. դրանք տիեզերեկան են, և ժամանակ չեն ճանաչում, քանի որ հավիտենական են: Նմանատիպ սկզբունքներից .....
Սեր
(Երրորդ քարոզ) «Սերը...․ չի ամբարտավանանում, չի գոռոզանում, անվայել վարմունք չի ունենում...․ բարկությամբ չի գրգռվում» (Ա Կորնթ. 13.4-5)։ «Եթե քո եղբայրը մեղանչի, սաստի՛ր նրան...․ և եթե յոթն անգամ մեղանչի քո դեմ...․ և զղջա...․ ների՛ր նրան» (հմմտ. Ղուկ․ 17․4-5)։ Պողոս առաքյալի՝ կորնթացիներին ուղղված նամակի 13-րդ գլխում կատարելապես վերլուծված սիրո ստորոգելիները մեր ընկերական փոխհարաբերությունների տիրույթ տեղափոխելով՝ ականատես ենք .....
Սեր
(Երկրորդ քարոզ) «Սերը չի նախանձում...․ իրենը չի փնտրում» (Ա Կորնթ. 13.4-5)։ «Ձեզնից ով կկամենա առաջին լինել, ձեր ծառան պիտի լինի» (Մատթ․ 20․27)։ Սիրո հատկությունների շարքին անդրադառնալ շարունակելու համար ձեր ուշադրությունն եմ հրավիրում Զեբեդյան երկու առաքյալների դեմ նրանց առաքելակիցների ունեցած բարկության վրա: Քրիստոս ավարտել էր Իր պտույտն ամբողջ Հրեաստանում և մի վերջին անգամ վերադառնում է Երուսաղեմ: Այդ ճամփորդությունից .....
Սեր
«Սերը համբերող է, քաղցրաբարո է» (Ա Կորնթ. 13.4)։ «Մեղքերը կներվեն սրան, որովհետև ուժգին սիրեց» (Ղուկ․ 7․47)։ Ինչպես որ յուրաքանչյուր քրիստոնյա էլ գիտի, մեր Տեր Հիսուս Քրիստոսի, Նրա հավատքի և Ավետարանի մեծագույն վարդապետությունն ու բարոյական արժեքները հիմնված են մեկ գաղափարի վրա և պտտվում են դրա շուրջը։ Այդ գաղափարը համայն աշխարհի արարածների կապն ու ոգին է, որով ամենքը ձգտում են իրար և միմյանց են ձուլվում մի գերբնական, ամենախորհրդավոր .....
Քրիստոսի հարությունը
«Եթե հարություն առաք Քրիստոսի հետ, ապա փնտրեցե՛ք վերին բաները, այնտեղ, ուր Քրիստոս նստած է Աստծու աջ կողմը»: «Հարյավ» բառը մի քանի նշանակություն ունի․ այն երբեմն ցույց է տալիս մարդու նստած կամ ընկած տեղից վեր կենալը, ինչպես, օրինակ, այս պարագայում․ «Սողոսը գետնից վեր կացավ, սակայն բաց աչքերով իսկ ոչ ոքի չէր տեսնում» (Գործք 9․8)։ Քնած տեղից արթնանալն ու վեր կենալը ևս այս բառով են բնութագրվում, զորօրինակ․ «Վա՜յ նրանց, .....
Հավատք և գործ
«Ոչ ամեն մարդ, որ Ինձ «Տե՜ր, Տե՜ր» է ասում, Երկնքի արքայություն կմտնի, այլ նա՛, ով կատարում է կամքը Իմ Հոր, որ երկնքում է» (Մատթ.7.21): Հիսուս՝ մարմին առած անձնուրացությունն ու սիրո մեծագույն առաքյալը, Երանությունների լեռան բարձունքին, ձիթենիների լռին ու խաղաղավետ պուրակների ստվերների ներքո Իր աշակերտների նորակազմ խմբի կողմից շրջապատված, վարդապետում ու հրահանգում էր նրանց ձեռնամուխ լինել հոգիների փրկության այս փխրուն և դժվարին .....
Հավատք և սեր
«Հավատը, որ սիրով է գործում...» (Գաղ. 5։6): Հավատքը և սերն այն զույգ ճառագայթներն են, որոնք լուսավորում են աշխարհն ու կյանքը: Կրոնն իր էությամբ հավատքի զորությունն է, սերը նույն ինքը՝ կյանքն է: Նա, ով այդ երկու զորություններն իր անձի մեջ չի միաձուլում, անհաստատ հիմքերի վրա է դնում իր կրոնական կյանքը՝ բացառելով հոգևոր մարդու զարգացման հնարավորությունը: Որևէ այլ կրոն այնպիսի խորությամբ չի միավորում, չի գրկախառնվում այդ զույգ աղբյուրներին, .....
Հայոց քրիստոնեությունը
Եվ մեր առաջին Լուսավորիչների՝ Թադեոս ու Բարդուղիմեոս սրբազան առաքյալների և մեր երկրորդ Լուսավորիչ սուրբ Գրիգոր Հայրապետի բարեխոսությամբ․․․ (Մաղթանք, «Քրիստոս Աստված մեր»)։ Քրիստոնեության առաջին դարում աշխարհը տակնուվրա եղավ նախկինում նմանը չունեցող այն գաղափարների հոսքով, որոնք առաջին հայացքից շա՜տ տկար արարածների՝ ձկնորսների շնորհիվ իրենց հետքը թողեցին անգամ ամենահեռավոր անկյուններում։ Երբ այդ հոսքը հայերին հասավ, բուռն .....
Հավատք
«Մխիթարեցե՛ք, մխիթարեցե՛ք Իմ ժողովրդին,- ասում է Աստված,- դուք՝ քահանաներդ,  Երուսաղեմի սրտո՛վ խոսեցեք և մխիթարեցե՛ք նրան, որովհետև նա լի է տառապանքով։ Թող նրա մեղքերին թողություն լինի, քանզի իր մեղքերի համար նա Տիրոջ կողմից կրկնակի հատուցում ստացավ» (Ես. 40.1-2): Աստված Իր ժողովրդին հոգևորապես մխիթարելու և սփոփելու կոչումը հանձնում է Իր Եկեղեցու պաշտոնյաներին՝ քահանաներին, այսինքն՝ քահանայական նվիրապետության բոլոր ներկայացուցիչներին՝ .....
Մարդկանց հարությունը
Մայիս է՝ ամենագեղեցիկ ու սիրելի ամիսը: Զուր չեն բանաստեղծները կարծում, որ արարչագործ Աստված այս ամսում ստեղծեց աշխարհը: Իր կյանքի ընթացքում ո՞վ երբևիցե չի փորձել այդ ամիս, պայծառ արևի շողերի ներքո դուրս գալ բնության գիրկ՝ դեպի գյուղի անքուն պահապան լեռան լանջը: Ինչպիսի՜ սքանչելիքներ, ինչպիսի՜ բերկրանք: Բնությունն արթնացել է իր բոլոր պերճանքներով ու զարդերով և տիեզերքի զարթոնքն է իրականացնում: Դաշտերն ու լեռներն իրենց երփներանգ գույներով, .....
Ի ծնե կույրը
«Ես եմ աշխարհի լույսը» (Հովհ. 9։5): Կյանքի խավարը լուսավորող այն պայծառ ջահն է Հիսուս, որ շրջում էր Հրեաստանում մահվան ստվերի մեջ նստողներին լուսավորելու և տգիտության խավարը փարատելու համար: Հիսուս Իր կյանքի ընթացքում մշտապես քաղցրաբարո եղավ՝ Իր ապրած օրերը նվիրելով միայն բարիք գործելուն և լուսավորելուն, մխիթարեց, դաստիարակեց, մարդուն սրտով ու մտքով բարձրացրեց, արդարացրեց ու սրբեց նրան Իր Հորն ընծայելու համար: Մեր Փրկիչը երբևէ .....
Խորհրդածություն Մատթեոսի Ավետարանի 7-րդ գլխի վերաբերյալ
«Մի՛ դատեք, որ Աստծուց չդատվեք, որովհետև ինչ դատաստանով որ դատեք, նրանով եք դատվելու, և ինչ չափով, որ չափում եք, նրանով պիտի չափվի ձեզ համար: Ինչո՞ւ քո եղբոր աչքի մեջ շյուղը տեսնում ես, իսկ քո աչքի մեջ գերանը չես տեսնում, կամ ինչպե՞ս քո եղբորն ասում ես՝ «թո՛ղ որ հանեմ այդ շյուղը քո աչքից», և ահա քո աչքում գերան կա: Կեղծավո՛ր, նախ հանի՛ր քո աչքից այդ գերանը և ապա հստակ կտեսնես՝ քո եղբոր աչքից շյուղը հանելու համար: Մի՛ տվեք սրբությունը .....
Խորհրդածություն Մատթեոսի Ավետարանի 6-րդ գլխի վերաբերյալ
«Զգո՛ւյշ եղեք, որ ձեր ողորմությունը մարդկանց առջև չանեք, որպես թե այն լիներ ի ցույց նրանց, այլապես վարձ չեք ընդունի ձեր Հորից, որ երկնքում է: Այլ երբ ողորմություն անես, փող մի՛ հնչեցրու քո առջև, ինչպես անում են կեղծավորները ժողովարաններում և հրապարակներում, որպեսզի փառավորվեն մարդկանցից:  Ճշմարիտ եմ ասում ձեզ, ա՛յդ իսկ է նրանց վարձը: Այլ երբ դու ողորմություն անես, թող քո ձախ ձեռքը չիմանա, թե ինչ է անում քո աջը, որպեսզի քո ողորմությունը .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․