Գրքեր

Թեմատիկ Քարոզներ
Երբ Քրիստոս քեզ համար կդառնա ամեն ինչ
Օրերս մի տղամարդ զանգահարեց ինձ ու հարցրեց, թե իրավունք ունի արդյո՞ք Սուրբ Հաղորդություն ստանալու, քանի որ ընկերների հետ վիճաբանել է եկեղեցական որոշ հարցերի շուրջ: Զանգահարողն ասաց, որ ընկերները ոչ մի կերպ համաձայնության չէին գալիս իր հետ և դա սարսափելի բարկացրել էր նրան: - Այդ ի՞նչ ես ասում, որդյա՛կ: Մի՞թե չէի խնդրել, որ չվիճես այդ հարցերի շուրջ: Չի՛ կարելի ուրիշին համոզելու համար ափերից դուրս գալ ու վիճել հանուն Քրիստոսի: Մարդկանց հանգիստ .....
Քրիստոս հարյավ ի մեռելոց, իսկ ե՞ս
Զատկից հետո երեխաների մոտ՝ դասարան մտա: Նրանք գիտեն, որ հոգևորական և աստվածաբան լինելով՝ իրենց անպայման պետք է «Քրիստոս հարյավ ի մեռելոց ասեմ»-ով ողջունեմ: Եվ ահա՛ ներս մտա, սակայն միտումնավոր որոշեցի ոչինչ չասել նրանց: Ուղղակի ողջունեցի ու հարցրեցի. - Ինչպե՞ս եք, ի՞նչ եք անում: Եվ աշակերտներից մեկն ինձ ասաց. - Հա՛յր, պետք է ասել «Քրիստոս հարյավ ի մեռելոց»: - Օրհնյալ է հարությունը Քրիստոսի: - Բայց Դուք չասացիք: - Այո՛, չասացի: Մյուս .....
Չսպասված օրը և ժամը
«Զգույշ եղեք ինքներդ ձեզնից. գուցե ձեր սրտերը ծանրանան զեխությամբ և հարբեցողությամբ ու աշխարհիկ հոգսերով. և հանկարծակի հասնի ձեր վրա այն օրը. որովհետև այդ օրը որոգայթի նման պիտի հասնի այն ամենքի վրա, որոնք բնակվում են երկրագնդի ամբողջ երեսին» (Ղուկ. 21:34-35): Մեր սուրբ վարդապետ Գրիգոր Տաթևացին ասում է, որ մարդը միշտ երկրաքարշ է, ավելի արագ և հեշտ է սովորում մեղքը, քան` առաքինությունը: Եվ Աստվածաշնչում Տերն ասաց. «Մարդկանց չար արարքների .....
Աստծո հանդեպ տածած երկյուղածություն
Այսօրվա թեման, որի մասին ուզում եմ խոսել, շատ կարևոր է յուրաքանչյուր մարդու համար, ով իրեն քրիստոնյա ու աստվածավախ մարդ է համարում: Չկա մի այնպիսի մարդ, որին ծանոթ չլինի վախի զգացումը և այս պարագայում շատ կարևոր է տարանջատել մարդկային բազմաբնույթ վախերը՝ Աստծո հանդեպ զգացած երկյուղից: Ձեզանից շատերը լսած կլինեն մի այսպիսի կարծիք, որ մարդուն հավատքի կամ կրոնի մեջ պահողը սպասվող պատժի վախն է՝ թե՛ այս կյանքում և թե՛ հանդերձյալ: Սակայն եկեղեցու .....
Սեր և սիրահարվածություն
Սիրելի երիտասարդներ, Իմ քահանայագործության շրջանին բազմիցս հանդիպեցի երիտասարդ զույգերի հետ և նույնիսկ երկար տարիներ ապրող ամուսինների, որոնք ճիշտ չըմբռնելով սիրո և սիրահարվածության տարբերությունը՝ կանգնում են ամուսնալուծության առջև: Վստահաբար այդ երևույթը այսօր միայն Հայաստանում տարածում չի գտել, այլ՝ ողջ աշխարհում: Եվ հիմնականում դրսից ներմուծված կեղծ գեղեցիկ բարքերն են պատճառը՝ մեր ընտանիքների քայքայման: Բոլորս էլ գիտենք, .....
Համբերություն հանուն Քրիստոսի հավատքի
«Իսկ համբերությունը թող դրսևորվի լիությամբ, որպեսզի անթերի և կատարյալ լինեք , ոչ մի բանով պակաս չլինեք» (Հակ. 1:4)։ Այսօր պետք է խոսեմ մի երևույթի մասին, որը շատ կարևոր է յուրաքանչյուր քրիստոնյայի կյանքում, ինչի բացակայության պատճառով մենք չենք կարողանում ամրանալ մեր հավատքի մեջ: Դա համբերությունն է:             Ինչպե՞ս ձեռք բերել համբերություն: Մարզե՞լ այն մեր մեջ, թե՞ Աստծուց խնդրել: Բոլորս էլ մեր կյանքում ունեցել .....
Ինչու՞ մահացավ Հիսուս Քրիստոս
Ահա այն հարցը, որը վստահ եմ գոնե մեկ անգամ հնչել է յուրաքանչյուր քրիստոնյայի սրտում, քանզի դրա պատասխանը հանդիսանում է քրիստոնեական ճշմարիտ հավատքի հիմնաքարը: Եկեք մի պահ մտովի տեղափոխվենք դարերի խորքն ու պատկերացնենք այդ տեսարանը: Ինչպես հռոմեացի հռետոր Ցիցերոնն է գրում. <<խաչելությունը ամենադաժան և սարսափելի տանջանքն է>>: Խաչելությունից առաջ նախ Հիսուսին մերկացնում և կապում են սյունից: Ծեծում մտրակներով, որոնք ունեին չորս .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․