Գրքեր

Թեմատիկ Քարոզներ
Երկրաշարժ, բայց ոչ սրտաշարժ
«Աստված ապավենն ու զորությունն է մեր և մեր օգնականը մեզ հասած խիստ նեղությունների մեջ: Ուստի մենք չենք վախենա, երբ երկիրը ցնցվի, և լեռները ծովի խորքը տեղափոխվեն»: «Զորությունների Տերը մեզ հետ է. Հակոբի Աստվածն ապաստան է մեզ համար» (Սաղմ․ 46։1-2, 12)։ Հայաստանի քաղաքներից Լենինականի և շրջակա 37 գյուղերի՝ երկրաշարժի հետևանքով ավերվելը մեզ ամենքիս խոր ցավ պատճառեց և մի նոր վերք ավելացրեց մեր սրտին։ Հետզհետե մեզ հասնող հեռագրական .....
Որպես լույսի որդիներ
«Որովհետև, թեպետև մի ժամանակ խավար էիք, հիմա լույս եք ի Տեր. ընթացե՛ք ինչպես լույսի որդիներ» (Եփես․ 5։8)։ Առաքյալը Եփեսոսի՝ քրիստոնյա դարձած բնակչությանն է ուղղում իր նամակն ու խոսքերը: Անշուշտ նրանք սկզբում հեթանոսներ էին և հետո միայն դարձան քրիստոնյա: Հետևաբար սուրբ առաքյալը, այդ բազմության կյանքին տեղյակ ու շատ մոտից ծանոթ լինելով, կարծես թե այդքան էլ գոհ չէ նրանց բարոյական կենցաղավարությունից: Ահա թե ինչու առաքյալը վերլուծում .....
Անձնադատությունը
«Ով որ բարձրացնում է իր անձը, կխոնարհվի, և ով որ խոնարհեցնում է իր անձը, կբարձրացվի» (Ղուկ․ 18։14)։ Սուրբ Ավետարանի այսօրվա ընթերցումը մեզ վերստին հիշեցնում է տիրական այն վճիռը, որի ճշմարտացիությունը շատերն անձնապես են փորձել և համոզվել դրանում: Հիսուս Իր սովորության համաձայն նախ մի առակ պատմեց, ապա բարոյական այս մեծ դասը տվեց Իր ունկնդիրներին, որոնց շարքերում կային նաև իսկապես մեծամտացողներ և ուրիշներին արհամարհողներ: Սեփական .....
Իրական մարգարիտը
«Գնաց վաճառեց իր ամբողջ ունեցածը և այդ մարգարիտը գնեց» (Մատթ․ 13։46)։ «Երանիների» լեռան վրա Հիսուսի առաջին իսկ քարոզությամբ աշխարհի թշվառությունը, քաղցը, սուգը, ծարավն ու որբությունը մոռացած մարդկանց բազմությունն այժմ այլ իրականություն էր տեսնում, այլ ճշմարտություն էր լսում և այնքա՜ն էր խանդավառվում այդ իրական պատկերից, որ փափագում էր անմիջապես ներս մտնել այդ շրջանակից և այնտեղ միայն հագեցնել իր հայրերի դարեր ի վեր սնուցած .....
Խնամքը
«Իսկ եթե մեկը յուրայիններին և մանավանդ ընտանիքին խնամք չի տանում, հավատն ուրացել է և ավելի չար է, քան անհավատը» (Ա Տիմ. 5։8)։ Երեսուն տարի շարունակ նեղություններով ու դժվարություններով ապրած մեկը հավիտենական քաղաքի խորքերից հիշում է իր հավատացյալներին, որոնց հոգիները կրթելու համար մեծ վիշտ էր կրել, և նրանց հանձնում է իր հավատարիմ աշակերտ Տիմոթեոսին, որպեսզի վերջինս խնամի ու իր խոսքերով օգնի նրանց: Հիսուս Քրիստոսի սիրով բռնկված .....
Տիրոջ Հոգին
«Տիրոջ Հոգին Ինձ վրա է, դրա համար իսկ օծեց Ինձ, Ինձ ուղարկեց աղքատներին ավետարանելու» (Ղուկ. 4.18)։ Հիսուս եկավ Նազարեթ, որտեղ Նա մեծացել էր, և ըստ Իր սովորության՝ գնաց ժողովարան: Եվ երբ Նրա ձեռքը տվեցին Եսայի մարգարեի գիրքը, որ կարդա, բացվեց ճիշտ այն գլուխը, որտեղ գրված է. «Տիրոջ Հոգին Ինձ վրա է, և օծեց Ինձ, որ աղքատներին ավետարանեմ» (Եսայի 61.1): Եսայի մարգարեի այս ակնարկությունը խոստացյալ Մեսիայի գալստյան մասին էր, և Հիսուս Իր քարոզությունը .....
Արդարությունը
«Երանի՜ նրանց, որ քաղցն ու ծարավն ունեն արդարության, որովհետև նրանք պիտի հագենան» (Մատթ․ 5․6): Հիսուս Իր անմահ խոսքերով ցնցել ու փոխակերպել է աշխարհը։ Նրա խոսքերի աստվածային զորության և անզուգական դրոշմի առջև ստիպված է խոնարհվել ամենաթերահավատ մարդն անգամ։ Նրա սքանչելի խոսքերից մեկն էլ իմ ընտրած այս բնաբանն է, որը կուզեի բացատրել ձեզ և դրանից լույսի ու իմաստության գանձեր բխեցնել։ Առաջին հերթին, աստվածային Փրկչի այս հավաստիացման .....
Պողոս առաքյալի հովվական նամակները
«Պատերազմեցի բարի պատերազմը, ավարտեցի ընթացքս, պահեցի հավատը» (Բ Տիմ․ 4․7)։ Հաճախ լսում եմ, որ ասում են, թե իբր բարեպաշտությունը ոչ միայն չի կարողանում ապահովել մարդու ազատ զարգացումը, այլև խոչընդոտում է նրա զարգացմանը, և իբր բարեպաշտ նկարագիր ունեցող անձինք մշտապես որևէ բան են կորցնում իրենց բարոյական գեղեցկությունից։ Սրանից ավելի սխալ կարծիք չի կարելի անգամ երևակայել։ Բավական եմ համարում Իսրայելի պատմությունից մի քանի բարեպաշտ .....
Ներումը
«Ներեցե՛ք, և ներում պիտի գտնեք» (Ղուկ․ 6.37)։ Իսկապես, բոլորս էլ կարիք ունենք լսելու Տիրոջ այս խոսքը․ «Ներեցե՛ք, և ներում պիտի գտնեք»։ Բոլորս էլ կարիք ունենք Աստծու ներման, ինչպես նաև՝ ներելու միմյանց։ Արդյոք Ձեր մեջ կա՞ն այնպիսիք, որոնք իրենց սիրելիներից, ծանոթներից, իրենց մտերիմ համարողներից վիրավորված ու սառած լինեն։ Ձեզ ամենքիդ, առանց բացառության և առանց զանազանության, մեկ անգամ ևս պիտի հիշեցնեմ Հիսուսի այս վսեմ ու բացարձակ .....
Պետրոս առաքյալի առաջին ընդհանրական նամակը
Եվ բոլոր շնորհների Աստվածը, որ ձեզ կոչեց իր հավիտենական փառքին Քրիստոս Հիսուսի միջոցով, և որին մի փոքր ժամանակ չարչարակից պիտի լինեք, թող հաստատահիմն դարձնի ձեզ (հմմտ. Ա Պետ. 5. 10)։ Աստվածային շնորհի հայտնությունների մեջ այնպիսի հուզիչ ու գրավիչ դեպք չգիտեմ, քան այն, որ Աստված դժբախտ մեղավորների «վերականգնումով» ոտքի կանգնելու առիթ է տալիս բոլոր նրանց, ովքեր միևնույն դժբախտ ու մեղավոր կացության մեջ են հայտնվել: Այդպիսով Աստված ոչ .....
Կարգապահությունը
«Եվ ամեն ինչը կարգ ու կանոնով թող լինի» (հմմտ. Ա Կորնթ. 14.40)։ Կորնթոսի Եկեղեցում ոչ միայն լեզվախոսության հարցը, այլև կանանց խոսելու իրավունքի խնդիրը բավականին շփոթություն ու անկարգություն էր առաջացրել, ուստի Պողոս առաքյալը կարիք է զգացել այս երկու հարցերի վերաբերյալ զգուշացնող ու կարգապահական հանձնարարականներ տալու: Նա, բացատրելուց հետո, որ լեզվախոսության շնորհը չպիտի չարին ծառայեցվի, և որ կանայք չպիտի խոսեն Եկեղեցում, անկարգությունների .....
Ազգի մեծությունը
«Արդարությունը բարձրացնում է ազգը» (Առակ. 14.34)։ Հայրենիքից մեզ հասած թերթերը նկարագրում են մեր հայրենակիցների անդուլ ջանքերն ու աշխատանքը, որոնց շնորհիվ մեծապես առաջ է գնում վերաշինության գործը: Այդ մխիթարական լուրերը սփյուռքում ապրող հայերիս համակրանքն են առաջացնում Հայկական Խորհրդային Հանրապետության գործելակերպի հանդեպ: Իսկապես, հայի համար հայրենասիրությունը ընտանեկան ավանդույթ և միաժամանակ նվիրական պարտականություն է: .....
Եկեղեցին և երգեցողությունը
«Խոսե՛ք միմյանց հետ սաղմոսներով, օրհներգություններով և հոգևոր երգերով, որպեսզի երգեք և ձեր սրտերում սաղմոս ասեք Տիրոջը» (Եփես. 5:19): Արդեն երկար ժամանակ է, ինչ խոսվում է Եկեղեցու ծիսական պաշտամունքի կրճատման մասին: Թերթերն ու հանդեսները ավելի կամ նվազ հաճախականությամբ անդրադառնում են այդ թեմային, և հարցն օրակարգի խնդիր է դարձել: Ոմանք առաջարկում, փորձում և նույնիսկ համարձակվում են փոփոխություններ անել: Այդ պահանջը մեզ բնական և օրինավոր .....
Հետմահու կյանքը և դրա ապացույցները
«Մարդ թե մեռնի, կապրի՞ դարձյալ» (Հոբ 14:14)։ «Հիսուս Քրիստոս կործանեց  մահը և լուսավոր դարձրեց կյանքն ու անմահությունը Ավետարանի միջոցով» (Բ Տիմ. 1:10)։ Հետմահու ապրելու հարցը որքան հին, նույնքան էլ այժմեական է: Ամեն ոք ցանկանում է իմանալ՝ մահվանից հետո կյանքը շարունակվո՞ւմ է: Հիմար են բոլոր նրանք, ովքեր այս հարցով չեն հետաքրքրվում: Մեր կյանքում այնպիսի դժխեմ պահեր են գալիս, որ ստիպված ենք լինում Հոբի պես հարցնելու. «Մարդ թե .....
Հեզերը
«Երանի՜ հեզերին, որովհետև Նրանք երկիրը կժառանգեն» (Մատթ. 5:5)։ Մեր այս դարում ո՞վ է հավատում այսպիսի մի խոսքի. «Երկիրը հեզերի ժառանգությունն է…»: Արդյո՞ք տեսնված բան է, որ հեզերը ժառանգեն երկիրը: Ամեն օր և մանավանդ այս օրերին երկրում ի՞նչ ենք տեսնում: Մի՞թե չենք տեսնում, որ հեզերն անդադար չարչարվում են բռնակալներից, իրենց դիրքից զրկվում և վտարվում են ավելի զորավորների ու ճարպիկների պատճառով: Այս իրականությունը տեսնելուց .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․