Գրքեր

Թեմատիկ Քարոզներ
Բարսեղ եպիսկոպոս Կեսարացու պատասխան նամակը՝ Մեծն Դիոդորոս Անտիոքացի երեցին
Մեզ հասավ այն գրությունը, որը «…Դիոդորոսից» խորագիրն ուներ, սակայն այդ գրությունը մեզ հասցնող պատգամաբերի խոսքը վայելչությամբ չէր զիջում քո խոսքին, Դիոդորո՛ս: Ինձ այնպես է թվում, թե այդ պատգամաբերը որևէ հրաշքով քո իսկ կերպարանքն էր առել՝ ունկնդիրներին իր խոսքերի մեջ հավաստիացնելու համար: Սակայն երբ նրան հարցրին, թե՝ եթե մեկի կինը մեռնի, այդ մեկը կարո՞ղ է իր կնոջ քրոջը կնության առնել, նա, թեպետ չդողաց ու չսոսկաց այդ հարցումից, սակայն, .....
Սուրբ Բարսեղ եպիսկոպոսի ճառն այն մասին, որ Աստված չէ չարիքի պատճառը
Բազում են մեզ ուսուցանվող վարդապետության օրինակները, որոնք Դավթի քահանայական սաղմոսների միջոցով ցույց են տալիս, որ ինքը՝ Դավիթը, զորացած էր Սուրբ Հոգով: Մարգարեն, իր կրքերի մասին մեզ պատմելով և իր առաքինասեր կյանքից օրինակներ բերելով, այդ առակավոր խոսքերի միջոցով մեզ հայտնապես ուսուցանում է համբերություն ունենալ, երբ, օրինակ, ասում է. «Տե՜ր, որքա՜ն շատացան ինձ նեղողները» (Սղմ. Գ 2): Երբեմն էլ սաղմոսերգուն Աստծու բարերարության հետ .....
Բարսեղի և Գրիգորի տեսությունը ուղղափառ հավատքի մասին
Բարսեղ. «Ես ունա՞կ եմ արդյոք պատմելու Որդու՝ նախքան աշխարհի լինելը ունեցած գոյության մասին»: Գրիգոր. «Յուրաքանչյուր ոք անկարող է պատմել, քանի որ ամենքն էլ Հորից և Որդուց հետո են գոյություն առել, մինչդեռ նախքան աշխարհի լինելը Որդու գոյության մասին պատմելու համար անհրաժեշտ ու հարկավոր է, որ այդ պատմողը գոյություն ունենար Որդու լինելուց էլ առաջ, որպեսզի կարողանար պատմել Նրա ծնունդի մասին, որովհետև Ինքը՝ Հայրը, այդ մասին լռեց .....
Աշխատանքը
«Իմ Հայրը մինչև այժմ գործում է, ուրեմն Ես ևս գործում եմ» (Հովհ․ Ե 17)։ Հիսուս այսպես պատասխանեց բոլոր նրանց, ովքեր Իրեն քննադատում էին շաբաթ օրերին ևս բժշկություններ կատարելու և աշխատելու համար։ Ո՜վ սիրելի ունկնդիրներ, աշխատելն Աստծուն նմանվել է նշանակում, քանի որ Աստված միշտ աշխատանքի մեջ է, ուստի և հարկ է, որ մարդն էլ մշտապես աշխատանքի մեջ լինի։ Համայն տիեզերքը աշխատանքի մեջ է․ ամեն ինչ շարժվում է, հակվում որևէ կետի, միտվում, փոփոխվում։ Երկրի .....
Բարսեղ եպիսկոպոսի պատասխան գրությունը՝ ուղղված Օպտիմոս եպիսկոպոսին
Մեծ ուրախությամբ նկատեցի, որ քո կողմից ինձ մոտ ուղարկված բարի պատանիները իրենց հասակի թելադրանքից էլ ավելի բարեպաշտ էին ու երկյուղած՝ քո հանդեպ, ուստի և իմ վստահությունը մեծ է նրանց նկատմամբ, որոնք քո գիրն ինձ բերելով՝ կրկնապատկեցին իրենց հանդեպ տածած իմ սերը: Իսկ ահա արդեն երբ  ընթերցեցի գրությունդ և այնտեղ ականատես եղա Եկեղեցու հանդեպ քո հոգածու վերաբերմունքին ու նամակումդ առկա աստվածային Գրքերից մեջբերումներին, գոհացա Տիրոջից .....
Մարկոսի կամ Զորության ավետարանը
«Պետրոսը բացեց բերանն ու ասաց… «Դուք ինքներդ գիտեք այդ խոսքը, որը տարածվեց Գալիլիայից սկսած ամբողջ Հրեաստանով մեկ. Հիսուսին, որ Նազարեթից էր. Աստված Նրան օծեց Սուրբ Հոգով և զորությամբ, և որը շրջեց՝ բարիք անելով ու սատանայից բռնված բոլորին բժշկելով, որովհետև Աստված Նրա հետ էր»» (Գործք Ժ 34, 37, 38):  Ի՜նչ գեղեցիկ տեսարան են մեր առջև բացում Գործք Առաքելոցի ԺԲ գլխի 3-17 համարները: Այնտեղ նկարագրվում է Պետրոսի՝ բանտից հրաշքով ազատվելն .....
Սուրբ Բարսեղի նամակը Նազիանզի եպիսկոպոս Գրիգոր Աստվածաբանին կրոնավորական վարքի մասին
Ե՛վ քեզ գրելով, և՛ լուռ լինելով՝ մենք մեր սրտում քո բարեզարդության հիշատակը հաստատուն ենք պահում և աղոթում Տիրոջը, որպեսզի Նա քեզ բարի ընթացքով կենցաղավարելու շնորհն անի, քանի որ դու իսկ ես ընտրել այդ ճանապարհը, որը, ճշմարտաբար ասած, փոքր քայլ չէ, այլ բարի լուր, որի մասին արժե խոսել: Ավետարանում նկարագրված կենցաղավարությունն, առհասարակ, ամենքի համար է, սակայն մինչև իսկ ամենափոքր հարցերում Աստծու խոսքի պահպանությունն ու գրվածներից մի փոքր .....
Մի՛ դատեք
«Մի՛ դատեք, որ չդատվեք, որովհետև ինչ դատաստանով որ դատեք, նրանով եք դատվելու» (Մատթ․ Է 1-2)։ «Այսուհետև միմյանց չդատե՛նք» (Հռոմ․ ԺԴ 13)։ Առանց չափազանցելու կարող եմ ասել, որ մենք մեր կյանքն անցկացնում ենք մեր նմաններին դատելով։ Մենք առավոտից մինչ երեկո նստում ենք դատավորի աթոռին ու մեր առջևով հերթով անցկացնում ենք բոլոր ամբաստանյալներին՝ ամենամտերիմ անձանցից սկսած մինչև այնպիսի անձինք, որոնք ղեկավարում են ազգի ճակատագիրը: .....
Սուրբ Բարսեղ եպիսկոպոսի ճառը հարյուր տասնհինգերորդ (ՃԺԵ) սաղմոսի մասին
«Հավատացի, որով էլ խոսեցի, և հույժ խոնարհ եղա: Զարմանքիս մեջ ասացի. «Ամեն մարդ սուտ է»» (Սղմ. ՃԺԵ 1-2): Հավատն է, որ առաջնորդում է Աստծու խոսքերն ըմբռնելուն. հավատը, և ոչ թե՝ հրաշքը: Հավատը վեր է ամեն մի բնական օրենքից և մարդու հոգին բարձրացնում է դեպի Աստված: Այդ ա՛յն հավատն է, որը ո՛չ թե երկրաչափական երկարությամբ կամ լայնությամբ է որոշվում, այլ որը բնորոշվում է Սուրբ Հոգու զորությամբ լեցուն լինելով: «Նազովրեցի Հիսուս Քրիստոսի .....
Ո՞ւր է քո Աստված
«Ո՞ւր է քո Աստված» (Սաղմ. ԽԲ 4): Այս հարցումը, թե՝ «ո՞ւր է քո Աստված», փոխ եմ առել քառասուներկուերրորդ սաղմոսից: Այս հարցումը չի պատկանում սաղմոսերգուին, այլ՝ նրա թշնամիներին: Այս սաղմոսն արտահայտում է բաբելացիներից պարտված ու գերեվարված Իսրայելի ժողովրդի տրտունջները: Այս հարցումը հեթանոս հաղթողների կողմից ուղղված էր այն պարտվածներին, որոնք հավատացյալներ ու ճշմարիտ Աստծու երկրպագուներ էին: Սաղմոսի երեք տների միջոցով սաղմոսերգուն .....
Սուրբ Բարսեղ եպիսկոպոսի ճառը հարյուր տասնչորսերորդ (ՃԺԴ) սաղմոսի մասին
Վաղ ժամանելով քահանայական այս վկայատեղին և այս գիշերվա ժամին վկաների բարեխոսությամբ Աստծու հետ «հաշտվել» փորձելով՝ ժուժկալությամբ սպասե՛ք մինչև մեր խմբի մնացյալ անդամների՝ վաղը միջօրեին մեզ միանալը։ Արդ, ձեզ քնից ու հանգստից ավելի մեծ վարձ է վերապահված՝ սուրբ վկաների պատվին արժանանալն ու Աստծու ծառայությանը սպասավորելու կոչումը։ Իսկ ինչ վերաբերում է մեր այստեղ ժամանելուն, ապա մի՛ սրտնեղեք հեռավորությունից և ձեր ժամանակը զուր .....
Մատթեոսի կամ թագավորության ավետարանը
«Հիսուս շրջում էր Գալիլիայի բոլոր կողմերը… և քարոզում էր արքայության Ավետարանը» (Մտթ. Դ 23): «Նախ խնդրեցե՛ք Աստծո արքայությունը և Նրա արդարությունը, և այդ բոլորը Աստված ձեզ ավելիով կտա» (Մտթ. Զ 33): Հիսուս շուրջ 2000 տարվա դեմք է: Ոչ մի հնագույն պատմական դեմք այսօր այնքան հատկանշականորեն ճանաչված չէ աշխարհում, որքան որ Հիսուս: Հին և նոր աշխարհների ոչ մի անձի մասին այնքան մանրակրկիտ ուսումնասիրություններ ու բարեխիղճ պրպտումներ .....
Սուրբ Բարսեղ եպիսկոպոսի ճառը վաթսունմեկերորդ (ԿԱ) սաղմոսի մասին
Երկու սաղմոս կա, որ, ինչպես գիտենք, երգվել է Իդիթոմիի կողմից. դրանք են՝ երեսունութերորդ սաղմոսը և մյուսն էլ այն, որը այժմ մեր ձեռքի տակ է։ Այս սաղմոսների հեղինակությունը, համաձայն ավանդության, վերագրում ենք Դավթին։ Վերջինս հորինելով՝ Իդիթոմիին է փոխանցել ժողովրդի համար սաղմոսների նվագերգությամբ մարդկանց իրենց հոգու ախտերից հեռու պահելու հնարավորությունը, որի շնորհիվ էլ ովքեր լսում էին, հետ էին դառնում իրենց սխալ ուղուց, իսկ Աստված էլ .....
Սուրբ Բարսեղ եպիսկոպոսի ճառը հիսունիններորդ (ԾԹ) սաղմոսի մասին
Ձեր՝ ունկնդրելու հոժարամտությանը և մարմնով տկար լինելուս հակառակ՝ ձեզ հաղորդվող իմ խոսքի զորությանը նայելով՝ մտքիս գալիս է կաթնակեր մանկան պատկերը, որը ոչ մի կերպ չի ուզում բաժանվել մայրական կաթից: Եվ իսկապես որ, եթե մենք էլ, այդ մանկան նման, խանդաղատանքով փափագենք մեր մայրը եղող Եկեղեցու ստինքներից կաթ ըմպել, ստուգապես կձերբազատվենք մեր տկարություններից: Ու ինչպես որ յուրաքանչյուր մայր, եթե անգամ իր կաթի աղբյուրը ցամաքում էլ է, եթե .....
Ճշմարտությունը
«Եթե դուք Իմ ուսուցմանը հավատարիմ մնաք, իմ ճշմարիտ աշակերտները կլինեք: Եվ կճանաչեք ճշմարտությունն, ու այն կազատի ձեզ» (Հովհ. Ը 31-32): Ճշմարտությո՜ւն, ճշմարտությո՜ւն: Սրանից ավելի բաղձալի բարիք գիտե՞ք դուք: Մի՞թե սրանից ավելի թանկագին բան կա: Եվ սակայն ինչպիսի՜ մեծ արիությամբ ու քանի՜-քանի՜ կտրիճ և քաջարի հոգիներ են պայքարել, տանջվել ու տառապել ճշմարտության համար: Այդ պայքարը չի վերջացել. տակավին հարկ է պայքարել ու տառապել, քանի որ .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․