Գրքեր

Թեմատիկ Քարոզներ
Հայ եկեղեցին
«….որ Կենդանի Աստծո եկեղեցին է՝  սյուն և հաստատություն ճշմարտության» (Ա Տիմոթեոս Գ 15): Բոլոր ժողովուրդների եկեղեցիների նման մեր եկեղեցին ևս իր հիմնադրման մթին և ոչ այնքան հաստատուն ավանդությունն ու զրուցախառն պատմությունն ունի։ Հայ եկեղեցու հիմնադրման ավանդությունը ձգվում է մինչև իսկ մեր առաջին լուսավորիչների՝ Թադեոսի և Բարդուղիմեոսի՝ Հայաստանում ավետարանական քարոզչություն ձեռնարկելուց էլ անդին, քանի որ, համաձայն ազգային-եկեղեցական .....
Նայի՛ր քեզ
Մեր Արարիչ Աստված տվել է մեզ խոսելու շնորհը, որպեսզի մեր սրտի խորհուրդները հայտնենք մեկմեկու: Ուստի և, շնորհիվ այն բանի, որ ամենքս էլ միևնույն բնությունն ունենք, ամեն մեկս մեր մերձավորին փոխանցենք մեր սրտի շտեմարաններից բխող ծածուկ խորհուրդները: Չէ՞ որ եթե մերկ հոգով ապրեինք, իմաստությամբ իսկույն կհասկանայինք միմյանց, բայց քանի որ մարմնական վարագույրով են ծածկված մեր անձերը, ուստի և խորքերում եղող ծածուկ խորհուրդները հայտնելու համար .....
Եկեղեցին և պետությունը
«Տվե՛ք կայսրինը՝ կայսերը, և Աստծունը՝ Աստծուն» (Մտթ. ԻԲ 21)։ Չգիտեմ՝ պատկերացնո՞ւմ եք այն ծանր ու վտանգավոր դրությունը, որում գտնվում էր Հիսուս այս ուշագրավ խոսքն արտասանելիս։ Հարկ է, որ այս մասին փոքր-ինչ բացատրություններ տամ։ Իսրայելի քաղաքական մթնոլորտը շատ մռայլ ու խառնաշփոթ էր. հրեաները չէին հանդուրժում հռոմեական տիրապետությունը։ Սրան հակառակ, սակայն, ժողովրդի մեջ մի խմբավորում կար, որը համակիր էր հռոմեական տիրապետությանը .....
Սուրբ Բարսեղ Եպիսկոպոսի ճառն արբեցողների մասին, մաս երկրորդ
Գինին, որքան էլ արտաքնապես ջրի նման անապակ, սառն ու զովացնող լինի, միևնույն է, երբ չափից դուրս ես խմում, այն, ինչպես անշիջանելի հուր, այրում է քո ներսը։ «Ո՞ւմ համար է վայը, ո՞ւմ համար է խռովությունը, ո՞ւմ համար են ցավերն ու զազրախոսությունները, ո՞ւմ համար են իզուր հարվածները, ո՞ւմ համար են կապտած աչքերը. ո՞չ նրանց համար, ովքեր գինով են տարվում, նայում են, թե որտեղ գինարբուք կա» (հմմտ. Առակ ԻԳ 29-30)։ «Վայ»-ը ողբի ձայնն է, և, հիրավի, արբեցողները .....
Սուրբ Բարսեղ Եպիսկոպոսի ճառն արբեցողների մասին, մաս առաջին
Այս հարցի վերաբերյալ ինձ խոսել է տալիս որևէ խնդրի բարձրաձայնման անհրաժեշտության մասին մինչ այս իմ ընդունած տեսակետը, սակայն խոսելու իմ պատրաստակամությանը հակադրվում է ձեզանում իմ նախկին խոսքերի անպտղությունը: Չէ՞ որ երկրագործը, եթե նախկինում որևէ պտղի սերմեր սերմանելով՝ պտուղ չի ստանում, մյուս անգամ զերծ է մնում այդ նույն վայրում սերմանելուց: Եվ չէ՞ որ մինչ այս էլ պահեցողության մասին իմ զրույցներում աննվազ կերպով, օր ու գիշեր ձեզ խրատել .....
Հավատն ու բարոյականությունը
«Պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով ու քո ամբողջ մտքով: Այս է մեծը և առաջին պատվիրանը: Եվ երկրորդը սրա նման է. պիտի սիրես քո ընկերոջը, ինչպես քո անձը: Այս երկու պատվիրաններից են կախված ամբողջ Օրենքը և մարգարեները» (Մատթ. ԻԲ 37-40): Հիսուս Իր այս երկու՝ մեկմեկու լծորդված պատվիրաններով ցույց է տալիս, որ մարդու անհատական, ընկերային և ընտանեկան կյանքում խիստ կարևորություն ունեն հավատն ու բարոյականությունը, առանց որոնց .....
Երանելի Հովհան Ոսկեբերանի ճառը մեղքի զանազան տեսակների և Աստծու ողորմածության մասին
Փառավորե՛նք ամենակալ Աստծուն, որ ողորմած է, բազմագութ ու մարդասեր, որ համբերատար է մեղավորների հանդեպ, որպեսզի նրանք ապաշխարեն: Տե՛ս, սիրելիս, բարերար Աստծու մեծ ողորմությունը, որ ոչ միայն թողություն է շնորհում մեղքերին, երբ դառնում են դեպի Նա, այլև արդարացնում է, պսակում Իր ողորմությամբ, և, ըստ Իր կամքի, ուրախության ու ցնծության է արժանի դարձնում: Տե՛ս Դավթին, որը մեղանչեց, բայց արտասուքով թողություն գտավ, և ոչ միայն թողություն գտավ, այլև .....
«Գաղտնի» Աստված
«Արդարև, թեպետ մենք չգիտեինք, սակայն Դո՛ւ ես Աստված՝ Իսրայելի Փրկիչ Աստված» (Եսայի ԽԵ 15): Հիրավի, Դու Ինքդ Քեզ ծածուկ պահող Աստված ես, «ո՜վ Իսրայելի Փրկիչ Աստված»: Եսայի մարգարեն, ով գրել է իմ ընտրած այս բնաբանը, շատ լավ գիտեր, որ հավատքը Աստծուն մարմնական աչքերով տեսանելի չէր դարձնում և մարմնի երևումով դուրս չէր հանում Նրան ամպերի միջից, այլապես Աստված կդադարեր Աստված լինելուց, քանի որ տեսանելի Աստվածը չէր կարող Աստված լինել: .....
Երանելի Հովհան Ոսկեբերանի ճառը ողորմության մասին
Եղբայրներ, օրհնե՛նք ողորմած Աստծուն, որն Իր ծոցից առաքեց Միածին Որդուն, ով եկավ ու փրկեց մեզ: Բարձունքից ծագեց Արեգակը՝ մեր Տեր Հիսուս Քրիստոս, ով հույսն է բոլոր քրիստոնյաների և հարությունը բոլոր հավատացյալ ննջեցյալների: Միաբանությա՛մբ ասենք՝ «Օրհնյալ է Նա, որ գալիս է Տիրոջ անունով, օրհնությու՜ն բարձունքներում: Գոհացե՛ք Տիրոջից ամենքդ, քանի որ քաղցր է, քանի որ հավիտյան է նրա ողորմությունը» (Սաղմ. ՂԹ 5): Աստված մարմնացավ և Իր մարմնի .....
Աստծո աչքը
«Ու՞ր գնամ ես Քո հոգուց, կամ Քո դեմքից ու՞ր փախչեմ։ Եթե երկինք ելնեմ, այնտեղ ես Դու, Եթե դժոխք իջնեմ, դրան էլ մոտ ես» (Սղմ․ ՃԼԹ 7-8)։ Շատ անգամներ է խոսվում աչքի զորության ու նշանակության մասին՝ իբրև հոգու պատուհան, որի միջով հնարավոր է տեսնել հոգու խորքում եղած-անցածն ու սրտի ամենածածուկ խորհուրդները։ Զգացումներ կան, որոնք հազիվ կարող ես շուրթերով, խոսքով արտահայտել ու բացատրել, սակայն միայն մի ակնարկը, մի պարզ ակնարկը, աչքի ծայրով .....
Երանելի Հովհան Ոսկեբերանի ճառը Քրիստոսի սուրբ առաքյալներ Պողոսի և Պետրոսի մասին
Արդ, քանի որ եթե Պողոս և Պետրոս առաքյալներն ու նրանց նախանձախնդրությամբ օժտված սրբերը երես թեքեն մեզանից, էլ ուրիշ ոչ ոք չպիտի աղոթի մեզ համար, ուստի ջանա՛նք մեր անձերն արժանի դարձնել երկնային մեծ խորհրդակցությանն ու Քրիստոսի նահատակների հետ տեսությանը, որպեսզի այստեղ՝ երկրի վրա, գեթ նրանց ձայները լսողներ չլինենք, այլ կարողանանք այնտեղ՝ Երկնքում, նաև նրանց տեսնել։ Չէ՞ որ, թեպետ այժմ չենք կարող մարմնապես նրանց կողքին լինել, սակայն կարող .....
Երանելի Բարսեղ Կեսարացու ներբողը Քրիստոսի սուրբ նահատակ Ստեփանոսի մասին
Ամենքն, ովքեր կերակուրներ պատրաստելու սիրահարներ են, զանազան  խորտիկներ պատրաստելիս՝ ակնահաճո տեսքից առավել այդ կերակուրների համն են կարևորում։ Այդպես և գորովագութ մայրը, երբ երկար ժամանակով հեռացած իր զավակների ընդունելությունն է կազմակերպում, ախորժելի և օգտակար կերակուրներ է ժողովում սեղանին, սակայն ո՛չ միայն կերակուրներով, այլև պատվական գանձերով է ուրախություն պատճառում նրանց, մանավանդ որ այդ գանձերը մայրն ամբարում է հենց իր .....
Երանելի Հովհան Ոսկեբերանի ճառը խոստովանության մասին
Ապաշխարության այլ ճանապարհ էլ կա: Իսկ ո՞րն է այն. մեղքերի պատճառով տրտմե՛լն ու հառաչելը և այդպիսով սեփական հանցանքները քավելը: Քեզնից ոչինչ ավելի չեմ պահանջում, այլ գեթ այն, որ գաս ու տրտմես քո մեղքերի համար և հոգս անես, հեծեծաս ու հառաչես դրանց պատճառով: Քեզ չեմ ասում անդունդները կտրել-անցնել և ոչ էլ ծովի խորքերը սուզվել: Ո՛չ լեռներ մագլցել և ո՛չ ձորեր հաղթահարել, ո՛չ երկայնաձիգ դաշտերի միջով անցնել և ո՛չ էլ ունեցվածքը վաճառել, այլ գեթ սգալ .....
Հովհան Ոսկեբերանի ճառն այն մասին, որ, ինչպես ցույց են տալիս սրբերի օրինակները, չկա որևէ առաքինություն, որը չարիք է բերում
Առաքինի վարքի շատ օրինակներ կան Գրքերում. որը որ կամենում ես, պատկերի՛ր քո հոգում, այնպես, ինչպես որ վարդապետի օրինակով անում է նրա աշակերտը: Քանի որ մեկը ոչինչ չունենալով՝ լուսավորվեց, իսկ մյուսն՝ ունեցվածքով. ինչպես Եղիան՝ ոչինչ չունենալով, և Աբրահամը՝ հարստությամբ. որը պատշաճում է քեզ և թեթև է քեզ համար, դրանո՛վ առաջնորդվիր: Դարձյալ մեկն՝ ամուսնությամբ, իսկ մյուսը՝ կուսությամբ. Աբրահամն՝ ամուսնությամբ, իսկ Եղիան՝ կուսությամբ: Դու ևս .....
Հոր հետ հարաբերությունները մղձավանջի են վերածվել, ի՞նչ անել
«Ֆոմա»-ի խմբագրությունը բազմաթիվ նամակներ է ստանում հոր հետ հարաբերություններում առկա ճգնաժամի մասին: Տարիքային տարբեր խմբերի մարդիկ՝ պատանուց մինչև տարեց, պատմում են, որ իրենց համար այնքան անհրաժեշտ հարաբերությունը հոր հետ մղձավանջի է վերածվում: Կամ այն մասին, որ չեն կարողանում ներել հորը, որն արդեն հեռացել է այս կյանքից: Մարդիկ ինչո՞ւ են այդքան սուր զգում սեփական հոր հետ խաղաղության կորուստը: Եվ հուսահատ զավակներն արդյո՞ք հույս .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․