19 Մարտ, Գշ, Մեծ պահքի ԼԷ օր

Գրքեր

Տոներ

Տոները միշտ էլ գոյություն են ունեցել: Պատմության հնագույն ժամանակաշրջանից մինչև մեր օրերը տոնախմբությունները առանձնակի տեղ են գրավել մարդկային կյանքում: Տոն նշանակում է հանգիստ ու ազատ օր: Հանգիստ՝ առօրյա զբաղմունքներից, աշխատանքից. ազատ օր՝ ծառայելու և նվիրվելու համար օրվա խորհրդին, Աստծո փառաբանությանը և կրոնական պաշտամունքին: Տոն բառը հին հայկական ծագում ունի: Ըստ Հրաչյա Աճառյանի «Հայերեն արմատական բառարան»-ի՝ այն ծագում է հնդեվրոպական նախալեզվի dapni ձևից, որ նշանակում է «զոհ»: Հետագայում այն դարձավ tafn (=Տաւն=Տոն), որի իմաստն է «զոհի անասուն, զոհ, ողջակեզ», իսկ լատիներենում՝ daps, dapes, այսինքն «աստվածներին նվիրված զոհ, նվիրական խնջույք»,dapino՝ «առատ խնջույք տալ» և այլն: Այս բոլորը գալիս են հնդեվրոպական նախալեզվի dap, dep՝ «բաժանել, բաշխել» արմատից: 

 Քրիստոնյաների հոգևոր կյանքի անբաժան մաս են կազմում եկեղեցական տոները, որոնցում արտահայտվում է նրանց հավատը, աստվածաճանաչողությունը և աստվածապաշտությունը: Տոնը յուրաքանչյուր քրիստոնյայի համար համընդհանուր ուրախության և պայծառության օր է: Այդ օրերին ուրախանում և փառաբանում ենք Աստծուն Նրա շնորհած մեծամեծ բարիքների համար: Տոն օրերին եկեղեցում կատարվող արարողություններն ուղեկցվում են հոգեզմայլ շարականների երգեցողությամբ ու աղոթքներով: Այդ օրերին եկեղեցին արտաքնապես է՛լ ավելի է զարդարվում, որը խորհրդանշում է մեր ներքին հոգևոր ուրախությունը և Աստծո սուրբ փառքը:Եկեղեցական տոները ավետարանական պատմության, հիշարժան որևէ իրադարձության կամ սրբերի, նահատակների հիշատակի ոգեկոչմանն են նվիրված: Եկեղեցին իր տոների միջոցով մեզ պատմում է Հիսուս Քրիստոսի, Սուրբ Մարիամ Աստվածածնի, սրբերի կյանքի և նահատակության մասին:

Յուրաքանչյուր տոն ունի իր խորհուրդը, իմաստն ու նշանակությունը, պատգամը և ավանդությունը: Դրանք աստվածադիր են և Սուրբգրային ակունքներ ունեն:

Տոները կրոնական ջերմեռանդության և բարեպաշտության առիթ են ամեն մի քրիստոնյայի համար:

Սկզբնական շրջանում տոները և պահոց օրերը սահմանել են առաքյալները, իսկ հետագայում եկեղեցու սուրբ հայրապետները նոր տոներ ու պահքեր են ավելացրել: Աշխարհի բոլոր կողմերում, ուր քարոզվեց Ավետարանը, կառուցվեցին նորանոր եկեղեցիներ, և ամենուր հաստատվեցին առաքյալների ու հայրապետների կողմից սահմանված տերունական տոները: Այդպես եղավ և Հայաստանում. երբ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը ելավ Վիրապից և կենարար Ավետարանի խոսքով լուսավորեց Հայաստան աշխարհը, դրա հետ միասին հաստատեց նաև տերունական տոները:

Հայ եկեղեցու տոները բաժանվում են երեք խմբի. տերունական, սրբերի հիշատակություններ և պահքի օրեր:

Հայ եկեղեցին տերունական տոներ անվան տակ ընդգրկում է այն տոները, որոնք կատարվում են ի պատիվ Հիսուս Քրիստոսի, Սուրբ Հոգու, Սուրբ Մարիամ Աստվածածնի, Սուրբ Խաչի և Սուրբ եկեղեցու: Այստեղից էլ՝ Տերունի օրերը կազմվել են տոների չորս խմբից. Տնօրինական, Աստվածամոր, Խաչի և Եկեղեցու:

Տնօրինական տոների մեջ են մտնում Ավետումը, Ծնունդը, Մկրտությունը, Անվանակոչությունը, Տյառնընդառաջը, Պայծառակերպությունը, Ծաղկազարդը, Վերջին ընթրիքը, Խաչելությունը, Հարությունը՝ Զատիկը, Համբարձումը և Հոգեգալուստը:

Աստվածամոր տոներն են՝ Սբ. Աստվածածնի՝ Աննայից հղացումը, Սուրբ Աստվածածնի ծնունդը, Սուրբ Աստվածածնի ընծայումը տաճարին, Սուրբ Աստվածածնի ավետման տոնը, Աստվածամոր վերափոխումը, Սուրբ Աստվածածնի գոտու գյուտը, Սուրբ Աստվածածնի տուփի գյուտը:

Խաչի տոներն են՝ Սուրբ Խաչի երևումը, Խաչի գյուտը, Խաչվերացը, Վարագա Սուրբ Խաչը:

Սուրբ Եկեղեցուն նվիրված տոներն են՝ Նոր կիրակի, Աշխարհամատրան կիրակի, Հիշատակ հին տապանակի և նոր Եկեղեցու, Կաթողիկե Սբ. Էջմիածնի տոնը, Տոն Շողակաթի:

Սուրբ Խաչի և Սուրբ եկեղեցու տոները տերունի տոն են համարվում, քանի որ Խաչը, լինելով գործիք, իսկ եկեղեցին՝ փրկագործության արդյունք, երկուսն էլ քրիստոնյաների հոգու մեջ նորոգում են տերունական սուրբ հիշատակներ:

Ըստ Առաքելական կանոնի՝ տերունի տոն է նաև տարվա յուրաքանչյուր կիրակի օրը, որը նվիրված է Հիսուսի հարությանը, այդ պատճառով պետք է ամեն կիրակի մատուցել Սուրբ Պատարագ: Այդ օրը, որպես եկեղեցական տոն, մշտապես համարվել է հանգստյան օր:

Տերունական տոներից հինգը կոչվում են տաղավար տոներ: Այս տոները հայ եկեղեցու ավագագույն տոներն են՝ Սուրբ Ծնունդ և Աստվածհայտնություն, Սուրբ Հարություն (Սուրբ Զատիկ), Պայծառակերպություն, Սուրբ Աստվածածնի վերափոխումը, Խաչվերաց: Ըստ Շնորհք արքեպիսկոպոս Գալուստյանի՝ «տաղավար տոներ» անվանումը հատուկ է միայն Հայ եկեղեցուն, և այդ տոները Հին Ուխտի Տաղավարահարաց տոնի օրինակով են այդպես կոչվում: Տաղավարահարաց տոնը մեկ շաբաթ էր տևում, մարդիկ երկրի բոլոր ծայրերից հավաքվում էին Երուսաղեմում, իսկ ժողովուրդը ողջ տոնակատարության ընթացքին բնակվում էր ճյուղերից պատրաստված ժամանակավոր թեթև շինվածքներում՝ տաղավարներում: Այս նմանությամբ էլ Հայ եկեղեցում մեկից ավելի օրեր տևող և մեծ տոները կոչվեցին «տաղավարահարաց տոներ», որը հետագայում առաջին բառի մասնակի սղման պատճառով ստացավ «տաղավար տոներ» ձևը: Տաղավար տոներն ունեն հետևյալ առանձնահատկությունները.

1. Բոլոր տոներն ունեն երկար կամ կարճ պահքի շրջան,

2. Տոնի նախօրյակին երբեմն կատարվում է նավակատիք և նախատոնակ,

3. Տոնի նախօրյակի գիշերը՝ հսկում,

4. Տոնի հաջորդ օրը ննջեցյալների հիշատակի օր է (մեռելոց),

5. Տևողությունը՝ երեք և ավելի օրերի սահմաններում:

Այս տոները տոնվում են կիրակի օրը, բացառությամբ Աստվածհայտնության տոնից:

Սուրբ մարտիրոսների հիշատակին նվիրված օրերին հիշատակվում են սուրբ և առաքինի քրիստոնեական կյանքով ապրած մարդկանց անունները: Սրբերի հիշատակին նվիրված օրերը սահմանված են տոնելու հալածանքների ժամանակ նահատակված քրիստոնյաների հոգևոր արիության հիշատակը, ովքեր նեղությունների օրերին եղան Քրիստոսի վկաները: Սուրբ մարտիրոսների հիշատակը տոնվում է շաբաթվա չորս օրերին՝ երկուշաբթի, երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ: Պահքի շրջանում շաբաթ օրերն են միայն հատկացված սրբերի տոներին, բացի Լուսավորչի, Վարագա Խաչի և Սուրբ Հակոբի պահքի շաբաթներից, որոնց ընթացքում երկուշաբթի, երեքշաբթի և հինգշաբթի օրերին ևս սրբերի տոն է կատարվում:

Եկեղեցական օրացույցում նշված են մինչև 15-րդ դարի սրբերը, իսկ հետագա դարերում ապրած սրբերի հիշատակը նշելու համար եկեղեցին սահմանել է «Ամենայն սրբոց տոն»-ը, որի ժամանակ հիշատակվում են բոլոր հին ու նոր, հայտնի ու անհայտ սրբերը: Հայ եկեղեցին ունի Ընդհանրական (Տիեզերական) եկեղեցու սրբերի և Հայ եկեղեցու սրբերի տոներ:

Պահքի օրերը սահմանված են ապաշխարության համար: Ըստ եկեղեցու կանոնի՝ տարվա օրերի գրեթե կեսը պահքի օրեր են: Պահքերը լինում են երեք տեսակ՝ օրապահք, շաբաթապահք և հատուկ պահքեր: Այդ օրերին զղջումով փրկություն ենք հայցում Աստծուց մեր անձերի, ողջերի և ննջեցյալների համար:

Պահքի օրերին, մարմինը զերծ պահելով զգայական ու ֆիզիկական հաճույքներից, ձգտում ենք կրոնական մտորումներով ու պաշտամունքով զորացնել մեր հոգևոր կյանքը:

Տերունական տոներին նախորդող երեկոյան կատարվում է նախատոնակ, որը տոնի նախապատրաստությունն է: Այն հանդիսավոր արարողություն է և կատարվում է եկեղեցու ատյանում: Երգվում է «Օրհնություն» շարականը, որն ուղեկցվում է խնկարկությամբ:

Նավակատիքը նոր տան, հիմնարկության, շինության բացման արարողությունն է, ինչպես նաև թագադրության, պսակադրության տարեդարձների առիթներով կատարվող հանդիսությունը: Նավակատիք բառը օտար ծագում ունի: Այն պահլավերեն է, պարսկերենից փոխանցվել է հայերեն լեզվին: Կազմված է «նավա» և «կատիք» բառերից: «Նավ» պահլավերեն և պարսկերեն նշանակում է նոր, իսկ «կատ» զենդերեն՝ տուն, այսինքն՝ նոր տուն, նորաստեղծ շինություն, նոր կերտված հաստատություն: Այն թարգմանվում է նորոգման և փրկության կամ ուրախության տոն:

«Նավակատիք եկեղեցու». Արարողություն է նվիրված նորակառույց եկեղեցու նախորդ օրվա օծմանը: Նավակատիք կարելի է համարել նաև եկեղեցու Սուրբ Խորանի նվիրագործումը, սրբազան մասունքների զետեղումը, խաչերի և եկեղեցական սպասքի օրհնությունը: Նավակատիք է համարվում նաև եկեղեցու անվանակոչության օրը՝ որպես հանդիսավոր օր:

«Նավակատիք» բառը եկեղեցական օրացույցներում օգտագործվում է նաև եկեղեցական Տաղավար տոների պահքերի համար:

Նավակատիքի օրերը ո՛չ ուտիքի օրեր են, և ո՛չ էլ ամբողջապես պահքի օրեր, այլ գտնվում են այս երկուսի միջակայքում: Այդ օրը թույլատրելի է գործածել ձկնեղեն և կաթնեղեն:

Հայ եկեղեցու տոները ժամանակային առումով լինում են շարժական և անշարժ: Անշարժ տոները անփոփոխ են, ամեն տարի միևնույն օրն է նշվում՝ անկախ նրանից, թե շաբաթվա որ օրն է: Իսկ շարժական տոները նշվում են տարբեր օրերի և հիմնականում կապված են Հարության տոնի՝ Զատկի և դրա փոփոխությունների հետ:

Տարվա ընթացքում նշվող բոլոր տոների և հիշատակի օրերի ստույգ ժամանակը տեղեկանում ենք տոնացույցի միջոցով: Այն Հայ եկեղեցու արարողական ժողովածուներից է:

Տոնացույցում ընդգրկված է տարվա ընթացքում եկեղեցու տոների կատարման կարգը. տոներին կատարվող սաղմոսները, շարականները, երգերը, աղոթքները, ընթերցվող Ավետարանները, ինչպես նաև այլ ընթերցվածքներ: Այն կազմված է ըստ հռոմեական օրացույցի:

Տոնացույցը Հայ եկեղեցի առաջին անգամ ներմուծեցին Սուրբ Սահակ Պարթևը (387-436թթ.) և Սուրբ Մեսրոպ Մաշտոցը (361-439թթ.): Հետագայում Հայ եկեղեցու հայրերն աստիճանաբար այն բարենորոգեցին:

1774թ-ին Սիմեոն Ա Երևանցի կաթողիկոսի (1763-1780թթ.) բարեփոխած Տոնացույցը Հայ եկեղեցին կիրառում է մինչև այժմ: Սրա հիման վրա են կառուցվում հայ եկեղեցական օրացույցները:

Կայքի «Տոներ» բաժինը կոչված է հայ քրիստոնյային հաղորդ դարձնելու եկեղեցական տոներին, արարողություններին ու դրանց խորհրդին: Տոներին ծանոթանալով և մասնակից լինելով՝ յուրաքանչյուրի սրտում և հոգում զորանում է հավատքի լույսը, սերը դեպի Սուրբ եկեղեցին և մեր սրբազան արժեքները:

Տոները հոգևոր խորհրդածությունների առիթ են. մեր սրտում փրկության հույսն են նորոգում՝ դարերով կրթելով և ձևավորելով հայ քրիստոնյայի դիմագիծն ու հոգևոր աշխարհը:

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

Մուտն ի Վիրապ. Լույսը Խոր Վիրապի մեջ
Սբ. Թադեոս և սբ. Բարդուղիմեոս առաքյալների քարոզությամբ ու նահատակությամբ արգասավորվեց հայրենի հողը: Առաքյալները ժողովրդի բոլոր խավերին անխտիր քարոզեցին՝ պալատականներից մինչև ամենախոնարհ դասակարգերը: Ուստի նրանք, ովքեր իրենց հոգում ընդունեցին երկնավոր լույսը, չէին վախենում և սոսկում թագավորի խիստ ու սպառնալից հրովարտակներից: Քրիստոնեությունը, որ եկել էր հիմնվելու բարոյականության և պատվի վրա, քրիստոնյա նորադարձ հավատացյալների .....
Տեառնընդառաջի ծիսական կարգը և խորհուրդը
Փետրվարի 13-ի երեկոյան ժամերգությունը տարբերվում է մյուս օրերի ժամերգություններից: Այս օրը երեկոյան Տեառնընդառաջի նախատոնակն է կատարվում, կարծես Լույսի տոնախմբություն լինի: Ճշմարիտ Լույսի՝ Քրիստոսի մասին վկայեց Սիմեոն ծերունին, երբ քառասունօրյա Մանկանը գրկած Աստծուց գոհացավ՝ ասելով, որ իր աչքերը տեսան Փրկչին, որ որպես լույս լուսավորելու է հեթանոսներին և լինելու է փառքը Իսրայելի ժողովրդի: «Ճշմարիտ Լույսը, աշխարհ գալով, լուսավորում .....
Բուն բարեկենդան. մարդկային առաջին երջանկությունը
Բարեկենդանը պահքի սկիզբն է, իսկ Բուն բարեկենդանը՝ Մեծ պահքի սկիզբը: Բարեկենդան նշանակում է բարի կենդանություն. ուրախության, խրախճանքի օր, որին շաբաթապահք է հաջորդում: Իսկ Բուն բարեկենդան նշանակում է ամենամեծ բարեկենդան, որին հաջորդում է Մեծ պահքը, որն ամենաերկարն ու տևականն է: Բուն բարեկենդանը Մեծ պահքի յոթ կիրակիներից առաջինն է: Այն մեզ հիշեցնում է մարդկային առաջին երջանկությունը: Այս օրը նվիրված է դրախտի հիշատակին, որի փափկության .....
Ավարայրը քրիստոնեական հավատի զորության վկայությունն է
Հովսեփ Հողոցմեցի հայրապետի կաթողիկոսության ժամանակ պարսից Հազկերտ Բ թագավորը հրաման արձակեց իր տերության սահմաններում ապրող բոլոր քրիստոնյաներին, որ, ընդունելով զրադաշտական կրոնը, պաշտեն արևն ու կրակը: Հազկերտի հրովարտակը, երբ Հայաստան հասավ, Հովսեփ կաթողիկոսը ժողով գումարեց Արտաշատում: Անհրաժեշտ էր քննել նամակի բովանդակությունը և տալ պատշաճ պատասխան: Այդ ժողովին մասնակցեցին Հայոց նախարարներն ու բարձրաստիճան եկեղեցականները: Ժողովականները .....
Անապատում կանչողի ձայնը
Հավատի մեծ ուսուցիչ Եսայի մարգարեն Սբ. Հովհաննես Մկրտչի ծնունդից դեռևս 700 տարի առաջ նրա մասին մարգարեացել էր. «Անապատում կանչողի ձայնն է. «Պատրաստեցե՛ք Տիրոջ ճանապարհը և հարթեցե՛ք մեր Աստծո շավիղները» (Եսայի 40:3): Երիտասարդ անապատական Հովհաննեսին, երբ հարցրեցին. «Դու ո՞վ ես», նրա խորհրդավոր պատասխանն էր. «Կանչողի ձայնը»: Նա կոչ էր անում մաքրել Եկողի շավիղները: Սուրբ Հովհաննես Մկրտչի ծնունդը արտասովոր եղավ: Նրա ծննդյանը .....
Հիսուս Քրիստոսի` մեր Աստծո Ծննդյան և Հայտնության Ճրագալույցի պատճառը
Հույժ գեղեցիկ է Ճրագալույցի օրվա խորհուրդը: Այն նախատոնակն ու կարապետն է պաշտամունքի ութ օրերի, սա էլ միասին վերցրած՝ ինը օր։ Ճրագալույցը նախօրինակն է այն հավիտենության, որն աշխարհի լինելուց էլ առաջ էր: Տոնախմբության ինը օրերը խորհրդանշում են փառաբանությունը հրեշտակների ինը դասերի, որոնք տոնախմբում են մեզ հետ, և մենք՝ նրանց հետ: Եվ դարձյալ այս տոնի ինը օրերը հայտնի են դարձնում Բանն Աստծո՝ Կույսի որովայնում ինը ամիս բնակվելը: Իսկ ութ օրերից .....
Հղություն Սուրբ Աստվածածնի Աննայից
Ավետարանում Սուրբ Մարիամ Աստվածածնի կյանքի պատմությունից հիշատակվում են միայն այն դրվագները, որոնք ուղղակի առնչություն ունեն Հիսուսի կյանքի և փրկչական տնօրինությունների հետ: Նրա կենսագրության մնացյալ, այսինքն՝ մեծագույն մասը, ամբողջացվում է այն ավանդություններով, որոնք մեզ են հասել եկեղեցական գրականության հետ: Ըստ այդմ՝ Մարիամը Դավթի ցեղից էր: Նա աստվածատուր զավակ էր, որովայնից ընտրյալ, և նրա ծնունդը հրեշտակն էր ավետել: Աստվածածնի .....
Սուրբ Կույսի ընծայումը տաճարին
«Բարեխօսեա վասն մեր, Աստուածածին Մարիամ, որ ծնար զՏեր Աստուած…» (Սբ. Ներսես Շնորհալի) Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին հավատարիմ սրբազան ավանդությանը՝ ամեն տարի նոյեմբերի 21-ին տոնում է Սուրբ Մարիամ Աստվածածնին տաճարին ընծայելու տոնը: Ամենագովելի Սուրբ Կույս Մարիամ Աստվածածինը սերում է քահանաների ու թագավորների տոհմից, որովհետև Նա, Ով նրանից պիտի ծնվեր, Քահանա է ու Թագավոր: Աստվածամայրը աստվածատուր զավակ է և դեռևս որովայնից .....
Սուրբ Անանիա առաքյալ
Սուրբ Անանիա առաքյալը (եբր. חנניה, հուն. ανανίας, նշանակում է Աստծո ողորմություն, շնորհ, կամ մեկը, ում Աստված տվել է իր շնորհը) Քրիստոսի յոթանասուներկու աշակերտներից մեկն էր1: Սակայն բացի Քրիստոսին աշակերտ լինելուց նա նաև համարվում էր Պետրոս և Անդրեաս առաքյալների աշակերտն ու գործակիցը: Անանիա առաքյալի մասին առաջին անուղղակի հիշատակությանը հանդիպում ենք Ղուկասի Ավետարանի տասներորդ գլխում (Ղուկ. 10:1-24), երբ Քրիստոս իր առաքյալներին .....
Խաչվերաց. ժողովրդական սովորությունները
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու տաղավար տոներից Խաչվերացը նշվում է սեպտեմբերի 11-17-ն ընկած կիրակի օրը: Ակունքներով այս տոնը պատմական է և վերաբերում է Հիսուս Քրիստոսի խաչափայտի ազատագրման հիշատակին: Մինչև XX դ. սկզբները, Խաչվերաց տոնը, որը կենցաղում տարածված էր Սփխեչ կամ Սըբխեչ անվամբ, ուներ նաև այլ անվանաձևեր. Խչվերաց, Ուլոց (Ուլնոց), Խրով, Խաչեյն Զադագ և այլն: Սեբաստացիները սեպտեմբեր ամիսը անվանում էին Խաչ-Խաչին, քանի որ տոնը հաճախ ընդգրկում .....
Սուրբ թարգմանիչներ. հայոց բովանդակ աշխարհը լցվեց Տիրոջ գիտությամբ
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին Հոգեգալուստից հետո երեսուներեքերորդ օրը, որ հինգշաբթի է, նշում է «Սրբոց թարգմանչացն մերոց Սահակայ և Մեսրովբայ» տոնը: Այս տոնը ուղեկցվում է ուխտագնացությամբ դեպի Օշական՝ սբ. Մեսրոպի գերեզման: Սբ. Մեսրոպ Մաշտոցը ծնվել է մոտ 360-ին Տարոն գավառի Հացեկաց գյուղում: Մանկությունից սովորել է հունարեն, պարսկերեն և ասորերեն: Երիտասարդ տարիքում, իբրև բանիմաց անձնավորություն, ծառայության է անցնում հայոց արքունիքի .....
«Սրբոյն Գրիգորի Լուսավորչին ելն ի Վիրապեն» տոնը
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին տարվա մեջ երեք անգամ է նշում հայոց ազգի լուսավորչի՝ սուրբ Գրիգորի հիշատակը. նրա մուտն ի Վիրապն, ելն ի Վիրապեն և նշխարաց գյուտը: 301-ին հայ ժողովուրդը առաջինը ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն և այդ սրբանվեր գործում առաջնակարգ դեր կատարեցին սբ. Գրիգոր Լուսավորիչը և Տրդատ Գ թագավորը: Հայ պատմագրությունը՝ հանձինս Ագաթանգեղոսի և այլ պատմիչների, հանգամանորեն լուսաբանում է այդ տառապանքներով, բայց .....
Համբարձում. դեպի լուսեղեն երկինք տանող ուղին
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին Հիսուս Քրիստոսի համբարձմանը նվիրված տոնը հիշատակում է Հարությունից քառասուն օր հետո: Համբարձումը՝ Հիսուսի փառավորյալ մարմնով երկինք բարձրանալու և Հոր աջ կողմը նստելու հիշատակն է (Մարկոս 16:16-20, Ղուկաս 24:50-53, Գործք. 1:4-11): Այս տոնը շարժական է և նշվում է ապրիլի 30-ից մինչև հունիսի 3-ը ընկած ժամանակահատվածում: Քանի որ Համբարձման տոնը կատարվում է Հարության կիրակիից՝ Զատիկից քառասուն օր անց, այն միշտ տոնվում է հինգշաբթի .....
Ավագ Շաբաթ. Ճրագալույց Սուրբ Զատկի
Հինգ տաղավար տոներից Սուրբ Զատիկը քրիստոնյայի կյանքում կարևոր և մեծագույն տոն է: Այն մեծ ուրախությամբ նշվում է Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարությունից ի վեր, որը Քրիստոսի կողմից մեզ պարգևած հաղթանակն է. Նա Իր մահով ջախջախեց մահը: Ավագ Շաբաթը պատկերն ու օրինակն է արարչության յոթերորդ օրվա, երբ Աստված հանգստացավ Իր բոլոր գործերից: Աստված վեց օրում արարեց ժամանակավոր ու ապականության ենթակա աշխարհը, իսկ յոթերորդ օրը՝ սրբերի հանգիստը: Անցած .....
Ավագ Ուրբաթ. հաստատվեց Կյանքի հաղթանակը
Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում Ավագ Ուրբաթ Քրիստոսի խաչելության, թաղման և խավարման կարգ է կատարվում: Այս օրը հիշատակվում է Տիրոջ ձերբակալությունը, չարչարանքները, խաչելությունը և մահը (Մատթեոս 27:32-44, Մարկոս 15:21-32, Ղուկաս 23:26-43, Հովհաննես 18:17:27): Ավագ Ուրբաթ խորհրդանշում է արարչության վեցերորդ օրը, երբ Աստված հողից արարեց Ադամին, Իր պատկերով ու նմանությամբ, իսկ հետո նրա կողից ստեղծեց Եվային և նրանց դրեց դրախտում: Ուրբաթ օրը Ադամն ու Եվան .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․