19 Մարտ, Գշ, Մեծ պահքի ԼԷ օր

Գրքեր

Տոներ

Տոները միշտ էլ գոյություն են ունեցել: Պատմության հնագույն ժամանակաշրջանից մինչև մեր օրերը տոնախմբությունները առանձնակի տեղ են գրավել մարդկային կյանքում: Տոն նշանակում է հանգիստ ու ազատ օր: Հանգիստ՝ առօրյա զբաղմունքներից, աշխատանքից. ազատ օր՝ ծառայելու և նվիրվելու համար օրվա խորհրդին, Աստծո փառաբանությանը և կրոնական պաշտամունքին: Տոն բառը հին հայկական ծագում ունի: Ըստ Հրաչյա Աճառյանի «Հայերեն արմատական բառարան»-ի՝ այն ծագում է հնդեվրոպական նախալեզվի dapni ձևից, որ նշանակում է «զոհ»: Հետագայում այն դարձավ tafn (=Տաւն=Տոն), որի իմաստն է «զոհի անասուն, զոհ, ողջակեզ», իսկ լատիներենում՝ daps, dapes, այսինքն «աստվածներին նվիրված զոհ, նվիրական խնջույք»,dapino՝ «առատ խնջույք տալ» և այլն: Այս բոլորը գալիս են հնդեվրոպական նախալեզվի dap, dep՝ «բաժանել, բաշխել» արմատից: 

 Քրիստոնյաների հոգևոր կյանքի անբաժան մաս են կազմում եկեղեցական տոները, որոնցում արտահայտվում է նրանց հավատը, աստվածաճանաչողությունը և աստվածապաշտությունը: Տոնը յուրաքանչյուր քրիստոնյայի համար համընդհանուր ուրախության և պայծառության օր է: Այդ օրերին ուրախանում և փառաբանում ենք Աստծուն Նրա շնորհած մեծամեծ բարիքների համար: Տոն օրերին եկեղեցում կատարվող արարողություններն ուղեկցվում են հոգեզմայլ շարականների երգեցողությամբ ու աղոթքներով: Այդ օրերին եկեղեցին արտաքնապես է՛լ ավելի է զարդարվում, որը խորհրդանշում է մեր ներքին հոգևոր ուրախությունը և Աստծո սուրբ փառքը:Եկեղեցական տոները ավետարանական պատմության, հիշարժան որևէ իրադարձության կամ սրբերի, նահատակների հիշատակի ոգեկոչմանն են նվիրված: Եկեղեցին իր տոների միջոցով մեզ պատմում է Հիսուս Քրիստոսի, Սուրբ Մարիամ Աստվածածնի, սրբերի կյանքի և նահատակության մասին:

Յուրաքանչյուր տոն ունի իր խորհուրդը, իմաստն ու նշանակությունը, պատգամը և ավանդությունը: Դրանք աստվածադիր են և Սուրբգրային ակունքներ ունեն:

Տոները կրոնական ջերմեռանդության և բարեպաշտության առիթ են ամեն մի քրիստոնյայի համար:

Սկզբնական շրջանում տոները և պահոց օրերը սահմանել են առաքյալները, իսկ հետագայում եկեղեցու սուրբ հայրապետները նոր տոներ ու պահքեր են ավելացրել: Աշխարհի բոլոր կողմերում, ուր քարոզվեց Ավետարանը, կառուցվեցին նորանոր եկեղեցիներ, և ամենուր հաստատվեցին առաքյալների ու հայրապետների կողմից սահմանված տերունական տոները: Այդպես եղավ և Հայաստանում. երբ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը ելավ Վիրապից և կենարար Ավետարանի խոսքով լուսավորեց Հայաստան աշխարհը, դրա հետ միասին հաստատեց նաև տերունական տոները:

Հայ եկեղեցու տոները բաժանվում են երեք խմբի. տերունական, սրբերի հիշատակություններ և պահքի օրեր:

Հայ եկեղեցին տերունական տոներ անվան տակ ընդգրկում է այն տոները, որոնք կատարվում են ի պատիվ Հիսուս Քրիստոսի, Սուրբ Հոգու, Սուրբ Մարիամ Աստվածածնի, Սուրբ Խաչի և Սուրբ եկեղեցու: Այստեղից էլ՝ Տերունի օրերը կազմվել են տոների չորս խմբից. Տնօրինական, Աստվածամոր, Խաչի և Եկեղեցու:

Տնօրինական տոների մեջ են մտնում Ավետումը, Ծնունդը, Մկրտությունը, Անվանակոչությունը, Տյառնընդառաջը, Պայծառակերպությունը, Ծաղկազարդը, Վերջին ընթրիքը, Խաչելությունը, Հարությունը՝ Զատիկը, Համբարձումը և Հոգեգալուստը:

Աստվածամոր տոներն են՝ Սբ. Աստվածածնի՝ Աննայից հղացումը, Սուրբ Աստվածածնի ծնունդը, Սուրբ Աստվածածնի ընծայումը տաճարին, Սուրբ Աստվածածնի ավետման տոնը, Աստվածամոր վերափոխումը, Սուրբ Աստվածածնի գոտու գյուտը, Սուրբ Աստվածածնի տուփի գյուտը:

Խաչի տոներն են՝ Սուրբ Խաչի երևումը, Խաչի գյուտը, Խաչվերացը, Վարագա Սուրբ Խաչը:

Սուրբ Եկեղեցուն նվիրված տոներն են՝ Նոր կիրակի, Աշխարհամատրան կիրակի, Հիշատակ հին տապանակի և նոր Եկեղեցու, Կաթողիկե Սբ. Էջմիածնի տոնը, Տոն Շողակաթի:

Սուրբ Խաչի և Սուրբ եկեղեցու տոները տերունի տոն են համարվում, քանի որ Խաչը, լինելով գործիք, իսկ եկեղեցին՝ փրկագործության արդյունք, երկուսն էլ քրիստոնյաների հոգու մեջ նորոգում են տերունական սուրբ հիշատակներ:

Ըստ Առաքելական կանոնի՝ տերունի տոն է նաև տարվա յուրաքանչյուր կիրակի օրը, որը նվիրված է Հիսուսի հարությանը, այդ պատճառով պետք է ամեն կիրակի մատուցել Սուրբ Պատարագ: Այդ օրը, որպես եկեղեցական տոն, մշտապես համարվել է հանգստյան օր:

Տերունական տոներից հինգը կոչվում են տաղավար տոներ: Այս տոները հայ եկեղեցու ավագագույն տոներն են՝ Սուրբ Ծնունդ և Աստվածհայտնություն, Սուրբ Հարություն (Սուրբ Զատիկ), Պայծառակերպություն, Սուրբ Աստվածածնի վերափոխումը, Խաչվերաց: Ըստ Շնորհք արքեպիսկոպոս Գալուստյանի՝ «տաղավար տոներ» անվանումը հատուկ է միայն Հայ եկեղեցուն, և այդ տոները Հին Ուխտի Տաղավարահարաց տոնի օրինակով են այդպես կոչվում: Տաղավարահարաց տոնը մեկ շաբաթ էր տևում, մարդիկ երկրի բոլոր ծայրերից հավաքվում էին Երուսաղեմում, իսկ ժողովուրդը ողջ տոնակատարության ընթացքին բնակվում էր ճյուղերից պատրաստված ժամանակավոր թեթև շինվածքներում՝ տաղավարներում: Այս նմանությամբ էլ Հայ եկեղեցում մեկից ավելի օրեր տևող և մեծ տոները կոչվեցին «տաղավարահարաց տոներ», որը հետագայում առաջին բառի մասնակի սղման պատճառով ստացավ «տաղավար տոներ» ձևը: Տաղավար տոներն ունեն հետևյալ առանձնահատկությունները.

1. Բոլոր տոներն ունեն երկար կամ կարճ պահքի շրջան,

2. Տոնի նախօրյակին երբեմն կատարվում է նավակատիք և նախատոնակ,

3. Տոնի նախօրյակի գիշերը՝ հսկում,

4. Տոնի հաջորդ օրը ննջեցյալների հիշատակի օր է (մեռելոց),

5. Տևողությունը՝ երեք և ավելի օրերի սահմաններում:

Այս տոները տոնվում են կիրակի օրը, բացառությամբ Աստվածհայտնության տոնից:

Սուրբ մարտիրոսների հիշատակին նվիրված օրերին հիշատակվում են սուրբ և առաքինի քրիստոնեական կյանքով ապրած մարդկանց անունները: Սրբերի հիշատակին նվիրված օրերը սահմանված են տոնելու հալածանքների ժամանակ նահատակված քրիստոնյաների հոգևոր արիության հիշատակը, ովքեր նեղությունների օրերին եղան Քրիստոսի վկաները: Սուրբ մարտիրոսների հիշատակը տոնվում է շաբաթվա չորս օրերին՝ երկուշաբթի, երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ: Պահքի շրջանում շաբաթ օրերն են միայն հատկացված սրբերի տոներին, բացի Լուսավորչի, Վարագա Խաչի և Սուրբ Հակոբի պահքի շաբաթներից, որոնց ընթացքում երկուշաբթի, երեքշաբթի և հինգշաբթի օրերին ևս սրբերի տոն է կատարվում:

Եկեղեցական օրացույցում նշված են մինչև 15-րդ դարի սրբերը, իսկ հետագա դարերում ապրած սրբերի հիշատակը նշելու համար եկեղեցին սահմանել է «Ամենայն սրբոց տոն»-ը, որի ժամանակ հիշատակվում են բոլոր հին ու նոր, հայտնի ու անհայտ սրբերը: Հայ եկեղեցին ունի Ընդհանրական (Տիեզերական) եկեղեցու սրբերի և Հայ եկեղեցու սրբերի տոներ:

Պահքի օրերը սահմանված են ապաշխարության համար: Ըստ եկեղեցու կանոնի՝ տարվա օրերի գրեթե կեսը պահքի օրեր են: Պահքերը լինում են երեք տեսակ՝ օրապահք, շաբաթապահք և հատուկ պահքեր: Այդ օրերին զղջումով փրկություն ենք հայցում Աստծուց մեր անձերի, ողջերի և ննջեցյալների համար:

Պահքի օրերին, մարմինը զերծ պահելով զգայական ու ֆիզիկական հաճույքներից, ձգտում ենք կրոնական մտորումներով ու պաշտամունքով զորացնել մեր հոգևոր կյանքը:

Տերունական տոներին նախորդող երեկոյան կատարվում է նախատոնակ, որը տոնի նախապատրաստությունն է: Այն հանդիսավոր արարողություն է և կատարվում է եկեղեցու ատյանում: Երգվում է «Օրհնություն» շարականը, որն ուղեկցվում է խնկարկությամբ:

Նավակատիքը նոր տան, հիմնարկության, շինության բացման արարողությունն է, ինչպես նաև թագադրության, պսակադրության տարեդարձների առիթներով կատարվող հանդիսությունը: Նավակատիք բառը օտար ծագում ունի: Այն պահլավերեն է, պարսկերենից փոխանցվել է հայերեն լեզվին: Կազմված է «նավա» և «կատիք» բառերից: «Նավ» պահլավերեն և պարսկերեն նշանակում է նոր, իսկ «կատ» զենդերեն՝ տուն, այսինքն՝ նոր տուն, նորաստեղծ շինություն, նոր կերտված հաստատություն: Այն թարգմանվում է նորոգման և փրկության կամ ուրախության տոն:

«Նավակատիք եկեղեցու». Արարողություն է նվիրված նորակառույց եկեղեցու նախորդ օրվա օծմանը: Նավակատիք կարելի է համարել նաև եկեղեցու Սուրբ Խորանի նվիրագործումը, սրբազան մասունքների զետեղումը, խաչերի և եկեղեցական սպասքի օրհնությունը: Նավակատիք է համարվում նաև եկեղեցու անվանակոչության օրը՝ որպես հանդիսավոր օր:

«Նավակատիք» բառը եկեղեցական օրացույցներում օգտագործվում է նաև եկեղեցական Տաղավար տոների պահքերի համար:

Նավակատիքի օրերը ո՛չ ուտիքի օրեր են, և ո՛չ էլ ամբողջապես պահքի օրեր, այլ գտնվում են այս երկուսի միջակայքում: Այդ օրը թույլատրելի է գործածել ձկնեղեն և կաթնեղեն:

Հայ եկեղեցու տոները ժամանակային առումով լինում են շարժական և անշարժ: Անշարժ տոները անփոփոխ են, ամեն տարի միևնույն օրն է նշվում՝ անկախ նրանից, թե շաբաթվա որ օրն է: Իսկ շարժական տոները նշվում են տարբեր օրերի և հիմնականում կապված են Հարության տոնի՝ Զատկի և դրա փոփոխությունների հետ:

Տարվա ընթացքում նշվող բոլոր տոների և հիշատակի օրերի ստույգ ժամանակը տեղեկանում ենք տոնացույցի միջոցով: Այն Հայ եկեղեցու արարողական ժողովածուներից է:

Տոնացույցում ընդգրկված է տարվա ընթացքում եկեղեցու տոների կատարման կարգը. տոներին կատարվող սաղմոսները, շարականները, երգերը, աղոթքները, ընթերցվող Ավետարանները, ինչպես նաև այլ ընթերցվածքներ: Այն կազմված է ըստ հռոմեական օրացույցի:

Տոնացույցը Հայ եկեղեցի առաջին անգամ ներմուծեցին Սուրբ Սահակ Պարթևը (387-436թթ.) և Սուրբ Մեսրոպ Մաշտոցը (361-439թթ.): Հետագայում Հայ եկեղեցու հայրերն աստիճանաբար այն բարենորոգեցին:

1774թ-ին Սիմեոն Ա Երևանցի կաթողիկոսի (1763-1780թթ.) բարեփոխած Տոնացույցը Հայ եկեղեցին կիրառում է մինչև այժմ: Սրա հիման վրա են կառուցվում հայ եկեղեցական օրացույցները:

Կայքի «Տոներ» բաժինը կոչված է հայ քրիստոնյային հաղորդ դարձնելու եկեղեցական տոներին, արարողություններին ու դրանց խորհրդին: Տոներին ծանոթանալով և մասնակից լինելով՝ յուրաքանչյուրի սրտում և հոգում զորանում է հավատքի լույսը, սերը դեպի Սուրբ եկեղեցին և մեր սրբազան արժեքները:

Տոները հոգևոր խորհրդածությունների առիթ են. մեր սրտում փրկության հույսն են նորոգում՝ դարերով կրթելով և ձևավորելով հայ քրիստոնյայի դիմագիծն ու հոգևոր աշխարհը:

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

Ավագ Հինգշաբթի. Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատումը
Ավագ շաբաթվա օրերից իր խորհրդավորությամբ առանձնահատուկ տեղ է գրավում Ավագ Հինգշաբթին: Ավագ Հինգշաբթի օրը պատկերն է արարչության հինգերորդ օրվա, երբ Արարիչը ստեղծեց ձկներին ու թռչուններին: Այս օրն ունի նաև հինգերորդ ժամանակաշրջանի խորհուրդը, երբ Իսրայելի զավակները կերան զատկական գառը, մկրտվեցին ամպի ու ծովի մեջ, անապատում կերան երկնքից իջած մանանան և ըմպեցին վիմաբուխ աղբյուրից (Ելք 12, 14, 16, 17): Ավագ Հինգշաբթի մատուցվում է Սուրբ Պատարագ՝ .....
Ավագ Չորեքշաբթի. օծում և մատնություն
Ավագ Չորեքշաբթին հիշատակն է արարչության չորրորդ օրվա, երբ Աստված լուսատուներ դրեց երկնքի հաստատության ներսում և դրանով տվեց Արդարության Արեգակի՝ Քրիստոսի ծննդյան ավետիսը: Ավագ Չորեքշաբթին նաև պատկերն է չորրորդ ժամանակաշրջանի, երբ Աբրահամը ստացավ Իսահակի ծննդյան ավետիսը (Ծննդոց 18), հրեաները Եգիպտոսից դուրս եկան (Ելք 12-14), Վկայության խորանը պատրաստվեց (Ելք 25-27), և Իսրայելի որդիներն Ավետյաց երկիր փոխադրվեցին (Հեսու 1-19): Ավագ Չորեքշաբթի .....
Ավագ Երեքշաբթի. քանի դեռ ժամանակը մեր ձեռքերում է
«Շնորհիր մեզ Տեր արթնություն իմաստուն կույսերի հետ և մեր հոգիների լապտերները պայծառացրու» Չարչարանաց շաբաթի երկրորդ օրը՝ Ավագ Երեքշաբթին, պատկերն է արարչության երրորդ օրվա, երբ Աստված երկրի վրա դալար բույսեր և պտղատու ծառեր աճեցրեց: Այս օրը նաև երրորդ ժամանակաշրջանի խորհուրդն ունի, երբ ջրհեղեղը ողողեց ամբողջ աշխարհը, և Աստված մարդկանց լեզուները խառնելով՝ նրանց տարածեց աշխարհով մեկ (Ծննդոց 7:11): Ավագ Երեքշաբթի օրը մարդկության .....
Ավագ Երկուշաբթի. յուրաքանչյուր հասակից պտուղ է պահանջվելու
Ավագ շաբաթվա առաջին օրը՝ Ավագ Երկուշաբթին, խորհրդանշում է արարչության երկրորդ օրը, երբ Աստված ջրերը բաժանեց միմյանցից և արարեց երկնքի հաստատությունը: Այս օրը խորհրդանշում է նաև երկրորդ շրջանը, երբ ապականվեց ամբողջ տիեզերքը, և միայն Ենոքը հաճելի եղավ Աստծուն ու երկինք փոխադրվեց (Ծննդոց 5:21-24): Ադամն ուտելով պտուղը՝ վտարվեց Դրախտից, իսկ Ենոքը չուտելով երկրի պտուղը՝ մտավ Դրախտ ու անմահություն: Ավագ Երկուշաբթին նաև «Անպտուղ թզենու» .....
Տեառընդառաջի ժողովրդական սովորությունները
Տերընդեզ, Տրընդեզ, Տերընտաս, Տանդառեջ, Դառդառանջ, Դռնատունչ, Դռդոռաջ, Դոռոնջ, Դառանջ, Տոռոնջ-տոռոնջ, Տառինջ-տառինջ, Տնդալեշ, Մելետ, Մելեմետ-Տերընտաս. Տեառընդառաջ բառի աղավաղված տարբերակներն են, որ հայտնի են եղել հայոց կենցաղում: Ժամանակին գոյություն են ունեցել Տեառնընդառաջի հետ կապված ազգային սովորույթներ և ավանդույթներ, որոնք այժմ համարյա թե մոռացվել են: Համաժողովրդական այս տոնն ուներ համընդհանուր արարողակարգ և կատարվում էր փետրվարի .....
Աստվածամոր տոնի ժողովրդական սովորությունները
Սուրբ Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնը կենցաղում առավել հայտնի է «Խաղողօրհնեք» և «Աստվածածին» անուններով: Հայաստանի առանձին բնակավայրերում տոնն ուներ անվանման այլ տարբերակներ. Աստվածածնի Զատիկ, Խաղողի Զատիկ (Խաղողը Զադագ) (Մուսալեռ), Աստվարածին (Հարք-Բուլանըխ), Աստաձաձին (Վանք-Մեղրի) և այլն: Շատ բնակավայրերում Սբ. Աստվածածնի վերափոխումը հայտնի էր նաև Պտուղի օրհնանքի տոն հոմանիշ անվանմամբ: Այս տոնին առանձնանում էին ուխտագնացությունները, .....
Տոն Քրիստոսի տասներկու առաքյալների և տասներեքերորդի՝ սբ. Պողոս առաքյալի
Տասներկու առաքյալներն ընտրվեցին Հիսուսի կողմից: Նրանք կոչվեցին առաքյալներ, որովհետև ուղարկվեցին՝ Աստծու պատվիրանները քարոզելու մարդկանց: Առաքյալները Քրիստոսի անմիջական առաջնորդությամբ պատրաստվեցին իրենց ապագա մեծ առաքելության համար. ականջալուր եղան Նրա քարոզությանը, ականատեսը՝ Նրա հրաշքների և վկաները՝ Քրիստոսի հարության: Քրիստոս Իր համբարձումից առաջ առաքյալներին պատգամեց՝ ասելով. «Ամեն իշխանություն տրվեց Ինձ երկնքում և երկրի .....
Ծաղկազարդ. խաղաղություն ավետող Թագավորը
Սուրբ Զատկից մեկ շաբաթ առաջ Հայ եկեղեցին տոնում է Ծաղկազարդը՝ Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ: Այս մասին պատմում են բոլոր չորս Ավետարանիչները (Մատթեոս 21:1-11, Մարկոս 11:1-11, Ղուկաս 19:28-40, Հովհաննես 12:12-19): Քրիստոս Իր աշակերտների ուղեկցությամբ ճանապարհվեց դեպի Երուսաղեմ քաղաք: Այս անգամ Նա ցանկացավ Երուսաղեմ գնալ առանձնահատուկ հանդիսավորությամբ: Մոտենալով Երուսաղեմին՝ Քրիստոս մոտակա Բեթփագե (այժմ՝ Էլ Պիար) փոքրիկ գյուղ ուղարկեց աշակերտներից .....
Հովնան մարգարե. Աստծո ողորմածությունը
Հովնանը առաջին հրեա մարգարեն էր, որին Աստված ուղարկեց հեթանոսական երկիր՝ Ասորեստանի Նինվե քաղաքը և պատվիրեց զգուշացնել անհավատ նինվեացիներին՝ հետ կանգնելու իրենց մեղքերից: Այս մասին պատմվում է Հովնանի անունը կրող մարգարեական գրքում: Այն սքանչելի լեզվով գրված բազմախորհուրդ գիրք է և աստվածաշնչյան ամենահայտնի պատմություններից մեկը: Հովնան մարգարեն փորձեց չհնազանդվել Աստծուն և փախուստի դիմեց: Նա Թարսիս գնացող նավ նստեց, որ Նինվեի հակառակ .....
Սուրբ Գևորգի տոնի ժողովրդական սովորույթները
Սբ. Գևորգի տոնն ընդունված և սիրելի տոն է հայերիս մեջ: Չնայած եկեղեցական տոնացույցը Սբ. Գևորգի տոնը հաստատուն նշում է սեպտեմբերի 25-ից մինչև հոկտեմբերի 1-ն ընկնող շաբաթ օրը, և այն նախորդում է Վարագա Սբ. Խաչի տոնին, որն իր հերթին նշվում է սեպտեմբերի 25-ից մինչև հոկտեմբերի 1-ն ընկնող կիրակի օրը, ժողովուրդը, այնուամենայնիվ, Սբ. Գևորգի ուխտագնացությունն անում է հոկտեմբերի վերջին, երբ դաշտային երկրագործական աշխատանքները հիմնականում ավարտված էին .....
Աստվածամոր վերափոխման տոնը
Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնը Հայ եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է և տոնվում է օգոստոսի 15-ի մոտակա, այսինքն՝ օգոստոսի 12-ից 18-ը հանդիպող կիրակի օրը: Այս տոնը ծագել է քրիստոնեության հնագույն ժամանակներից ու հաստատվել 582թ-ին Մավրիկիոս կայսեր կողմից: Իր Աստվածային Որդու համբարձումից հետո Սուրբ Մարիամի ապրած կյանքի մասին խոսում է միայն ավանդությունը: Ըստ այդմ՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի համբարձումից հետո Աստվածամայրը՝ իր Որդու պատգամին .....
Հինանց շրջան. դու ծառա չես, այլ՝ որդի
Ըստ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու տոնացույցի՝ Սբ. Զատկի տոնին նախորդում է ապաշխարության շրջանը՝ Մեծ պահքը իր յոթ կիրակիներով: Քրիստոնյան, անցնելով յոթ կիրակիների այդ շղթան, նախապատրաստվում է տոների տոնին՝ Սուրբ Զատկին: Իսկ Սբ. Զատկից հետո քրիստոնյայի ուղին շարունակվելու է նորից յոթ կիրակիների մի այլ շղթայով, որ հայտնի են «Հինանց օրեր», «Հինունք» կամ «Գունագեղ կիրակիներ» անվանումներով: Այդ ժամանակահատվածը տևում է 50 .....
Ավետում. «Ուրախացի՛ր, շնորհալի՛ կույս, Աստված քեզ հետ է»
Ավետվեց բարի լուրը ի լուր աշխարհի: Բարի լուրին արժանանալու երջանկությունը ունեցավ Նազարեթ քաղաքից խոնարհ մի աղջիկ Մարիամ անունով, ով նշանված էր Հովսեփ անունով մի բարեպաշտ մարդու հետ: Բազում կույսերի մեջ նա ընտրվեց որպես Աստվածամայր: Նա իր ազատ կամքով խոնարհվեց Աստծո կամքի առջև: Մեծ հավատքով, մաքուր սրտով և խոնարհությամբ Սուրբ Կույսն ամբողջովին վստահեց Աստծուն և ընդունեց բարի լուրը Գաբրիել հրեշտակապետի կողմից. «Ուրախացի՛ր, շնորհալի՛ .....
Քրիստոսի՝ մեր Աստծու հարության տոնը և հայոց սուրբ վարդապետ Եղիշեի ներբողն ի պատիվ Քրիստոսի սուրբ հարության
Ամենավաղը Մարիամ Մագդաղենացին եկավ-հասավ Քրիստոսի գերեզման՝ այն ժամանակ, երբ հրեշտակն արդեն գլորել էր վեմը գերեզմանից։ Եվ ներս մտնելով՝ այնտեղ չգտավ Տերունական մարմինը, որի պատճառով սկսեց ողբագին լալ ու արտասվել և կուրծքը ծեծելով՝ ասել. «Ի՞նչ անեմ կամ ի՞նչ չանեմ, ո՞ւր գնամ և ո՞ւմից հարցնեմ, որտե՞ղ փնտրեմ և որտե՞ղ գտնեմ Նրան։ Չէ՞ որ խաչից իջեցրին և այս գերեզմանի մեջ դրեցին Նրան, այս քարայրի մուտքն էլ կնքելով՝ փակեցին, և պահապաններ կարգեցին։ .....
Ավագ շաբաթ. Երկնքի և երկրի հաշտեցումը
Ծաղկազարդի կիրակիին հաջորդում է Ավագ շաբաթը, որը մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի տնօրինությունների՝ չարչարանքների, խաչելության, թաղման, ինչպես նաև դժոխքի ավերման, հոգիների ազատման և հրաշափառ Հարության շաբաթն է: Այս շաբաթվա ընթացքում Հիսուս Քրիստոս առաքյալների հետ մինչև Իր Հարությունը վերջին անգամ սեղան նստեց, ապա մատնվեց, ձերբակալվեց, դատվեց, անարգվեց և չարչարանքներով խաչ հանվեց, որի համար էլ այս շաբաթը կոչվում է նաև Չարչարանաց շաբաթ: Ծաղկազարդից .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․