Գրքեր

Ուխտագնացություն
«Աղոթքով միշտ բախենք Արարչի գթառատության դուռը»
Հոկտեմբերի 5-ին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշեց Քրիստոսի յոթանասուներկու աշակերտների հիշատակության օրը: Առաքյալներին և աշակերտներին ուղղված Քրիստոսի հետևյալ խոսքերը, թե՝ դուք եք երկրի աղը (Մատթ. 5:13), վերաբերում են նաև Քրիստոսի հետևորդներին: Ինչպես աշակերտները, այնպես էլ յուրաքանչյուր քրիստոնյա իր ուժերի չափով կոչված է Տիրոջ խոսքն ու Արքայության ուրախությունն իր միջավայրում ավետելու առաքելությանը: Այդ առաքելության ճանապարհին .....
«Աշխարհը կանգուն է աղոթքի շնորհիվ»
Սեպտեմբերի 17-ին՝ Հայաստանի Հանրապետության անկախության տոնին ընդառաջ՝ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու սիրիահայ համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, ուխտագնացության մեկնեց Գեղարքունիքի թեմի սրբավայրեր: Ուխտավորների՝ աղոթքով և շարականներով հագեցած ուղին կանգ առավ Հայրավանքում (4-րդ դ.), որ հայտնի է Հայր Հոհանք, Հայրուվանք, Հայր Օհավանք, ինչպես նաև Մարդաղավնյաց վանք անվանումներով: Հայրավանքի .....
Եռօրյա ուխտագնացություն Արցախի նվիրական սրբավայրեր
Երեսուն տարի առաջ՝ 1989 թ-ի սեպտեմբերի 29-ին, վերաբացվեց Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Արցախի թեմը: Պատերազմական և դժվարին իրավիճակներ հաղթահարած Արցախի թեմն այդ տարիների ընթացում, թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Պարգև արք. Մարտիրոսյանի առաջնորդությամբ, կառուցել ու վերաօծել է 90 վանք, եկեղեցի ու մատուռ՝ արցախահայության գոյատևման համար նոր խթան հանդիսանալով: Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ .....
Քրիստոսի հետևորդների հոգեշահ ուղին
Քրիստոնյայի ուղին ներքին հոգևոր պայքարի ուղի է, պայքար մեղքերի, կրքերի, չար հակումների և ինչպես Պողոս առաքյալն է ասում՝ պատերազմ ոչ թե մարդկանց, այլ երկնքի տակ գտնվող չար ոգիների, իշխանությունների ու պետությունների և այս խավար աշխարհի տիրակալների դեմ (Եփես. 6:12): Հոգևոր պայքարի այս ուղին քրիստոնյան անցել ու անցնում է աղոթքով, ապաշխարությամբ, Ս. Պատարագի մասնակցությամբ և առաքինաբար ապրելով: Անկախ կյանքի արտաքին պայմաններից՝ քրիստոնյայի .....
Աղոթքի կանգառ կյանքի արագընթաց ռիթմի մեջ
Հուլիսի 13-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքի հերթական աղոթքի ուղին ձգվեց դեպի Տավուշի թեմի Նոր Վարագավանք միջնադարյան վանական համալիր: Ուխտավորները մինչ ճանապարհ ընկնելը եկեղեցուն կից Ս. Անանիայի մատուռ-դամբարանում միասնական աղոթքի կանգնեցին, այնուհետև եկեղեցու սպասավոր Վաչագան սարկավագ Դոխոլյանի առաջնորդությամբ՝ անցան աղոթքի ուղին, որն ուղեկցվեց Արևագալի ժամերգության աղոթքներով ու շարականներով և հոգեշահ զրույցով: Բարեշնորհ .....
«Երկյուղով ապրեցեք այս աշխարհում ձեր պանդխտության ժամանակը»
Հունիսի 29-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և եկեղեցու սպասավոր Վաչագան սրկ. Դոխոլյանի ուղեկցությամբ, ուխտագնացության մեկնեց Տավուշի թեմի սրբավայրեր: Ուխտավորների աղոթքի ուղին հարստացավ Արևագալի ժամերգության աղոթքներով ու շարականներով, ապա բարեշնորհ սարկավագն ուխտավորների հետ զրուցեց հոգևոր օրենքների մասին՝ թվարկելով դրանցից մի քանիսը, օրինակ՝ երբ .....
Մեծ ընտանիքի աղոթքի հերթական ուղին
Եկեղեցական համայնքային կյանքին ներգրավված յուրաքանչյուր անձ դառնում է եկեղեցու մեծ ընտանիքի անդամը, իսկ եկեղեցական ընտանեկան կյանքը դառնում է յուրաքանչյուրի կյանքի անբաժանելի մասը: Մեծ ընտանիքից ներս յուրաքանչյուրը ջանում է գործել սիրո, համերաշխության և միասնակության ոգով, որն ամրապնդելու ուղիներից մեկն աղոթքի ճանապարհն է՝ ուխտագնացությունը: Հունիսի 25-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու մեծ ընտանիքի ծառայողներն ու աշխատակիցները, .....
Աղոթքի մեջ հարատևելու և Տիրոջով զորանալու ուղիներից մեկը
Քրիստոսի հետևորդները մշտապես հոգևոր պայքարի մեջ են և այդ պայքարում մենամարտող զինվորի գլխավոր զենքն աղոթքն է: Թշնամիներով շրջապատված զինվորը չի կարող քնել. երանելի Պողոս առաքյալը հորդորում է արթուն լինել և անդադար աղոթել, աղոթել ոչ միայն ինքդ քեզ համար, այլ նաև հավատակից զինվորների համար. «Ամենայն աղոթքներով և աղաչանքներով ամեն ժամ աղոթեցե՛ք Հոգով, և այդ բանի մեջ հսկեցե՛ք կատարյալ հարատևությամբ և աղաչանքներով» (Եփես. 6:18): Դարեր .....
Աղոթասեր համայնքի աղոթքի ուղին Գուգարաց թեմում
Մայիսի 28-ին՝ Առաջին Հանրապետության հիմնադրման օրը՝ Հանրապետության տոնին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և եկեղեցու սպասավոր Վաչագան սրկ. Դոխոլյանի ուղեկցությամբ, ուխտագնացության մեկնեց Գուգարաց թեմի սրբավայրեր: Ուխտավորները Արևագալի ժամերգությամբ, երջանկահիշատակ Գարեգին Ա Հայրապետի բնութագրմամբ, աղոթքով ողջունեցին արևի ծագելը երկրի վրա: Աղոթքից .....
Հաղթանակի նվիրական օրը
Հինանց՝ հաղթանակի և պայքարի խորհրդանիշը կրող Կարմիր կիրակիին ընդառաջ, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և եկեղեցու սպասավոր Վաչագան սրկ. Դոխոլյանի ուղեկցությամբ, մայիսի 9-ին՝ եռատոնի՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձի օրը, ուխտագնացության մեկնեց Արագածոտնի թեմի սրբավայրեր: Հաղթանակի .....
Հարության հավատքով լուսավորված ուխտավորների ուղին
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին թևակոխել է Սուրբ Հարության տոնին հաջորդող Հինանց շրջանը, որը հայ քրիստոնյայի համար հարության լույսով հավատի նորոգության և ուրախության մի շրջան է, քանի որ առանց հարուցյալ հավատքի հայը չէր գոյատևի որպես հայ քրիստոնյա, առանց հարուցյալ հավատքի Հայոց ազգը չէր ապրի ազգային զարթոնք, չէր ունենա ո՛չ փառապանծ ոսկեդարը, ո՛չ Հայոց եկեղեցին, ո՛չ Հայոց գիրն ու մշակույթը և ո՛չ էլ ազատ ու անկախ Հայաստանը: Հարության լուսապայծառ .....
Սիրիահայերի ուխտի հոգենորոգ օրը
Ըստ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու տոնացույցի՝ Մեծ պահքն արդեն կիսվել է, և քրիստոնյան շարունակում է ապաշխարության ճանապարհի մյուս կեսն անցել՝ ընթանալով դեպի Սուրբ Հարություն: Պահեցողության այս ճանապարհին Տիրոջով զորանալու մեծ փափագն էր, որ ապրիլի 3-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու սիրիահայ համայնքի աղոթքի ուղին հարթեց դեպի Արտաշատի տարածարաշրջանի Մրգավան գյուղի Ս. Հակոբ եկեղեցի: ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. .....
Արցախ աշխարհը՝ քաղաքակրթության և հոգևոր զարթոնքի բնօրրան
Դարերի հոլովույթում հայի աղոթասեր և որոնող միտքը երբեք չի դադարել ստեղծագործելուց և կառուցելուց: Նա, ով ուխտավորաբար եղել է Արցախ աշխարհում, հաղորդակից է եղել բնական և ձեռակերտ այն արարչագործություններին, հատկապես այն սուրբ վայրերին, որոնք մինչ օրս շարունակում են համարվել հոգևոր զարթոնքի բնօրրան: Հավատքի մեր վկայարաններն անասելի ձգողականություն ունեն, երբ մոտենում ես նրանց, կարծես լեզու են առնում և պատմում հայի անկոտրուն ոգու, նրա հերոսական .....
Դեպի կատարելություն ձգվող աղոթքի ուղին
Աղոթքը կատարելության հիմքն է, ամեն անգամ աղոթքի ճանապարհ անցնողը ձգտում է կատարելության՝ Տիրոջ հետևյալ խոսքի համաձայն. «Կատարյալ եղեք, ինչպես ձեր Երկնավոր Հայրն է կատարյալ» (Մատթ. 5:48): Ճշմարիտ աղոթքը, որ միավորում է մարդուն Բարձրյալի հետ, ոչ այլ ինչ է, եթե ոչ լույս և ուժ, որ բաշխվում է երկնքից աղոթող սրտերին: Քրիստոնյայի կյանքը, ըստ էության, Քրիստոսին հետևելու մի ուղի է: «Հետևիր Ինձ» (Հովհ. 21:22),- ասում է Քրիստոս Աստծո պատկերն ու նմանությունը .....
Սուրբ Խաչի զորությանն ապավինած երիտասարդ ուխտավորները
Սեպտեմբերի 30-ին՝ Վարագա Ս. Խաչի տոնի օրը, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միության համար օրհնաբեր և օրհնառատ օր էր: Երիտասարդները Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում նախ մասնակից եղան ուխտի Ս. Պատարագին, որ մատուցեց Տեր Վահան քահանա Առաքելյանը, ապա Սուրբ Պատարագի ավարտին հաղորդակից եղան Տիրոջ խաչափայտի սուրբ մասունքի օրհնությանը: Անցյալ տարի, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․