19 Մարտ, Գշ, Մեծ պահքի ԼԷ օր

Գրքեր

Ուխտագնացություն
Միասնական աղոթք՝ հանուն հայրենիքի
Սեպտեմբերի 19-ին՝ Անկախության տոնին ընդառաջ, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքից տասը տղամարդիկ, հանուն հայրենիքի խաղաղության և անսասանության, ուխտագնացության մեկնեցին Սևանավանք: Ուխտավորները, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, միասնական աղոթքի կանգնեցին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցուն կից Ս. Անանիայի մատուռ-դամբարանում, ապա Տեր Հոր օրհնությունն ստանալուց հետո շարժվեցին դեպի ուխտավայր: Հայ եկեղեցու առաջին .....
Գերեվարված ու անհայտ կորած զինվորների վերադարձին նվիրված ուխտագնացություն
Սեպտեմբերի 19-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, ուխտի մեկնեց Հայոց հոգևոր կենտրոն: Մինչ ուխտի ճանապարհ անցնելը երիտասարդները Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում մասնակցեցին Ս. Պատարագին: Հայոց հոգևոր կենտրոնի առաջին սրբավայրը, ուր այցելեցին երիտասարդները, Ս. Հռիփսիմեի վանքն էր: Սրբուհու գերեզմանի առջև խոնարհվելով և նրա բարեխոսությանը .....
Հայաստան և Արցախ աշխարհի խաղաղությանն ուղղված երիտասարդների ուխտի ուղին
Անցողիկ այս աշխարհը կարիք ունի իրական խաղաղության և մխիթարության, ինչը հնարավոր չէ ձեռք բերել ո՛չ փառքի, ո՛չ հարստության և ո՛չ էլ հաճույքների միջոցով: Իրական խաղաղության աղբյուրը Աստված է: Աստվածորդին, Իր խոսքն ուղղելով Իր հետևորդներին, ասում է. «Խաղաղություն եմ թողնում ձեզ, Իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ, ձեզ չեմ տալիս այնպես, ինչպես այս աշխարհն է տալիս, ձեր սրտերը թող չխռովեն, և չվախենաք» (Հովհ 14:27): Հայաստան և Արցախ աշխարհի խաղաղությանն .....
Եկեղեցու համայնքն ուխտի մեկնեց Տավուշի թեմի սրբավայրեր
Հունիսի 26-ին՝ Սուրբ Տրդատ թագավորի, Աշխեն թագուհու և Խոսրովիդուխտ կույսի հիշատակության օրը, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի առաջնորդությամբ, ուխտագնացության մեկնեց Տավուշի թեմի սրբավայրեր: Ուխտավորները նախ այցելեցին Ենոքավան գյուղի Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցի (19-րդ դ.), ուր մասնակից դարձան եկեղեցու վերաօծման .....
Ուխտի ճանապարհ. մարդ չի կարող փրկվել միայնակ՝ առանց եկեղեցու
Ինչպես ծառի վրա միանման տերևներ չենք գտնի, այնպես էլ աշխարհի բոլոր մարդիկ, տարբեր լինելով հանդերձ, միավորվելու կարևորագույն պատճառներ ունեն, այն որ արարված են Աստծու պատկերով և նմանությամբ, ունեն մեկ Երկնավոր Հայր, մկրտությամբ, ազատվելով նախածնողներից ժառանգած ադամական մեղքից, Աստծու որդիներ են դառնում, Սուրբ Հոգու շնորհներին և քրիստոնյա անվանն արժանանում, իսկ Հաղորդությամբ, հաղորդակից դառնալով Քրիստոսի Մարմնին և Արյան, փրկության հնարավորություն .....
Հանուն հայրենիքի խաղաղության՝ համայնքը համախմբվեց ընդհանրական աղոթքի շուրջ
Աշխարհի արարումից ի վեր մարդը կարիք ունի Աստծու հետ հաղորդակցության: Աստծու հետ զրույցը՝ աղոթքը, քրիստոնյայի կյանքի կարևորագույն զրույցն է, նրա կյանքի ուղեցույցն ու անբաժանելի մի մասը: «Ես երբեմն նախանձում եմ այն մարդկանց, ովքեր ապրել են Քրիստոսի ժամանակներում: Ի վերջո, նրանք տեսան Նրան իրենց սեփական աչքերով, լսեցին Նրան և նույնիսկ կարող էին խոսել Նրա հետ: Բայց կարծում եմ, որ մենք նրանց համեմատ ավելի լավ վիճակում ենք: Քանի որ նրանք հաճախ .....
Համբարձման տոնը սիրիահայ համայնքը նշեց ուխտագնացությամբ
Մայիսի 13-ին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին տոնախմբեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի համբարձման տոնը: Տնօրինական այդ օրը Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու սիրիահայ համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ, իմաստավորեց ուխտագնացությամբ: Աղոթքով և շարականներով հագեցած ուխտավորների ուղին կանգ առավ համայն հայության համար նվիրական սրբավայրերից մեկում՝ Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում, .....
Երիտասարդ ուխտավորները ևս մեկ անգամ վերահաստատեցին իրենց ուխտը
Արդեն վեց տարի է, ինչ Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցին սրբադասել է Հայոց ցեղասպանության անմեղ զոհերին՝ ապրիլի 24-ը հռչակելով «Յիշատակ Սրբոց նահատակաց, որք կատարեցան յընթացս Ցեղասպանութեան Հայոց վասն հաւատոյ եւ վասն Հայրենեաց»: Ապրիլի 24-ին, հանուն հավատի և հայրենիքի նահատակված սրբերի նվիրական հիշատակը սուրբ պահելու և նրանց բարեխոսությունը հայցելու նպատակով, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը, .....
Ոտքով ուխտագնացություն դեպի Հայոց հոգևոր կենտրոն
Ապրիլի 3-ին՝ Ավագ շաբաթ օրը, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքից տասը տղամարդիկ ոտքով ուխտագնացության մեկնեցին Հայոց Սրբություն Սրբոց Ս. Էջմիածին: Ուխտավորները Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցուն կից Ս. Անանիայի մատուռ-դամբարանում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, միասնական աղոթքի կանգնեցին, ապա Տեր Հոր օրհնությունն ստանալուց հետո շարժվեցին դեպի Հայոց հոգևոր կենտրոն: Նրանց աղոթքի ուղին, որ ուղղված էր Հայոց .....
Ուխտագնացություն մայրերի տոնին ընդառաջ
Յոթը տարի է, ինչ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու սուրբ հարկից ներս, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, գործում է սիրիահայ համայնքը, որ սիրո և նվիրումի ճանապարհ անցնելով՝ իրականացնում է իր եկեղեցանվեր ծառայությունը: Համայնքի «Հույս միավոր» տիկնանց օժանդակ միությունը, ազգային-եկեղեցական տոներին և ավանդույթներին հավատարիմ, ամեն տարի՝ .....
«Զորավոր» երգչախումբն ուխտի մեկնեց Սաղմոսավանք
Օգոստոսի 28-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երգչախումբը, եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ և Արամ ֆրանկյանի հովանավորությամբ, ուխտի մեկնեց Սաղմոսավանք: Աղոթքի ուղին ուխտավորներին առաջնորդեց մի սրբավայր, որ կառուցվել է 13-րդ դարում Լուսավորչի անապատ կոչվող վայրում, այն աշխարհում միակ հայկական վանքն է, որ Սուրբ Հոգու ներգործությամբ ստեղծված օրհներգությունների՝ սաղմոսների պատվին Սաղմոսավանք .....
Եկեղեցու համայնքի հոգենորոգ ուղին Մեծ պահքի շրջանում
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու տոնացույցի համաձայն՝ այս տարի մարտի 8-ին Մեծ պահքի հոգենորոգ շրջանի երրորդ կիրակին էր՝ «Անառակի կիրակին»: Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում Ս. Պատարագի մասնակիցները, ունկնդրելով Տեր Վահան քահանա Առաքելյանի քարոզը, հաղորդ դարձան այն կարևոր խորհրդին, որն ազդարարում էր մարդկության նկատմամբ Աստծո սերն ու գթասրտությունը և մարդկության փրկության Աստծո ծրագիրը: Այնուհետև, Ս. Պատարագի ավարտին, Զորավոր Ս. Աստվածածին .....
Ուխտագնացություն՝ նվիրված բոլոր սրբերի տոնին
Նոյեմբերի 2-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին կատարեց բոլոր սրբերի՝ հների և նորերի, հայտնիների և անհայտների հիշատակությունը: Տոնական օրը Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքի համար նշավորվեց ուխտագնացությամբ: Ուխտավորները, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի առաջնորդությամբ, մեկնեցին Սաղմոսավանք, որ ըստ ավանդության՝ .....
Երեք օրհնաբեր օր Սյունյաց աշխարհում
Մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, Իր երկրային կյանքի ընթացքում բազում անգամ աղոթելով, Իր հետևորդներին մշտապես աղոթելու պատգամ տվեց: Ավետարանում կարդում ենք, որ Հիսուս աղոթելիս ասաց՝ Ես գիտեի, որ ամեն ժամ լսում ես Ինձ (Հովհ. 11:42): Եկեղեցական հեղինակներից Որոգինեսն ասել է, որ Հիսուսի արտասանած և ավետարանչի պահպանած խոսքը հստակորեն ցույց է տալիս, թե նա, ով միշտ աղոթում է, միշտ էլ լսելի է: Տիրոջ օրինակի համաձայն՝ հայ քրիստոնյայի կյանքի անբաժանելի .....
«Աղոթքով միշտ բախենք Արարչի գթառատության դուռը»
Հոկտեմբերի 5-ին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշեց Քրիստոսի յոթանասուներկու աշակերտների հիշատակության օրը: Առաքյալներին և աշակերտներին ուղղված Քրիստոսի հետևյալ խոսքերը, թե՝ դուք եք երկրի աղը (Մատթ. 5:13), վերաբերում են նաև Քրիստոսի հետևորդներին: Ինչպես աշակերտները, այնպես էլ յուրաքանչյուր քրիստոնյա իր ուժերի չափով կոչված է Տիրոջ խոսքն ու Արքայության ուրախությունն իր միջավայրում ավետելու առաքելությանը: Այդ առաքելության ճանապարհին .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․