Գրքեր

Վարք Սրբոց

 Ովքե՞ր են սրբերը և ինչպե՞ս են արժանացել սրբության

 

Ոմանց համար սրբերը երկնքի հետ կապ ունեցող արտասովոր, գերբնական էակներ են լուսապսակներով: Ոմանց համար պատմության հետաքրքիր էջեր, երբեմն նաև անհավանական թվացող: Ոմանց համար սրբերը եկեղեցում փակցված սրբանկարներից այն կողմ ոչ մի նշանակություն չունեն, իսկ ոմանց համար էլ կենդանի հավատքի լավագույն օրինակներն են:

 

Սրբության գաղափարը մեծ տեղ է գրավում քրիստոնեության մեջ և այդ գաղափարին դեռևս հանդիպում ենք Հին Ուխտում: Թերթելով Հին Կտակարանը՝ հանդիպում ենք սրբությամբ ապրող բազմաթիվ կերպարների, ովքեր աստվածային ներշնչմամբ ուղղորդում էին մարդկանց դեպի սրբության ուղի:

«Սուրբ, սրբություն և սրբել» բառերը ավելի քան 1200 անգամ է գործածված Աստվածաշնչում: Հին Կտակարանի Ղևտական գրքում բազմիցս ենք հանդիպում աստվածային այս պատգամին. «Սուրբ եղեք, որովհետև Ես՝ ձեր Տեր Աստվածը սուրբ եմ» (Ղևտական 11:44; 19:2; 20:7; 21:8):

Սուրբ նշանակում է մաքուր:

«Որևէ մեկը, որ միացած է Քրիստոսին, նոր արարած է, նա այլևս այն չէ, ինչ որ նախապես էր, որովհետև նա ամբողջությամբ նորոգվեց» (Բ Կորնթացիներ 5:17): Սրբերը Քրիստոսի հետ միացած նոր կյանք ունեցան: Նրանք, ապրելով այս աշխարհում և մարդկանց մեջ, այս աշխարհից չէին, ինչպես Քրիստոս (Հովհաննես 17:14):

 

Սրբերին սկսել են հիշատակել

 

Ե՞րբ և ի՞նչ պայմաններում են մարդիկ սկսել հիշատակել սրբերի տոնակատարությունը:

Սրբերից շատերը նահատակվել են, նրանք ոչ միայն խոսքով, կյանքով, այլ նաև իրենց մահով էին քարոզում Քրիստոսին: Նրանք մեծ ուրախությամբ էին գնում չարչարանքի և նահատակության՝ իրենց համարելով Քրիստոսի չարչարանքների և նաև Նրա փառքի մասնակիցը: Չարչարանքներն ու մահը նրանք ընդունում էին՝ որպես հաղթանակ ընդդեմ մահվան և նրա դեմ վախի:

Քրիստոնեական եկեղեցին շատ բնականորեն է սկսել հարգել և հիշել նրանց: Սրբերի հիշատակությունն սկսվել է նրանց մարտիրոսական մահվան տարեդարձային հիշատակությամբ: Եկեղեցին գրի էր առնում մարտիրոսների չարչարանքները և շրջաբերական նամակների ձևով ուղարկում էր շրջակա եկեղեցիները՝ ընդարձակելով նրանց հարգանքի շրջանակը՝ որպես օրինակ և քաջալերություն շատերի: Ժամանակի ընթացքում մարտիրոսներին միացան «խոստովանողները», այսինքն՝ այն քաջարի քրիստոնյաները, որ հանուն Քրիստոսի չարչարվելով՝ ողջ են մնացել: Եկեղեցին նրանց վկայարանների կամ գերեզմանների վրա տարեկան հոգևոր հանդիսությամբ հարգում է նրանց հետմահու հիշատակությունը:

«Խոստովանողներ»-ին միացան կույսերը, ճգնավորները: Կույսերը՝ այր և կին, կամավորապես հրաժարվում էին ամուսնական, աշխարհիկ կյանքից և կուսակրոնի կյանքով ապրում էին սրբությամբ: Նրանց ժուժկալությունն եկեղեցին հավասար է նկատել մարտիրոսությանը: Իսկ ճգնավորները, թողնելով աշխարհի բոլոր ապականությունները, ցանկություններն ու խաբկանքները, ապրում էին ամայի վայրերում Աստծո ներկայության և շնորհների մեջ: Արդարև, բոլոր նրանք, որ հերոսական առաքինությամբ և բացառիկ նվիրումով ծառայեցին եկեղեցուն, արժանացան բացառիկ հիշատակության թե՛ հասարակ ժողովրդի փափագով, թե՛ եկեղեցական իշխանության հավանությամբ և հաստատումով: Դարերի ընթացքում եկեղեցին, ժողովրդի կամ տեղական հոգևոր իշխանության խնդրանքը քննության ենթարկելով, մարտիրոսի կամ որևէ առաքինի անձի սուրբ է հռչակել՝ տարեկան տոնախմբության արժանացնելով: Մեր տոնացույցի վերջին բարեկարգիչը Սիմեոն կաթողիկոսն (1780 թ.) է եղել, ում նախաձեռնությամբ տոնացույցում ավելացել են վերջին սրբերը՝ մեծ վարդապետները՝ Սբ. Հովհաննես Որոտնեցին (1315-1386 թթ.) և Սբ. Մովսես Տաթևացին (1578-1632 թթ.): Դարերի դադարից հետո, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին 2015թ-ի ապրիլի 23-ին հատուկ արարողակարգով սրբերի շարքին դասեց «վասն հաւատոյ եւ վասն հայրենեաց» նահատակության պսակն ընդունածներին՝ Եղեռնի զոհերին, ապրիլի 24-ը հռչակելով որպես Ցեղասպանության նահատակ սրբերի հիշատակի օր:

 

Սրբերը մաս են կազմում

 

Ըստ եկեղեցու վարդապետության՝ սրբերը մաս են կազմում երկնքի Անդրանկաց ժողովի (եկեղեցու), ուր դարձյալ աղոթում են մարդկանց համար, որպեսզի նրանք էլ, մեղքի և չարի դեմ հաղթանակ տանելով, արժանանան Երկնքի Արքայությանը:

Եկեղեցին Քրիստոսի մարմինն է, նրա գլուխը Քրիստոսն է, իսկ մարմնի անդամները հավատացյալներն են (Ա Կորնթացիներ 12:27-28, Եփեսացիներ 1:22; 5:29-30): Եկեղեցին երկու մասի է բաժանվում՝ Զինվորյալ և Հաղթական: Զինվորյալ եկեղեցի կազմում են աշխարհի վրա ապրող քրիստոնյաները, ովքեր շարունակ պատերազմի մեջ են չարի և մեղքի դեմ (Եփեսացիներ 6:10-20): Զինվորյալ եկեղեցին կոչվում է նաև Մարտնչող եկեղեցի: Իսկ աշխարհից մեկնած սրբերը հանդերձյալ կյանքում կազմում են Հաղթական եկեղեցին, որ կոչվում է նաև Անդրանկաց ժողով (Եբրայեցիներ 12:22-24): Եկեղեցին ոչ միայն երկրի վրա ապրող քրիստոնյաների միասնությունն է, այլ նաև ամբողջությունը նրանց, որ չարի դեմ հաղթանակելով՝ արդարացած հոգով կազմել են Հաղթական եկեղեցին:

 

Սրբերը բարեխոսում են

 

Սրբերը ոչ միայն կենդանի և գործող հավատքի օրինակներ են, այլ Աստծո մոտ մեզ համար բարեխոսներ են: Իսկ սրբերի բարեխոսություն խնդրել չի նշանակում աղոթել նրանց: Մենք խնդրում ենք, որ նրանք մեզ համար բարեխոսական աղոթք ուղղեն առ Աստված և օգնեն մեզ: Օրինակ, եթե մենք դիմում ենք Աստվածամորը, որպեսզի նա բարեխոսի Քրիստոսի մոտ մեզ համար, չի նշանակում, որ աղոթում ենք նրան:

Աստվածաշնչից այս օրինակները վկայում են սրբերի բարեխոսության մասին. Աստված պահանջեց, որ Հոբի ընկերները խնդրեն Հոբին իրենց համար աղոթել, որպեսզի Նա չվարվի նրանց հետ` ըստ իրենց հիմարության (Հոբ 42:8), կամ՝ Աստված թույլ տվեց, որ Աբրահամը միջնորդի Սոդոմի համար (Ծննդոց 18):

Բողոքականները կտրականապես մերժում են ցանկացած բարեխոսություն, լինի դա Սուրբ Կույսի, թե հրեշտակների կամ սրբի բարեխոսություն: Իրենց տեսակետը հիմնավորում են Սուրբ Հովհաննես առաքյալի խոսքերով. «…բարեխոս (միջնորդ) ունենք Հոր մոտ՝ Հիսուս Քրիստոս Արդարին» (Ա Հովհաննես 2:1): Ինչպես նաև Սուրբ Պողոս առաքյալի խոսքերով. «Որովհետև մեկ Աստված կա և մեկ Միջնորդ՝ Աստծո և մարդկանց միջև. Հիսուս Քրիստոս Մարդը» (Ա Տիմոթեոս 2:5): Իրականում սկզբունքային մեծ տարբերություն կա Քրիստոսի միջնորդության և սրբերի բարեխոսության միջև. Քրիստոսի Միջնորդությունը քավչարար է: Տեր Հիսուս Քրիստոսը բարեխոսում է մեր մեղքերի թողության համար. Նա՝ Անձամբ, լինելով Քավությունը, մեր փոխարեն վճարեց մեղքի վարձքը: Իսկ սրբերի բարեխոսությունը ոչ մի ընդհանուր բան չունի Փրկագնման, ինչպես նաև Քավության հետ: Սրբերի բարեխոսությունը աղոթք է մեզ համար:

 

Սրբերի հանդեպ հարգանքը

 

«Հարգել սրբին նշանակում է նմանվել նրան»,- ասել է Սբ. Հովհան Ոսկեբերանը:

Սրբերի աշխարհը դա այն մարդկանց աշխարհն է, ովքեր ողջ սրտով, մտքով և հոգով սիրել են Աստծուն և իրենց նմանին՝ ջանալով անաղարտ պահել Աստծո պատկերը, որով և ստեղծվել են:

Սրբերի հանդեպ հարգանքն արտահայտվել է նրանով, որ նրանց անունով բազմաթիվ եկեղեցիներ են կառուցվել և կառուցվում են: Առաջին դարերում եկեղեցիներ կառուցելիս նրանց նահատակության վայրերում և եկեղեցու հիմքում դնում էին սրբերի մասունքներից, ինչով և պայմանավորվեց հետագայում մասունքների բաժանումը: Սրբերի հիշատակությունը նշվում է Սուրբ Պատարագով, ուխտագնացություններով՝ հոգևոր ուրախություն պատճառելով մասնակիցներին: Սրբի անունը կրող եկեղեցու համար սրբի տոնն անվանակոչության օր է կամ՝ այդ եկեղեցու տոն: Այդ օրը անվանակոչության օր է համարվում նաև տվյալ սրբի անունը կրող մարդկանց համար:

Ամեն օր կամ պարբերաբար սրբերի վարքի ընթերցումով քրիստոնյան ավելի է ամրացնում իր կապը փրկության ուղեցույցի՝ Աստվածաշնչի հետ, որտեղից և ծանոթանում է առաջին և մեծագույն սրբերին, ապա՝ համայն քրիստոնեության հետ, որի անբաժան մասն է եկեղեցին: Սրբերը կյանքի բոլոր ասպարեզներից են եղել՝ կաթողիկոսներ, թագավորներ, պետական պաշտոնավորներ: Նրանց մեջ կային թե՛ տղամարդիկ և կանայք, թե՛ մանուկ, երիտասարդ և ծեր, թե՛ աղքատ և հարուստ, թե՛ մտավորականներ և գեղջուկ մարդիկ: Հետևաբար նրանց կյանքը օրինակելի է բոլորի համար անխտիր:

Սբ. Հովհան Ոսկեբերանը սրբերի հիշատակության հետ կապված ասել է. «Մարտիրոսների հիշատակությունը տոն է և հոգևոր ուրախություն: Նրանք չարչարվել են, իսկ մենք բերկրում ենք, նրանք հերոսություն են գործել, մենք ուրախանում ենք, նրանց պսակը փառքն է բոլորի, ավելի շուտ փառքը ողջ եկեղեցու»: Ապա սուրբը մարտիրոսական քաջագործությունը համեմատել է Օլիմպիական խաղերի հաղթանակի հետ. «Հաղթում է մեկը, ուրախանում են բոլորը: Սրբերը եկեղեցու գանձերն են լի թանկարժեք մարգարիտներով: Նյութական հարստությունն անցնում է, հագուստը մաշվում է, տները քանդվում են, իսկ հոգևոր հարստությունն այլ է, սրբերը մշտապես փայլում են իրենց լույսի փառքով»:

Բոլոր տոնելի սրբերի հիշատակության օրերն իմանում ենք «Տոնացույց»-ից, բայց այստեղ էլ շատ սրբերի անուններ դուրս են մնացել և նրանց անունները հայտնի են միայն Աստծուն: Հայ եկեղեցին տարվա մեջ մեկ օր նշում է հին և նոր, հայտնի և անհայտ սրբերի հիշատակությունը: Տոնացույցում 130 օրեր նվիրված են 415 անուն սրբերի և սրբերի խմբերի հիշատակություններին:

Այսպիսով, քրիստոնյայի համար սրբերն ոչ միայն իրենց և Աստծո միջև միջնորդներն են, այլ իրական քրիստոնեության կենդանի կրողները, որոնց կյանքն առ այսօր բարոյականության մեծագույն օրինակ է հանդիսանում:

 

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

Սուրբ Մինասի, Երմոգինեսի և Գրաբոսի վկայաբանությունը
Մաքսիմիանոս ամբարիշտ արքայի ժամանակներում Աղեքսանդրիա քաղաքում խռովություն եղավ իշխանի դեմ: Եվ աղեքսանդրացիների միջև եղած խռովությունը խաղաղեցնելու և սիրո միաբանության բերելու համար թագավորն առաքեց մի իմաստուն և հանճարեղ, աթենացիների դպրությամբ ճոխացած մարդու, որի անունը Մինաս էր: [Իսկ Մինասը], տեսնելով այնտեղ եղած քրիստոնյաների վարքը, սրտով սիրեց և քրիստոնեություն ընդունեց: Եվ բարեպաշտության էր ձգտում, իր ինչքը կարոտյալներին էր .....
Սուրբ Մովկիմոս քահանայի վկայաբանությունը
Ովերայի կողմերը Լավոդիկոսի անթիպատության չորրորդ տարում մեծ ցնորք տարածվեց հեթանոսների մեջ. բոլոր քաղաքներում և գյուղերում և ամբողջ երկրում բազմամարդ հավաքներ էին լինում կուռքերի տոներին: Եվ մոլի [խավարամտությամբ բռնված]` Ամփիպոլիսում պարում էին` կատարելով Դիոնիսոսի դիվական պաշտամունքն [ու երկրպագությունը]: Իսկ ողջախոհության վարդապետ Մովկիմոսը Ամփիպոլիսում սուրբ և կաթուղիկե եկեղեցու երեց էր և կամեցավ երևալ բոլորին, որովհետև բազում .....
Մծբինի հայրապետ սուրբ Հակոբի վկայաբանությունը
Աստվածային օրենսդիր Մովսեսը, որ կիսեց Կարմիր ծովը և ժողովրդին անջրդի անապատ հանեց և այլ մեծամեծ սքանչելիքներ գործեց, որ գրառված են մեկը մյուսի հետևից, երբ հանձն առավ պատմելու առաջին սրբերի վարքերը, ոչ թե եգիպտացիներից լսած ավանդությամբ [դա] արեց, այլ Աստծու շնորհների ծագմամբ, որ այն ժամանակ տրվեցին իրեն: Իսկ ես ո՛րտեղից կարող եմ պատմել մյուս սրբերի վարքը` Հաբելի առաքինությունը, կամ Ենովքի աստվածպաշտությունը, կամ Նոյի արդարությունը, կամ .....
Սուրբ Հակովիկի վկայաբանությունը
Պարսից Հազկերտ արքայի որդի Վռամի [իշխանության] երկրորդ տարում Հակովիկ անունով մի աստվածապաշտ մարդ երևաց: Նա թագավորական ազգից էր, Բեթլապատ քաղաքից և ինքն ու իր կինը Քրիստոսի երկյուղած էին, ըստ իրենց ծնողների` առ Քրիստոս ջերմեռանդ հավատի: Եվ հույժ երևելի էր արքունի դռանը և վայելում էր Վռամ արքայի վստահությունը: Նաև Վռամի հայր` Պարսից Հազկերտ արքայի օրերում էր թագավորի կողմից պարգևների և պատվի արժանացել, այն սիրո [և հարգանքի] համար, որ կար .....
Սուրբ Հիզտիբուզիտի վկայաբանությունը
Պարսից Կավատ Արքայի որդի Խոսրովի ժամանակներում մեծ խռովք էր սկսվել քրիստոնյաների դեմ, և շատերը նահատակվեցին Պարսից աշխարհում և արքունիքում: Այդ ժամանակներում Մախոշ անունով մի մոգ [կար], Բերշապուհ կոչվող գավառից, Քունարաստան անունով գյուղից: Նրա ծնողները կրակի պաշտոնյա էին, և ինքը մանկությունից մոգությամբ էր վարժվել: Եվ զորեղ ու վարժ էր հրապաշտների ուսմունքում, և խոհերով` իմաստուն: Սա ինչ-որ դիպվածով թագավորի բանակում էր և տեսավ չարչարանքները .....
Սուրբ Հովհան Ոսկեբերան վարդապետի վարքի պատմությունը
Բազում են վարդապետության խոսքերն ու սուրբ Գրքերի մեկնությունները, որ երանելի տեր Հովհանը` Կոստանդնու[պոլսի] եպիսկոպոսը, թողել է սուրբ Եկեղեցու ուխտի մանկանց խրատի և ուսման համար, որ և գրքերում ժողովված կազմում են տասներկու հազար ճառեր, նաև որոնց համար նա Ոսկեբերան կոչվեց: Բայց որովհետև անաչառությամբ հանդիմանում էր նրանց, որ ուղղության չէին եկել, ատելի էր անիրավների համար, և հատկապես թագուհու, որովհետև նրան չարացրել էին ասելով, թե` «Հովհանի .....
Սուրբ կույս Հուլիանեի վկայաբանությունը
Հռոմայեցիների ամբարիշտ Մաքսիմիանոսի ինքնակալության ժամանակ, բյութանացիների նահանգի Նիկոմիդիա գեղեցկագույն քաղաքում, մեր հալածանքների տարիներին, մի երևելի մարդ կար, որի անունը Ելևսիոս էր: Նա Մաքսիմիանոսի մերձավոր խորհրդակիցն էր և նրա սիրելի բարեկամն էր համարվում: [Ելևսիոսը] չաստվածների պաշտամունքի մեծ ջատագով էր և հավատարիմ էր [այդ գործին]: Նա խոսք առավ պայծառ, գեղեցիկ և չքնաղ կերպարանքով զարդարուն [Հուլիանե անունով] մի աղջնակի [ծնողներից]: .....
Սուրբ Նիկողայոսի վարքի պատմությունը
Բոլորին հարկ է գովել և պատվել Աստծու համայն սրբերին և երջանիկ ընտրյալներին, [հարկ է նաև] նրանց հիշատակը գովությամբ կատարել աստվածահայր Դավիթ մարգարեի ասածի համաձայն, թե` «Արդարի հիշատակը հավիտյան կմնա» (Սաղմ. ՃԺԱ. 7): Ու առավել պետք է հիշել նրանց, որ խոսքով և գործով վայելուչ են` ավելի քան մյուսները և այժմ ևս պայծառանում են մեծամեծ նշաններով և սքանչելիքներով, որ Աստծուց [կարողություն] ստանալով` օգնում և առողջացնում են մարդկանց, խնամում .....
Սուրբ Նիկողայոս հայրապետի սքանչելիքների մասին
Այժմ, ըստ իմ կարողության, սկսեմ պատմել նրա վարքի և սքանչելիքների մասին: Պետրոս անունով մեկը խոստացավ կրոնավոր լինել: Եվ այնպես պատահեց, որ սպառազեն զինվորների հինգ գնդով, այլ զորավարների հետևից, պիտի պատերազմի գնար ընդդեմ պարսիկների: Եվ մարդկային կյանքում պատահող դեպքերի նման, այնպես եղավ, որ բարբարոսները զորացան եգիպտացիների վրա, բռնեցին և գերեվարեցին: Եվ [գերյալների] թվում էր նաև հիշյալ Պետրոսը, որ տարվեց Սամարղան քաղաքը. մի մեծ և բազմամարդ .....
Սուրբ Պանդալեոնի, Երմողիոս քահանայի և Երմոկրատեսի վկայաբանությունը
Ամբարիշտ և անօրեն Մաքսիմիանոսն իր թագավորության տարիներին հրաման տվեց և ասաց. «Բոլոր նրանց, որ պաշտում են Աստծուն, ժողովեցե՛ք Նիկոմիդիա քաղաքում»: Եվ ում գտան` բոլորին տարան քաղաքը: Եվ երբ Մաքսիմիանոսը տեսավ նրանց, ասաց. «Սրա՞նք են մոլորյալները»: Պատասխանեցին. «Այո՛, սրանք են»: Եվ Մաքսիմիանոսն իր կորստին էր ձգտում, իսկ նրանք` հավիտենական կյանքին: Եվ այնտեղ մի սինկղիտոս կար, որի անունը Եվստորգեոս էր: Նա բնակվում էր Նիկոմիդիա .....
Սուրբ և փառավորված վկայուհի Պարասկևի վկայաբանությունը
Օրհնյալ է Աստված, որ արարեց երկիրը, ծովերի ջրերը հավաքեց և հաստատեց մի տեղում, արեգակին փայլ տվեց ցերեկվա համար, իսկ լուսնին` գիշերվա: Եվ ամենն ստեղծեց իմաստությամբ: Եվ [շաբաթվա] օրերի թիվը յոթը սահմանեց, որքանում որ հրաշագործել էր ամբողջը: Եվ նախ սկսեց տեսանելի աշխարհի զարդարանքներից, որովհետև առաջին սուրբ օրը ստեղծեց երկինքն ու երկիրը, [բաժանեց] լույսն ու խավարը, գիշերն ու ցերեկը, իսկ երկրորդ օրը հաստատեց և ջրերը մեկտեղեց: Եվ երրորդ օրը .....
Ալեքսանդրիայի հայրապետ սուրբ Պետրոսի վկայաբանությունը
Դիոկղետիանոս կայսեր գահակալության ժամանակ, նրա իշխանության [ամբողջ տարածքում] մեծ հալածանքներ էին: Եվ այն ժամանակ կայսեր զորականները բռնեցին երանելի եպիսկոպոս Պետրոսին, բանտ նետեցին և ծանուցեցին կայսերը, որ նա բռնված է և պահվում է բանտում: Եվ նա հրամայեց անմիջապես սպանել երանելիին: Եվ [կայսերական] գրության գալուն պես` սպասավորներն շտապում էին կատարել հրամանը: Եվ իմանալով` ժողովուրդը խմբվել էր բանտի դարպասների առջև ու պաշտպանում էր իր .....
Սուրբ Պլատոնի վկայաբանությունը
Անկյուրացիների քաղաքի ատյանում նստելով` Ագրիոսը հրամայեց իր առջև կանգնեցնել երանելի Պլատոնին, որ Գաղատացիների ամբողջ աշխարհում անվանի էր. մանկահասակ, գեղեցկատես և աստվածային Գրքերի իմաստությամբ լի: [Հրամանին ի պատասխան] Իբրիդիոս դահճապետն ասաց. «Տե՛ր իմ, ահավասիկ քո բեմի առջև է»: Եվ երբ դատավորը տեսավ նրան, ասաց. «Ամբողջ աշխարհը խաղաղությամբ է ապրում. դու ինչո՞ւ ես համառում մոլորությանդ մեջ և քեզ հետ մոլորեցնում շատերին»: Սուրբն .....
Զմուռնիայի եպիսկոպոս սուրբ Պոլիկարպոսի վկայաբանությունը
Երենիոսը պատմում է, որ Անիկտոս [Ժ-ի] օրերում, որի մասին ասացինք, թե Հռոմի եկեղեցու եպիսկոպոսն էր, Պոլիկարպոսը եկավ Հռոմ քաղաքը, որովհետև Զատկի օրերի մասին Անիկտոսի հետ քննարկելու բան ուներ: Պոլիկարպոսի մասին ևս մի պատմություն է ավանդվել մեզ, որ և արժան է հիշել նրա մասին եղածների հետ: Եվ Երենիոսն «Ընդդեմ հերձվածողների» երկի` Գ. գրքի [Երրորդ գլխում] գրում է. «Պոլիկարպոսն,- ասում է,- ո՛չ միայն աշակերտեց շատերին, որ տեսել էին մեր Տիրոջը, .....
Սուրբ Պողիքտոսի1 վկայաբանությունը
Այժմ Աստծու շնորհների մեծությունը և Նրա զորոթյունը սուրբ մարտիրոս Պողիքտոսի միջոցով երևաց ամենքին: Այժմ տրտմում և թախծում են իրենց անշունչ կուռքերին հուսացած հեթանոսները. ովքեր մոլորված էին քանդակվածներով` ամոթով մնացին, որովհետև աստվածային զորությամբ իրենց կամքին հակառակ ստիպված էին հետևել սուրբ Պողիքտոսի օրինակին, ինչպես բոլորի Արարիչն ու Փրկիչն է ցույց տալիս աստվածային Գրքով, թե` «[Պետք է] խոնարհվի ամեն ծունկ՝ թե՛ երկնավորների, .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․