Գրքեր

Վարք Սրբոց

 Ովքե՞ր են սրբերը և ինչպե՞ս են արժանացել սրբության

 

Ոմանց համար սրբերը երկնքի հետ կապ ունեցող արտասովոր, գերբնական էակներ են լուսապսակներով: Ոմանց համար պատմության հետաքրքիր էջեր, երբեմն նաև անհավանական թվացող: Ոմանց համար սրբերը եկեղեցում փակցված սրբանկարներից այն կողմ ոչ մի նշանակություն չունեն, իսկ ոմանց համար էլ կենդանի հավատքի լավագույն օրինակներն են:

 

Սրբության գաղափարը մեծ տեղ է գրավում քրիստոնեության մեջ և այդ գաղափարին դեռևս հանդիպում ենք Հին Ուխտում: Թերթելով Հին Կտակարանը՝ հանդիպում ենք սրբությամբ ապրող բազմաթիվ կերպարների, ովքեր աստվածային ներշնչմամբ ուղղորդում էին մարդկանց դեպի սրբության ուղի:

«Սուրբ, սրբություն և սրբել» բառերը ավելի քան 1200 անգամ է գործածված Աստվածաշնչում: Հին Կտակարանի Ղևտական գրքում բազմիցս ենք հանդիպում աստվածային այս պատգամին. «Սուրբ եղեք, որովհետև Ես՝ ձեր Տեր Աստվածը սուրբ եմ» (Ղևտական 11:44; 19:2; 20:7; 21:8):

Սուրբ նշանակում է մաքուր:

«Որևէ մեկը, որ միացած է Քրիստոսին, նոր արարած է, նա այլևս այն չէ, ինչ որ նախապես էր, որովհետև նա ամբողջությամբ նորոգվեց» (Բ Կորնթացիներ 5:17): Սրբերը Քրիստոսի հետ միացած նոր կյանք ունեցան: Նրանք, ապրելով այս աշխարհում և մարդկանց մեջ, այս աշխարհից չէին, ինչպես Քրիստոս (Հովհաննես 17:14):

 

Սրբերին սկսել են հիշատակել

 

Ե՞րբ և ի՞նչ պայմաններում են մարդիկ սկսել հիշատակել սրբերի տոնակատարությունը:

Սրբերից շատերը նահատակվել են, նրանք ոչ միայն խոսքով, կյանքով, այլ նաև իրենց մահով էին քարոզում Քրիստոսին: Նրանք մեծ ուրախությամբ էին գնում չարչարանքի և նահատակության՝ իրենց համարելով Քրիստոսի չարչարանքների և նաև Նրա փառքի մասնակիցը: Չարչարանքներն ու մահը նրանք ընդունում էին՝ որպես հաղթանակ ընդդեմ մահվան և նրա դեմ վախի:

Քրիստոնեական եկեղեցին շատ բնականորեն է սկսել հարգել և հիշել նրանց: Սրբերի հիշատակությունն սկսվել է նրանց մարտիրոսական մահվան տարեդարձային հիշատակությամբ: Եկեղեցին գրի էր առնում մարտիրոսների չարչարանքները և շրջաբերական նամակների ձևով ուղարկում էր շրջակա եկեղեցիները՝ ընդարձակելով նրանց հարգանքի շրջանակը՝ որպես օրինակ և քաջալերություն շատերի: Ժամանակի ընթացքում մարտիրոսներին միացան «խոստովանողները», այսինքն՝ այն քաջարի քրիստոնյաները, որ հանուն Քրիստոսի չարչարվելով՝ ողջ են մնացել: Եկեղեցին նրանց վկայարանների կամ գերեզմանների վրա տարեկան հոգևոր հանդիսությամբ հարգում է նրանց հետմահու հիշատակությունը:

«Խոստովանողներ»-ին միացան կույսերը, ճգնավորները: Կույսերը՝ այր և կին, կամավորապես հրաժարվում էին ամուսնական, աշխարհիկ կյանքից և կուսակրոնի կյանքով ապրում էին սրբությամբ: Նրանց ժուժկալությունն եկեղեցին հավասար է նկատել մարտիրոսությանը: Իսկ ճգնավորները, թողնելով աշխարհի բոլոր ապականությունները, ցանկություններն ու խաբկանքները, ապրում էին ամայի վայրերում Աստծո ներկայության և շնորհների մեջ: Արդարև, բոլոր նրանք, որ հերոսական առաքինությամբ և բացառիկ նվիրումով ծառայեցին եկեղեցուն, արժանացան բացառիկ հիշատակության թե՛ հասարակ ժողովրդի փափագով, թե՛ եկեղեցական իշխանության հավանությամբ և հաստատումով: Դարերի ընթացքում եկեղեցին, ժողովրդի կամ տեղական հոգևոր իշխանության խնդրանքը քննության ենթարկելով, մարտիրոսի կամ որևէ առաքինի անձի սուրբ է հռչակել՝ տարեկան տոնախմբության արժանացնելով: Մեր տոնացույցի վերջին բարեկարգիչը Սիմեոն կաթողիկոսն (1780 թ.) է եղել, ում նախաձեռնությամբ տոնացույցում ավելացել են վերջին սրբերը՝ մեծ վարդապետները՝ Սբ. Հովհաննես Որոտնեցին (1315-1386 թթ.) և Սբ. Մովսես Տաթևացին (1578-1632 թթ.): Դարերի դադարից հետո, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին 2015թ-ի ապրիլի 23-ին հատուկ արարողակարգով սրբերի շարքին դասեց «վասն հաւատոյ եւ վասն հայրենեաց» նահատակության պսակն ընդունածներին՝ Եղեռնի զոհերին, ապրիլի 24-ը հռչակելով որպես Ցեղասպանության նահատակ սրբերի հիշատակի օր:

 

Սրբերը մաս են կազմում

 

Ըստ եկեղեցու վարդապետության՝ սրբերը մաս են կազմում երկնքի Անդրանկաց ժողովի (եկեղեցու), ուր դարձյալ աղոթում են մարդկանց համար, որպեսզի նրանք էլ, մեղքի և չարի դեմ հաղթանակ տանելով, արժանանան Երկնքի Արքայությանը:

Եկեղեցին Քրիստոսի մարմինն է, նրա գլուխը Քրիստոսն է, իսկ մարմնի անդամները հավատացյալներն են (Ա Կորնթացիներ 12:27-28, Եփեսացիներ 1:22; 5:29-30): Եկեղեցին երկու մասի է բաժանվում՝ Զինվորյալ և Հաղթական: Զինվորյալ եկեղեցի կազմում են աշխարհի վրա ապրող քրիստոնյաները, ովքեր շարունակ պատերազմի մեջ են չարի և մեղքի դեմ (Եփեսացիներ 6:10-20): Զինվորյալ եկեղեցին կոչվում է նաև Մարտնչող եկեղեցի: Իսկ աշխարհից մեկնած սրբերը հանդերձյալ կյանքում կազմում են Հաղթական եկեղեցին, որ կոչվում է նաև Անդրանկաց ժողով (Եբրայեցիներ 12:22-24): Եկեղեցին ոչ միայն երկրի վրա ապրող քրիստոնյաների միասնությունն է, այլ նաև ամբողջությունը նրանց, որ չարի դեմ հաղթանակելով՝ արդարացած հոգով կազմել են Հաղթական եկեղեցին:

 

Սրբերը բարեխոսում են

 

Սրբերը ոչ միայն կենդանի և գործող հավատքի օրինակներ են, այլ Աստծո մոտ մեզ համար բարեխոսներ են: Իսկ սրբերի բարեխոսություն խնդրել չի նշանակում աղոթել նրանց: Մենք խնդրում ենք, որ նրանք մեզ համար բարեխոսական աղոթք ուղղեն առ Աստված և օգնեն մեզ: Օրինակ, եթե մենք դիմում ենք Աստվածամորը, որպեսզի նա բարեխոսի Քրիստոսի մոտ մեզ համար, չի նշանակում, որ աղոթում ենք նրան:

Աստվածաշնչից այս օրինակները վկայում են սրբերի բարեխոսության մասին. Աստված պահանջեց, որ Հոբի ընկերները խնդրեն Հոբին իրենց համար աղոթել, որպեսզի Նա չվարվի նրանց հետ` ըստ իրենց հիմարության (Հոբ 42:8), կամ՝ Աստված թույլ տվեց, որ Աբրահամը միջնորդի Սոդոմի համար (Ծննդոց 18):

Բողոքականները կտրականապես մերժում են ցանկացած բարեխոսություն, լինի դա Սուրբ Կույսի, թե հրեշտակների կամ սրբի բարեխոսություն: Իրենց տեսակետը հիմնավորում են Սուրբ Հովհաննես առաքյալի խոսքերով. «…բարեխոս (միջնորդ) ունենք Հոր մոտ՝ Հիսուս Քրիստոս Արդարին» (Ա Հովհաննես 2:1): Ինչպես նաև Սուրբ Պողոս առաքյալի խոսքերով. «Որովհետև մեկ Աստված կա և մեկ Միջնորդ՝ Աստծո և մարդկանց միջև. Հիսուս Քրիստոս Մարդը» (Ա Տիմոթեոս 2:5): Իրականում սկզբունքային մեծ տարբերություն կա Քրիստոսի միջնորդության և սրբերի բարեխոսության միջև. Քրիստոսի Միջնորդությունը քավչարար է: Տեր Հիսուս Քրիստոսը բարեխոսում է մեր մեղքերի թողության համար. Նա՝ Անձամբ, լինելով Քավությունը, մեր փոխարեն վճարեց մեղքի վարձքը: Իսկ սրբերի բարեխոսությունը ոչ մի ընդհանուր բան չունի Փրկագնման, ինչպես նաև Քավության հետ: Սրբերի բարեխոսությունը աղոթք է մեզ համար:

 

Սրբերի հանդեպ հարգանքը

 

«Հարգել սրբին նշանակում է նմանվել նրան»,- ասել է Սբ. Հովհան Ոսկեբերանը:

Սրբերի աշխարհը դա այն մարդկանց աշխարհն է, ովքեր ողջ սրտով, մտքով և հոգով սիրել են Աստծուն և իրենց նմանին՝ ջանալով անաղարտ պահել Աստծո պատկերը, որով և ստեղծվել են:

Սրբերի հանդեպ հարգանքն արտահայտվել է նրանով, որ նրանց անունով բազմաթիվ եկեղեցիներ են կառուցվել և կառուցվում են: Առաջին դարերում եկեղեցիներ կառուցելիս նրանց նահատակության վայրերում և եկեղեցու հիմքում դնում էին սրբերի մասունքներից, ինչով և պայմանավորվեց հետագայում մասունքների բաժանումը: Սրբերի հիշատակությունը նշվում է Սուրբ Պատարագով, ուխտագնացություններով՝ հոգևոր ուրախություն պատճառելով մասնակիցներին: Սրբի անունը կրող եկեղեցու համար սրբի տոնն անվանակոչության օր է կամ՝ այդ եկեղեցու տոն: Այդ օրը անվանակոչության օր է համարվում նաև տվյալ սրբի անունը կրող մարդկանց համար:

Ամեն օր կամ պարբերաբար սրբերի վարքի ընթերցումով քրիստոնյան ավելի է ամրացնում իր կապը փրկության ուղեցույցի՝ Աստվածաշնչի հետ, որտեղից և ծանոթանում է առաջին և մեծագույն սրբերին, ապա՝ համայն քրիստոնեության հետ, որի անբաժան մասն է եկեղեցին: Սրբերը կյանքի բոլոր ասպարեզներից են եղել՝ կաթողիկոսներ, թագավորներ, պետական պաշտոնավորներ: Նրանց մեջ կային թե՛ տղամարդիկ և կանայք, թե՛ մանուկ, երիտասարդ և ծեր, թե՛ աղքատ և հարուստ, թե՛ մտավորականներ և գեղջուկ մարդիկ: Հետևաբար նրանց կյանքը օրինակելի է բոլորի համար անխտիր:

Սբ. Հովհան Ոսկեբերանը սրբերի հիշատակության հետ կապված ասել է. «Մարտիրոսների հիշատակությունը տոն է և հոգևոր ուրախություն: Նրանք չարչարվել են, իսկ մենք բերկրում ենք, նրանք հերոսություն են գործել, մենք ուրախանում ենք, նրանց պսակը փառքն է բոլորի, ավելի շուտ փառքը ողջ եկեղեցու»: Ապա սուրբը մարտիրոսական քաջագործությունը համեմատել է Օլիմպիական խաղերի հաղթանակի հետ. «Հաղթում է մեկը, ուրախանում են բոլորը: Սրբերը եկեղեցու գանձերն են լի թանկարժեք մարգարիտներով: Նյութական հարստությունն անցնում է, հագուստը մաշվում է, տները քանդվում են, իսկ հոգևոր հարստությունն այլ է, սրբերը մշտապես փայլում են իրենց լույսի փառքով»:

Բոլոր տոնելի սրբերի հիշատակության օրերն իմանում ենք «Տոնացույց»-ից, բայց այստեղ էլ շատ սրբերի անուններ դուրս են մնացել և նրանց անունները հայտնի են միայն Աստծուն: Հայ եկեղեցին տարվա մեջ մեկ օր նշում է հին և նոր, հայտնի և անհայտ սրբերի հիշատակությունը: Տոնացույցում 130 օրեր նվիրված են 415 անուն սրբերի և սրբերի խմբերի հիշատակություններին:

Այսպիսով, քրիստոնյայի համար սրբերն ոչ միայն իրենց և Աստծո միջև միջնորդներն են, այլ իրական քրիստոնեության կենդանի կրողները, որոնց կյանքն առ այսօր բարոյականության մեծագույն օրինակ է հանդիսանում:

 

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

Սուրբ Փեբրոնիա կույսի վկայաբանությունը
Դիոկղետիանոս կայսեր ժամանակներում Անթիմոս անունով մի եպարքոս հիվանդության [մահիճն] ընկավ: Եվ կանչեց իր մոտ Սիղուիանոս անունով եղբորն ու ասաց. «Ահավասիկ, [կարծես], բոլոր մարդկային գործերս ավարտել եմ և իմ Լյուսիմաքոս որդուն թողնում եմ քեզ: Եվ, ինչպես հարսնախոսել ենք Պորփյուրի դստեր կապակցությամբ, աշխատիր իմ վախճանից հետո կատարել նրանց հարսանիքը»: Եվ այս պատվիրանը տալով` երեք օր անց վախճանվեց: Իսկ Դիոկղետիանոսն իր մոտ կանչեց Լյուսիմաքոսին` .....
Սուրբ մարտիրոս Փիթեոնի վկայաբանությունը
Հոռոմոց թվականության յոթ հարյուր հիսունինը և Պարսից թագավորության երկու հարյուր քսանչորս և Պարսից արքա Հազկերտի թագավորության իններորդ տարում էր: Պարսից ազգից մի մեծատուն մարդ կար, որ մոգ էր: Նա երկու որդի ուներ և նրանց սովորեցնում էր հայրենատուր մոգությունը: Սակայն նրա Հազտինոս կոչվող որդու սրտում ծագեցին Աստծու շնորհները, և հոր մոգությունը թողնելով` իրենց գյուղի եկեղեցին գնաց և աստվածային մկրտություն խնդրեց: Իսկ քրիստոնյաները տղայի .....
Սուրբ Փիլիկտիմոնի, թագավոր Գորգիանոսի և նրա կնոջ՝ Անատոլիայի, Թեոդոսիայի և այլ սրբերի վկայաբանությունը
Հալածանքների ժամանակներում, երբ սատանան հրճվում և բերկրում էր իր պաշտոնյաների արարքներով, խռովությունը, բռնությունն ու հափշտակություններն [էին առատապես լցրել երկիրը]: Նաև Իլու քաղաքի թագավոր Գորգիանոսն էր հավասարվել սատանային և դառն հալածանքներ էր հարուցում քրիստոնյաների դեմ և հրամայում էր հետապնդել նրանց: Եվ բռնեցին Փիլիկտիմոն անունով մեկին, որին ասաց [թագավորը]. «Քո մասին լսել եմ, թե քրիստոնյաների Աստծուն ես պաշտում: Ազատվի՛ր քո .....
Սուրբ Փիլիմոն Քորողի, որ թարգմանվում է Գլուխ Գուսանաց, Ապողղոս Գրակարդացի, Արիանոս Դատավորի և այլոց վկայաբանությունը
Դիոկղետիանոս կայսեր երկրորդ տարում Հնդկաց Արիանոս դատավորը հրամայեց հրովարտակով տեղեկացնել բոլոր քաղաքներին, թե` «Ցանկացած վայրում, եթե Աստծուն պաշտող մեկին գտնեք, կալանեցե՛ք և նետե՛ք չարչարանքների տունը, մինչև որ ուղարկեք մոտս»: Եվ երբ նահատակներին կանգնեցրին իր առջև, ասաց նրանց. «Զո՛հ մատուցեցեք իմ աստվածներին, այլապես մեռնելու եք չարաչար մահով»: Իսկ նահատակներն ասացին. «Տեսե՛ք, եղբայրնե՛ր, չուրանա՛ք կենդանի Աստծուն, .....
Սուրբ Փոկաս եպիսկոպոսի վարքը
Բարեկարգության ժամանակներում և հավատքի հաստատության հինգերորդ1 տարում մի պոնտացի մարդ կար, Պանփիլոս անունով, որ քրիստոնյա էր և բարի գործեր էր անում: Եվ մի կին ուներ, որ առավել [հայտնի էր] իր բարի գործերով: Եվ Պանփիլոսը նավագործ էր և նավավար` հմուտ նավագնացական գործերին: Եվ նրանք որդի չունեին և ուխտով ու աղոթքով խնդրում էին Տեր Աստծուց, որ` իբրև իրենց կյանքի սփոփանք, մի որդի շնորհի: Եվ Աստված լսեց նրանց աղոթքները, և Պանփիլոսի կին Մարիամը Քրիստոսի .....
Սուրբ Փոկաս եպիսկոպոսի վարքի պատմությունը
Գթասեր և մարդասեր, իմաստուն և հզոր, բժիշկ և հովիվ, վարդապետ [և ուսուցիչ], մեր Տեր Աստված և Փրկիչ Հիսուս Քրիստոսի գալուստից ի վեր քրիստոնյաները բազում անգամ ընդունեցին հռչակավոր և անճառ, սուրբ և անարատ խորհուրդը: Եվ կրեցին բազում ու մեծամեծ նեղություններ [անցնելով դժվարին ճանապարհ]` պահք և հալածանքներ, փախուստ և դառնություններ, անարգություններ և փառք, չարչարանք և փրկություն: Բազում անգամ հրեշտականման առաքյալները չարչարվեցին փառավոր խորհրդի .....
Սուրբ կին Փոտինայի վկայաբանությունը
Քրիստոս նստեց Հակոբի աղբյուրի մոտ և ջուր խնդրեց սամարացի սրբուհի կնոջից և երկար խոսեց նրա հետ: Եվ չգարշեց Իր ձեռքերի ստեղծածից, որովհետև նրա [և նրա նմանների] համար էր իջել երկնքից, որպեսզի անարգված անոթը պատվական դարձնի: Եվ առաքյալներից առաջ` իբրև առաքելուհի ուղարկեց կնոջն այն, որ գնա, քաղաքում պատմի Քրիստոսի գալուստը: Եվ կնոջ խոսքերով շատերը հավատացին ի Քրիստոս, ինչը կարգով պատմվում է սուրբ Ավետարանում: Իսկ կինը, հավատալով ի Քրիստոս, առաքյալների .....
Քառասուն սուրբ մարտիրոսների վկայաբանությունը
Լիկիանոս թագավորի ժամանակներում քրիստոնյաների նկատմամբ հալածանքներ սկսվեցին, և բարեպաշտությամբ ի Քրիստոս հավատացողներին ստիպում էին զոհ մատուցել կուռքերին: Պարտադրում էին զոհ մատուցել նաև բանակում եղած քրիստոնյաներին: Եվ ժանտ, հանդուգն և սատանայի արբանյակության ձգտող Ագրիկողայոսի դատարանի առջև կանգնեցին Գամրաց գավառի մի խումբ զինվորներ, որ Աստծու բարեպաշտությամբ էին ապրում: Եվ նրանք թվով քառասուն հոգի էին` պատերազմում հաղթող: Եվ .....
Սուրբ Քսենոփոնի, նրա կին Մարիամի և երկու որդիների՝ Հովհանի և Արկադիոսի վկայաբանությունը
Քսենոփոն անունով մի սինկղիտոս կար` հույժ մեծատուն և Աստծու պատվիրանների հետևորդ: Եվ նա երկու որդի ուներ, որոնց դաստիարակության համար ջանք չէր խնայում` կամենալով հասցնել իր առաքինությանն ու իր ողջ ունեցվածքի ժառանգորդ դարձնել: Եվ որդիներին ուղարկեց Վռիտոն քաղաքը` Օրենքն ու Պատվիրաններն ուսանելու, որ անգետ չլինեն: Եվ երբ հասան այնտեղ, սկսեցին կերակրել քաղաքում եղած բոլոր կարոտյալներին` մեծերին ու փոքրերին և հատկապես պանդուխտներին ու տնանկներին: .....
Սուրբ Քրիստափորի վկայաբանությունը
Դեկոսի թագավորության1 ժամանակներում մեծ հալածանքներ սկսվեցին քրիստոնյաների դեմ: Եվ հայհոյում էին Տիրոջ անունն ու ամենուր նեղում քրիստոնյաներին: Եվ [այն ժամանակներում Ռեպրոպոս անունով] մի մարդ կար` շնագլուխ [մարդակերների ցեղից]2: Եվ պատերազմի ժամանակ մի կոմս նրան3 գերեվարեց: Եվ ամբարշտության գործերը տեսնելով` [հոգին] խռովվում էր: Եվ Սուրբ Հոգու շնորհներով շարժվեց նրա սիրտը, և աղաչում էր Աստծուն, որ բոլորին օգտակար լինելու համար կարողանա .....
Սուրբ կույս Քրիստոնիայի* վկայաբանությունը, որ մարտիրոսվեց տյուրացիների քաղաքում
Տյուրացիների քաղաքում ապրում էին Ուրբանոս անունով մի զորավար և իր կինը` Անիկորան: Եվ բոլոր իշխանների ու մեծամեծների մեջ երևելի էին ու [սիրելի] թագավորներին: Եվ նրանք մի դուստր ունեին, որ մանկուց սիրել էր քրիստոնեությունը: Եվ սրբերի ձեռքով գաղտնի ընդունել էր լուսավոր ավազանի մկրտությունն ու Քրիստոնիա անունն ստացել, աշակերտել Քրիստոսի Ավետարանին և իրեն նվիրելով Աստծուն` [ուխտել] էր պահել կուսությունը: Եվ աղջիկն այն գեղեցիկ էր հույժ: Եվ երբ .....
Սուրբ կույս Քրիստոնիայի այլ վկայաբանություն
Տրայանոսի թագավորության ժամանակներում Ուրբանոս անունով մի մարդ կար, իսկ նրա կնոջ անունն էր Նիկի: Եվ նրանք մի դուստր ունեին` գեղեցիկ ու վայլելչակազմ, որ տասը տարեկան և ինը ամսական էր և զորացել էր Աստծու հույսով: Ուրբանոսն ինքը մեծատուն էր և բազում աշխարհների իշխան, իսկ նրա կինը թագավորական ազգից էր: Եվ միայն այդ միամորիկ աղջիկն ունեին: Եվ հայրը մի բարձր աշտարակ կառուցեց և դստերն այնտեղ տեղավորեց` տասներկու սպասուհիների հետ: Եվ ոսկյա ու արծաթյա .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․