Եկեղեցական զգեստներ‏



Գրքեր

Եկեղեցական զգեստներ‏

Եկեղեցականները՝ սկսած դպիրից մինչև կաթողիկոս, սրբազան արարողությունների ժամանակ և ամենօրյա կյանքում օգտագործում են իրենց աստիճանին և արարողությանը համապատասխան զգեստներ: Քահանայի ձեռնադրության կանոնում Սուրբ Պատարագի համար նախատեսված քահանայական զգեստներն անվանվում են աստվածաստեղծ, որովհետև նման են այն զգեստներին, որոնք Աստված պատվիրեց Մովսեսին պատրաստել Ահարոնի և քահանաների համար (Ելք 37.3), իսկ քահանայական գեղեցիկ պատմուճանը խորհրդանշում է այն պատմուճանը, որ Հակոբը հորինել էր իր սիրելի որդի Հովսեփի համար (Ծննդոց 37.3):

Զգեստները Հայ եկեղեցում ընդունվել են սկզբնական դարերից: Չնայած առաքելական ժամանակվանից է սկիզբ առնում ծիսական կյանքը քրիստոնյաների մոտ, սակայն, եթե առաքյալները աստվածապաշտության ժամանակ օգտագործած լինեին ամենօրյա հագուստներից տարբեր զգեստներ, ինչ-որ կարգադրություն արած կլինեին իրենց նամակներում զգեստների ձևի մասին: Աղբյուրներ չլինելու պատճառով՝ դժվար է ասել, թեև հնարավոր է, որ առաքյալները և կամ էլ նրանց հաջորդները զգեստներ պատրաստած լինեին Հին կտակարանի զգեստների նմանությամբ: Միայն վստահաբար կարելի է ասել, որ քրիստոնյաներն առաջին դարից սկսած աստվածապաշտության ժամանակ օգտագործում էին սովորաբար աշխարհիկ, ամենօրյա զգեստներ, որոնք ժամանակի ընթացքում փոփոխության ենթարկվեցին և դարձան աստվածապաշտության զգեստ:

Շատ հավանական է, որ 4-րդ դարից, երբ քրիստոնեությունը դարձավ ազատ կրոն, եկեղեցին ոչ միայն սկսեց մտածել աստվածապաշտության կարգի կազմակերպման, այլ նաև զգեստների մասին: Հետևաբար եկեղեցական զգեստների արտաքին ձևի տարբերությունը աշխարհիկ զգեստից կատարվել է համեմատաբար ուշ շրջանում՝ դարերի ընթացքում:

Հայ եկեղեցու զգեստները մինչև 12-13-րդ դարեր շատ պարզ էին: Ավանդության համաձայն, Հայ եկեղեցու սպասավորների զգեստների ձևը գլխավորապես վերցված է Կեսարիայի և Երուսաղեմի եկեղեցիներից, սակայն, ինչպես բնորոշ է Հայ եկեղեցուն, այդ զգեստները պատշաճեցվել են հայ ոգուն՝ ստանալով ազգային յուրահատուկ ձև ու տեսք: Հետագայում դրանք փոփոխության են ենթարկվել հույն և կաթոլիկ եկեղեցիների ազդեցությամբ՝ հատկապես 12-13-րդ դարերում: Հայ Առաքելական Սուրբ եկեղեցում զգեստների գույնի կանոն չկա, ինչպես մյուս եկեղեցիներում: Մեր եկեղեցում շքեղ զգեստները գործածվում են Տիրոջ սպասավորությունը փառավոր անցկացնելու համար:

Եկեղեցական զգեստները մինչ գործածվելը օրհնվում են, քանի որ պետք է ծառայեն նվիրական, սուրբ նպատակի համար:

Դարերի ընթացքում այդ զգեստները ենթարկվել են մասնակի փոփոխությունների՝ ձևի կամ նյութի առումով, այնուհետև մնացել են անփոփոխ ընդհուպ մինչև մեր օրերը:

Կոնքեռ
Հայոց հայրապետը Սբ. Պատարագին բացի քահանայական և եպիսկոպոսական զգեստավորումից, որպես հավելյալ զգեստի մաս, կրում է նաև կոնքեռը, որը կախվում է հայրապետի գոտուց: Այն քառակուսի զարդ է, պատրաստված ընտիր կտորից, ասեղնագործված, երեք անկյուններից ունի փոքրիկ ծոպեր, իսկ չորրորդ անկյունից երիզով ամրացվում է հայրապետի գոտուն: Երբեմն կաթողիկոսի շնորհմամբ կոնքեռ տրվում է նաև պատվավոր արքեպիսկոպոսներին ու եպիսկոպոսներին՝ իբրև հարգանքի նշան: Կոնքեռը .....
Արտախուրակ
Եկեղեցու կյանքում տարբեր դարաշրջաններում նվիրապետական աստիճանների տարբերակման նպատակով հաստատվեցին զգեստների որոշ մասեր, որոնք հատուկ եղան տվյալ նվիրապետական աստիճանը կրողի համար: Պատարագիչ քահանայի զգեստավորման կանոնի մեջ հիշատակված սրբազան զգեստները հատուկ են քահանայական աստիճան ունեցող բոլոր եկեղեցականների համար: Սակայն եթե պատարագիչը եպիսկոպոս է և կամ հայրապետ, նրանք կրում են նաև հավելյալ զգեստներ, որոնք արդեն խորհրդանշում .....
Եմիփորոն
Եմիփորոնը եպիսկոպոսի և կաթողիկոսի զգեստներից է, տրվում է ձեռնադրության ժամանակ: Այն լայն, երկար և հինգ խաչով զարդարված ուրար է, որ եպիսկոպոսը կրում է շուրջառի վրա և ուսերի վրայից, կրծքի ու մեջքի վրայով տարածվում մինչև ոտքերը: Խաչերի թիվը երբեմն ավելի է լինում: Պատրաստվում է մոտ 25 սմ լայնությամբ և 2 մետր երկարությամբ 2 կտորից, գեղեցիկ ասեղնագործությամբ, ծայրերին գեղեցիկ երիզներ, վերջավորություններին էլ ճաշակավոր ծոպեր: Եմիփորոնի հինգ խաչի .....
Լանջախաչ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը որպես գնահատանք քահանաներին, վարդապետներին հատուկ կոնդակով պարգևատրում է լանջախաչով, որը եկեղեցականներին շնորհվող պատվո նշան է: Այն հոգևորականները կրում են կրծքին շղթայից կախված, որ խորհրդանշում է եկեղեցու սպասավորի սրտում հաստատված հավատն ու սերը Աստծո հանդեպ: Քահանայականը մի փոքր զարդարված, նախշերով, արծաթ-ոսկեջրած խաչ է, 10 սմ երկարությամբ: Վարդապետականն էլ նույնչափ կամ մի քիչ ավելի մեծ խաչ է, զարդարված է .....
Խույր (թագ)
Պատմության ընթացքում եկեղեցական զգեստները որոշակի փոփոխություն ունեցան: Հայ եկեղեցում զգեստների որոշ տեսակներ հետագա դարերում հաստատվեցին: Եթե ժամանակին բոլոր հոգևորականները, ավանդության համաձայն, Սուրբ Պատարագի ժամանակ կրում էին սաղավարտ, ապա 13-րդ դարում Կիլիկյան Հայաստանում ընդունվեց պատարագիչ հոգևորականի համար մի այնպիսի գլխանոց՝ թագ, խույր անվանումով, որ գործածում էին կաթոլիկ հոգևորականները: Այդ զգեստի ընդունումով Հայ եկեղեցում .....
Գավազան
Գավազանը եկեղեցում պաշտոնի և աստիճանի նշանակ է, կուսակրոն հոգևորականների պատվի նշան: Այն հոգևոր իշխանության, հովվության և առաջնորդության խորհրդանիշն է: Տրվում է ձեռնադրության ժամանակ օրհնությամբ և աղոթքով: Գավազանները պատրաստվում են զանազան նյութերից` մետաղ, փայտ, ոսկոր և այլն: Խիստ հազվադեպ լինում են նաև բյուրեղյա կամ ապակե գավազաններ: Բարձրությունը լինում է կրողի հասակի չափով կամ էլ մի քիչ ավելի: Ներկայումս Հայ եկեղեցում գավազանները .....
Պանակե
Պանակեն եպիսկոպոսական կրծքի զարդ է՝ ձվաձև մի տուփ, որի մեջ դրված են լինում սրբերի մասունքներ: Այն լանջախաչի նման պատվանշան է, որ կրում են շղթայով: Քանի որ պանակեն հունարեն panagia բառն է, որ նշանակում է Աստվածածին, այդ պատճառով այս զարդը արտաքին կողմից սովորաբար կրում է Աստվածամոր սրբապատկերը և կոչվում պանակե: Շուրջը զարդարված է ակներով, վերևի մասում թագի նման զարդ ունի, իսկ ներքևից կախված ունի երկու զարդ: Շնորհվում է բոլոր եպիսկոպոսներին .....
Մատանի
Մատանին ունի ուժի, իշխանության, թագավորության խորհուրդ: Այն կրում էին հայրապետներն ու թագավորները, որը խորհրդանշում էր իրենց ուժն ու իշխանությունը: Հայ Առաքելական Սուրբ եկեղեցում մատանու գործածությունը գալիս է շատ հնուց։ Հայ եկեղեցու նվիրապետական կարգից միայն եպիսկոպոսն ու կաթողիկոսն են պանակեի հետ միասին կրում նաև մատանի՝ որպես պատվի և իշխանության նշան: Եթե աշխարհականների համար մատանի գործածելը պարզապես ցանկության և դրամի հարց .....
Շուրջառ (նափորտ)
Շուրջառը կամ նափորտը քահանայական աստիճանի գլխավոր հանդերձն է: Այն գունավոր և զարդարուն փիլոնաձև անթև վերարկու է, որ աչքի է ընկնում իր խորհրդավոր պայծառությամբ և գեղեցկությամբ՝ ի տարբերություն մյուս զգեստների: Շուրջառը քահանայի մեջքի (թիկունքի) վրա գցվելով կոճկվում է կրծքի մոտ` ճարմանդով: Ծածկում է նրա ամբողջ մարմինը՝ տարածվելով մինչև գետին՝ խորհրդանշելով քահանայի վրա ի վերուստ իջնող և պարուրող շնորհն ու զորությունը, որը պահպանում և .....
Հողաթափ
Հայ եկեղեցու նվիրական ավանդության համաձայն՝ Սուրբ Խորան բարձրացող բոլոր հոգևորականները՝ դպիրից կաթողիկոս, հագնում են հատուկ ծիսական նպատակով պատրաստված հողաթափեր: Հողաթափերը սովորաբար լինում են կաշվից, թավիշից, ասեղնագործ, մարգարտազարդ և այլն: Քահանայական հողաթափերի վրա սովորություն կա ասեղնագործել օձի և կարիճի պատկերներ՝ ի խորհուրդ սաղմոսի հետևյալ խոսքերի. «Դու կքայլես իժերի ու քարբերի վրայով, ոտքով կկոխոտես առյուծին ու վիշապին» .....
Վակաս (Վարշամակ)
Վակասը քահանայական զգեստի մի մասն է, որը որպես շուրջառի օձիք, ամրացվում է ուսերին: Հնում այն ամրացված էր սաղավարտին, որ հագնելիս իջնում էր ուսերին՝ ծածկելով պարանոցը: Հետագայում այն դարձավ ինքնուրույն մաս: Այն, որ վակասը սաղավարտի անբաժանելի մասն էր կազմում, հաստատում է, որ երկուսն էլ և՛ կտավով և՛ գույնով և՛ աշխատանքով նույնն է լինում, այլապես կպատրաստվեր զգեստի կտավից: Հին Խորհրդատետրերը վակասի համար աղոթք չեն ունեցել, սա նույնպես հաստատում .....
Սրբիչ (թաշկինակ)
Պատարագիչ քահանայի գոտուց կախվում է նաև սրբիչը, որը քահանայի զգեստավորման կանոնի մեջ կոչվում է նաև թաշկինակ: Զգեստի այս մասը օգտագործվում է Սբ. Պատարագի այն հատվածներին, երբ քահանան մինչ խորան բարձրանալը, լվանում է իր ձեռքերը և այդ սրբիչով սրբում այն: Այնուհետև սրբիչը գործածվում է վերաբերումից հետո, երբ քահանան մինչ նշխարին դիպչելը, լվանում է իր ձեռքի մատների ծայրերը և այնուհետև նորից չորացնում այդ սրբիչով: Զգեստավորվելիս՝ քահանան աղոթում .....
Բազպան
Բազպանը պատարագիչ հոգևորականի զգեստի մաս է: Այն կերպասե թևնոց է, որ կրում է հոգևորականը իր աջ և ձախ ձեռքերին՝ դաստակից մինչև արմունկը՝ իբրև վահան չարի դեմ, որպեսզի կարողանա սրբությամբ սպասավորել Աստծուն: Բազպանը կարվում է զգեստի կտորից, յուրաքանչյուրի վրա մեկական խաչով: Կան երկու տեսակի բազպաններ. 1. Բազպանը դրվում է թևի վրա և տակի կողմից երկու ծայրերը իրար մոտեցնելով ամրացվում է կոճակներով և կամ էլ ամրակապով կապվում է թևին: 2. Թևը մտցվում .....
Փորուրար
Փորուրարը քահանայական ուրարն է: Այն սկիզբ է առել սարկավագի ուրարից, իսկ ձևը՝ ձեռնադրության արարողությունից: Ձեռնադրող եպիսկոպոսը սարկավագի ձախ ուսից կախված ուրարը նաև աջին է գցում և բերում առջևի կողմը ու միացնում իրար: Փորուրարը քահանայական իշխանության խորհրդանիշն է, այսինքն՝ այն Քրիստոսի ծանր լծի, բայց միևնույն ժամանակ քաղցր բեռի նշանակությունն ունի. «Առե՛ք Իմ լուծը ձեզ վրա», որը քահանան ամբողջովին իր վրա է վերցնում, իսկ սարկավագը .....
Գոտի
Պատարագիչ հոգևորականը շապիկի և փորուրարի վրայից գոտի է կրում: Հին ժամանակներում գոտին եղել է իշխանության նշան, իսկ այսօր այն արտահայտում է օծյալ հոգևորականի իշխանությունը: Գոտին կերպասե զարդարուն ժապավեն է, որն առջևից ամրացվում է ճարմանդով: Այսօր կան գոտիներ, որոնց վրա, մեջտեղում, անշարժ ամրացված է ճարմանդը, գոտին օգտագործելիս մեջքի մասում կապում են ամրակապերով: Եկեղեցում գոտի կրելու իշխանությունը սկսում է քահանայից: Տրվում է օրհնությամբ .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․