Պետրոս առաքյալի առաջին ընդհանրական թուղթը
Ա Պետրոս 2.7

7. Ձեզ այսուհետև հաւատացելոցդ՝ վէմ պատուակա՛ն. իսկ անհաւատիցն, վէ՛մն զոր անարգեցին շինօղքն. նա եղև գլուխ անկեան:
Ձեզ՝ հավատացյալներիդ համար՝ թանկագին Վեմ, իսկ անհավատներին՝ «Այն Վեմը, որն անարգեցին շինողները, ա՛յն եղավ անկյունաքար»:
Այնուհետև առաքյալը սկսում է համեմատություն անցկացնել երկու «կողմերի» միջև՝ մի կողմին հարգանք ու գովեստ մատուցելով իրենց հավատի համար, իսկ մյուս կողմին՝ պարսավելով իրենց անհավատության համար .....
Ա Պետրոս 2․6

6. Քանզի կայ իսկ ի գրի եթէ. Ահաւասիկ դնեմ ի Սիոն վէ՛մ ընտիր, գլուխ անկեան պատուակա՛ն, և որ ի նա հաւատասցէ՝ մի՛ ամաչեսցէ։
Քանզի Գրքում էլ կա, թե՝ «Ահավասի՛կ, ընտիր վեմ եմ դնում Սիոնի մեջ, թանկագին անկյունաքար, և ով Նրան հավատա, ամոթով չպիտի մնա»։
Վեմին վերաբերող պատվական (թանկագին) կոչման առնչությամբ նախորդիվ մեր ասած խոսքերը բավական են, ուստի և ավելորդ է կրկնաբանությամբ երկարել խոսքը, քանի որ, մանավանդ, անփոփոխ է մեր տեսակետը այն .....
Ա Պետրոս 2.1-5

1. Ի բաց թօթափել այսուհետև զամենայն չարութի՛ւն և զամենայն նենգութիւն, և զկեղծաւորութիւնս, և զնախանձ, և զամենայն չարախօսութիւն:
Դե՛ն նետեք այսուհետև ամեն տեսակ չար մտածում ու նենգություն, կեղծավորություն ու նախանձ և ամեն տեսակ չարախոսություն։
2. Իբրև զարդի՛ ծնեալ մանկունս խօսունս, և անխարդա՛խ կաթինն փափաքիցէք. զի նովա՛ւ աճիցէք ՚ի փրկութիւն։
Որպես հավատի նորածին մանուկներ՝ փափագո՛ղ եղեք Աստծու խոսուն և անխարդախ կաթին, որպեսզի .....
Ա Պետրոս 1.24-25

24. Քանզի ամենայն մարմին իբրև զխոտ է. և ամենայն փառք մարդոյ իբրև զծաղիկ խոտոյ. խոտն ցամաքեցաւ և ծաղիկն թօթափեցաւ:
25. Եւ բան Տեառն մնայ յաւիտեան:
Ամեն մարմին նման է խոտի, և մարդու ամբողջ փառքը նման է խոտածաղկի. խոտը չորանում է, ծաղիկն էլ թափում, բայց Տիրոջ խոսքը մնում է հավիտյան:
Տեսնո՞ւմ ես, թե որքան նվաստացրեց մարդու պատիվը, առօրյա կյանքը և անցավոր հարստությունը, և ավել բան չհամարեց, քան արագ թառամող խոտ և արագ այրվող ցողուն: Քանզի գլխավորապես .....
Ա Պետրոս 1.23

23. Ծնեալք ի վերստին ոչ յապականութեան սերմանէն, այլ յանապականացուէն, կենդանի և մշտնջենական բանիւն Աստուծոյ:
Վերածնվեցե՛ք ոչ թե ապականության ենթակա սերմից, այլ՝ անապականից, Աստծու կենդանի և մշտնջենական խոսքով:
Մեծ անջրպետ է դնում մարմնավոր ու ախտավոր ծննդյան և հոգևորի ու անախտի միջև և անասելի հեռավորությամբ նրանց բաժանում է միմյանցից. մեկն ապականացու կոչելով, իսկ մյուսը՝ անապական, քանի որ ոչ մի կապ չկա ապականացուի և անապականացուի միջև, .....
Ա Պետրոս 1.22

22. Զանձինս ձեր սրբե՛լ հնազանդութեամբ ճշմարտութեան Հոգւոյն:
Արդ, մաքրեցե՛ք դուք ձեզ՝ հնազանդվելով ճշմարտությանը:
Պատվելով Քրիստոսի տնօրինության խորհուրդը և բազմիցս խոսելով նրա գալստյան պատճառների մասին, սովորեցրեց, որ մարդկանց հավատի համար եղավ, որպեսզի ճանաչեն նրան, ով իրենց խավարից դեպի իր սքանչելի լույսը կանչեց, և նրանց, որ մի ժամանակ իր ժողովուրդը չէին, սեփական ժողովուրդը դարձրեց և որ չէր ողորմացել, ողորմության արժանացրեց՝ .....
Ա Պետրոս 1.20-21

20. Որ յառաջ անծանօթ էր (=ծանօթ) նախքան զիսկզբանէ աշխարհի. (եկն) և երևեցաւ ի վախճան ժամանակաց վասն ձեր:
Նա, որ նախասահմանված էր նախքան աշխարհի ստեղծումը և երևաց ժամանակների վախճանին ձեզ համար:
Անծանոթ էր, ասում է, ոչ թե ամբողջ մարդկության համար, այլ՝ նվաստների և աշխարհասերների համար, և նրանց, ովքեր դևերի մոլորությամբ կուռքերին էին պաշտում և կամ ովքեր օրենքի խտրություն էին դնում: Իսկ մարգարեներն, ահա, տեղյակ էին, թեև առակով և օրինակով էին խոսում .....
Ա Պետրոս 1.18-19

Այնուհետև պատիվների այլ շարք է ներկայացնում, որն առաջինից առավել գերազանց է և բարձր, որով մեծարում է հողեղեն բնությունը, թե ինչ էինք և ինչի արժանացանք, և թե ինչպես և ում միջոցով ազատվեցինք մեղքի ծառայությունից ու ապականությունից, ոչ թե ապականացուի ու անցավորի միջոցով, այլ՝ անապականի և հավիտենականի՝ ասելով.
18. Գիտասջի՛ք, զի ո՛չ ապականացու արծաթեղինօք և ոսկեղինօքն փրկեցարուք ի ձերոց ունայնութեան հայրենատուր գնացիցն:
19. Այլ պատուական .....
Ա Պետրոս 1.13-17

13. Որով պնդեալ զմէջս մտաց ձերոց՝ զուարթացեալք բովանդակ սպասիցէք հասելոց ձեզ շնորհացն ի յայտնութեանն Յիսուսի Քրիստոսի:
14. Իբրև զորդիս հնազանդութեան. մի՛ կերպարանեալք առաջին ձերովք անգիտութեանն ցանկութեամբք:
15. Այլ ըստ սրբոյն, որ կոչեաց զձեզ, և դո՛ւք սուրբք յամենայն գնացս ձեր լինիջի՛ք:
16. Վասն որոյ գրեալ է, եթէ եղերո՛ւք սուրբք, զի ես սուրբ եմ:
17. Եւ եթէ Հայր կոչիցէք զայն, որ առանց ակնառութեանն դատի ըստ իւրաքանչիւր գործոց. ապա երկիւղիւ .....
Ա Պետրոս 1.12

12. Որոց և յայտնեցաւ իսկ:
Նրանց հայտնեց նաև:
Այսինքն՝ փառքով ցույց տվեց իրեն նրանց, որոնց հայտնվեց հարությունից հետո գերեզմանում, ինչպես նաև վերնատանը՝ փակ դռների միջից, Գալիլիայի լեռան վրա, և այն երկուսին՝ ճանապարհին, ինչպես նաև Տիբերիայի ծովեզրին: Ուստի և այս ամենը մեծ սքանչելիքով հայտնեց նրանց, որոնց հայտնվեց և հատկապես, երբ տեսան նրա՝ փառքով երկինք գնալը, հրեշտակների զարմանքը, վկայությունն ու փառավորելը: Կարծում եմ, այս ամենի մեջ .....
Ա Պետրոս 1.11

11. Որք վասն որոյ ի ձեզ լինելոց էին շնորհքն՝ մարգարէանային, ասէ. Քննէին յորում և յորպիսի ժամանակի գուշակէր ի նոսա Հոգին Քրիստոսի:
Որոնք մարգարեանում էին այն շնորհի մասին, որ վիճակված էր ձեզ: Քննում էին, թե որ և ինչպիսի ժամանակի մասին էր ծանուցում իրենց մեջ եղող Քրիստոսի Հոգին:
Թեև ասում է, թե առակներով էին մարգարեների խոսքերը և օրինակով էին խոսում, այլև մարգարեանում էին այն շնորհների մասին, որ ձեր մեջ լինելու էին Քրիստոսի միջոցով: Քանզի, .....
Ա Պետրոս 1.5-10

5. Որ զօրութեամբն Աստուծոյ պահեալ էիք հաւատովք ի պատրաստեալ փրկութիւնն, յայտնեալ ի յետին ժամանակս:
ձեզ, որ Աստծու զորությամբ պահված էիք հավատով՝ փրկության համար, որ պատրաստ է հայտնվելու վերջին ժամանակներում:
6. Որով ուրա՛խ լինիջիք, որք այժմ սակաւիկ ինչ ըստ պատշաճի իրացդ տրտմեալ էք ի պէսպէս փորձութիւնս:
Ուրախանում եք դրանով դուք, որ այժմ դեպքերի բերումով այլ և այլ փորձություններով փոքր-ինչ տրտմում եք,
7. Զի հանդէսն ձերոց հաւատոցն առաւել .....
Ա Պետրոս 1.3-4

3. Օրհնեալ է Աստուած եւ Հայր Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի, որ ըստ բազում ողորմութեան իւրում ծնաւ զմեզ վերստին ի յոյսն կենդանի, ի ձեռն յարութեանն Յիսուսի Քրիստոսի ի մեռելոց:
Օրհնյա՛լ է Աստված և Հայրը մեր Տեր Հիսուս Քրիստոսի, որ իր առատ ողորմությամբ մեզ վերստին ծնեց կենդանի հույսի համար՝ մեռելներից Հիսուս Քրիստոսի հարությամբ:
4. Յանեղծ և յանարատ և յանթառամ ժառանգութիւնն, որ պահեալ է յերկինս ձեզ:
ծնեց անկեղծ և անարատ ու անթառամ ժառանգության .....
Ա Պետրոս 1.2

2. Ըստ կանուխ գիտութեանն Աստուծոյ Հօր, սրբութեամբ Հոգւոյն, ի հնազանդութիւն և ի հեղումն արեանն Յիսուսի Քրիստոսի:
Ըստ Հայր Աստծու կանխագիտության, Հոգու սրբագործումով՝ հնազանդվելու համար Հիսուս Քրիստոսին և սրբագործվելու նրա արյան հեղումով:
Վայելուչ և գեղեցիկ սովորություն է սրբերի և հատկապես Աստծուց ազդված այրերի մոտ, երբ սկսում են իրենց խրատական խոսքը, բազմիցս հավատքի մասին են խոսում և իրենց խրատի հիմքը դնելով հավատի վրա՝ վարժեցնում .....
Ա Պետրոս 1.1

Երանելի սուրբ Սարգիս վարդապետի` Պետրոս առաքյալի կաթողիկե առաջին թղթի մեկնությունը
Գովասանական առաջաբան
Աստվածային բոլոր խոսքերն արդյունավետ և շահավետ գործեր են, և քաջերի ու առաքինիների միջոցով աշխարհին ցույց են տալիս բարձրահնչյուն ձայնով՝ պարզ և վայելուչ՝ սկիզբը, մեջտեղը և ավարտը, արտաքնապես՝ լուսաձև, պարզ տեսքով: Ինչպես որ այժմ մեծն Պետրոսը, մեր մտքերում արեգակնաբար ծավալում է լուսափայլ խոսքերը, [որպես] բարեծնունդ, կենարար բխման .....
532452915280522752195209507550665060504850305019499849674943