Գրքեր

Թեմատիկ Քարոզներ
Աստծու սերը
«Աստված սեր է» (Ա Հովհ. 4:8)։ «Քանի որ Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ Իր Միածին Որդուն տվեց, որպեսզի, ով Նրան հավատում է, չկորչի, այլ ընդունի հավիտենական կյանքը»  (Հովհ. 3:16)։ Եթե հավատքի բարոյական արժեքը բովանդակվում է «Պիտի սիրե՛ս քո Տեր Աստծուն... և քո ընկերոջը, ինչպես քո անձը» պատվիրանի կատարման մեջ, հավատքի վարդապետությունն էլ ամփոփվում է «Աստված սեր է» խոսքում։ Միայն նա կարող է տեսնել իր կյանքի կերպարանափոխումը, .....
Աստծու կամքը
«Մի՞թե ես մեղավորի մահն եմ տենչում,- ասում է Տերը՝ Աստված,- և ոչ թե այն, որ նա չար ճանապարհից հետ դառնա ու ապրի» (Եզեկ. 18:23): «Որովհետև Աստծու կամքը սա է՝ ձեր սրբությունը» (Ա Թես. 4:3): Ո՞րն է Աստծու կամքը աշխարհում տեղի ունեցող աղետների ու ահավոր դեպքերի վերաբերյալ: Սա ամեն մի բարեպաշտ, խորհող քրիստոնյայի օրվա կարևոր հարցերից է: Աղետների ժամանակ մենք միշտ կամենում ենք իմանալ, թե որոնք են Աստծու ծրագրերը, նկատառումներն ու միջամտությունները, .....
Դատաստանը և տիեզերական փրկությունը
«Մարդկանց սահմանված է մեկ անգամ մեռնել և այնուհետև՝ դատաստան» (Եբր. 9:27): «Բայց երբ ես բարձրանամ երկրից, ամենքին դեպի ինձ կձգեմ» (Հովհ. 12:32): Գրեթե միշտ մարդիկ խուսափում են հանդերձյալ կյանքի մասին խոսելուց: Քարոզիչները հաճախ զանց են առնում այդ թեման կամ էլ շատ հարևանցիորեն են անդրադառնում դրան: Անդենական աշխարհի վերաբերյալ այս հարցն այնպիսի խնդիր է, որը բացատրելու համար մեր բանական լույսը բավական չէ: Մարդ դատապարտված կլինի մռայլ .....
Հովհաննեսի կամ Մարդ-Աստծու Ավետարանը
«Սիրելինե՛ր, սիրե՛նք միմյանց, քանի որ սերն Աստծուց է, և ամեն ոք, ով սիրում է, Աստծուց է ծնված» (Ա Հովհ. 4. 7): «Սիրելինե՛ր, այժմ Աստծու որդիներ ենք» (Ա Հովհ. 3. 2): Այն Ավետարանը, որի մասին պետք է խոսեմ, նման է պատմության նշանավոր ամրոցներից մեկին, որի համար բազմաթիվ մարտեր են մղվել, և որն իր անառիկության շնորհիվ մի դյուցազուն ազգի ու քաղաքակրթության բախտն է որոշել: Նոր Կտակարանի գրքերից ոչ մեկի առնչությամբ այնքան քննադատություն ու .....
Խաչի ու ցավի մասին
Ամեն մեկն էլ ինչ-որ խաչ է կրում: Հիվանդություններ. մեկ դու առողջ էիր, մեկ էլ հանկարծ քաղցկեղով ես հիվանդանում ու սկսում խելագարվել: Ամուսնանում ես, իսկ կես տարի անց հանկարծ կինդ մահանում է: Կամ ամուսինդ: Վեց ամիս տևած ամուսնություն, ես նման դեպք հիշում եմ: Հասկանո՞ւմ ես: Երեխան ծնվում է խնդիրներով, ու դու ծննդաբերության յոթերորդ օրվանից բժիշկների մոտ ես վազում: Ի՞նչ է այս ամենը: Կյանքդ հանկարծ կտրուկ փոխվում է: Կամ մանկական կաթվածով երեխայիդ .....
Լռությունը
«Լուռ եղա և չբացեցի բերանս, որովհետև Դու արեցիր» (Սաղմ. 39. 10): Վշտի ու սգի ժամանակ ավելի վեհ ու վսեմ «արտահայտություն» չեմ կարող երևակայել, քան լռությունն է: Սաղմոսերգուն իր դառը տառապանքի ու կսկծալի ցավի ամենապերճախոս «արտահայտությունն» է համարում լռությունը՝ մի քանի պարզ բառերով ու զգայուն շեշտադրումներով ասելով. «Լուռ եղա և չբացեցի բերանս, որովհետև Դու արեցիր»: Կյանքում քիչ չեն այն առիթները, երբ անհրաժեշտ է խոսել, .....
Սուրբ Բարսեղ եպիսկոպոսի հորդորական խոսքը մկրտության մասին
Սողոմոն Իմաստունը ժամանակը բաժանում էր կենցաղային գործերի կատարման համար, և այդ գործերից յուրաքանչյուրի համար պատշաճ ժամանակ էր սահմանում՝ ասելով. «Ամեն բանի ժամանակը կա և ամեն գործ ունի իր ժամանակը՝ ծնվելու ժամանակը և մեռնելու ժամանակը» (հմմտ. Ժող. Գ 1): Ես էլ, փոքր-ինչ փոփոխության ենթարկելով Իմաստունի խոսքն ու ձեզ փրկաբեր ավետիսը քարոզելով՝ ա՛յն կասեմ, որ կա ժամանակ՝ մեռնելու և ժամանակ՝ ծնվելու: Ի՞նչն է այս փոփոխված խոսքի տարբերությունն .....
Սուրբ Բարսեղ եպիսկոպոսի ճառը գոհության մասին
Ունկնդրե՛նք առաքյալի այն խոսքերը, որոնց միջոցով նա խոսում է թեսաղոնիկեցիների հետ՝ ամենքին հիշեցնելով իրենց կյանքի օրերում Աստծուն աղոթելու անհրաժեշտության մասին: Առաքյալի՝ նրանց ուղղված ուսուցումը, որից թեսաղոնիկեցիները կարող էին օգուտ քաղել, հետևյալն էր, որ թեև ինչպես ամեն բան, այդպես էլ մարդկային կյանքը անցողիկ է, սակայն հարկ է «ամեն ժամ ուրախ լինել, անդադար աղոթել և ամեն ինչում գոհություն հայտնել» (հմմտ. Թսղ. Ե 16-18): Արդ, թե ինչ .....
Հանդիսավոր հարցումը
«Որտեղի՞ց ես գալիս և ո՞ւր ես գնում» (Ծննդ. 16. 8): Աբրահամի կինը՝ Սառան, արհամարհում էր իր աղախին Ագարին: Վշտահար Ագարը, տանտիրուհու անարգանքից հուզված, թողնում է իր գործն ու պարտականությունը և հեռանում անապատ: Երբ նա անապատում բոլորովին միայնակ էր մնացել, նրան մոտենում է Տիրոջ հրեշտակը և կոչ անում վերադառնալ ու անցնել իր պարտականություններին: Հրեշտակը Ագարի խիղճն «արթնացնում» է մի հարցադրմամբ, որը մենք իբրև բնաբան ենք ընտրել. .....
Սուրբ Բարսեղ եպիսկոպոսի ճառը ողորմածության և աղոթքի մասին
Դուք ամենքդ էլ գիտեք, որ սկզբից ևեթ ձեզ ուղղված իմ մխիթարական խրատը եղել է բարեգործություն անելու հորդորը, որպեսզի դուք բարեպաշտության սերմը ցանեք ու այդկերպ երկնային պտուղներ հավաքեք: Իմացե՛ք, որ ամենքդ պետք է մեծահարուստի տան դռան առջև ընկած Ղազարոսի՛ն նմանվեք, և ո՛չ թե խստասիրտ ու ագահ այն մեծահարուստին, որը ոչինչ չուներ՝ կարիքավորներին տալու համար (հմմտ. Ղուկ. ԺԶ 19-20): Ձեզ օգտակար կլինի նաև Տաբիթային նմանվելն ու նրա պես մեծամեծ ողորմածություններ .....
Սուրբ Բարսեղ եպիսկոպոսի ճառը Փրկչի ծննդյան մասին
Քրիստոսի յուրօրինակ, առաջին և միայն Իր Աստվածությանը բնորոշ Ծնունդը պատվե՛նք մեր լռությամբ և, մանավանդ, մեր մտքի խորհուրդներով չփորձե՛նք քննել այն բազմախույզ ջանքերով։ Չէ՞ որ Նրա Ծննդյան պահին ո՛չ ժամանակը, ո՛չ էլ հավիտենությունը «չխոսեցին», և ո՛չ էլ Բանի Ծննդյան կերպը իմացվեց։ Որևէ մեկը ո՛չ ականատես եղավ, և ո՛չ էլ այնժամ կար մեկը, որ հետո պատմեր մեզ այդ մասին, ուստի այժմ միտքն ինչպե՞ս կարող է դա երևակայել, կամ լեզուն ինչպե՞ս կարող .....
Խաղաղությունը
«Փա՜ռք Աստծուն՝ բարձունքներում, և երկրի վրա՝ խաղաղությո՜ւն, և հաճությո՜ւն՝ մարդկանց մեջ» (Ղուկ. Բ 14)։ Ղուկաս Ավետարանիչը, որն իր պատմությունը գրելուց առաջ բարեխղճորեն քննել և ուսումնասիրել է Նազովրեցի Հիսուսի ամբողջ կյանքը (Ղուկ. Ա 1-3), հիացումով է արձանագրել Նրա կյանքի վսեմ ու աստվածային նպատակը, որը եղել է միայն մարդկության համար իրական խաղաղություն ապահովելը, այնպիսի՛ մի խաղաղություն, որպիսին ոչ ոք չկարողացավ տալ աշխարհին։ Եվ .....
Բարսեղ եպիսկոպոսի ճառը սրբուհի Հուղիտա վկայի և կրկին՝ գոհության մասին
Այս եկեղեցում մեր հավաքվելու պատճառը երանելի Հուղիտա վկայի մասին քարոզ լսելն է, քանի որ օրեր առաջ խոստացել էի, իբրև մի հիշատակարան, պատմել ձեզ նրա՛ ճգնության մասին, ով, չնայած կանացի մարմնի մեջ լինելուն, մեծամեծ սխրանքներ և ամեն տեսակի հրաշքներ գործեց: Նրանք, ովքեր առիթ են ունեցել տեսնելու սրբուհուն և ովքեր ականատես են եղել նրա գործերին, ինձ հետ կվկայեն, որ Հուղիտան կանանց մեջ երանելի մեկն էր: Դժվար է անգամ նրան կին կոչելը, քանի որ սրբուհու .....
Բարսեղ եպիսկոպոս Կեսարացու պատասխան նամակը՝ Մեծն Դիոդորոս Անտիոքացի երեցին
Մեզ հասավ այն գրությունը, որը «…Դիոդորոսից» խորագիրն ուներ, սակայն այդ գրությունը մեզ հասցնող պատգամաբերի խոսքը վայելչությամբ չէր զիջում քո խոսքին, Դիոդորո՛ս: Ինձ այնպես է թվում, թե այդ պատգամաբերը որևէ հրաշքով քո իսկ կերպարանքն էր առել՝ ունկնդիրներին իր խոսքերի մեջ հավաստիացնելու համար: Սակայն երբ նրան հարցրին, թե՝ եթե մեկի կինը մեռնի, այդ մեկը կարո՞ղ է իր կնոջ քրոջը կնության առնել, նա, թեպետ չդողաց ու չսոսկաց այդ հարցումից, սակայն, .....
Սուրբ Բարսեղ եպիսկոպոսի ճառն այն մասին, որ Աստված չէ չարիքի պատճառը
Բազում են մեզ ուսուցանվող վարդապետության օրինակները, որոնք Դավթի քահանայական սաղմոսների միջոցով ցույց են տալիս, որ ինքը՝ Դավիթը, զորացած էր Սուրբ Հոգով: Մարգարեն, իր կրքերի մասին մեզ պատմելով և իր առաքինասեր կյանքից օրինակներ բերելով, այդ առակավոր խոսքերի միջոցով մեզ հայտնապես ուսուցանում է համբերություն ունենալ, երբ, օրինակ, ասում է. «Տե՜ր, որքա՜ն շատացան ինձ նեղողները» (Սղմ. Գ 2): Երբեմն էլ սաղմոսերգուն Աստծու բարերարության հետ .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․