Գրքեր

Տոնացույց 2018

 

Եկեղեցական տոնացույցը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հավատացյալների հոգևոր կյանքի կարևոր ուղեցույցն է: Այն մեզ ամբողջ տարին օգնում է սիրով տոնելու և հիշելու Տերունական և մնացյալ բոլոր տոները, սրբերին, առաքյալներին, մարտիրոսներին, նահատակներին, ճգնավորներին և եկեղեցու հայրերին, որոնք մարդկանց համար ճանապարհ հարթեցին մեր Տեր Հիսուս Քրիստոսի վարդապետությունը ըմբռնելու և ընդունելու համար:Եկեղեցական տոները քրիստոնյայի հոգևոր կյանքի անբաժան մասն են կազմում: Տոնացույցում ընդգրկված ամեն մի տոն հավատավորի համար առիթ է արտահայտելու իր հավատքը, աստվածճանաչողությունը և աստվածպաշտությունը: Տոները նաև կրոնական ջերմեռանդության և բարեպաշտության առիթ են ամեն մի քրիստոնյայի համար: Այդ օրերին յուրաքանչյուրը ուրախանում և փառաբանում է Աստծուն Նրա շնորհած մեծամեծ բարիքների համար:

 

Հիշատակելով քրիստոնեական եկեղեցու նվիրյալներին՝ մենք մեր կյանքի ընթացքում պարտավորվում ենք հետևել նրանց օրինակին, քանի որ նրանք իրենց կյանքն Աստծո պատվիրանների համաձայն և Հիսուս Քրիստոսի օրինակով ապրելու շնորհիվ դարձան կատարյալ տիպարներ:

Ի ՀԱՍԱՐԱԿ ԹՈՒԱԿԱՆԻՆ ՔՐԻՍՏՈՍԻ 2018

Գիր տարւոյ (Տարեգիր) – Ի

Եօթներեակ (Կիրակագիր– Է

Վերադիր – 11

Իննեւտասներեակ (Ոսկեգիր) 5

Տանուտէր – ԱՅԾԵՂՋԻՒՐՆ
 

 Եկեղեցական տոներ Նոր տոմար Հին տոմար
Սուրբ Ծնունդ Հունվար 6 Հունվար 19
Անուանակոչութիւն Հունվար 13 Հունվար 26
Ծնունդ Սուրբ Յովհաննու Կարապետին Հունվար 15 Հունվար 27
Բարեկենդան Առաջաւորաց Հունվար 21 Հունվար 28
Սուրբ Սարգիս Հունվար 27 Փետրվար 3
Տօն Սրբոց Ղեւոնդեաց քահանայիցն Փետրվար 6 Փետրվար 13
Տօն Սրբոց Վարդանանց զօրավարացն Փետրվար 8 Փետրվար 15
Բուն Բարեկենդան  Փետրվար 11 Փետրվար 18
Տեառնընդառաջ Փետրվար 14 Փետրվար 27
Սուրբ Գրիգոր Լուսաւորչի մուտքն ի վիրապն Մարտ 17 Մարտ 24
Ծաղկազարդ Մարտ 25 Ապրիլ 1
Սուրբ Հարութիւն Ապրիլ 1 Ապրիլ 8
Օր հիշատակի բռնադատված եկեղեցականաց Ապրիլ 6 Ապրիլ 19
Ավետում Ապրիլ 7 Ապրիլ 20
Հիշատակ սրբոց նահատակաց Ապրիլ 24 Մայիս 7
Երեւումն Սուրբ Խաչի Ապրիլ 29 Մայիս 6
Համբարձում Մայիս 10 Մայիս 17
Հոգեգալուստ Մայիս 20 Մայիս  27
Բարեկենդան Եղիական պահոց Մայիս 20 Մայիս 27
Սուրբ Հռիփսիմեանց  Մայիս 28  Հունիս 4
Սուրբ Գայիանեանց  Մայիս 29 Հունիս 5
Տօն Սրբոցն Յովհաննու Կարապետին եւ Աթանագինեայ եպ. (Ս. Շողակաթ) Մայիս 31 Հունիս 7
Սուրբ Գրիգոր Լուսաւորչի ելն ի վիրապէն Հունիս 2 Հունիս 9
Տօն Կաթուղիկէ Սուրբ Էջմիածնի Հունիս 3 Հունիս 10
Բարեկենդան Սուրբ Գրիգոր Լուսաւորչի պահոց Հունիս 10 Հունիս 17
Գիւտ նշխարաց Սուրբ Գրիգոր Լուսաւորչի  Հունիս 16 Հունիս 23
Սուրբ Սահակ եւ Սուրբ Մեսրովբ Հունիս 21 Հունիս 28
Բարեկենդան Վարդավառի Հուլիս 1 Հուլիս 8
Պայծառակերպութիւն (Վարդավառ) Հուլիս 8 Հուլիս 15
Բարեկենդան Սուրբ Աստվածածնի Օգոստոս 5 Օգոստոս 19
Տօն Շողակաթի Սուրբ Էջմիածնի  Օգոստոս 11 Օգոստոս 25
Վերափոխումն Սուրբ Աստուածածնի Օգոստոս 12 Օգոստոս 26
Ծնունդ Սուրբ Կուսին Սեպտեմբեր 8 Սեպտեմբեր 21
Բարեկենդան Սուրբ Խաչի Սեպտեմբեր 9 Սեպտեմբեր 23
Խաչվերաց Սեպտեմբեր 16 Սեպտեմբեր 30
Բարեկենդան Վարագայ Սուրբ Խաչի Սեպտեմբեր 23 Հոկտեմբեր 7
Սուրբ Գէորգ Սեպտեմբեր 29 Հոկտեմբեր 13
Վարագայ Սուրբ Խաչ Սեպտեմբեր 30 Հոկտեմբեր 14
Տօն Սուրբ Թարգմանչացն Հոկտեմբեր 13 Հոկտեմբեր 27
Գիւտ Սուրբ Խաչի  Հոկտեմբեր 28 Նոյեմբեր 11
Սուրբ Հրեշտակապետացն Նոյեմբեր 10 Նոյեմբեր 24
Բարեկենդան Յիսնակաց Նոյեմբեր 18 Դեկտեմբեր 2
Ընծայումն Սուրբ Աստուածածնի Նոյեմբեր 21 Դեկտեմբեր 4
Սուրբ Թադէոս եւ Սուրբ Բարդուղիմէոս  Դեկտեմբեր 1 Դեկտեմբեր 15
Յղութիւն Սուրբ Աստուածածնի յԱննայէ Դեկտեմբեր 9 Դեկտեմբեր 22
Բարեկենդան Սուրբ Յակովբայ Դեկտեմբեր 9 Դեկտեմբեր 23
Սուրբ Յակոբ Դեկտեմբեր 15 Դեկտեմբեր 29
Սրբոցն Դաւթի մարգարէին եւ Հակովբայ Տեառնեղբայր առաքելոյն Դեկտեմբեր 24 Հունվար 5
Սուրբ Ստեփաննոս Դեկտեմբեր 25 Հունվար 7
Սուրբ Պետրոս եւ Սուրբ Պօղոս Դեկտեմբեր 27 Հունվար 8
Սրբոց որդւոցն Որոտման`Յակովբայ եւ Յովհաննու Դեկտեմբեր 29 Հունվար 10
Բարեկենդան Սուրբ Ծննդեան պահոցն Դեկտեմբեր 29 Հունվար 11

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․