20 Մարտ, Դշ, Մեծ Պահքի ԺԷ օր

Գրքեր

Տոնացույց 2019

 

Եկեղեցական տոնացույցը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հավատացյալների հոգևոր կյանքի կարևոր ուղեցույցն է: Այն մեզ ամբողջ տարին օգնում է սիրով տոնելու և հիշելու Տերունական և մնացյալ բոլոր տոները, սրբերին, առաքյալներին, մարտիրոսներին, նահատակներին, ճգնավորներին և եկեղեցու հայրերին, որոնք մարդկանց համար ճանապարհ հարթեցին մեր Տեր Հիսուս Քրիստոսի վարդապետությունը ըմբռնելու և ընդունելու համար:Եկեղեցական տոները քրիստոնյայի հոգևոր կյանքի անբաժան մասն են կազմում: Տոնացույցում ընդգրկված ամեն մի տոն հավատավորի համար առիթ է արտահայտելու իր հավատքը, աստվածճանաչողությունը և աստվածպաշտությունը: Տոները նաև կրոնական ջերմեռանդության և բարեպաշտության առիթ են ամեն մի քրիստոնյայի համար: Այդ օրերին յուրաքանչյուրը ուրախանում և փառաբանում է Աստծուն Նրա շնորհած մեծամեծ բարիքների համար:

 

Հիշատակելով քրիստոնեական եկեղեցու նվիրյալներին՝ մենք մեր կյանքի ընթացքում պարտավորվում ենք հետևել նրանց օրինակին, քանի որ նրանք իրենց կյանքն Աստծո պատվիրանների համաձայն և Հիսուս Քրիստոսի օրինակով ապրելու շնորհիվ դարձան կատարյալ տիպարներ:

Ի ՀԱՍԱՐԱԿ ԹՈՒԱԿԱՆԻՆ ՔՐԻՍՏՈՍԻ 2019

Գիր տարւոյ (Տարեգիր) – Տ

Եօթներեակ (Կիրակագիր– Զ

Վերադիր – 22

Իննեւտասներեակ (Ոսկեգիր) 6

Տանուտէր – ՋՐՀՈՍՆ
 

 Եկեղեցական տոներ Նոր տոմար Հին տոմար
Սուրբ Ծնունդ Հունվար 6 Հունվար 19
Անուանակոչութիւն Հունվար 13 Հունվար 26
Ծնունդ Սուրբ Յովհաննու Կարապետին Հունվար 14 Հունվար 28
Բարեկենդան Առաջաւորաց Փետրվար 10 Փետրվար 17
Տեառնընդառաջ Փետրվար 14 Փետրվար 27
Սուրբ Սարգիս Փետրվար 16 Փետրվար 23
Տօն Սրբոց Ղեւոնդեաց քահանայիցն Փետրվար 26 Մարտ 5 
Տօն Սրբոց Վարդանանց զօրավարացն Փետրվար 28 Մարտ 7
Բուն Բարեկենդան  Մարտ 3 Մարտ 10
Օր հիշատակի բռնադատված եկեղեցականաց Ապրիլ 6 Ապրիլ 13
Սուրբ Գրիգոր Լուսաւորչի մուտն ի վիրապն Ապրիլ 6 Ապրիլ 13
Ավետում Ապրիլ 7 Ապրիլ 20
Ծաղկազարդ Ապրիլ 14 Ապրիլ 21
Սուրբ Յարութիւն Ապրիլ 21 Ապրիլ 28
Հիշատակ սրբոց նահատակաց Ապրիլ 24 Մայիս 7
Երեւումն Սուրբ Խաչի Մայիս 19 Մայիս 26
Համբարձում Մայիս 30 Հունիս 6
Հոգեգալուստ Հունիս 9 Հունիս 16
Բարեկենդան Եղիական պահոց Հունիս 9 Հունիս 16
Սուրբ Հռիփսիմեանց  Հունիս 17  Հունիս 24
Սուրբ Գայիանեանց  Հունիս 18 Հունիս 24
Տօն Սրբոցն Յովհաննու Կարապետին եւ Աթանագինեայ եպ. (Ս. Շողակաթ) Հունիս 20 Հունիս 27
Սուրբ Գրիգոր Լուսաւորչի ելն ի վիրապէն Հունիս 22 Հունիս 29
Տօն Կաթուղիկէ Սուրբ Էջմիածնի Հունիս 23 Հունիս 30
Բարեկենդան Սուրբ Գրիգոր Լուսաւորչի պահոց Հունիս 30 Հուլիս 7
Գիւտ նշխարաց Սուրբ Գրիգոր Լուսաւորչի  Հուլիս 6 Հուլիս 13
Սուրբ Սահակ եւ Սուրբ Մեսրովբ Հուլիս 11 Հուլիս 18
Բարեկենդան Վարդավառի Հուլիս 21 Հուլիս 28
Պայծառակերպութիւն (Վարդավառ) Հուլիս 28 Օգոստոս 4
Բարեկենդան Սուրբ Աստվածածնի Օգոստոս 11 Օգոստոս 18
Տօն Շողակաթի Սուրբ Էջմիածնի  Օգոստոս 17 Օգոստոս 24
Վերափոխումն Սուրբ Աստուածածնի Օգոստոս 18 Օգոստոս 25
Ծնունդ Սուրբ Կուսին Սեպտեմբեր 8 Սեպտեմբեր 21
Բարեկենդան Սուրբ Խաչի Սեպտեմբեր 8 Սեպտեմբեր 22
Խաչվերաց Սեպտեմբեր 15 Սեպտեմբեր 29
Բարեկենդան Վարագայ Սուրբ Խաչի Սեպտեմբեր 22 Հոկտեմբեր 6
Սուրբ Գէորգ Սեպտեմբեր 28 Հոկտեմբեր 12
Վարագայ Սուրբ Խաչ Սեպտեմբեր 29 Հոկտեմբեր 13
Տօն Սուրբ Թարգմանչացն Հոկտեմբեր 12 Հոկտեմբեր 26
Գիւտ Սուրբ Խաչի  Հոկտեմբեր 27 Նոյեմբեր 10
Սուրբ Հրեշտակապետացն Նոյեմբեր 9 Նոյեմբեր 23
Բարեկենդան Յիսնակաց Նոյեմբեր 17 Դեկտեմբեր 1
Ընծայումն Սուրբ Աստուածածնի Նոյեմբեր 21 Դեկտեմբեր 4
Սուրբ Թադէոս եւ Սուրբ Բարդուղիմէոս  Նոյեմբեր 30 Դեկտեմբեր 14
Բարեկենդան Սուրբ Յակովբայ Դեկտեմբեր 8 Դեկտեմբեր 22
Յղութիւն Սուրբ Աստուածածնի յԱննայէ Դեկտեմբեր 9 Դեկտեմբեր 22
Սուրբ Յակոբ Դեկտեմբեր 14 Դեկտեմբեր 28
Սրբոցն Դաւթի մարգարէին եւ Հակովբայ Տեառնեղբայր առաքելոյն Դեկտեմբեր 23 Հունվար 6
Սուրբ Ստեփաննոս Դեկտեմբեր 24 Հունվար 7
Սուրբ Պետրոս եւ Սուրբ Պօղոս Դեկտեմբեր 26 Հունվար 9
Սրբոց որդւոցն Որոտման`Յակովբայ եւ Յովհաննու Դեկտեմբեր 28 Հունվար 11
Բարեկենդան Սուրբ Ծննդեան պահոցն Դեկտեմբեր 29 Հունվար 11

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․