Գրքեր

Աբորտ

Մի անգամ ծեր վանականի մոտ մի ամուսնական զույգ եկավ:

- Հա՛յր, - ասում է կինը,- ես երեխայի եմ սպասում, բայց արդեն չորս երեխա ունենք և եթե հինգերորդն էլ ծնվի՝ չենք կարողանա ապրել: Տվե՛ք Ձեր օրհնությունը, որպեսզի աբորտ անեմ:

- Տեսնում եմ, որ շատ դժվարություններ ունեք,- պատասխանում է ծերը,- դե ինչ, իմ օրհնությունն եմ տալիս, որպեսզի սպանեք ձեր երեխային: Բայց ձեր ավագ դստերը սպանեք, նա արդեն տասնհինգ տարեկան է և արդեն բավականին ապրել է այս աշխարհում, ինչ-որ բան տեսել է, իսկ այդ փոքրիկը նույնիսկ արևի լույսը դեռ չի տեսել և անարդարացի կլինի նրան այդ հնարավորությունից զրկել:

Սարսափահար կինը դեմքն ափերի մեջ առավ ու սկսեց հոնգուր-հոնգուր արտասվել:

 

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

 

29.10.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․