Գրքեր

Աղոթակից և աջակից լինենք փոքրիկ Հայկին, ում կյանքին վտանգ է սպառնում

Հուլիսի 18-ին, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, այցելեց կարիքավոր, բազմանդամ՝ տասը հոգուց բաղկացած Եղիազարյան ընտանիքին: Սիլիկյան թաղամասի Փիրումյան միկրոշրջանի 2/13 հասցեի չորս սենյականոց կիսակառույց տանն է բնակվում ընտանիքը: Մեկ ամիս է, ինչ սոցիալապես անապահով ընտանիքն առավել մեծ խնդրի առջև է կանգնել. տան փոքրիկ անդամի՝ 3-ամյա Հայկի մոտ ախտորոշվել է գլխուղեղի հիմքի բազմակոմպոնենտ գոյացություն: Երեխային Մոսկվայում անհապաղ վիրահատելու անհրաժեշտություն կա, բայց ընտանիքն ի վիճակի չէ հոգալու երեխայի բուժման ծախսերը:

«Անցյալ տարի՝ դեկտեմբեր ամսին, երբ Հայկը հիվանդացավ և ջերմեց, ապաքինվելուց հետո նկատեցինք, որ երեխայի աջ ձեռքն ու ոտքը ձգվում է և դժվարանում է քայլել: Առաջին բուժստուգմամբ ասացին, որ երեխայի մոտ որևէ խնդիր չկա: Միայն մեկ ամիս առաջ էր՝ հունիսի 14-ին, որ երեխայի մոտ հայտնաբերեցին խնդիրը՝ նշելով շտապ վիրահատության կարիք, որով հնարավոր կլինի փրկել Հայկի կյանքը: Առաջին մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան (MTR, յամեր) թոռնիկս անվճար անցավ, բայց երկրորդ ավելի մանրազնին և վճարովի ուսումնասիրության համար մեզ օգնեցին բարի մարդիկ»,- ասաց երեխայի տատիկը՝ Սաֆարյան Շողիկը (52 տ.):

Նշենք, որ բազմանդամ ընտանիքի հայրն առողջական խնդրի պատճառով չի աշխատում, իսկ չորս որդիներն էլ հիմնական աշխատանք չունեն:

Ընտանիքի հետ զրույցից հետո Տեր Գրիգորը բժշկության աղոթք կարդաց և ընտանիքին հանձնեց այս անգամ Չեխիայի Հանրապետության քաղաքացի Մյասնիկ Խաչատրյանի աջակցությամբ գնված սննդի փաթեթներ և հիգիենիկ պարագաներ:

 

Սբ. Պողոս առաքյալն իր նամակներից մեկում հորդորում է ընթերցողներին, որ որպես մնայուն սկզբունք իրենց մեջ ունենան եղբայրասիրությունը, չմոռանան բարեգործությունը, քանի որ դա է Աստծո կամեցած զոհը, ապա՝ հիշեշե՛ք չարչարանքների մեջ եղողներին՝ դուք ձեզ նրանց տեղը դնելով (Եբրայեցիներ 13:1; 16):

Ուստի այս նյութն ընթերցող, սիրելի՛ հավատավոր հայորդի, եղբայրասիրությամբ աղոթակից և աջակից լինենք Եղիազարյան ընտանիքին՝ հնարավորինս նպաստելով, որ փոքրիկ Հայկն էլ ապրի Տիրոջ կողմից արարված այս աշխարհում: Սբ. Հովհան Մանդակունին ասել է. «Եթե մեկը սիրով մի տառապյալի խնամի, իր սակավ ունեցվածքից բաժին հանի նրան, անոթիներին կերակրի իր տվածով, մեծահարուստներին կգերազանցի, քանզի Աստված ոչ թե տվածի քանակին է նայում, այլ՝ տվողի կամքին, և քիչը շատի տեղ է ընդունում»:

 

Դրամական աջակցության համար բացվել է հաշվեհամար «Ինեկոբանկ»-ում: Հաշվեհամարներ են՝

2052353430481001 AMD

2052353430481041 RUR

2052353430481020 USD

2052353430481040 EUR

094816977 հայր՝ Նարեկ Եղիազարյան

055122120 մայր՝ Թանգանուշ Սարգսյան 

 

Կարինե Սուգիկյան

18.07.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․