Գրքեր

Աղոթքով կարդալու մասին

Բա՛ց­ իմ աչ­քե­րը, որ տես­նեմ Քո օ­րեն­քի հրա­շա­լիք­նե­րը (Սաղմ. ՃԺԸ 18):

Ի՞նչ պետք է ա­նի քրիս­տոն­յան, որ­պես­զի Աստ­ծու խոս­քի սեր­մե­րը պտուղ տան իր մեջ: Քրիս­տոս ա­սում է. «Խնդրե­ցե՛ք­ Աստ­ծուց, և Նա կտա ձեզ. փնտրե­ցե՛ք և կգտնեք. բա­խե­ցե՛ք, և կբաց­վի ձեր ա­ռաջ. ո­րով­հետև ով որ ու­զի, ստա­նում է. ով որ փնտրի, գտնում է. և ով որ բա­խի, նրա ա­ռաջ կբաց­վի» (Մատթ. Է 7-8): Քա­նի որ ինք­ներս տկար ենք, ա­ռանց Քրիս­տո­սի ո­չինչ ա­նել չենք կա­րող, ինչ­պես և Նա է վկա­յում. «Ա­ռանց Ինձ ո­չինչ ա­նել չեք կա­րող» (Հովհ. ԺԵ, 5): Ուս­տի ջեր­մե­ռանդ ա­ղոթ­քով է անհ­րա­ժեշտ ա­մեն ինչ փնտրել Նրա մոտ: Պետք է Սուրբ Հո­գին, Ով խո­սեց մար­գա­րե­նե­րի և ա­ռաք­յալ­նե­րի հետ, գոր­ծի մեր մեջ` լու­սա­վո­րե­լով, հան­դի­մա­նե­լով, խրա­տե­լով և ա­ռաջ­նոր­դե­լով մեզ, ե­թե ցան­կա­նում ենք Նրա օ­րեն­քով ապ­րել։

Երբ նստում ես կար­դա­լու կամ լսե­լու Աստ­ծու խոս­քը, նա­խա­պես ա­ղո­թի՛ր­ Աստ­ծուն: Հա­նա­պազ խնդրի՛ր Ն­րան, որ լու­սա­վո­րի միտքդ և բա­ցա­հայ­տի քեզ հա­մար Իր խոս­քե­րի զո­րությու­նը, քան­զի շա­տե­րը, ա­պա­վի­նե­լով ի­րենց հաս­կա­ցո­ղությա­նը և չհաս­կա­նա­լով գրվա­ծը, սրբապղ­ծության մեջ ըն­կան և կոր­ծան­վե­ցին: Արդ, ե­թե ըն­թեր­ցե­լիս դժվար հաս­կա­նա­լի տո­ղե­րի հան­դի­պես, վե­րագ­րի՛ր­ այդ քո տկա­րամ­տությա­նը (ս. Եփ­րեմ Ա­սո­րի):

Բա­զում ա­ղոթք­ներ են մեզ պետք, բա­զում ար­տա­սուք­ներ, հա­ճա­խա­կի պա­ղա­տանք­ներ և մե­ծա­գույն ճգնու­թամբ հայ­ցել Աստ­ծուց, որ­պես­զի ար­ժա­նի լի­նենք լու­սա­վոր միտք ստա­նա­լու, ո­րով կբոր­բոք­վեն մեր մեջ ա­ղոթ­քի բաղ­ձանքն ու Աստ­վա­ծա­յին Գրքի վեր­ծա­նությու­նը (ըն­թեր­ցա­նությու­նը): Եվ մեր մտքի ճա­շա­կե­լի­քում կհա­մե­ղա­նա այդ հիա­նա­լի ու­տեստ­նե­րի խո­հա­րա­րությու­նը, և կճա­նա­չենք հոգևոր եր­կուն­քի օգ­տա­կա­րությունն ու անս­պառ բա­րիք­նե­րի արդ­յու­նա­րա­րությու­նը (Խոս­րով Անձևա­ցի):

Սուրբ Գրքի խո­րա­խոր­հուրդ խոս­քե­րին մի՛ մո­տե­ցիր ա­ռանց ա­ղո­թե­լու և Աստ­ծուց օգ­նություն հայ­ցե­լու, այլ ա­սա՛. «Տո՛ւր­ ինձ, Տե՛ր, զգա­յա­բար ըն­կա­լել նրան­ցում ամ­փոփ­ված զո­րությու­նը»: Հա­մա­րի՛ր­ ա­ղոթ­քը Սուրբ Գրքում ար­տա­հայտ­ված ճշմա­րիտ ի­մաս­տի բա­նա­լի (ս. Ի­սա­հակ Ա­սո­րի):

Կար­դա՛ ջա­նա­սի­րա­բար ու փու­թե­ռան­դո­րեն` հա­մակ ու­շադ­րությամբ կանգ առ­նե­լով յու­րա­քանչ­յուր բա­ռի վրա:

Երբ նստես կար­դա­լու կամ կար­դա­ցո­ղին լսե­լու լի­նես, նա­խա­պես ա­ղո­թի՛ր­ Աստ­ծուն` ա­սե­լով. «Տե՛ր ­Հի­սուս Քրիս­տոս, բա՛ց­ ա­րա սրտիս ա­կանջ­ներն ու աչ­քե­րը, որ լսեմ Քո խոս­քերն ու կա­տա­րեմ Քո կամ­քը: Բա՛ց­ իմ աչ­քե­րը, որ տես­նեմ Քո օ­րեն­քի հրա­շա­լիք­նե­րը: Հույս ու­նեմ, Աստ­վա՛ծ­ իմ, որ կլու­սա­վո­րես իմ սիր­տը»: Միշտ այդ­պե՛ս­ ա­ղա­չիր Աստ­ծուն, որ­պես­զի լու­սա­վո­րի միտքդ և քեզ ճա­նա­չել տա Իր խոս­քե­րի զո­րությու­նը: Շա­տերն ի­րենց հաս­կա­ցո­ղությանն ա­պա­վի­նե­լով` մո­լոր­վե­ցին (ս. Եփ­րեմ Ա­սո­րի):

Ս. Հով­հ. Ոս­կե­բե­րա­նի ա­ղոթ­քը Աստ­ծու խոս­քը կար­դա­լուց և լսե­լուց ա­ռաջ

Տե՛ր ­Հի­սուս Քրիս­տոս, բա՛ց սր­տիս աչ­քե­րը` լսե­լու Քո խոս­քը, հաս­կա­նա­լու և կամքդ կա­տա­րելու, քան­զի պան­դուխտ եմ ես այս աշ­խար­հում: Մի՛ ծած­կիր ինձ­նից Քո պատ­գամ­նե­րը, այլ բա՛ց­ իմ աչ­քե­րը, որ հաս­կա­նամ օ­րեն­քիդ հրա­շա­լիք­նե­րը. հայտ­նի՛ր­ ինձ Քո ի­մաս­տության ան­հայտն ու ծա­ծու­կը: Ես Քեզ եմ ա­պա­վի­նում, Աստ­վա՛ծ­ իմ. թող Քո մտքի լույ­սով լու­սա­վոր­վի նրա ի­մաս­տը, որ ոչ միայն գրվա­ծը կար­դամ, այլև կա­տա­րեմ, որ­պես­զի մեր կար­դա­ցած խոս­քերն ու սրբե­րի վար­քը մեզ ի վնաս չլի­նեն, այլ ի նո­րո­գություն, ի լու­սա­վո­րություն, ի սրբա­գոր­ծություն, ի փրկություն հո­գու և ի ժա­ռան­գություն հա­վի­տե­նա­կան կյան­քի:

Զի Դու ես լու­սա­վո­րում խա­վա­րի մեջ նստած­նե­րին, և Քեզնից է ա­մե­նայն բա­րիք ու ա­մե­նայն կա­տար­յալ շնորհ: Ամեն:

Ս. Գրի­գոր Տաթևա­ցու ա­ղոթ­քը

Ա­րա­րի՛չ­ ան­ճա­ռե­լի և Աղբ­յու՛ր ճշ­մա­րիտ լույ­սի ու ի­մաս­տության, լու­սա­վո­րի՛ր­ իմ միտ­քը պայ­ծառ նշույլ­նե­րով և հե­ռաց­րո՛ւ­ իմ մի­ջից մեգն ան­գի­տության: Դու, որ մա­նուկ­նե­րի լե­զու­նե­րը պար­զա­խոս ես ստեղ­ծել, վար­ժի՛ր­ իմ լե­զուն և շուր­թերս Քո շնորհ­նե­րի օրհ­նությա՛մբ լց­րու: Սրությո՛ւն ­տուր ինձ` հաս­կա­նա­լու, ըն­դու­նա­կություն` պա­հե­լու, կո­րո­վամ­տություն` բա­ցատ­րե­լու, դյու­րըն­կա­լություն` ու­սա­նե­լու, ինչ­պես նաև ա­ռատ շնորհ` խո­սե­լու: Պատ­րաս­տի՛ր­ ու հար­դա­րի՛ր ­մուտքն իմ այս կյանք, կյան­քիս ըն­թացքն ուղ­ղի՛ր և ա­վար­տի՛ն ­հասց­րու Տի­րո­ջով` Հի­սուս Քրիս­տո­սով: Ա­մեն:

 

Գրիգոր Դարբինյան

«Ինչպես կարդալ Աստվածաշունչը» գրքից

 

20.01.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․