Գրքեր

Լուռ քարոզ

Ոմն հեթանոս մի քրիստոնյայի ընդունեց աշխատանքի՝ որպես այգեպան և ասաց.

- Միայն մի դեպքում քեզ աշխատանքի կընդունեմ, եթե Քրիստոսի մասին բառ անգամ չասես:

- Խոստանում եմ,- պատասխանեց քրիստոնյան:

Եվ երեք տարի ոչ մի անգամ չխոսեց Քրիստոսի մասին: Միայն ջանասիրությամբ իր պարտականություններն էր կատարում և խոնարհությամբ դիմանում բոլոր փորձություններին ու դժվարություններին: Եվ ահա երեք տարի անց հեթանոս տերն ասաց.

- Լսի՛ր, ես էլ եմ ուզում քեզ պես լինել: Ամեն ինչ պատմի՛ր քո Աստծու մասին:

Եվ ընդունեց Քրիստոսի հավատքը:

 

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

28.10.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․